
«ԲԱՅՑ ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ, Ո՞Ր ԻՄ 11.200 ԴՈԼԱՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՄ»
- ՀՀ քաղաքացի Արսեն Փիրումյանը 2010թ. նոյեմբերի 16-ին տուրիստական մի կազմակերպության միջոցով ցանկացել է մեկնել Դուբայ: Մեկնումից առաջ նա, ինչպես կազմակերպությունից, այնպես էլ` ծանոթ-անծանոթ մարդկանցից, փորձել է ճշտել` օտար երկիր մեկնելիս արդյո՞ք կա սահմանափակ գումարի տեղափոխման պահանջ: «Որոշակի պարզաբանումներ արել էի, որ օրինակ` թույլատրվում է մեկ մեծ եւ փոքր հեռուստացույց բերել, որը մաքսազերծման ենթակա չէ: Ընկերների, հարեւանների միջոցով գտա Քոչարի վրա գտնվող «Սվետլաննա» ՓԲԸ տուրիստական կազմակերպությունը, որի միջոցով էլ պետք է գնայի Շարժա քաղաքի «Ալբուստա» հյուրանոց: Իրենք շատ բարեհամբույր, նորմալ ինձ որոշակի տեղեկատվություն տվեցին: Նույնիսկ իրենց ասացի, որ ավտոմեքենա բերելու նպատակ ունեմ: Ինձ մոտ գտնվող 25.000 դոլար գումարի չափի մասին տեղեկացրեցի, հարց ու փորձ արեցի: Իրենք ասացին, որ նախընտրությունն իմն է. կարող եմ կանխիկ, քարտի միջոցով կամ փոխանցումով այն տեղափոխել: Մի խոսքով` քանի որ առաջին անգամ պետք է գնայի Դուբայ` այդ կազմակերպությունից հնարավորինս ինֆորմացիա քաղեցի»,- պատմում է Ա. Փիրումյանն, ով 2010թ. նոյեմբերի 16-ին ժամը 07:45-ին պատրաստվել է թռիչքի` իր մոտ ունենալով ընդհանուր առմամբ 25.000 դոլար: Սակայն «Արմենիա» միջազգային օդանավակայանի ուղեւորների մեկնման սրահում ՄԴՊ եւ ԿՄՀ վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները Երեւան-Դուբայ թիվ 303 չվերթով մեկնող ուղեւորների եւ նրանց ուղեբեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս, մաքսային հսկողության գոտին անցնելուց հետո, ստուգման ենթարկելով նույն չվերթով մեկնող ուղեւոր Ա. Փիրումյանին` ճանապարհել են ոչ թե Դուբայ, այլ մաքսակետ, այնուհետեւ` Ոստիկանություն, իսկ վերջում` դատարան: Հետագայում պարզվել է, որ Ա. Փիրումյանի մոտ հայտնաբերված առանց մաքսային հսկողության ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 25.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումարը ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման համար սահմանված 5 մլն դրամին գերազանցել է 11.203 դոլարով: Այլ կերպ ասած` գոյություն ունի 5 մլն դրամից ավելի գումարով երկրից դուրս գալու արգելք, որի մասին քաղաքացին տեղյակ չի եղել եւ, որն ամենակարեւորն է` նրան չեն էլ իրազեկել: «Երբ ստուգման մի քանի փուլերն անցա` սպասասրահ գնացի: Ինձ մոտեցավ մի մարդ ու ասաց, որ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակից է: Փաստաթղթերս ստուգեց, հետո թե` կանխիկ որքա՞ն գումար ունեք, պատասխանեցի` 25.000 դոլար: Հարցրեց, թե` չգիտե՞ք, որ 5 մլն դրամից ավելի չի թույլատրվում տեղափոխել: Ասացի, որ առաջին անգամ եմ լսում: Որպեսզի նա չկասկածի ինձ` առաջարկեցի զանգահարել տուրիստական կազմակերպություն, եւ որպես հաճախորդ ներկայանալով` փորձել ճշտել` արդյո՞ք իրենք գիտեն, որ նման արգելք կա, որպեսզի նաեւ մեկնողներին տեղեկացնեն»,- պատմում է Ա. Փիրումյանն, ով հետեւելով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակցի պահանջին` հրաժարվել է մեկնումից: Ինչեւէ, փաստի կապակցությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Պետեկամուտների կոմիտեի Քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար: ՊԵԿ Քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, իսկ նյութերն ուղարկվել են ՊԵԿ Հետաքննության վարչություն` վարչական պատասխանատվության հարցը որոշելու համար: «Ամբողջ գումարս եւ անձնագիրս վերցրեցին իմ մոտից եւ արձանագրություն կազմեցին: Իմ պահանջով արձանագրության մեկ օրինակ էլ ինձ տվեցին: Չորս ամիս ստուգելուց հետո ինձ գրավոր տեղեկացրեցին, որ քրեական հանցանշան չկա, եւ գործն ուղարկում են Մաքսային կոմիտեի վարչական բաժին»,- ասում է Ա. Փիրումյանը, ու, որ այս դեպքից չորս ամիս անց նոր վերադարձրել են անձնագիրը, իսկ 25.000 դոլարից միայն 5 մլն դրամն են վերադարձրել: Այսինքն` 11.200 դոլարը, որը դրամի վերածելիս` կազմում է 4 մլն 60.000 դրամ` մնացել է պետությանը` իբրեւ օրենքը խախտելու տուգանք. «Ասում եմ, բայց ես ի՞նչ եմ արել, որ իմ 11.200 դոլարը պետք է կորցնեմ, ասում են` չիմանալը չի ազատում պատասխանատվությունից»: Այլ կերպ ասած, եթե քաղաքացին տեղյակ չէ, որ 5 մլն դրամից ավելի գումարով չպետք է մեկնի Դուբայ, եւ գրպանում ունենում է 25.000 դոլար, ուրեմն` 5 մլն դրամը վերադարձնում են նրան, իսկ մնացած գումարը պարզապես մուտք են անում պետբյուջե:

Պետությունից տուժած Ա. Փիրումյանը, դիմելով «Մոնիտորինգի եւ արդյունավետ կառավարման կենտրոն», այժմ փորձում է դատական ատյաններով պաշտպանել սեփական գումարի հանդեպ ունեցած իր իրավունքը: Կենտրոնի նախագահ Մարիաննա Եղիազարյանը` ուսումնասիրելով այս գործը, տեղեկացնում է, որ 5 մլն դրամից ավելի գումար արտահանելու սկզբունքը տարիներ շարունակ կիրառվում է «ներքին կարգով». «Չկա նման սանկցիա, որ այ այս խախտման դեպքում դուք կարող եք բռնագանձել գումարի գերազանցող մասը: Դրսից ապրանք ներկրող բիզնեսմենները տեղյակ են, որ նման արգելք կա, բայց դա ներքին կարգով են իմանում, իսկ շարքային քաղաքացին, որն առաջին անգամ է գնում` ընկնում է այդ թակարդի մեջ: Տիրապետելով այդ ներքին կանոնին` շատերը կանխիկ 5 մլն դրամ ունենալով, մնացած գումարը ստանում են փոխանցումով: Նրանք ցանկացել են մաքսանենգության քրեական հոդված առաջ քաշել, բայց հետո հանել են` հասկանալով, որ քաղաքացու չիմացության արդյունք է»: Քաղաքացու շահերի պաշտպան Մ. Եղիազարյանը տեղեկացնում է, որ ինչպես ՀՀ վարչական, այնպես էլ` ՀՀ վերաքննիչ դատարաններում, թեեւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները դատարան չեն ներկայացել, այդուհանդերձ, դատարանը հօգուտ իրենց վճիռներ է արձակել։ «Որովհետեւ, եթե հանկարծ բավարարի քաղաքացու պահանջը` սա կդառնա նախադեպ: Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, իսկ դատարանը վերաշարադրել է մեր բողոքն ու գրել է` մերժել: Մեզ բացասող, հիմնավորող հոդված չկա, որպեսզի դատարանը մերժի, դրա համար էլ մեր բողոքի տակ ընդամենը գրել են` մերժել, եւ գտել են, որ դա կիրառելի է: Մինչդեռ 5 մլն դրամը գերազանցելու վերաբերյալ որեւէ սանկցիա չկա: Արտասահմանյան որեւէ երկրում նման օրենք գոյություն չունի, որովհետեւ մարդուն զգուշացնում են, իսկ նա, ասենք` նույն պահին հարազատին զանգում, կանչում է, որպեսզի մնացած գումարը բանկային քարտով տեղափոխի: Տվյալ դեպքում քաղաքացին ոչ միայն կորցնում է բավականին մեծ գումար, այլեւ` թռիչքը կանխվում է, անձնագիրը, որն իրավունք չունեն վերցնելու ամիսներով ի պահ են տալիս, էլ չեմ ասում` մյուս խնդիրները»,- ասում է նա: Այդուհանդերձ, 11.200 դոլարը կորցրած Ա. Փիրումյանը կարծում է, որ 5մլն դրամը գերազանցող գումար տեղափոխելու արգելքի տրամաբանությունը բանկային շահույթ ապահովելն է: Այլ կերպ ասած` քաղաքացին տեղափոխվելով այլ երկիր, միեւնույն է` բանկային հաշվով ստանում է այն գումարը, որը ցանկանում է այլ երկրում ունենալ, հետեւաբար գումարի շրջանառությունն ապահովող բանկերի մի քանի տոկոս շահույթն ապահովելու համար էլ կիրառվում է այս «թալանը»: Մյուս կողմից` մարդը համաձայն է անգամ այդ ճանապարհով գումարն արդեն Հայաստանի սահմանից դուրս ստանալ, բայց չիմացության արդյունքում բավականին մեծ գումար նվիրաբերել պետությանն իսկապես աբսուրդ է: Տարօրինակն այն է, որ օդանավակայանում նույնիսկ իրազեկման թերթիկ գտնելն անհնար է. «Եթե տեսնեի` ինչպե՞ս կարող էի այդ գումարով ճանապարհ ընկնել: Ես էնտեղ նման տեղեկատվություն չեմ տեսել, աշխատակիցներն ինձ ոչինչ չեն ասել: Եթե նման իրազեկման թղթեր կան, ապա թող պատերին փակցնեն, որ քաղաքացիները կարդան, հակառակ դեպքում, ես այս ամենի մեջ դիտավորություն եմ տեսնում»: Մ. Եղիազարյանն էլ ասում է. «Համաձայն Մաքսային կանոնակարգի` մաքսային մարմինը պարտավոր է ծանուցել եւ տեղեկացնել քաղաքացուն 5 մլն դրամը գերազանցող գումարի արգելքի մասին: Մինչդեռ իրենք այդ ծանուցումը համարում են այն խորը, աննկատ պատերից մեկի վրա մի փոքրիկ հայտարարությունը, որը որեւէ մեկի ուշադրությանն արժանանալ չի կարող»: Ա. Փիրումյանը վստահեցնում է, որ իրազեկման տեղեկատվության հանդիպելիս, բնականաբար, երբեք իր մոտ այդքան գումար չէր պահի, մանավանդ որ, դժվար չէ այն անմիջապես բանկային հաշվին փոխանցել: «Ես չգիտեմ` սա ինչ կարգ է: Եթե տեղյակ լինելով խախտեի` ես չէի հրաժարվի պատասխանատվությունից: Եթե ինձ մոտ 50.000 դոլար լիներ, ուրեմն` 13.000-ը պիտի վերադարձնեին, իսկ մնացածն առգրավեի՞ն: Չիմանալու համար մարդուն էսպես պատժո՞ւմ են: Էս պատմությունն ինձ էն օրը գցեց, որ ես հիմա շաքար ունեմ, դեղերով եմ ապրում: Սա ի՞նչ պետություն է, ես սկսում եմ մտածել, որ անհնար է ապրել այս երկրում, որովհետեւ տանջանքով տարիների վաստակած գումարդ պետությունն էնպես է խլում ձեռքիցդ, որ արդյունքում` քեզ մնում է միայն հիվանդություն ձեռք բերելը»,- վրդովված ասում է Ա. Փիրումյանը: Ներկայումս նա բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որին կանդրադառնանք ավելի ուշ:
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
Բուժիչ բրնձահատիկը
Հատիկաբույսերը մեծ դեր են կատարել էվոլյուցիոն զարգացման ընթացքում։ Հին չինական ձեռագրերում (Ք.ա. 2800թ.) բրինձը, հացահատիկը, գարին, սոյան եւ կորեկը առանձնացվում են որպես նվիրական ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԵՐԿԻՐ Է»,- ԱՍՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ, «ԱՐՄԵՆԻԱՆ ՎԻՔԼԻ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿԻՑ ԱՅՍԵ ԳՈՒՆԱՅՍՈՒՆ
- Օրեր առաջ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, եւ դա մեղմ ասած` մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, հատկապես Թուրքիայի վարչապետի կողմից այն բուռն արձագանք ...ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը հետազոտություն է անցկացրել «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» թեմայով` նպատակ ունենալով գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման ...ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Վրաստանում Հայաստանի 90 քաղաքացիներ, ովքեր Կազբեկ-Վերին Լարս անցակետի շրջանում առկա ձնահյուսի վտանգի պատճառով չեն կարողացել շարունակել իրենց ճանապարհը, տեղավորվել են Ստեպանծմինդա շրջկենտրոնի հյուրանոցներում: ...ՆԱԵՒ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ...«ԲԱՅՑ ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ, Ո՞Ր ԻՄ 11.200 ԴՈԼԱՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՄ»
3
ՀՀ քաղաքացի Արսեն Փիրումյանը 2010թ. նոյեմբերի 16-ին տուրիստական մի կազմակերպության միջոցով ցանկացել է մեկնել Դուբայ: Մեկնումից առաջ նա, ինչպես կազմակերպությունից, այնպես էլ` ծանոթ-անծանոթ մարդկանցից, ...«ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ»
Ինչպիսի՞ն են անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումները, դրանց բացահայտումը, դադարեցումն ու կանխարգելող միջոցառումները. երեկ այս հարցերն էին քննարկում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրակազմը հայտարարություն է տարածել թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալման վերաբերյալ, որտեղ ասված է. «2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական «հատուկ ...ՆԵՐԻՐ ՄԵԶ, ՏԻԳՐԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին եւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանին: ...ԼԱՎԱՏԵՍՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ
«Gallup International» ասոցիացիայի ամենամյա գլոբալ միջազգային հարցման արդյունքում պարզվել է, որ երկրի բնակչության մեծ մասը` 53 տոկոսը, իրեն երջանիկ է համարում` այդպիսով չորս անգամ գերազանցելով 13 տոկոս ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՍԻԽՈԶ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Երբ հեռուստացույցի էկրանից կամ որեւէ ամսագրի շապիկից քեզ է նայում իշխանական կուսակցության հաջողակ, վճարունակ որեւէ ներկայացուցիչ, քաղաքական կյանքի էպիզոդներում հայտնված քաղաքական գործիչներին պատում է ...«ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՄԵԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ»
«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-ին, եւ հենց այդ համագումարում էլ կորոշվի կուսակցության` առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը:
Այդ մասին երեկ կայացած ասուլիսում ...ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ «ՊԱՏՃԱՌ ՉԿԱ»
1
Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ոստիկանության ...ԵՄ-Ն ՁԱԽՈՂԵԼ Է
«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշների» զեկույցը, որում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ ...ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՑ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Հայկական Ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի ձերբակալության լուրը երեկ կայծակնային արագությամբ տարածվեց մամուլով։
Սկզբում հայտնի դարձավ, որ քաղաքացիական հագուստով մարդիկ (ովքեր, ինչպես ...ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՊարզվում է՝ մոտ ապագայում ունենալու ենք այսպիսի տնտեսություն, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավելու դերձակներն ու կարողները։ Նրանց մոտ գնալու են մենեջերներն ու տնտեսագետները։ Իրենց վարորդներով։ Մենեջերներից ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Պարոն Օսկանյան, օրեր առաջ հայտարարություն էիք տարածել, թե քննարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ձեր համագործակցության եւ քաղաքական ներգրավվածության հարցը: Եվ չէիք բացառել, որ այդ որոշումը ...ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
Դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Հովսեփյանը արդեն իսկ մեկնել է հնգօրյա արձակուրդի, ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ
Երեկ առավոտյան տնից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի վրա եւ ոլորելով նրա ձեռքերը` տարել են անհայտ ուղղությամբ: ...ԿԱՆԴԱՄԱԿՑԻ՞ ԲՀԿ-ԻՆ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի բացառում, որ կարող է անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցության վերջնական որոշում դեռ ...ՊԱՏՃԱՌ ՉԿԱ
Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Ազատություն» ռ/կ-ի ...ՆԱԽՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ
Մեր տեղեկություններով, կոալիցիոն երեք կուսակցությունները վերջին հանդիպումների արդյունքում 41 մեծամասնական ընտրատարածքները բաժանելու հետ կապված որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել: Եվ այդ նախնական ...ՇԱԲՈՅԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երեկ` պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջերս գրանցված բենզինի գնի թանկացումը, ասել է. «Մի քանի ...ԱՆԱՆՁՆԱԿԱՆ
«Վարդան Բոստանջյանը հայտնել է իր անձնական կարծիքը»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով երկու օր առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությանը` ...
ԿԱՐԿՈՒՏԸ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ Է «ԾԵԾՈՒՄ»
ԾԻԱԾԱՆԱԳՈՒՅՆ «ՇՈՒԽՈՒՐ»
«ԾԱԽՎԱԾ ԵՆ ԱՅՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ԱՅԴ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄՏԱԾԵԼՈՒ ՉՈՒՆԻ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԱԿ Է ՄԻԱՅՆ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«ԲԱՅՑ ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ԱՐԵԼ, Ո՞Ր ԻՄ 11.200 ԴՈԼԱՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՄ»

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՐՔԱՆԵՐԸ-2012
ԲԱՐԵԲԵՐ ԲՈՒԺԱՐԱՐԸ
ԻՆՉՈՒ ՉԿԱ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ՎԿԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
ՈՒԹԻ ՓՈԽԱՐԵՆ` ՅՈ՞Թ
ԲՈՒԺԻՉ ՆԱՄԱԿՆԵՐ
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՄ ԴԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԳՈՐԻՍԻ ԲՆԱԿԻՉ, ՀԿԿ ՇՐՋԿՈՄԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐՏԻՆ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԸ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

