
ՖԵԼԻՍԲԵՐՏՈ ԷՐՆԱՆԴԵՍ
- Վերջերս սենյակում պտտվելիս եւ մոտենալով գրամեքենային, մոտենալով, ինչպես շնիկը ծառին, ես դեմ առա քո էջերին: Եվ դրանց մեջ՝ նրանց, որոնք չգիտեի, հին օրերին, երբ առաջին անգամ կարդացի քո գրքերը, եւ էջ էջի ետեւից գրում էի, փնտրելով քեզ սիրով եւ հիացքով դյութված վայրերում: Պատկերացրու իմ զարմանքը (երկյուղով եւ կարոտով միախառնված, այն ամենի հանդեպ, ինչը մեզ բաժանում էր):

գԵվ եթե խոսենք չբավելու մասին, ապա առավել քան մեր չհանդիպումը, ինձ տանջում է, որ դու երբեք չես հանդիպել Մասեդոնիո Ֆերնանդեսին եւ Խոսե Լեսամա Լիմային, ահա, նույն ընդհանրական նշանի մարդիկ, որ ցանկացած սահմանից վեր մեզ կապում են իրար: Մասեդոնիոն, ինչպես ոչ այլ ոք, կհասկանար քո սեփական «եսի» որոնումներըգ Լեսամա Լիման նույնպես ներթափանցել էր իրականության մարմնի մեջ`բանաստեղծական գեղարդի սայրով: Ես միշտ ասել եմ, որ դու Լեսամայի հետ ես (եւ ինչու ոչ, նաեւ Մասեդոնիոյի), եւ մի՞թե ամեն մի լատինաամերիկացու համար երջանկություն չէ, որ դուք կաք`մեր դարաշրջանի էլեաթները, ժամանակակից մինչսոկրատականները, որ չեն ընդունում տրամաբանական կատեգորիաները, քանի որ իրականությունը երբեք չի ենթարկվել տրամաբանությանը, Ֆելիսբերտո, եւ ոչ ոք դա ավելի լավ չէր հասկանում, քան դու, երբ գրում էիր`«Բոլորը, բացի Խուլիայից» եւ «Ջրասույզ տունը»:
Խուլիո Կորտասար
Մենավոր տունը, մշտառկա դաշնամուրը, վերացած տարօրինակ տանտերը, լուսնոտի պես պարմանուհի երազողն ու տարեց կինը, որ ուժ չի գտնում բաժանվելու իր դժբախտ սիրուց, թվում է, թե մեր առջեւ են Հոֆմանի ոգով ռոմանտիկական պատումի բոլոր բաղկացուցիչ մասերը: Կա, անշուշտ, նաեւ տիկնիկը: Սակայն ցանկացած հղում առ հյուսիսային անուրջները հալչում է այդ երեկոների օդում, երբ ներփակ բակերում անշտապ մատե են ըմպում կամ սրճարանի ծածկապատշգամբում նստած հետեւում են, թե ինչպես սեղանների միջեւ շրջում է բարձրասրուն նանդու ջայլամը: Ֆելիսբերտո Էրնանդեսը գրող է, ում ոչ մեկի հետ չես շփոթի, նա ոչ մի դասակարգման չի ենթարկվում, չի տեղավորվում եւ ոչ մի սյունակի մեջ, սակայն նրա յուրաքանչյուր էջն առաջին իսկ հայացքից տարբերում ես:
Գաղափարների մերձեցումը ոչ միայն Ֆելիսբերտո Էրնանդեսի կերպարների սիրած զբաղմունքն է, այլ հենց հեղինակի գլխավոր եւ ակնհայտ կիրքն է, ներառելով այն եղանակը, որով կառուցվում են նրա պատմվածքները` համարյա երաժշտական կոմպոզիցիայի պես` մոտիվը մոտիվին համակցելով:
Իտալո Կալվինո
«Ջրասույզ տունը», «Բոլորը, բացի Խուլիայից» եւ 1975 թվականին ֆրանսերեն լույս տեսած այլ վիպակների եւ պատմվածքների առաջաբանում Խուլիո Կորտասարն այն ժամանակ դեռեւս քչերին հայտնի ուրուգվայցի արձակագրին դասում էր Լատինական Ամերիկայի մեծագույն գրողների շարքում: Ի դեպ, եւ Էրնանդեսին, եւ Կորտասարին 1946 թվականին հայտնաբերեց ոչ այլ ոք, քան Բորխեսը, որոնց առաջին անգամ տպագրեց իր «Բուենոս Այրեսի տարեգրությունները» կարճատեւ կյանք ունեցած ամսագրում:
Լինելով շնորհալի դաշնակահար, Ֆելիսբերտո Էրնանդեսը տարբեր պանդոկներում, սրճարաններում եւ կինոդահլիճներում նվագելով՝ հոգում էր իր օրվա ապրուստը` կենալով իր ազնիվ աղքատության մեջ: Ինչ-որ մի ընթացք նա փորձեց աշխատել ուրուգվայցի արվեստի գործիչների միությունում, որտեղ ստուգում էր տեղացի եւ օտարազգի երգահանների անունների ուղղագրությունը: Եվ Լա-Պլատայի խուլ խորքերում, ողջ մանկությունը դաշնամուրի առաջ անցկացնելուց եւ մի քանի տեղ չաշխատել փորձելուց հետո, ասես ինքն իր ետեւից չհասնելով, սկսեց իր մտքի վայրիվերումներին համահունչ`տեղից տեղ ուղեւորվել:
Ֆրանսերեն լույս տեսած առաջին գրքույկից ուղիղ քսան տարի անց այնտեղ տպագրվեց նրա երկերի լիակատարը`Մորիս Նադոյի`«Մեծ Ֆելիսբերտոն» ծավալուն հոդվածով: Երկերի լիակատար ժողովածուն Եվրոպայում նրան մեծ ճանաչում բերեց, ըստ էության ոչինչ չփոխելով նրա անձնական կյանքում:
Լա-Պլատայի խուլ խորքերում աճած եւ ջերմոցաբույր նատուրալիզմի օբյեկտիվիզմով դաստիարակված գրականագետների համար դժվար էր ընկալել Էրնանդեսի պատումի իրականությունը, ինչը որ նրան ստիպեց գրել. «Իմ պատմվածքների մեկնությունների մասին» կարճառոտ հոդվածը, որն էլ ավելի շփոթեցրեց ու զայրացրեց քննադատներին:
Ամենուր եւ ամեն ինչում Ֆելիսբերտո Էրնանդեսը մնաց տարաշխարհիկ, օտար ամենայն կարծրացածին եւ սովորականին, իսկ հնամենի ռոմանտիկական խզումը`արձակի եւ պոեզիայի միջեւ, իրականության եւ երեւակայության միջեւ սրտմաշուկ էր, եւ որը հաղթահարում էր միայն գրելով եւ մեկ էլ դաշնամուրային իմպրովիզացիաներով, որոնք այնքան լսելի են նրա արձակում:
Կորտասարը, Բորխեսին հետեւելով եւ վկայաբերելով Ֆելիսբերտո Էրնանդեսի գրականությունը, վիճում էր գրականության`«ռեալիստական» եւ «ֆանտաստիկական» եզրերով բաժանման դեմ, եւ շեշտում էր, որ Ֆելիսբերտոն, ինչպես ոչ այլ ոք, ֆանտաստիկան ձուլում է իրականության ամբողջականության արտասովոր հարստությանը, որն այժմ ոչ միայն ներառում է իր մեջ ճշմարտանմանը, այլ կրում է այն անհավանականի ողնաշարի վրա, ինչպես հնդկական տիեզերաբանության մեջ փիղն իր վրա է կրում աշխարհը:
Իր գրքերից մեկի առաջաբանում Ֆելիսբերտո Էրնանդեսը գրում էր. «Չեմ կարծում, որ գրել պետք է միայն այն մասին, ինչ գիտես, ըստ իս, արժե գրել եւ այլ բաների մասին»:
Պատահական չէ, որ Ֆելիսբերտո Էրնանդեսը մեկեն հայտնվեց Բորխեսի ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ շատ հոգեհարազատ էր նեոռեալիզմի արդեն կարծրացած ստերեոտիպերի դեմ ընդվզող 60-70-ական թվականների իտալացի գրողներին`Իտալո Կալվինոյից եւ Անտոնիո Սավինիոյից մինչեւ Տոմազո Լանդոլֆի եւ Դինո Բուցատի:
Էրնանդեսի պոետիկան Կալվինոն ձեւակերպում էր այսպես. «Նրա պատմվածքներին բնորոշ է միտումն առ բարդ բեմական ներկայացումը, ամենայն մանրամասներով մտածված ծեսը, որը ծավալվում է հեռավոր առանձնատան մեկուսի անկյուններում`ջրասույզ բակում, որի վրա լողում են վառված մոմերով տափակ ափսեները («Ջրասույզ տունը»), սովորական կնոջ հասակի տիկնիկների թատրոնում, որ քարացել են խորհրդավոր կեցվածքներով («Օրտենսիա անունով տիկնիկները»), ստորջրյա պատկերասրահում, որտեղ հերոսը պետք է մթության մեջ շոշափելով գտնի առարկաները, որոնք նրանում մտքերի ու պատկերների շարան են ծնում («Բոլորը, բացի Խուլիայից»)»:
Ամենայն, նույնիսկ ամենանոսր ու աննշմար տպավորությունների համար բաց, հիվանդագինության աստիճանի ուշադիր անտեսանելի մանրուքների հանդեպ նա շատ հաճախ ամեն ինչ «գլխիվայր էր շրջում», որպեսզի տեսներ այն, ինչն անտեսանելի էր»:
2002 թվականին ռուսական «Ազբուկա-կլասիկա» հրատարակչությունը լույս ընծայեց լատինաամերիկյան արձակի «Մոգերի պատմությունները» ստվար ժողովածուն, որտեղ տեղ են գտել նաեւ Ֆելիսբերտո Էրնանդեսի երկու պատմվածքները, իսկ 2003 թվականին «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրն իր երրորդ համարում տպագրեց Ֆելիսբերտո Էրնանդեսի ընտրանին`Բորիս Դուբինի առաջաբանով եւ ծանոթագրություններով, եւ ուր տեղ էր գտել նաեւ Խուլիո Կորտասարի հրաշալի նամակ-խոհագրությունը, ինչպես նաեւ Էրնանդեսի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Օրտենսիա անունով տիկնիկները»», որն իր միջաթափանց տխրությամբ ու կոմպոզիցիայի յուրակերպությամբ հիշեցնում է Հանս Բելմերի գծանկարներն ու բզկտված տիկնիկ-քանդակները, նրա անկրկնելի գեղագիտությունն ու ապշեցուցիչ կոմպոզիցիաները: Եվ, ինչպես Բելմերի քանդակները դիտելիս, շատերը հիանում են ահալի իրադարձությունից, մտածելով իրենք իրենց հնարավորինս հարմարավետ վնասազերծել`թաքնվելով հաստակաշի հիացմունքի կամ ժխտման ներքո, ինչպես անում էին ժամանակին Լա-Պլատայի` խխունջի պատյանի մեջ մտած գրականագետները`սարսելով Ֆելիսբերտո Էրնանդեսի անսանձ երեւակայությունից ու լուսնաշողերի պես շամփրող սարսուռներից:
Եվ, ինչպես բանաստեղծ Ժոէ Բուսկեն էր ասում` Բելմերին նվիրված իր էսսեում, «Երեւակայությունը սպառնում է այն ամենին, ինչը ձեւ ունի, սակայն այն ոչինչ չի մոգոնում։ Ցանկացած առարկա, ցանկացած փաստ նրա համար սնունդ է ծառայում եւ օգնում է իրականությանը հասնել իր գագաթնակետին: Ոչինչ այն ամենից, ինչը երեւակայությամբ է ստեղծվում, օտար չէ նրան, ինչպիսի դավեր էլ նրա դեմ հյուսի բանականությունը»:
Եվ ի՞նչ այնուհետեւ. արագացնել գծերի վազքն այնպես, որ այն վերածես գրի սովորական գործողության եւ այդ կայծակնացայտ հեղաշրջմամբ արմատապես շրջես գիտելիքների կարգը`ենթարկելով դրանք պատկերացնելու ընդունակությանը: Վերադառնալ այնտեղ, ուր ճանապարհը մեզ վերագտնում է, գիծը ճյուղավորվում է` վերադարձնելով մեզ առ մանկություն, ուր դու տարված ես այն նախշազարդերով, որ սրսուռ ձմռանը հայտնվում են ապակու վրա, եւ չգիտես՝ որտեղից, ահա ծաղկում են քո դեմքին:
«ՍԻՆՈՓՍԻՍԸ» ԳՏՆՈՒՄ Է ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
«Սինոփսիսի» շաբաթվա շրջանակներում երեկ տեղի ունեցավ 3-րդ ամենամյա միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադիայի եզրափակիչ փուլը: Առաջին փուլում եղել են 144 մասնակիցներ, որոնցից 49 լավագույններն անցել են ...ԼՂՀ-Ն` ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈ՞ՒՐ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ ՎՈՒԱՄ-ի տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂՀ, տարածաշրջանի անկայունության հիմնական աղբյուրն են: ...ԿԱԼԱՆԵԼ ԵՆ 15 ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ»
Ուկրաինական Ոստիկանության Կիեւում կալանել է 15 հայ «օրենքով գողերի», որոնք հավաքվել էին ժողովի: Ըստ «ՈՒՆԻԱՆ» ուկրաինական լրատվական գործակալության` նրանցից առգրավվել է 3 միավոր ...ՖԵԼԻՍԲԵՐՏՈ ԷՐՆԱՆԴԵՍ
Վերջերս սենյակում պտտվելիս եւ մոտենալով գրամեքենային, մոտենալով, ինչպես շնիկը ծառին, ես դեմ առա քո էջերին: Եվ դրանց մեջ՝ նրանց, որոնք չգիտեի, հին օրերին, երբ առաջին անգամ կարդացի քո գրքերը, եւ էջ էջի ...ՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ` ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ
Հայաստանում ստոմատոլոգիայի բնագավառում կկիրառվի նորագույն մեթոդ, որին երեկ Երեւանում կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում ծանոթանում էին հայ ստոմատոլոգները: Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկաների ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼՈՒ Է
Հարավային Օսիայի Դատախազությունը մոտ ժամանակներս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզում է հայտարարելու: Այդ մասին հայտարարել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին: «Նա պատերազմական ...ԱՄՆ-Ը 365 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է այն օրինագիծը, որը 365 մլն դոլարի ամերիկյան օգնության հատկացում է նախատեսում Վրաստանին: Համապատասխան դրույթն ընդգրկվել է 2009 ֆինանսական տարում ԱՄՆ կառավարության գործունեության ...«ՀԵՌՎԻՑ ԵՍ ԶԳՈՒՄ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ»
Բացատրել, թե ով է ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը` կարիք չկա: Ով գիտե նրան` գիտե նաեւ մեր երգարվեստի երբեմնի բարձունքների մասին:
Իսկ նրանց, ով Տաթեւիկ Հովհաննիսյանին չի ճանաչում, պետք է անցյալ ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԵՒՍ ՄԵԿ ԿՈՉ
Երեկ հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացրած եզրակացությունները` 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ:
Ըստ Հանձնակատարի` ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԺԱՆՐԻ ՃԳՆԱԺԱՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մոտավորապես տասներեք տարի է՝ հայ լրագրողների՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ ընտրությունների բոլոր նյութերը գրեթե նույն բովանդակությունն ունեն. ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, կեղծիքներով, ...ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՑՈՎ ԵՆ ԳՈՅԱՏԵՒՈՒՄ
6-ամյա Հասմիկը ջերմություն ունի, հիվանդ է, ու արդեն երկու օր է, ինչ միայն փսխում է: Երեխան գունատվել է ու թուլությունից նույնիսկ չի կարողանում խոսել: Մոր` Ռուզաննայի պատմած պատմությունները Հասմիկի թախծոտ, ...«ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»
5Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել կիրակի օրը Կենտրոն համայնքում կայացած թաղապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները ...ՍԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Կիրակի օրը Կենտրոն համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները վաղ առավոտից սկսվել եւ շարունակվել են լարված մթնոլորտում, ուղեկցվել են մասսայական լուրջ ընտրախախտումներով:
Եվ դրանց արդյունքում, ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆԵՐԿԱ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունը 2007թ. ...ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ԱԺ-ՈՒՄ
Երեկ առաջին անգամ ԱԺ էր եկել պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի հարթակից նա հայտարարություն ...ԸՆՏՐՎԵՑ՝ ՀԱՄԱՐՅԱ «ԳՈԼԴ» ԹՎՈՎ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Լեւոն Տեր-Պետրոսյանն ԱԺ նախագահ ընտրվել է 1990թ., 1991-ին դարձել է հանրապետության նախագահ, ընտրվել է 5 տարով, պաշտոնավարել է 1 տարի: Նույնը վերաբերում է Բաբկեն Արարքցյանին, Խոսրով Հարությունյանին, ...«ՋՂԱԳՐԳՌՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
«Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
- Սեպտեմբերի 29-ին Հայաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ «CENTRAL»-ՈՒՄ
Կիրակի օրը Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ընտրություններում կիրառվեցին ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 29-ին, Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ Հատուկ քննչական ...ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստում հարցաքննվել են ...ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ
Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով արդեն գրանցվել է երեք թեկնածու` Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրիի ավագանու անդամ ...ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՅԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ասել է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների` Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկային։ «Առհասարակ մի քանի հանդիպումներ ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱԶԱՏՎԵԼ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ով երեկ մասնակցել է Սարալանջի մայրուղու բացման արարողությանը, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, թե «անհրաժեշտ է ...ՍԱՀՄԱՆԸ ՉԵՆ ԲԱՑԵԼՈՒ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում ԱՄՆ-ի սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական ...
«ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»

ՆՐԱՆՔ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ
ՍԵՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՀԱՆԴԻՊԵԼ Է
ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՆՈՐԴ
ԱՅՑԵԼԵԼՈՒ ԵՆ
«ԿԵՐԱՐ՝ ՊԻՏԻ ՎՃԱՐԵՍ»
ԿԱԼԱՆԵԼ ԵՆ 15 ՀԱՅ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ»
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ. ԵՍ-Ի ԶՈՀԱԲԵՐՄԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿԵՐՊԸ

Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԼՌՈՒԹՅԱՆ ԵՏԵՒՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- 1387 Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ:
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Երևանի բերդը:
- 1846 Վերաբացվում է Սկյութարի ճեմարանը:
- 1878 Ծնվեց հայ ականավոր մարքսիստ, հեղափոխական Ստեփան Շահումյանը: (Վախճ. 1918թ.-ին):
- 1879 Երևանում բացվեց առաջին քաղաքային խորհուրդը:
- 1881 Կարինում հիմնադրվեց Սանասարյան վարժարանը:
- 1921 Կ. Պոլսում ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը:
- 1942 408-րդ հայկական հրաձգային գումարտակը արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:
- 1945 Երևանում բացվեցին գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները:
- 1989 Գանձասարի վանքում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց 1-ին պատարագը:
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

