
ՔՄ-Ն 25 ԴՐԱՄՈՎ ՀՈՂ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ն գնում է 25 դրամով:
Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս գյուղ: Հենց այստեղ այս տարվա մայիսից սկսած` ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը խուճապի մեջ է դրել Ստեփանավանի եւ հարակից գյուղերի բնակչությանը: Ստեփանավանում տարբեր պատմություններ կարելի է լսել հանքավայրի շահագործումից հետո դեղին անձրեւների, հանքից գետ թափվող ուրանի, պայթյունների, Ձորագետում լողանալու անթույլատրելիության մասին: Բնակչությանը ոչ ոք չի ուզում որեւէ բացատրություն կամ պարզաբանում տալ: Օրենքով նախատեսված հանրային լսումներ չեն կազմակերպվել:
«Լոռե» էկոակումբը հարցումներ է ուղղել հանքը շահագործողներին, Ստեփանավանի քաղաքապետին, բնապահպանության նախարարին, բայց ոչ ոք այդպես էլ կամ չի պատասխանել հարցմանը, կամ էլ չի պարզաբանել: Բնապահպանության նախարարությունը ընդհանրապես դարձել է ամենափակ կառույցներից մեկը. մեր մի քանի գրավոր նամակների պատասխանները ամիսներ շարունակ հնարավոր չէ ստանալ այդ գերատեսչությունից: Բոլորն էլ գիտեն, որ նախարար Արամ Հարությունյանը որեւէ առնչություն չունի բնապահպանության հետ, նա բազմաթիվ բիզնեսների տեր է եւ, բնականաբար, օրվա ընթացքում մտածում է իր ռեստորանների, դուռ-պատուհաններ պատրաստող արտադրությունների մասին, հակառակ դեպքում կփորձեր բնապահպանական գոնե մեկ խնդիր լուծել իր պաշտոնավարման ընթացքում:
Տարիներ շարունակ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից շահագործվող Ախթալայի Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտանետումները առանց պոչամբարի միանգամից լցվում են Դեբեդ գետ: Գետի ջրով տասնյակ գյուղեր ոռոգում են հողամասերը, այգիները, եւ այդ մթերքը հայտնվում է բոլորիս սեղաններին: Այդ մասին գիտի նախարարը, բայց նրա մտքով անգամ չի անցնում, որ ինքը պարտավոր է դադարեցնել այդ ընկերության գործունեությունը:
Արմանիսի հանքավայրը շահագործողներն իրենց շինությունների մի մասը կառուցում են բնակավայրի վերջին տան հարեւանությամբ: Ներքեւում Ձորագետն է: Հենց այստեղ էլ` Ձորագետի գլխին, ըստ գյուղացիների` կառուցվելու է պոչամբարը: Այլ վայր հնարավոր էլ չէ գտնել պոչամբար կառուցելու համար:
Արմանիսցիները բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր աշխատանք են գտել հանքավայրում, գոհ են, մնացածները դժգոհում են: Արմանիսցիներին այսօր առաջին հերթին անհանգստացնում են հանքավայրում իրականացվող պայթեցումները. «Չեն զգուշացնում պայթեցումների մասին, պայթյունն էլ շատ ուժգին է` երկրաշարժից ուժեղ է թափ տալիս, էն ա որ կարճ ա տեւում»,- ասաց մի արմանիսցի, ով չուզեց անունը նշել, քանի որ աշխատում է հանքավայրում:
«Պայթեցումներից առաջ ոչ էլ զգուշացնում են: Հլա ասում են` էս ոչինչ, մի քիչ որ խորացան, վաբշե ուժեղ կլինի,- ասում է Էլինա Հարությունյանը եւ շարունակում,- գյուղացիներից մի 2-3 հոգի աշխատում են: Հանքն իրանց ինչ-որ բան տալիս է, մեզ` ոչ: Գիտե՞ք ինչն է լավ, որ ճանապարհները պետք է սարքեն, գազն իրենց քաշեն, մեզ օգուտ է տալու. մենք էլ շուտով գազ կունենանք»:
Պայթեցումներից գյուղի մի քանի տների պատեր ճաքել են: Սակայն տանտերերի վնասը ոչ ոք չի ուզում փոխհատուցել: Արմանիսցիների մի մասը հողակտորներ ունի հանքավայրի տարածքում: Նրանց մի մասից սեփականատերերը խաբելով գնել են հողը` 1 հա-ն 250.000 դրամով:
«Հենց հանքի կողքը մեզ սեփական հող ունենք` 3 հա, վերեւի ճանապարհն են քանդել փակել, ներքեւն էլ տնօրենի մեղուների փեթակներն են դրել, ոնց որ դիտավորյալ տեղս նեղեն, որ ես իրանց ուզած գներով էդ հողը վաճառեմ: Արդեն մի քանի հոգուց առել են: Ժողովրդից հեկտարը 250 հազարով են առել, ես էլ էդ գնով չեմ ուզում տամ, խի՞ տամ: Ասում են` էդ ա, ուզում եք՝ տվեք դատարան: Էստեղ կիսաքանդ վիճակում սեփականաշնորհված շենք ունենք, ասում են` տիրություն արեք, մի բան արեք, թե չէ կքանդենք: Իրանք չգիտեմ` քաղաքապետի հետ ի՞նչ են արել, արենդով են վերցրել: Ասում են` էդ տերիտորիան մենք առել ենք, էդ շենքն էլ դրա մեջ ա մտնում, պիտի քանդենք: Արդեն երեւի մի 20-30 հա գյուղացիներից գնել են, քմ-ն 25 դրամով, բայց մենք գնացել ենք հենց քաղաքապետարանից իմացել ենք, որ 1 հա-ն արժե 5 մլն 280 հազար դրամ: 0,5 տոկոսն էլ չեն տալիս: Դրել ապօրինի մի քանիսինը քանդել են, տվյալ պահին իմ հողից էլ քանդած ա, հենց հանքի պետն ասում ա` գնացեք տվեք դատարան, էդ ա գինը, ուզո՞ւմ եք` տվեք, առնում եմ հողերը, չե՞ք ուզում` գնացեք դատարան տվեք»,- պատմում է Սերգեյ Հունանյանը:
«Ես էլ այնտեղ հող ունեմ, ծախել եմ, այն ժամանակ ես չէի աշխատում, մենք բոլորս գնացել ենք դատարան, ասել ենք` մեր հողերն ա, դատարանն ասաց` գնացեք իրար մեջ որոշեք, էն մարդն էլ ասաց` էսքան եմ տալիս, տալի՞ս եք, մենք էլ տվեցինք, մեկ ա` էդ տարածքում սաղ փոշի ա, ոչ մի բան ցանել չի լինի»,- պատմում է հանքում աշխատողներից մեկը: «Հանքը գյուղին ոչ մի բան էլ չի տվել, գյուղից աշխատողները շատ քիչ են, հիմնականում քաղաքից են գալիս: Ոչ մի բանից տեղյակ չենք, գոնե պայթյունի ժամանակ տեղեկացնեն. միանգամից պայթեցնում են: Բոլորն էլ վախենում են, մանավանդ փոքրերը: Էս վերջերս մի քիչ ուշ-ուշ են պայթեցնում, բայց ժամանակ կա` օրվա մեջ մի քանի անգամ լինում է: Շատ ուժեղ է լինում, տունը ցնցվում է, ճաքեր էլ կան: Երկրաշարժից հետո տունս վերանորոգել էի, պատերի հաստությունը 60-70 սմ է, բայց դրանց պայթեցումներից 5 տեղից ճաքել ա: Գնացել եմ տնօրենի` Վարդան Պապյանի մոտ, ասում ա` քեզնից բաներ մի հորինի, ասում եմ` արի նայի, որ պայթեցնում եք, վախից տնից կփախնես: Որտե՞ղ բողոքեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հարցնում է ուսուցչուհի Նունե Գրիգորյանը: Արմանիսի հանքը շահագործում է «Սագամար» ՍՊԸ-ն: Այս ընկերության մասին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որեւէ տեղեկություն չկա: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է այն շահագործվում:Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
www.hetq.am
ԴՈՒԴՈՒԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հսկայական գործ է անում` հայկական մշակույթը եւ ընդհանրապես` հայկական յուրաքանչյուր դրսեւորում աշխարհում պրոպագանդելու համար: Տարիներ ...ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
«Մերձմոսկովյան «Խիմկի» թիմի կազմում վերջին խաղերում ես շատ գոլեր եմ բաց թողնում եւ դժգոհ եմ դրանից, բայց Հայաստանի հավաքականի խաղին ես լավ եմ տրամադրված` լավ հասկանալով Հայաստան-Թուրքիա ...ԵԿԵԼ ԵՆ
Երեկ Երեւան է ժամանել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի գլխավորությամբ: Թուրքիայից Երեւան են ժամանել նաեւ 50 մարզական լրագրողներ:ԷՊՈՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԲՆԱԿՎԵՆ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Արաբկիր համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց համայնքում հիանալու հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի հրաշալի ստեղծագործությամբ: Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 4-ին ...ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ «ԵՐՓՆԵՐԱՆԳ ԹԻԹԵՌԸ» (ԼԵԳԵՆԴ)
Սեւ ծովի ափին, այնտեղ, ուր կովկասյան լեռները ափից դեպ երկինք էին բարձրանում, քարե հյուղում Անիսյա անունով մի պառավ էր ապրում: Հյուղը կեցած էր ծաղկադաշտի մեջ, ուր վարդեր էին աճում: Հնում այստեղ նույնպես ...ԻՋԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՀԵՏՔԻ»
Մայիսի 5-ին «Հետքը» Տավուշի մարզի իր թղթակից Ոսկան Սարգսյանի հեղինակությամբ հրապարակել էր «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվում էին Իջեւանի ...ՆՈՐԱԾԻՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ, ԲԺԻՇԿԸ ՄՆԱՑ ԱՆՊԱՏԻԺ
Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»
Կարապետյանների ընտանիքը 1988 թ. երկրաշարժից հետո երկար տարիներ ապրել է ժամանակավոր տնակում: 2007 թ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ` նրանց հատկացվել է բնակարան: Տունն անմխիթար վիճակում է, ...ՔՄ-Ն 25 ԴՐԱՄՈՎ ՀՈՂ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ն գնում է 25 դրամով: Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում:
Լոռու մարզի Ախթալա քաղաքի ...ԻՆՉՈ՞Ւ Է ՍՊԻՏԱԿԵԼ ԴԵԲԵԴԸ
Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի ...Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
ՀՀ կառավարությունը 2007 թ. մայիսի 24-ի թիվ 616-Ա որոշմամբ Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջին ամրացված հանրակացարանի մասնաշենքը, որը 1988 թվականից բնակեցված է անօթեւան ընտանիքներով, ...«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ 1
Հայաստանյան արմատական ընդդիմության վերջին շաբաթների որդեգրած համեմատաբար պասիվ եւ սպասողական մարտավարության ֆոնին բավականին անսպասելի էին գործող իշխանությունների անհամեմատ ագրեսիվ կեցվածքն ու գործողությունները: ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «ՀԱԿ-ը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական ...ՖՈՒՏԲՈԼ. ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Թեեւ բոլոր մակարդակներով նշվում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ընդամենը խաղ է՝ առանց քաղաքական ենթատեքստի, ակնհայտ է, որ հայաստանցիներիս համար այս խաղի հաղթական արդյունքը ենթագիտակցորեն ...ՀՅԴ-Ի ՀԱՎԵՐԺ ԹԵՄԱՆ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցին, ասել է, որ այդ այցը դեռ չի նշանակում, որ 2 երկրների միջեւ առկա ...ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
Այսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 2 տարին: Թեպետ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին կարգադրել էր շտապ բացահայտել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում ներկայացրեց այն քաղբանտարկյալների անունները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրանց չի ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Մանուել Գասպարյանի ...«ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ Է ԵՒ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
- Հայաստանում, ինչպես եւ նրա սահմաններից դուրս, շատերը կարծում են, որ վրաց-ռուսական ճգնաժամը «կխորտակի» ՀՀ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, եւ Երեւանին այս անգամ չի հաջողվի խուսափել ...ՆԱԽԱԴԵՊ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն անմիջականորեն ...ԱՎԱՐՏԵԼ ԵՆ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին ձերբակալված եւ նախնական կալանքի տակ գտնվող 7 «մեղադրյալների» մասով նախաքննությունը եւ «ձեռք է բերել ապացույցներ» ...ՈՂՋՈՒՆԵԼ Է
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը երեկ ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը՝ ներկա գտնվելու ...ԳՐԱՆՑԵԼ ԵՆ
Երեկ ԿԸՀ-ն գրանցել է օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են ՀՀ նախագահի` սեպտեմբերի 5-ի հրամանագիրը` ...ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ
2Երեկ Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում եւ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայտը: Ընդդիմությանն առաջարկվել ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ ողջունում են Աբդուլլահ Գյուլի Երեւան այցը: Գյուլի քայլը քննադատել են միայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնց կարծիքով` նրա այցը բացասականորեն կանդրադառնա Թուրքիայի իմիջի վրա: ...
«ԵԹԵ ՄԻՆՉԵՒ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ՄԱՐԴԻԿ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»,- ԱՍՈՒՄ Է ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԳՐԱԿԱՆ ԵՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ՄԵԴՎԵԴԵՒԸ ԹՎԱՐԿԵԼ Է
«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԿՈՒ ՓԻՂ ՈՒՆԵԻՆՔ, ՄՆԱՑ ՄԵԿԸ
ԹԱՏՐՈՆ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ» ԵՒ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ» ԱՐԱՆՔՈՒՄ
- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

