
ԷՊՈՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԲՆԱԿՎԵՆ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
- Արաբկիր համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց համայնքում հիանալու հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի հրաշալի ստեղծագործությամբ: Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 4-ին բացվեց «Ծովինար. Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը» խորհրդանշող շատրվանը, որին ներկա էին մի շարք արվեստագետներ: Շատրվանի հեղինակ, հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսն ասաց, որ ամբողջ շատրվանախումբը խորհրդանշում է ծովը, որը բացվեց, եւ այն աղբյուրը դուրս եկավ, որի ջրից հղիացավ Ծովինարը: Շատրվանախմբում 15 շատրվան է ցայտում: «Բուն գաղափարն այդ սուրբ ջուրն է, որից հղիացավ Ծովինարը: Առյուծներն էլ պահապաններն են: Այս գործը եւ՛ երկար է տեւել, եւ՛ կարճ, քանի որ Ծովինարի էսքիզը 1998թ. ունեի: Իսկ կարճ տեւեց այն առումով, որ շատ կարճ ժամանակում այս ամենը կառուցվեց: 10 տարի այդ միտքը ձեւավորվեց ու ի վերջո իրագործվեց Երեւանում»,- ասաց նա: Քանդակագործը պատմում է, որ ինքը ծնունդով արաբկիրցի է եւ միշտ կապված է եղել Արաբկիրի հետ: Իսկ շատրվանի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Ֆլորենցիայում, որտեղ ներկայումս բնակվում է Ավետիսը, նա հանդիպել է իր մանկության ընկերոջը՝ Արաբկիր համայնքի գործող թաղապետ Հովհաննես Շահինյանին (նրանք միեւնույն դասարանում են սովորել): «Մտածում էինք, թե ինչպես անենք, որ գեղեցկացնենք Արաբկիրն, ու ծնվեց այս միտքը: Ինչպես տեսնում եք` իտալական լուծում ունի շատրվանը: Պետք էր այսպիսի մի կառույց բերել Երեւան: Սա իմ առաջին աշխատանքն է իմ հայրենիքում, ու շատ ուրախ եմ, որ հենց այսպիսին եղավ այն: Կուզենայի այս գործը 3 հոգու նվիրել` ծնողներիս եւ իմ վարպետ Արա Հարությունյանին: Երեքն էլ այլեւս մեզ հետ չեն, բայց նրանք իմ աշխատելու ընթացքում միշտ ինձ հետ են եղել»,- ասաց Վիգեն Ավետիսը: Էպոսագետ Արծրուն Սահակյանն էլ նշեց, որ քանդակագործն իր ստեղծագործական այս մասնիկը հանձնել է Արաբկիրին, եւ այսօրվանից այն այլեւս իրենը չէ. շատրվանն այսուհետ Երեւանի անբաժանելի բնակիչն է: «Հայ ժողովրդի պատմությունից շատ հերոսներ են հայտնի, որոնք արժանացել են Երեւանի բնակիչը դառնալու պատվին: Այսինքն, ժողովուրդն իսկապես իր քաղաքի հավերժ բնակիչ է ուզում տեսնել իր երեւակայության, իր ստեղծագործության ու ոգու ծնունդներին»,- ասաց նա: Արաբկիր համայնքի գործող թաղապետ Հովհ. Շահինյանի խոսքով էլ` այս հուշարձան-շատրվանի տեղադրմամբ իրենք նոր էջ են բացում ինչպես այս զբոսայգու, այնպես էլ համայնքի կյանքում: «Էպոսի մոտիվներով ստեղծված այս կոթողը խորհրդանշում է մեր ոգեղեն ուժը, գեղեցիկի, բարու նկատմամբ ունեցած միասնական ուժը: Վիգենի մեծությունը պատկերացնելու համար պետք է լինել Ֆլորենցիայում, որտեղ նա հսկայական աշխատանք է կատարել: Եվ այսօր բոլորիս համար մեծ պատիվ է, որ նման քանդակագործի աշխատանքը զարդարելու է նաեւ մեր համայնքը»,- ասաց նա: Հովհ. Շահինյանը տեղեկացրեց, որ այս հուշարձանի տեղադրմամբ իրենք մեկնարկում են խոշոր մշակութային նախագծերի իրականացման շրջանը: «Վիգենի հետ մեր համագործակցության շրջանակները շատ լայն են, եւ հենց դրա շարունակության շնորհիվ վստահ եմ, որ շատ մոտ ապագայում Արաբկիրը կդառնա մայրաքաղաքի ամենամշակութային համայնքներից մեկը: Մի քանի օր անց Հայաստան է այցելելու նաեւ Եվրոպայի մշակութային կյանքում մեծ հեղինակություն վայելող ժամանակակից մշակութային գործիչների մի պատվիրակություն: Նրանց թվում է նաեւ մեր հայրենակից աշխարհահռչակ Արշիլ Գորկու դուստրը` Մարո Գորկին, որն առաջին անգամ է լինելու Հայաստանում: Նաեւ մեր առաջիկա նախագծերից է լինելու կազմակերպել պատկերասրահ բաց երկնքի տակ: Այն կիրագործվի Արաբկիրի մեծ զբոսայգում»,- ասաց նա: Հովհ. Շահինյանը տեղեկացրեց նաեւ, որ Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ Հայաստանի Անկախության 17-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Վիգեն Ավետիսին կշնորհվի Արաբկիրի պատվավոր քաղաքացու կոչում:

© 168 Ժամ
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 06, 2008ԴՈՒԴՈՒԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հսկայական գործ է անում` հայկական մշակույթը եւ ընդհանրապես` հայկական յուրաքանչյուր դրսեւորում աշխարհում պրոպագանդելու համար: Տարիներ ...ԼԱՎ ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
«Մերձմոսկովյան «Խիմկի» թիմի կազմում վերջին խաղերում ես շատ գոլեր եմ բաց թողնում եւ դժգոհ եմ դրանից, բայց Հայաստանի հավաքականի խաղին ես լավ եմ տրամադրված` լավ հասկանալով Հայաստան-Թուրքիա ...ԵԿԵԼ ԵՆ
Երեկ Երեւան է ժամանել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի գլխավորությամբ: Թուրքիայից Երեւան են ժամանել նաեւ 50 մարզական լրագրողներ:ԷՊՈՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԲՆԱԿՎԵՆ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Արաբկիր համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց համայնքում հիանալու հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի հրաշալի ստեղծագործությամբ: Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 4-ին ...ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ «ԵՐՓՆԵՐԱՆԳ ԹԻԹԵՌԸ» (ԼԵԳԵՆԴ)
Սեւ ծովի ափին, այնտեղ, ուր կովկասյան լեռները ափից դեպ երկինք էին բարձրանում, քարե հյուղում Անիսյա անունով մի պառավ էր ապրում: Հյուղը կեցած էր ծաղկադաշտի մեջ, ուր վարդեր էին աճում: Հնում այստեղ նույնպես ...ԻՋԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ՝ ԸՆԴԴԵՄ «ՀԵՏՔԻ»
Մայիսի 5-ին «Հետքը» Տավուշի մարզի իր թղթակից Ոսկան Սարգսյանի հեղինակությամբ հրապարակել էր «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացվում էին Իջեւանի ...ՆՈՐԱԾԻՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ, ԲԺԻՇԿԸ ՄՆԱՑ ԱՆՊԱՏԻԺ
Անցյալ տարվա փետրվարի վերջին հայկական հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներն անընդհատ անդրադառնում էին Գլխավոր դատախազության բացահայտմանը. մայրը վաճառել էր իր նորածին տղային, իսկ «գնորդը» ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»
Կարապետյանների ընտանիքը 1988 թ. երկրաշարժից հետո երկար տարիներ ապրել է ժամանակավոր տնակում: 2007 թ. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշմամբ` նրանց հատկացվել է բնակարան: Տունն անմխիթար վիճակում է, ...ՔՄ-Ն 25 ԴՐԱՄՈՎ ՀՈՂ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմանիսում սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը գյուղացիներից հողի քմ-ն գնում է 25 դրամով: Արմանիսը Ստեփանավան քաղաքի թաղամասերից է, չնայած պաշտոնական գրություններում այն հաճախ հիշատակվում է որպես Արմանիս ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այս լուսանկարները տեսնելուց հետո Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ որոշում կայացնի դադարեցնելու «Մեթըլ Փրինս» ընկերության գործունեությունը Հայաստանում:
Լոռու մարզի Ախթալա քաղաքի ...ԻՆՉՈ՞Ւ Է ՍՊԻՏԱԿԵԼ ԴԵԲԵԴԸ
Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի ...Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
ՀՀ կառավարությունը 2007 թ. մայիսի 24-ի թիվ 616-Ա որոշմամբ Էջմիածնի Աթաբեկյան 1 հասցեում գտնվող Էջմիածնի պետական քոլեջին ամրացված հանրակացարանի մասնաշենքը, որը 1988 թվականից բնակեցված է անօթեւան ընտանիքներով, ...«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ 1
Հայաստանյան արմատական ընդդիմության վերջին շաբաթների որդեգրած համեմատաբար պասիվ եւ սպասողական մարտավարության ֆոնին բավականին անսպասելի էին գործող իշխանությունների անհամեմատ ագրեսիվ կեցվածքն ու գործողությունները: ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «ՀԱԿ-ը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական ...ՖՈՒՏԲՈԼ. ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Թեեւ բոլոր մակարդակներով նշվում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային թիմերի հանդիպումն ընդամենը խաղ է՝ առանց քաղաքական ենթատեքստի, ակնհայտ է, որ հայաստանցիներիս համար այս խաղի հաղթական արդյունքը ենթագիտակցորեն ...ՀՅԴ-Ի ՀԱՎԵՐԺ ԹԵՄԱՆ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցին, ասել է, որ այդ այցը դեռ չի նշանակում, որ 2 երկրների միջեւ առկա ...ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
Այսօր լրանում է Հարկային պետական ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության 2 տարին: Թեպետ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավապահ մարմիններին կարգադրել էր շտապ բացահայտել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսում ներկայացրեց այն քաղբանտարկյալների անունները, ովքեր ունեն առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրանց չի ...ՀՐԴԵՀԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վաղամեռիկ նախագահ Մանուկ Գասպարյանի որդու` Մանուել Գասպարյանի ...«ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԶՈՐ Է ԵՒ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
- Հայաստանում, ինչպես եւ նրա սահմաններից դուրս, շատերը կարծում են, որ վրաց-ռուսական ճգնաժամը «կխորտակի» ՀՀ վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, եւ Երեւանին այս անգամ չի հաջողվի խուսափել ...ՆԱԽԱԴԵՊ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն անմիջականորեն ...ԱՎԱՐՏԵԼ ԵՆ
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ին եւ դրան հաջորդած օրերին ձերբակալված եւ նախնական կալանքի տակ գտնվող 7 «մեղադրյալների» մասով նախաքննությունը եւ «ձեռք է բերել ապացույցներ» ...ՈՂՋՈՒՆԵԼ Է
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը երեկ ողջունել է Երեւան այցելելու` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի որոշումը: «Ջերմորեն ողջունում եմ նախագահ Գյուլի որոշումը՝ ներկա գտնվելու ...ԳՐԱՆՑԵԼ ԵՆ
Երեկ ԿԸՀ-ն գրանցել է օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են ՀՀ նախագահի` սեպտեմբերի 5-ի հրամանագիրը` ...ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ
2Երեկ Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում եւ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայտը: Ընդդիմությանն առաջարկվել ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ ողջունում են Աբդուլլահ Գյուլի Երեւան այցը: Գյուլի քայլը քննադատել են միայն ընդդիմադիր կուսակցությունները, որոնց կարծիքով` նրա այցը բացասականորեն կանդրադառնա Թուրքիայի իմիջի վրա: ...
© 168 Ժամ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ՄԵԴՎԵԴԵՒԸ ԹՎԱՐԿԵԼ Է
«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԿՈՒ ՓԻՂ ՈՒՆԵԻՆՔ, ՄՆԱՑ ՄԵԿԸ
ԹԱՏՐՈՆ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ» ԵՒ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ» ԱՐԱՆՔՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1831 Կ. Պոլսում ծնվեց բանաստեղծ և հասարակական գործիչ Խորեն Գալֆայանը (Նար-Պեյ): (Վախճ. 1892թ.-ին):
- 1934 Տեղի է ունենում Ղափանի հարստացուցիչ գործարանի հանդիսավոր բացումը:
- 1956 Սկսվում է Երևան և Կիև քաղաքների սոցիալիստական մրցություն:
- 1965 Երևանում բացվում է անալիտիկ ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային գիտաժողով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

