
ԹԱՏՐՈՆ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
- Երեկ, մարտի 1-ի դեպքերից ուղիղ 6 ամիս հետո, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գագիկ Ջհանգիրյանի գործով առաջին դատը:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Հիշեցնենք, որ մինչ այդ Գ.Ջհանգիրյանը որպես վկա մասնակցում էր իր եղբոր` Վարդան Ջհանգիրյանի դատավարությանը: Բացի այդ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալն իրեն դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից հեռացնելու համար դատի էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մասնակցում էր այդ դատավարությանը: Իսկ երեկ արդեն Գ. Ջհանգիրյանը որպես մեղադրյալ մասնակցում էր իր հիմնական դատավարությանը: Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 23-ին նրան ու եղբորն Արգավանդի խճուղուց, առանց զգուշացնելու բռնի ուժով բերման էին ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն՝ այն բանից հետո, երբ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե սատարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Գ.Ջհանգիրյանի նկատմամբ նախապես առաջադրել էր ապօրինի զենք կրելու մեղադրանք, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը: Ավելի ուշ պարզել էին, որ գլխավոր դատախազի տեղակալն ի պաշտոնե իրավունք ունի զենք կրել, եւ առաջ էին քաշել մեկ ուրիշ` իշխանությունը բռնի ուժով յուրացնելու մեղադրանքը: Երկու ամիս հետո էլ որոշել էին, որ Գ.Ջհանգիրյանը Արգավանդի խճուղում բերման ենթարկվելու ժամանակ ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել, եւ մեղադրող կողմը վերջնականապես կանգ էր առել 316 հոդվածի վրա, ու այդ մեղադրանքով էլ գործն ուղարկվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան: Դատական նիստը վարում էր դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը:
Դատական նիստը հենց սկզբից թեժացավ, երբ դահլիճ բերեցին այդ գործով տուժող համարվող` 6-րդ վարչության աշխատակիցներ Տիգրան Աղվանյանին եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնուն` մարտի 1-ից հետո հայտնի դարձած Արման Հարությունյանին: Վերջինիս ներկայությունը բորբոքեց Ջհանգիրյանի կողմնակիցներին, եւ դահլիճից հնչեցին «տուզիկ», «Շուշան Պետրոսյանի տուզիկ» արտահայտությունները: Ա. Հարությունյանը հակադարձեց սեռական բնույթի հայհոյանքներով. «Եթե ինձ որեւէ մեկը տուզիկ ասի, այ գ, տուզիկըգ»: Դատարանի կարգադրիչները տուժողին դուրս հանեցին դահլիճից: Ջհանգիրյանի պաշտպանները Ժ.Վարդանյանին անմիջապես միջնորդություն ներկայացրեցին դիմել դատախազին` «խուլիգանական հայհոյանքներ» թույլ տալու եւ Ա.Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Դատավորը հայտարարեց, թե հայհոյանք չի լսել եւ միջնորդությունը քննարկման առարկա կդարձնի ձայնագրված նյութը լսելուց հետո: Մինչդեռ դատավորից մի քանի մետր հեռու նստած մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը լսել էր Ա.Հարությունյանի հայհոյանքները, բայց ասաց, թե տուժողն ընդամենը պատասխանել է դահլիճին: «Այստեղ ոչ թե ինձ մեղադրող գործ պետք է քննվեր, պետք է քննվեր սպանության փորձի, ապօրինի բերման ենթարկելու, եղբորս խոշտանգելու եւ ծեծելու գործ, եւ տուժողի տեղը պետք է ես նստած լինեի: Հայաստանում իրական անկախ դատական համակարգ չի եղել, բայց ունեցել ենք քիչ թե շատ ինքնուրույն` երբեմն վճարովի, երբեմն անվճար դատարան: Ի՞նչ ունենք փետրվարի 19-ից հետո` կամազուրկ, կամակատար դատական համակարգ: Ինչո՞ւ, որովհետեւ փետրվարի 19-ին բռնազավթվել եւ յուրացվել է ոչ միայն ժողովրդի քվեն, իշխանությունը, այլեւ քննիչի ու դատավորի ինքնուրույնությունն ու անկախությունը: Նրանք այսօր մեր վարչախմբի պատանդներն են: Նրանք կամավոր պատանդներ են: Ես նրանց չեմ արդարացնում, այլ խղճում եմ, որովհետեւ չունեն բավարար կամք, ոգու արիություն` ազատ եւ ինքնուրույն գործելու համար, առնվազն պատվով հեռանալու համար: Հակառակ դեպքում իմ տասնյակ ընկերների փոխարեն այս աթոռների վրա նստած կլինեին անմեղ ժողովրդի վրա կրակողները»,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը:
Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց երկրորդ` արդեն նախապես պատրաստած միջնորդությունը դատավոր Ժ.Վարդանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Ինքնաբացարկի համար որպես հիմք ներկայացրեց օրենքի խախտման մոտ մեկ տասնյակ հիմնավորումներ, որոնցից մեկն էլ այն էր, որ դատավոր Վարդանյանի որդին` Արշակ Վարդանյանը, ընդգրկված է եղել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ քննություն իրականացնող խմբում: «Իսկ դա նշանակում է, որ դատավորը չի կարող անաչառ ու անկողմնակալ լինել»,- հայտարարեց Լ.Սահակյանը: «Հորդորում եմ քարը ձեր փեշից թափել եւ ինքնաբացարկն ընդունել, գուցե գա այնպիսի մեկը, որի նկատմամբ ես բարոյական խնդիր չունենամ»,- ավելացրեց Գ. Ջհանգիրյանը: Այս միջնորդությունը քննելու համար դատավորը մոտ երկու ժամ գնաց խորհրդակցական սենյակ: «Վարդանյան Ժորան շատ մեծ ուրախությամբ կընդուներ, բայց այսօրվա պայմաններից ելնելով՝ չեմ հավատում, որ կընդունի»,- ընդմիջման ժամանակ կանխատեսեց Գ. Ջհանգիրյանը: Եվ իսկապես, դատավորը վերադարձավ ու ասաց, թե մերժում է իրեն ինքնաբացարկ հայտարարելու միջնորդությունը: Լ.Սահակյանը ներկայացրեց հաջորդ միջնորդությունը, որով խնդրում էր փոխել մեղադրողներ Կորյուն Փիլոյանին, Հովսեփ Սարգսյանին եւ Լիլիթ Թադեւոսյանին: Պաշտպանը, նաեւ Ջհանգիրյանն՝ ինքը, մի քանի անգամ ներկայացրին այն օրենքները, նաեւ ՀՀ Սահմանադրության այն նորմը, համաձայն որի` դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազը, տվյալ դեպքում` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը գործն ավարտել է, մեղադրական եզրակացությունը կազմել եւ ուղարկել է գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազն էլ հաստատել է, եղավ, որ հսկողություն իրականացնող դատախազը գլխավոր դատախազն է: Ես մեղադրողների նկատմամբ ոչինչ չունեմ, ես ուզում եմ, որ պատշաճ դատախազ ներգրավվի,- հայտարարեց Գ.Ջհանգիրյանը եւ կատակեց, թե քանի որ սեպտեմբերի 1-ը նաեւ գիտելիքի օր է, ինքը նաեւ դասախոսություն է կարդում: -Հումորի եմ տալիս, որ այս կեղծ թատրոնին դիմանամ»:
Եվ ընդհանրապես երեկվա ողջ դատական նիստն ընդմիջվեց Գ.Ջհանգիրյանի ելույթներով, որին դահլիճը ծափահարություններով էր պատասխանում: Նախագահող Ժ.Վարդանյանը շատ հաճախ կորցնում էր վերահսկողությունը դատական նիստի նկատմամբ: Իսկ իր նկատմամբ ինքնաբացարկ հայտարարելուց հետո նա ընդհանրապես դժվարացավ կառավարել նիստը: Դատավորն այնքան էր իրեն կորցրել, որ երբ Ջհանգիրյանը նրան ասաց, թե` «եւ՛ Ձեզ, եւ՛ ժողովրդի համար ակնհայտ է, որ այս գործն ապօրինի է», պատասխանեց` «անկասկած»:
Ինչեւէ, Ժ. Վարդանյանը մերժեց նաեւ այս միջնորդությունը, եւ պաշտպանական կողմն արդեն ներկայացրեց մեղադրողներին ինքնաբացարկ հայտարարելու միջնորդությունը: «Այս գործով նախաքննությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումներով: Գ.Ջհանգիրյանն ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալվել է, այնուհետեւ ակնհայտ ապօրինի կերպով նրան մեղադրանք է առաջադրվել, ակնհայտ ապօրինի կերպով նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել, ակնհայտ ապօրինի երկու անգամ երկարացրել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Այն հանգամանքը, որ Գ.Ջհանգիրյանին մեղադրանք է հարուցվել 316 հոդվածով, եւ այդ գործով տուժողները չեն գործել իրենց լիազորությունների շրանակներում, արդեն փաստ է: Այս պարագայում, հարգելի դատարան, հսկողություն իրականացնող 3 դատախազները գլխավոր դատախազի հետ միասին պարտավոր էին նկատել, որ ի սկզբանե Գ.Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կալանքի մեջ պահելու համար»,- միջնորդությունը մեկնաբանեց Լ.Սահակյանը: «Ակնհայտ է, որ նրանք հսկողություն չեն իրականացրել գործի վրա, թող տղամարդ լինեն, այդքանն ընդունեն: Ուզում եք՝ դիմումը գրեք, հետո հրաժարվեք, ուզում եք՝ հիմա հրաժարվեք, հետո դիմումը գրեք,- դատախազներին առաջարկեց Ջհանգիրյանը: -Դու հսկողություն իրականացրե՞լ ես այս գործի վրա, Փիլոյան»: Կ. Փիլոյանը չպատասխանեց: Եվ Ժ.Վարդանյանն այս միջնորդությունն էլ քննելու համար անցավ խորհրդակցական սենյակ եւ դուրս գալուց հասցրեց սպառնալ «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, որ անընդհատ լուսանկարում էր, ասելով` «Գլուխդ քո՞ր է գալիս»:
Որոշումը կհրապարակի այսօր ժամը 12-ին:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
Օգոստոսի 28-ին Սոչիում մեկնարկած «Հինգ աստղ» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ամյանը ժյուրիի կողմից արժանացել է առաջին մրցանակի` կիսելով այն Ռուսաստանը ներկայացնող «Կվատրո» ...ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ (1899-1951)
Նորիցնոր, ինչպես եւ Դոստոեւսկու դեպքում, այդ վերաբերմունքն առ լեզու առավել հարիր է բանաստեղծին, քան վիպաgրին: Եվ իրոք, Պլատոնովը, ինչպես եւ Դոստոեւսկին, բանաստեղծություն էր գրում: Սակայն եթե կապիտան Լեբյադկինի ...ԴԻՄԵԼ ԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշխանություններին հասցեագրված դիմումների ...ՄԵԴՎԵԴԵՒԸ ԹՎԱՐԿԵԼ Է
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո առաջին անգամ հրապարակել է այն «հինգ սկզբունքները», որոնց հիման վրա կառուցվելու է ՌԴ արտաքին քաղաքականությունը: ...ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որը նվիրաբերվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի (108 միավոր ու 15 անուն պարբերական) եւ Գրողների համահայկական 4-րդ համաժողովի մասնակիցների ...ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 62,1 ՏՈԿՈՍՈՎ
2008թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանից Ուկրաինա արտահանության ծավալն աճել է 62,1 տոկոսով (27,2 մլն դոլարով) եւ կազմել 71 մլն դոլար` Վրաստանի արտահանության ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարան, ծանոթացել է համալսարանի գործունեությանն ու կրթական ծրագրերին, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ...«STOPRUSSIA» ԱԿՑԻԱ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում ընթանում է «StopRussia» «Համերաշխության կենտրոնի շղթա» ակցիան: Թբիլիսիի բոլոր խաչմերուկներում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Երրորդության գլխավոր տաճարի ուղղությամբ ...ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Տեղացի վերլուծաբանների կարծիքով, գալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու Ադրբեջանի բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների որոշումն արդյունավետ չի լինի, քանի որ դա փաստորեն թեկնածու Իլհամ Ալիեւին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
ԱՄՆ-ից թռչնամսի եւ խոզի մսի ներմուծման կրճատումը ճգնաժամային իրադրություն չի ստեղծի ռուսաստանյան շուկայում, ընդհակառակը` միայն բարերար ազդեցություն կունենա ճյուղի վրա` կարագացնի աճի տեմպերը եւ կվերացնի ...«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
Շաքեի հեռախոսազանգերն, արդեն 6-7 ամիս է, ինձ հանգիստ չեն տալիս: Հեռաձայնում է ու ասելիքը կոկորդին սեղմած՝ անօգնական վիճակից սկսում է լաց լինել: Անդադար կրկնում է` «Ուզում եմ քեզ տեսնել, ախր ուրիշ ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Նոր գիտելիքի եւ կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, եւ այսօր, մեր ...ՄԵՐ ԸՆՏՐԱՆԻՆ
Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների ...ԵՐԿՈՒ ՓԻՂ ՈՒՆԵԻՆՔ, ՄՆԱՑ ՄԵԿԸ
Երեւանի Կենդանաբանական այգու ամենախոշոր, ամենաթանկարժեք ու ամենից շատ ուշադրության կենտրոնում հայտնված Հրանտ եւ Մաշա փղերը մեկ օր ոչինչ ուտել չէին ցանկանում։ Նրանք կողք կողքի, կնճիթներն իրար փաթաթած անշարժ ...ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
Քաղաքապետարանի որոշմամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուն հարակից երկու սրճարանները`«Թայ ֆուդ» եւ «Համար 15», պետք է քանդվեն:
Շաբաթ օրը` օգոստոսի 30-ին, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, ...ՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ
«Երիտասարդ երաժիշտը ձայների օգնությամբ անգիտակցորեն փորձում է արտահայտել այն նույն գեղագիտական արժեքները, ինչ եւ իր ժամանակակիցները. նկարիչը, բանաստեղծը, դրամատուրգը»։ Պատահաբար չէ, որ հիշեցի ...ԿԱՐԵՒՈՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ Է
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հավաստմամբ` այսուհետ ուսումնական հաստատությունները պետք է զերծ մնան քաղաքական քարոզչության որեւէ գործընթացից:
«Այս ուսումնական տարին նախորդներից ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳԱԶԱՏԱՐ
Գյումրիում մեկնարկել է գազ մատակարարող երկրորդ` լրացուցիչ գազատարի շինարարությունը, որը քաղաքին գազով ապահովելու է Ախուրյանի մայր գազատարից (մինչ օրս քաղաքը գազ ստանում էր մի գազատարով): 690 մ երկարությամբ, ...«ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Պարոն Հովհաննիսյան, Դուք եւ շատ այլ փորձագետներ կանխատեսել էիք Վրաց-ռուսական պատերազմը: Ստացվում է, որ Հայաստանն ուներ ժամանակ՝ փնտրել եւ գտնել թե՛ ալտերնատիվ ճանապարհներ, թե՛ մշակել ծրագրեր՝ Ղարաբաղի ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Արաբկիր համայնքում թաղապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը քարոզարշավի շրջանակներում համայնքի բակային հանդիպումների արդյունքներից բավական գոհ է:
...ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է
Վրաստանից իրականացվող հայկական բեռների փոխադրումը կարծես կրկին իր սովորական հունով է ընթանում: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ սա ասաց Հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ...ԹԱՏՐՈՆ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ, մարտի 1-ի դեպքերից ուղիղ 6 ամիս հետո, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գագիկ Ջհանգիրյանի գործով առաջին դատը:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Անկախության տոնի առթիվ: «Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր։ Այդ ընտրությունը ...ԳԱԼՈՒ Է ԵՐԵՒԱՆ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը սեպտեմբերի 4-ին ժամանելու է Երեւան: ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության բաժնի տնօրեն Կլաս Բերգմանի հավաստմամբ` ...ՖՈՒՏԲՈԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆՎերջին 2-3 շաբաթների իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյո՞ք մեր երկրում վառելիքային ճգնաժամ էր, թե՞ ոչ։ Օրինակ, այս պահին, երբ գրում եմ այս տողերը՝ իմ մտքում մի հարց է՝ կկարողանա՞մ ...ՄԵԿ ԱՊԱԳԱ
Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ձեւավորելու` պաշտոնական Անկարայի վերջին առաջարկն այս շաբաթ կքննարկվի նաեւ պաշտոնական Երեւանի հետ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության ...«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է»
Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում ...«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ» ԵՒ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ» ԱՐԱՆՔՈՒՄ
Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանելու է Երեւան՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ...ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
«Ինտերֆաքսը»` հղում անելով Կրեմլի աղբյուրին, երեկ տեղեկություն է տարածել այն մասին, թե` «Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման գործում օժանդակությունը շարունակելու հետ մեկտեղ, ...ԱՊՀ-Ն ՇԱԽՄԱՏԻ ՏԱԽՏԱԿ ՉԷ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն, բայց առանց առճակատման կշարունակի պաշտպանել իր շահերը միջազգային ասպարեզում: «ԱՊՀ-ի տարածքը շախմատային տախտակ չէ աշխարհաքաղաքական ...ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «աշխարհի տարբեր տարածաշրջաններում անջատողականությանը ...
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
ԱՅՑԻՑ ԱՌԱՋ
«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ՄԵԴՎԵԴԵՒԸ ԹՎԱՐԿԵԼ Է
ԵՐԿՈՒ ՓԻՂ ՈՒՆԵԻՆՔ, ՄՆԱՑ ՄԵԿԸ
ԹԱՏՐՈՆ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ» ԵՒ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ» ԱՐԱՆՔՈՒՄ
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
- 1804 Ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
- 1826 Շամխորի ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տանում պարսիկների դեմ` գեներալ Վ. Գ. Մադաթովի հրամանատարությամբ:
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

