
ԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ
- Վերջերս լրատվամիջոցներով հաղորդվեց այն մասին, որ Գառնիի մի բնակիչ ապօրինաբար դրամ է շորթում հանգստի կամ խնջույքի նպատակով մեքենաներով Գառնու ձոր իջնող անձանցից: Արդյոք այդ ապօրինի գործունեությունը կանխվե՞ց: Ականատեսների վկայությամբ` ոչ: Արդյոք Գառնու ձորը միա՞կ դեպքն է: Կրկին` ոչ:

Մայիս ամսին ես «168 Ժամ» թերթի միջոցով առիթ ունեցա խոսելու զբոսավարության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին` հպանցիկորեն անդրադառնալով դեպի Հաղարծինի վանքը տանող անտառային ճանապարհի (Դիլիջանից մոտ 5 կմ հեռավորությամբ)` խնջույքի եւ հանգստի գոտիների ծայրահեղ աղտոտվածության մասին: Վերջերս հանգստացողի կարգավիճակով առիթ ունեցա անձամբ գտնվելու այնտեղ, ինչը եւ ստիպեց ավելի մանրամասն անդրադառնալու ինչպես՝ այնտեղ առկա բնապահպանական խնդիրներին, այնպես էլ` իրականացվող ակնհայտաբար ապօրինի դրամաշորթության գործունեությանը:
Գեղատեսիլ եւ զով վայր լինելով` շաբաթ եւ կիրակի օրերին Հաղարծին տանող ճանապարհը վեր է ածվում հանգստի աշխույժ գոտու, ուր մարդիկ գալիս են ընտանիքներով կամ ծանոթ-բարեկամներով` խորոված ուտելու եւ հաճելի ժամանցի։ Իհարկե, այդ մարդկանցից քչերն են մտահոգվում տարածքի բնապահպանությամբ եւ մաքրությամբ, եւ նրանց մեկնելուց հետո ամենուրեք երեւում են ցիրուցան եղած միանգամյա օգտագործման սպասք, տոպրակներ, շշեր եւ այլ աղբ: Հաջորդ եկողներն էլ իրենց խնջույքն անցկացնում են այդ աղբի մեջ կամ հարեւանությամբ եւ, հետեւելով չգրված այն օրենքին, որ եթե մյուսներն անում են, ինչո՞ւ մենք էլ չանենք, թողնում են իրենց աղբն ու հեռանում: Եզակի մարդիկ են հետեւում հազվադեպ երեւացող ցուցանակներին, որոնք մաքրություն պահպանելու կոչ են անում եւ իրենց աղբը նետում են արդեն իսկ աղբից «պայթող» աղբամանների ուղղությամբ, իսկ ավելի հազվադեպ` իրենց հետ տանում են քաղաք` այնտեղ դրանից ձերբազատվելու համար: Այս ամենի ֆոնին գտնվում են ձեռներեց մարդիկ, որոնք փորձում են օգտվել «քեֆ անող» մարդկանց լավ տրամադրությունից եւ ստիպում են վճարել 3000 դրամ՝ այդ աղբանոցում ժամանակ անցկացնելու համար:
Սցենարը հետեւյալն է: Երբ խնջույքի մասնակիցներն արդեն կուշտ են` սպառվել է խորովածը, ալկոհոլն էլ բարձրացրել է բոլորի տրամադրությունը, եւ արդեն անցել են ձմերուկին, կարծես օդից ընկնում է ժպտացող եւ կլորիկ դեմքով մի անձնավորություն, որը ներկայանում է որպես Աշոտ Սարգսյան` «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից, հարցնում է ներկաների որպիսությունը, կոչ անում մեկնելուց հավաքել աղբը եւ խնդրում վճարել 3000 դրամ, քանի որ հանգստի գոտին վճարովի է: Այստեղ «քեֆները լավ» տղամարդիկ սկսում են մեկը մյուսի հետ մրցել, թե ով ավելի շուտ կհանի դրամապանակը եւ կվճարի պահանջվող գումարը` պատվի հարց է: Վճարելուց հետո էլ Աշոտ Սարգսյանը հրավիրվում է սեղանից օգտվելու եւ «մի թաս բան» խմելու, որից հետո էլ իր առաքելությունն ավարտված համարելով` հեռանում է այլ «քեֆչիներ» որոնելու: Սակայն միշտ չէ, որ Աշոտ Սարգսյանը հանդիպում է «հասկացող» եւ «բարեհաճ» հաճախորդների, պատահում են նաեւ այնպիսիք, որ, մեր լեզվով ասած, կկոչվեին գիտակից, իսկ նրա տեսանկյունից` ավելորդ հետաքրքրասեր հաճախորդներ: Այս դեպքում էլ նրա հայտնվելու պահը եւ արտաբերվող նախաբանը նույնն է, այլ է գիտակից հաճախորդի արձագանքը: Վերջինս նախ հարցական հայացքով իր շուրջն է նայում` նկատելու համար փոքր իսկ նշում կամ ցուցանակ տարածքի վճարովի հանգստի գոտի լինելու մասին եւ այդպիսին չգտնելով՝ դիմում է իր սեղանակիցներին` ճշտելու համար՝ արդյոք նրանք այդպիսի ցուցանակ նկատե՞լ են: Բացասական պատասխան ստանալով` նա դիմում է Ազգային պարկի «աշխատակցին»` հայտնելու համար, որ եթե ոչ մի զգուշացում չկա, ինչի՞ հիման վրա պետք է վճարել: Այդ պահին «աշխատակիցը» գրպանից վկայական է հանում, որով իբր փաստվում է, որ նա ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գտնվող «Դիլիջան» ազգային պարկ-արգելոցի աշխատակից է (հայցում ենք ընթերցողի ներողամտությունը հեռախոսով կատարած լուսանկարի որակի համար), ցույց տալիս հաճախորդին եւ հավելում, որ վճարման դիմաց տրվում են «Դիլիջան» Ազգային պարկ-արգելոցի տնօրինության կողմից կնքված կտրոններ: Հաճախորդը հակաճառում է` ասելով, թե ժամանակակից տեխնիկական միջոցների առկայության պայմաններում կարելի է հազարավոր այդպիսի վկայականներ եւ կտրոններ պատրաստել, եւ, որ խնդիրն այստեղ այն է, որ, փաստորեն, մարդիկ նախապես չզգուշացվելով վճարման մասին, հայտնվում են կայացած փաստի` գումար վճարելու պարտավորության առջեւ, եւ հավելում, որ հրաժարվում է վճարում կատարելուց: «Աշխատակիցը» այստեղ հանում է իր զինանոցի «պահեստային զենքը», որն իր կարծիքով՝ պետք է վերջնականապես վախեցնի հաճախորդին եւ ստիպի վճարել: Նա հայտարարում է, որ տնօրենի կարգադրությունն է՝ գրանցել չվճարող հաճախորդների ավտոմեքենաների համարանիշները` հետագայում մեքենայի տիրոջը տուգանելու նպատակով: Սակայն այստեղ էլ գիտակից հաճախորդը չի կորցնում իր զգոնությունն ու մի պարզ հարց է ուղղում «աշխատակցին»` իսկ ո՞ր պետական գերատեսչության միջոցով է ավտոմեքենայի տիրոջը տուգանքի մասին ծանուցում ուղարկվում, մի՞թե Պետավտոտեսչության: Հարցը շփոթության մեջ է գցում «աշխատակցին», ստիպում խճճվել պատասխանների մեջ եւ արդարանալ, թե իբր նա իր գործն է կատարում: Ի վերջո, չկարողանալով համոզել համառ հաճախորդին` նա շրջվում է եւ հեռանում:
Այս իրավիճակն ակամա բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանն ակնկալում եմ համապատասխան օղակներից, մասնավորապես` ՀՀ Բնապահպանության նախարարությունից, որի անունից հանդես է գալիս վերոհիշյալ անձը, եւ օրինապահ մարմիններից.
1. Ունի՞ արդյոք «Դիլիջան» ազգային պարկն իր տարածքում առկա հանգստի գոտիների վրա ֆինանսական տնօրինության իրավասություն, այլ կերպ` իրավասո՞ւ է արդյոք հանգստի եկած քաղաքացիներից գումարներ պահանջել:
2. Եթե այո, ապա
ա) ինչո՞ւ չկան քաղաքացիներին այդ մասին ծանուցելու պատշաճ միջոցներ (ցուցանակներ, հսկիչ կետեր), փաստացիորեն ոտնահարվում է անձի տեղեկացված լինելու իրավունքը,
բ) ինչո՞ւ չկան տեսանելի ներդրումներ հանգստի այդ տարածքները գոտեւորելու համար` ցանկապատած տարածքներ, զուգարաններ, որի առկայության դեպքում քաղաքացիներից գումար պահանջելն արդարացված կլիներ, մինչդեռ հիմնականում հանգստի գոտիներն այն տարածքներն են, որտեղ դեռ խորհրդային ժամանակներից մարդիկ աղբյուր-հուշարձան եւ տաղավար են կառուցել իրենց մահացած հարազատի հիշատակը հավերժացնելու նպատակով,
գ) ինչո՞ւ պատշաճ կերպով չի կազմակերպվում աղբահանությունը, աղբամանները լիքն են, իսկ հարակից տարածքները` աղբակույտերով լի, ավելին` որոշ դեպքերում հիմք կա ենթադրելու, որ աղբամանները դատարկվում են հենց տեղում, քանի որ դրանցից մի քանիսի մոտակայքում եղած զառիթափ մասերը լի են աղբով:
3. Եվ վերջապես, եթե այդ գոտիներն իսկապես վճարովի են, ինչո՞ւ չկա տարբերակված մոտեցում, ստացվում է, որ, ասենք, Հաղարծին այցելող մարդիկ, որոնք ուղղակի ցանկանում են ճանապարհին կես ժամով կանգ առնել եւ մի բրդուճ ուտել, եւ այդտեղ ամբողջ օրով եկած մարդիկ պետք է վճարեն միեւնույն գումարը:
Բարձրացված հարցերը հիմք են տալիս ենթադրելու, որ եթե նույնիսկ Աշոտ Սարգսյանը «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից է, ասենք, օրինակ` հսկիչ-անտառապահ, ապա նրա (եւ միգուցե նրա վերադասի) գործողություններն ապօրինի են: Հարցը պարզելու գործը թողնում ենք օրինապահ մարմիններին:
Քննարկում
Vahan NY ORIGINAL գրել է:
Մեր հայերը չեն սիրում իրենց հետևվից հավագել դա վատ է
ՆՈՐՈՒՅԹ
ԱՄՆ-ի Yahoo համացանցային պորտալը եւ միկրոպրոցեսորների աշխարհում խոշորագույն արտադրող «Ինտելը» մտադիր են ստեղծել համացանցային համակարգչային հեռուստատեսային ալիքների նոր տիպ: Այս մասին Սան Ֆրանցիսկոյում ...ԼՈՐԴ ԴԱՅՍԵՅՆԻ «ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ»
Էդուարդ Դանսեյնի (1878-1957)
Էդուարդ Ջոն Մորթոն Դրագս Փլանքեթը (այդպիսին է նրա լրիվ անունը) ծնվել է 1878 թվականի հուլիսի 24-ին, ոչ թե ինչ-որ տեղ Իռլանդիայում, ինչպես ենթադրում էր Խ.Լ.Բորխեսը, այլ Լոնդոնում: ...ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ
Երեկ Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում տեղի ունեցան «Ռուբեժ 2008» հայ-ռուսական զորավարժությունները, որին մասնակցում էին նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՆ ՀԵՂԵՂՎԱԾ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ
Հյուսիսային Օսիան, որն անմասն չի մնացել իր սահմանին տեղի ունեցող հակամարտությունից, կրկին փախստականների հոսք է ընդունում, որ բերում է իր հետ սարսափով ու տառապանքներով լի պատմություններ: «Մենք ոչ ...ԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ
1
Վերջերս լրատվամիջոցներով հաղորդվեց այն մասին, որ Գառնիի մի բնակիչ ապօրինաբար դրամ է շորթում հանգստի կամ խնջույքի նպատակով մեքենաներով Գառնու ձոր իջնող անձանցից: Արդյոք այդ ապօրինի գործունեությունը կանխվե՞ց: ...ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՖԻԼՄ՝ ՔԵՈՍԱՅԱՆԱԿԱՆ ԵՐԱՆԳՈՎ
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը վերջերս ավարտել է իր նոր ֆիլմի նկարահանումները, որոնք տեղի են ունեցել անապատում։ Ֆիլմի գործողության վայրը չի նշվում, դա ինչ-որ արեւելյան մի երկիր է, որը սովոր է արյունալի ...ԶԻՆԱՄԹԵՐՔ ՉԵՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ փոխգնդապետ Էլիզաբեթ Հիթները ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ Պենտագոնը զենք, զինամթերք ու ռազմական սարքավորումներ չի մատակարարում Վրաստանին: «Բոլոր ...ԻՍԿ ՋՐՀՈՐՈՒՄ ԿՌԿՌՈՒՄ ԵՆ ԳՈՐՏԵՐԸ…
Արվեստը նույնքան իրականություն է, որքան ջրհորը, ու եթե ջրհորը ինքնակա գոյ է, ապա արվեստը մարդու ստեղծած գոյն է, որը կարող է իր մեջ ներառել նաեւ ինքնակա գոյը. խնդիրն այն է, թե այդ ինքնակա գոյն այնուհետեւ ...ԽԻՍՏ ԵՆ ՎԱՐՎԵԼ ՊԱՐՍԿՈՒՀՈՒ ՀԵՏ
Իրանի Հանրապետության իշխանություններն արգելել են երիտասարդ ու պոպուլյար դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանիին լքել երկրի սահմանները։ Պատճառը նրանում է, որ 25-ամյա դերասանուհին նկարահանվել է հոլիվուդյան ֆիլմում՝ ...ԱՆՏԻԿ «ԴԻՍՆԵՅԼԵՆԴԸ»
Հռոմը պատրաստվում է նոր, հսկայական զվարճանքների համալիր կառուցել։ Զվարճալիքներով ու ներկայացումներով լի զբոսայգին կստեղծվի Փարիզի «Եվրո-Դիսնեյ» զբոսայգու նմանությամբ եւ նախատեսված կլինի ընտանեկան ...«ԱՐՎԵՍՏԻՆ ՄՈՏ ԿԱԳՆԱԾ ՄԱՐԴԻԿ ՎԱՏԸ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
Սեպտեմբերի 7-ին Երեւանի Արաբկիր համայնքում տեղի կունենան թաղապետի ընտրությունները: Նախօրեին «Թեքեյան» մշակութային կենտրոնից մեկնարկեց Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու, գործող թաղապետ, Հայաստանի ...ՋՐԻ ԲԵՐԱԾԸ ՋՈՒՐՆ ԷԼ ՏԱՆՈՒՄ Է
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս սակավաջուր կլիման հանկարծակիի բերեց ՀՀ կառավարությանը, որը, ինչպես եւ ենթադրվում էր, չէր կողմնորոշվել անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել ջրամբարներում եւ գրագետ ...ՆԱՄԱԿ ՕԶԳԵՆԵՐԻՆ
Թուրքական «Հյուրիեթ» թերթը երեկվա համարում` անդրադառնալով սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը, գրել է, թե Հայաստանը խաղի արտոնագիր չի պահանջում: ...ՄՏԱՀՈԳ ԵՆ
Երեկ Սեւանի պաշտպանության նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Օգոստոսի 21-ին ԱԺ-ն ընդունեց հանցավոր մի որոշում, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողումների ծավալն ...200 ՄԼՆ ԵՆ ԲՌՆԱԳԱՆՁԵԼ
Հուլիս-օգոստոս ամիսներին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզի բաժինը դատարանների բազմաթիվ վճիռների հիման վրա Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ից բռնագանձել է գրեթե 200 միլիոն (666.000 ...ՔՐԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ Ոստիկանության Թալինի բաժնում օգոստոսի 21-ին նյութեր են ստացվել, որ 2006թ. հոկտեմբերի 2-ին «Ման-Նախ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան համայնքների ղեկավարների` ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
...Սարսելով դահլիճն ու ֆոյեն- Ավետեց ամբողջ աշխարհքին...
Եղիշե Չարենց
Եթե փորձենք այլաբանորեն ու համառոտ պատմել հայ քաղաքական գործիչների կենսագրությունը, ապա ավելի լավ չենք անի, քան Խարմսը իր մի քանի ...ՍԵՒԱ՞ՆՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ, ԹԵ՞ ԱՓԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին ...ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ՝ ՆԱԵՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրվել էին մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում կատարվածի ականատես՝ «Չորրորդ իշխանություն» թերթի ...«ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ ԱՅՑ ՉԻ ԼԻՆԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ- ՀՅԴ-ն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին գա Երեւան` դիտելու մեր երկու երկրների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ թուրքական «Turkish Dayli News» օրաթերթում (օգոստոսի 22) հրապարակվել է ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի հոդվածը` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ Թուրքիայի ...ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ
1«Վրաստանին նոր զինված ուժեր են հարկավոր, որոնք 10 անգամ ավելի ուժեղ կլինեն մեր ունեցածից»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Եվրոպայում ԱՄՆ-ի զինուժերի հրամանատար գեներալ ...4-5 ՕՐԻՑ
Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող մասամբ ավերված երկաթուղային կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդն ...ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ
Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին երեկ հայտարարել է, որ պատերազմի ու ողբերգության օրերին երկրի իշխանական վերնախավը Վրաստանից «միլիարդավոր դոլարներ եւ իրենց ընտանիքների ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Բարեղամյանի կինը` Գարունիկ Սողոմոնյանը երեկ «panorama»-ի թղթակցին ասել է, որ ինքը եւ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ձերբակալվածների մյուս ...ՎԵՑԵՐՈՐԴ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ
Բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը երեկ Պեկինի Օլիմպիադայի վեցերորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի թիմին: 60 կիլոգրամ քաշայինների մրցաշարի կիսաեզրափակչում Հ. Ջավախյանը երեկ 10:5 հաշվով պարտություն է կրել ռուսաստանցի ...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԴԵՖԻՑԻ՞Տ
Փոթիի նավահանգստում երեկվանից վերականգնվել է նավերի բեռնաթափումը, ինչը դադարեցվել էր օգոստոսի 19-ից: Այս մասին երեկ ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, Օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը: Սակայն ...ԿԱԽՎԱԾ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՑ
5ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը կախված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետագա գործողություններից: «Սահակաշվիլին ...ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՄԵՐԺԵՑԻՆ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու ...«ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ Է»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ ...ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Քաջավան Նուրիջանյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵՆՔ
«Մտահոգություն կա, թե օգոստոսի 25-ին Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղը նույն ժամանակ, երբ Մոսկվան ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը»,- գրում է «Ռեգնումը»` վկայակոչելով ...ՓՈՐՁԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի նահանգապետ Դավիթ Կիրկիտաձեն երեկ հայտարարել է, թե անհայտ անձինք Վրաստանի Մառնեուլիի շրջանում փորձել են պայթեցնել Հայաստանի հետ կապող երկաթուղային կամուրջը: «Ուրբաթ լուսաբացին ...
ՄԻՆԻ-ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
ԳԼՈԲԱԼ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՈՆԿՐԵՏ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ԵԹԵ ՄԻՆՉԵՒ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՂՆՁԻ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ՄԱՐԴԻԿ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
«ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐՆ Ո՞Վ ՈՒՏԻ՝ ԾԵ՞ԾՆ ՈՎ ՈՒՏԻ»

«ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԿԱԽՎԱԾ Է ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՑ

ԶԻՆԱՄԹԵՐՔ ՉԵՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ
«ԳՐԱՆ ՊՐԻ» Է ՍՏԱՑԵԼ

ԼՍՎԵԼՈՒ Է ՀԱԱԳԱՅՈՒՄ

ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ
ԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԿԱՆՋԻՆ ԿԱՐԾԵՍ ՈՉԻՆՉ ՉՇՇՆՋԱՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ WESTERN UNION-Ի ԵՒ MONEYGRAM-Ի ՀԵՏ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
- 1915 Կախաղան բարձրացվեց հնչակյան հերոս Մուրադը (Համբարձում Բոյաջյանը):
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

