
ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՆ ՈՒ ԻԴԵԱԼԸ
- Անհատապաշտությունն ընդգծված թուլություն է։

Մ. ՊՐԻՇՎԻՆ
Մեր նոր հանրապետության քաղաքական կյանքը որքան էլ տեղատվությունների ու մակընթացությունների մեջ է, այնուամենայնիվ, այդ կյանքում ձեւավորվեցին քաղաքական դիմագիծ ունեցող գործիչներ, ովքեր ընդգծվում են իրենց անհատականությամբ ու կամային որակներով։ Որպես խարիզմատիկ առաջնորդներ՝ առանձնացան Կարեն Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես հերոս՝ Վազգեն Սարգսյանը, իսկ իդեալը մարմնավորվեց Վանո Սիրադեղյանի մեջ։
Խարիզման հունարենից թարգմանաբար նշանակում է՝ ողորմածություն, աստվածային շնորհ, նաեւ՝ բացառիկ օժտվածություն։ Խարիզմատիկ առաջնորդն իր հետեւորդների համար առանձնանում է հեղինակությամբ. խարիզման հիմնվում է նրա անհատական բացառիկ որակների վրա՝ իմաստնություն, հերոսականություն, «սրբություն»։
Մեր ժողովրդի համար խարիզմատիկ առաջնորդների երկու կերպարներն էլ հետաքրքիր վերածնունդ են ապրել։ Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը հարգում եւ վստահում էր դեռեւս խորհրդային տարիներին, երբ նա Կոմկուսի առաջին քարտուղար էր եւ մարմնավորում էր ժողովրդի բարոյական հատկանիշները։ Սակայն ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ նա չմիացավ ժողովրդին, չկանգնեց նրա կողքին, այլ Ազատության հրապարակի հարթակից ուղղակի ասաց. «Ղարաբաղը գրպանս չի, որ հանեմ, ձեզ տամ», եւ կարեւորն այն չէ՝ ժամանակին նա ճի՞շտ էր, թե՞ ոչ, կարեւոր չէ, որ նա ուներ անձնական կարծիք, կարեւորն այն է, որ նա հեռացավ ժողովրդից, եւ ժողովուրդն էլ հեռացավ նրանից ու թեքվեց դեպի այն անձը, ով պատրաստ էր իր հետ թեկուզ սխալներ գործելու. այդ անձը սկզբում հավաքական կերպար էր՝ ղարաբաղյան շարժման ակտիվիստները, որոնցից էլ հետագայում առանձնացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա, ում ժողովուրդը միաձայն ընտրեց նորաստեղծ երկրի նախագահ. նա ժողովրդի բացարձակ քվեն ստացած առայժմ միակ նախագահն է, եւ ոչ միայն ուրիշները, այլեւ հենց ինքը չկարողացավ դառնալ հաջորդ լեգիտիմ նախագահը (1996 թվին)։ Հենց այդ ժամանակ էլ ժողովուրդը մերժեց Լ. Տեր-Պետրոսյանին, ինչպես որ մերժել էր Կ. Դեմիրճյանին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդ Ռոբերտ Քոչարյանը սկսեց ոչ թե այնտեղից, որտեղից սկսել էր Լ. Տեր-Պետրոսյանը, այլ այնտեղից, ուր ավարտել էր նա, այսինքն՝ այնտեղից, ուր ժողովուրդն արդեն իսկ մերժել էր նախորդ նախագահին, եւ Քոչարյանն ի սկզբանե դարձավ մերժված նախագահ. Քոչարյանը կա՛մ պետք է հեռանար, ինչպես Կ. Դեմիրճյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը, կա՛մ մեկուսանար. նա ընտրեց երկրորդը, եւ նրա նախագահության տասը տարիների ընթացքում ո՛չ նրա, ո՛չ ժողովրդի կողմից միմյանց ընդառաջելու քայլեր չեղան. նրանցից ոչ մեկը մյուսից ակնկալիք չուներ. երկուստեք սառը պատերազմը սպասում էր ձնհալի։
Մեկուսացված իշխանությունից ազատվելու առաջին փուլում ժողովուրդը վստահեց քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանին, երբ ժամանակը հասունացրել էր թե՛ նրան, թե՛ ժողովրդին. այսինքն՝ Կարեն Դեմիրճյանը քաղաքականություն վերադարձավ ոչ թե իր քաղաքական կարիերան ավարտելու վերջից՝ սեփական ամբիցիաները պաշտպանելու պահից, այլ ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ, ինչ զոհողություններ էլ որ պահանջեր այդ ծառայությունը, այսինքն՝ գիտակցած այն ողորմածությունը, որն իր մեջ ներառում է խարիզման, եւ ժողովուրդը հասկացավ ու ընդունեց նրան։ Երկրորդ փուլում մեկուսացված իշխանությունից ազատվելու ժողովրդի, թվում է թե, առաջնորդներն ու նախագահության թեկնածուներն ավելի շատ էին, սակայն կրկին հաղթեց անօրինական իշխանությունը, եւ թեկնածուներից ոչ մեկն իր վրա չվերցրեց խարիզմատիկ առաջնորդի դերը, եւ ժողովուրդը մնաց մենակ։
Քոչարյանի իշխանության ժամկետը լրանալու եւ նոր ընտրությունների նախաշեմին քաղաքականություն վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադարձավ այնպես, ինչպես Կարեն Դեմիրճյանը, այսինքն՝ այնտեղից, որտեղից ոչ թե ավարտել, այլ սկսել էր իր իշխանությունը, այն իշխանությունը, որ իրեն տվել էր ժողովուրդը, եւ հայտարարեց ծառայելու իր պատրաստակամության մասին, այսինքն՝ խարիզմատիկ առաջնորդի ողորմածության գիտակցությամբ։ Երկու դեպքում էլ՝ թե՛ Կ. Դեմիրճյանի, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, հիմնավորված էր ժողովրդի վստահությամբ, նրանով, որ երկուսն էլ ժողովրդի հետ եւ հանուն ժողովրդի ճանապարհ էին անցել եւ երկուսն էլ վերադառնում էին ժողովրդից մի ժամանակ հեռանալու մոլորությունը գիտակցած, եւ ժողովուրդն իր իմաստնությամբ ներեց ու ընդունեց նրանց։
Քոչարյանի պարագայում նման դեպք չի կարող լինել. նա ներողություն հայցելու որեւէ պատճառ չունի. նա երբեք չի դավաճանել ժողովրդին, երես չի թեքել նրանից, քանի որ երբեք նրա հետ չի եղել, անգամ այն ժամանակ, երբ ընտրել էր «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսը, ակամա ժողովրդին իջեցնելով կուսակցության մակարդակի եւ հավասարության նշան դրել դրանց մեջ՝ սահմանափակելով ժողովուրդ հասկացության խորքերն ու շերտերը, այն դարձնելով միօրինակ եւ նրա հետ հաստատելով կուսակցության ու նրա ղեկավարի հարաբերություններ. հենց այս ենթագիտակցությամբ էլ ընթացավ Քոչարյանի իշխանության ողջ շրջանը, եւ ժողովուրդը նրանից երբեք ոչ մի սպասելիք չունեցավ. ժողովրդի միակ սպասելիքը՝ նրանից ազատվելն էր, եւ ժողովուրդը համբերությամբ սպասում էր այդ ժամանակին։ Քոչարյանի վերադարձը կարող է լինել միայն ու միայն այն նույն սցենարով, ինչպես որ եկել է իշխանության եւ ինչպես որ պահել է այդ իշխանությունը, սակայն դա կլինի ոչ միայն նրա, այլեւ ժողովրդի կործանումը։
Քաղաքական այսօրվա քաոսն ի վիճակի է լուծել ներկա իշխանությունը, որն ունի լուծման երկու ճանապարհ, եւ երկուսն էլ, կարելի է ասել, համարժեք են։ Առաջին ճանապարհը հրաժարականն է, եւ նոր, արդար ընտրությունները։ Երկրորդ ճանապարհը ժողովրդի առջեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելն է ու նրա հետ առաջնորդի խարիզման կիսելը։ Երկու դեպքում էլ քայլը համարձակ է, սակայն սա այն քայլն է, որ համարձակվեցին անել Կ. Դեմիրճյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը՝ թե՛ առաջին անգամ հեռանալով եւ թե՛ երկրորդ անգամ իշխանության ձգտելու ճանապարհին, իսկ Սերժ Սարգսյանին այդ հնարավորությունը տրված է այսօր, այս պահին, երբ նա ձգտում է իրական իշխանության, հակառակ դեպքում՝ նա կրկնելու է Քոչարյանի մեկուսացվածության անփառունակ ուղին։
Եթե Սերժ Սարգսյանը գնա Քոչարյանի ճանապարհով, կլինի այն, ինչից մինչ այսօր հաջողվել է խուսափել. ժողովրդի հետ հարաբերվելու մենաշնորհը թողնելով Լ. Տեր-Պետրոսյանին, նրան ակամա դարձնելու է պաշտամունքի առարկա, ինչը կործանարար կլինի թե՛ ժողովրդի, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, այսինքն՝ մենք նորից կգլորվենք խորհրդային ճահիճը։
Քաղաքական այս դեմքերից Քոչարյանը չդարձավ եւ չէր էլ կարող դառնալ խարիզմատիկ առաջնորդ, Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի. ընտրությունն իրենն է։ Քոչարյանը մնաց ուժի խորհրդանիշ, ինչպես եւ Վազգեն Սարգսյանը, սակայն այս գործիչները հակառակ բեւեռներ են. եթե Քոչարյանի ուժն ընդդեմ ժողովրդի է, ապա Վազգեն Սարգսյանի ուժը հանուն ժողովրդի էր, եւ ժողովուրդն ընդունեց նրան այնպիսին, ինչպիսին նա կար. ժողովրդի սիրելի սպարապետը դարձավ նրա հերոսն ու սրբացվեց։ Այս դեմքերի մեջ վառ կերպար է Վանո Սիրադեղյանը, որի ետեւից ոչ թե ուզեց գնալ, այլ որին ուզեց նմանվել ժողովուրդը, լինել նրա փոխարեն (եւ ճակատագրի բերումով այսօր կարծես թե այդպես է. ժողովուրդը նրա բացակայությունը փորձում է լրացնել ինքն իրենով)։ Վանո Սիրադեղյանը մարմնավորում է ժողովրդի իդեալը, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ նմուշ, ինչ-որ կատարյալ, ձգտումների բարձրագույն նպատակ։ Պատահական չէ, որ, երբ Վանո Սիրադեղյանը ներքին գործերի նախարար էր, դպրոցականները՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ, շարադրություն գրելիս, հիմնականում եւ մեծ մասամբ ցանկանում էին ներքին գործերի նախարար լինել, իսկ երբ նա դարձավ քաղաքապետ, նրանց երազանքը դարձավ քաղաքապետը, այսինքն՝ նրանք ուզում էին լինել Վանո Սիրադեղյան. նա ներառում է ժողովրդի սերն ու զգացմունքները. նրա հետ ժողովուրդը հանգիստ է, ջանք չի գործադրում եւ որեւէ բան ապացուցելու կարիք չի զգում, այնպես, ինչպես ընտանիքի անդամին. նրա բացակայությունն անհանգստություն է առաջացնում, իսկ ներկայությունն ուրախություն է պատճառում։
Ժողովուրդն ինքը իշխանության չի ձգտում, ինչպես եւ իր իդեալը. իդեալը ոչ թե իշխանության, այլ ապրելու խորհրդանիշ է, եւ ժողովրդի գերխնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ապրելը, եւ նա, ով ենթարկվում է ժողովրդի կամքին, ուղղակիորեն ենթարկվում է ապրելու կամքին։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր դերակատարությունը հասարակական կյանքում, եւ հասարակությունն ընդունում է նրան այնպիսին, ինչպիսին ինքն է ներկայանում, միայն թե ընտրություն անելիս չպետք է մոռանալ Լառոշֆուկոյի խոսքերը. «Նա, ով երեւակայում է, թե կարող է յոլա գնալ առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երեւակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող յոլա գնալ, էլ ավելի է սխալվում»։
ԿՄՐՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ
IBF վարկածով աշխարհի հայազգի չեմպիոն Արթուր Աբրահամի հարազատ եղբայր Ալեքսանդր Աբրահամը Եվրոպայի չեմպիոնական գոտու համար կպայքարի սերբ բռնցքամարտիկ Նիկոլայ Ստեֆանովիչի հետ: Ըստ եվրոպական Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ...ԿԻՍԵՑ 3-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ
Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վաստակելով 6,5 միավոր, կիսեց 3-6-րդ տեղերը Աթենքում ավարտված «Ակրոպոլիսի գավաթը» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում: Իսկ մրցաշարի հաղթողներ դարձան ...ՋՈՐՋԻՈ ԴԵ ԿԻՐԻԿՈ (1888-1978ԹԹ.)
Ես պնդում եմ, որ ներկայումս ձեւավորվում է մի ճշմարիտ արդի առասպելաբանություն, եւ հենց Ջորջիո դե Կիրիկոյին է վիճակված դառնալ այդ առասպելաբանությունը հավերժացնող արվեստագետը:
Աստված յուր պատկերով է արարել ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը հատկապես վերջին տարիներին հաճախ է լինում Հայաստանում, քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահն է եւ տարին մեկ անգամ գոնե մի քանի օրով այցելում է մեր ...ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Մինչ ես կարծում էի, թե «դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը ...ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՈՐԵՒԷ ՆՇԱՆԻ
Օգոստոսի 12-ին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ առավոտյան լրատվական ծրագրի հաղորդավարը հեռուստադիտողներին ողջունեց «Բարի լույս» արտահայտությամբ:
Այդ օրը հաջող էր Վրաստանի համար`թվում էր, ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ
Վրաստանը ստիպված է համաձայնել ռուսաստանյան զինվորականների ժամանակավոր ներկայությանը Վրաստանի հակամարտության գոտիներում, բայց ապագայում նրանք այդտեղ չեն լինի: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
Երկու տարեկան Իլոնան շուտով իր ընտանիքի հետ միասին հայտնվելու է փողոցում: Նրանց հետ միասին փողոցում են հայտնվելու նաեւ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային ...ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴՆ ՈՒ ԻԴԵԱԼԸ
Անհատապաշտությունն ընդգծված թուլություն է։
Մ. ՊՐԻՇՎԻՆ
Մեր նոր հանրապետության քաղաքական կյանքը որքան էլ տեղատվությունների ու մակընթացությունների մեջ է, այնուամենայնիվ, այդ կյանքում ձեւավորվեցին քաղաքական ...ԳԱՂՏՆԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒՆ Է
Թուրքական «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում ձերբակալված կասկածյալի տանը հայտնաբերված զեկույցի համաձայն, Ադրբեջանի A. կոչված հոլդինգը գործում ...ՍՊԱՆԵԼ ԵՆ
Օրերս անհայտ քաղաքացուց Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ամառանոցային փողոցի թիվ 93 հասցեում գտնվող մթերային խանութում դիակ կա: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 20:30-ից մինչեւ ...ԳՆՈՒՄ ԵՆ ԲԵՆԶԻՆ ԲԵՐԵԼՈՒ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտում առաջացած ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Եթե հակամարտության սկզբնական շրջանում վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ նավեր ...ՀԱՆԳԻՍՏԸ ԿԻՍԱՏ ՄՆԱՑ
Վրաստանում լարված ռազմական իրավիճակը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Վրաստանում հանգստացող հայերի, ինչպես նաեւ՝ հայկական տուրիստական գործակալությունների վրա:
Ամառային հանգստի թեժ շրջանում ...ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ` 1+1
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Մտքերի, բառակապակցությունների այն կլիշեն, որ ամեն օր հորդում է քաղաքական գործիչների շուրթերից, վաղուց արդեն իրեն սպառել է: Ցանկություն կա լսել բառերի նոր, թող որ անհասկանալի կոմբինացիա` պայմանով, որ այնտեղ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է
Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին լուծարել է կառավարությունը` «հանձնարարականները ոչ արդյունավետ կատարելու համար»: Կոկոյտիի հրամանագրով Հարավային Օսիայում մտցվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԸ
«Հինգ աստղ. Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթը, որի հովանավորը ռուսական առաջին ալիքն է, կմեկնարկի Սոչիում օգոստոսի 28-ին եւ կտեւի չորս օր: Անցած տարի մրցույթը որոշակի փոփոխություններ է ...«ԻՆՁ ՄԻՇՏ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
- Պարոն Աբրահամյան, հայաստանյան քաղաքական դաշտում Դուք հայտնի եք որպես ստվերային լուրջ ազդեցության գործիչ։ Այժմ Դուք գալիս եք ամենահրապարակային քաղաքական դաշտ՝ խորհրդարան։ Մինչդեռ, որոշ վերլուծաբանների ...«ԿՈՆԳՐԵՍՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼՈՒ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՎԵԼ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Շաբաթ օրը Կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի լիբերալ նորաստեղծ կուսակցության (ՀԼԿ) հիմնադիր համագումարը, որտեղ կուսակցության նախագահ ընտրվեց ՀԱԱԿ երբեմնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ
1Արդեն մեկուկես ամիս է, ինչ Համաժողովրդական շարժման ակտիվիստները նստացույց են անում Հյուսիսային պողոտայում: Նստացույցի տարբեր օրերին տարբեր քանակի մարդիկ են մասնակցում` 30-100 հոգի: Նրանցից շատերն ...ԼՍՎԵԼՈՒ Է ՀԱԱԳԱՅՈՒՄ
1ՄԱԿ-ի Հաագայի Միջազգային քրեական դատարանը սեպտեմբերի 8-ին եռօրյա լսումներ է անցկացնելու` քննարկելու Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցը: Նշենք, որ օգոստոսի 12-ին Վրաստանը դիմել է Հաագայի ...ՊԱՇՏՈՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. հրամանով՝ գնդապետ Հայկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետ` ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի ...«ՎՐԱՑԱԿԱՆ ՍՏՐԱՏԵԳՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԸ՝ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌ»
Օգոստոսի 13-ին հայտարարված հրադադարի պայմանագրով վրաց-ռուսական 5 օր տեւած հակամարտությունն ավարտվեց, չնայած ռուսները չեն շտապում դադարեցնել բոլոր գործողություններն ու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` հանրահավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկումները: Քաղաքապետարանի ընդունած որոշումներով` արգելվել է օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին Երեւան ...ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոտ երկու ու կես ժամ տեւած հանդիպման ընթացքում նրանք մանրամասն քննարկել են երկկողմ, ...ԳՆԱՑԵԼ ԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Օգոստոսի 17-ին 12 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը մեկնել է Թբիլիսի` պայթյունի հետեւանքով վնասված Գորի-Թբիլիսի երկաթգծի Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին ...ԻՆՉՊԵՍ ԱՅԼ ՀԱՐՑԵՐՈՒՄ
Շաբաթ օրը ձեւավորվել են սեպտեմբերի 7-ին Երեւանի մի քանի համայնքներում կայանալիք թաղապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովները: Ինչպես տեղեկացնում է «Lragir.am»-ը, ՏԸՀ-ների ...ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը թշնամաբար չի տրամադրված տարածաշրջանի որեւէ երկրի նկատմամբ: Ըստ «Ֆրանսպրեսի»` Գյուլը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել ...
«ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐՆ Ո՞Վ ՈՒՏԻ՝ ԾԵ՞ԾՆ ՈՎ ՈՒՏԻ»

«ՄԱՐՏԻ 1-Ը ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ

«ԳՐԱՆ ՊՐԻ» Է ՍՏԱՑԵԼ

ԼՍՎԵԼՈՒ Է ՀԱԱԳԱՅՈՒՄ

ՄԵՆՔ ԹՇՆԱՄԻ ՉԵՆՔ
ԿՈՆՖՈՒՑԻՈՍԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԿԱՆՋԻՆ ԿԱՐԾԵՍ ՈՉԻՆՉ ՉՇՇՆՋԱՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՀՆԱԶԱՆԴ ԵՆՔ
Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ WESTERN UNION-Ի ԵՒ MONEYGRAM-Ի ՀԵՏ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
- 1882 Թիֆլիսում բացվեց Կովկասի հայոց ուսուցիչների առաջին ընդհանուր ժողովը:
- 1899 Ստ. Շահումյանի ղեկավարությամբ Ստեփանավան ստեղծվեց Հայաստանի առաջին մարքսիստական խմբակը:
- 1916 Ծնվեց հայ երգչուհի, մանկավարժ Տաթևիկ Սազանդարյանը:
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

