
ՀՅԴ-Ն Ա. ԳՅՈՒԼԻՆ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ
- - Պարոն Մանոյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիաներ կկազմակերպի, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին ժամանի Հայաստան` մեր հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու: Արդեն որոշե՞լ եք, թե կոնկրետ ի՞նչ ակցիաներ եք իրականացնելու:

- Ես չգիտեմ, Գերագույն մարմինն է զբաղվում այդ հարցերով:
- ՀՀ նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլ է կատարել, դուք ինչո՞ւ եք դժգոհում այդ քայլից:
- Այո, բայց դա չի նշանակում, թե մենք էլ մեր տեսակետն արտահայտելու իրավունք չունենք: Չեմ կարծում, որ հասարակության մի կարեւոր մասն իր իրավունքը արտահայտելուց պետք է զրկվի: Հասարակության ցանկացած մաս, կարծում եմ, իր տեսակետը արտահայտելու իրավունք ունի այն պետության ներկայացուցչի նկատմամբ, որը մինչեւ հիմա Հայաստանի համար գլխավոր վտանգ է հանդիսանում, որ Հայաստանին շրջափակման է ենթարկել, որ իր պատկերացումների մեջ Հայաստանին տեսնում է որպես խեղճուկրակ մի հարեւան: Եվ համոզված եմ, որ Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները չհաստատելու հիմնական խնդիրն այն է, որ իրենց քաղաքական մտածողության մեջ չկա, թե Հայաստանը կարող է լինել պետություն, որն իրենցից կախված չէ: Կարծում եմ՝ նրանց քաղաքական մտածողությունը մնացել է 1915-1919թթ. մակարդակին, փորձում են այնպիսի Հայաստան ունենալ, որը տարածաշրջանում քաղաքական դերակատար չէ, որին կարող են թելադրել ցանկացած բան: Նման պետության ղեկավարի նկատմամբ, կարծում եմ, որ հասարակությունն իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի, թեեւ նախագահի կողմից այլ տեսակետ կա: Հասարակությունն իր տեսակետն ասում է հրավիրող նախագահի մասին, չի՞ կարող հրավիրվողի մասին ասել:
- ՀՅԴ-ն ՀՀ նախագահի գլխավորած կուսակցության հետ կոալիցիա է կազմել եւ հավանություն է տվել կառավարության ծրագրին: Չի՞ նշանակում, որ այս քայլով դավաճանում եք գործընկերներին:
- Նախագահի ծրագրի կամ կոալիցիոն համաձայնագրի մեջ չկա, որ ժողովուրդն իր կարծիքը պիտի չասի, պիտի մոռանա իր իրավունքները: Եթե փոփոխություն լիներ իշխանության կեցվածքի մեջ, ապա դա կարող էր կոալիցիայից դուրս գալու հիմք ծառայել: Բայց իշխանությունը չի փոխել իր հիմնական քաղաքականությունը:
- Այս պահին Վրաց-օսական պատերազմի պատճառով Հայաստանի բեռնափոխադրումը, ըստ էության, կանգ է առել: Չե՞ք կարծում, որ ժամանակն է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու գործնական քայլեր նախաձեռնել եւ այդ երկրի տարածքով արտաքին աշխարհի հետ կապող այլ ուղիներ գտնել:
- Ձեր տեղեկությունները որտեղի՞ց են, չգիտեմ, իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ այդ վտանգը, կարելի է ասել, վերացել է: Պարզ է, որ սա մեզ հետ ընդհանրապես կապ չունեցող խնդիր էր, եւ իսկապես մենք պետք է ավելի արագ փորձենք գտնել այլ հնարավոր ճանապարհներ: Մեզ հետ չառնչվող նման հարցը եթե մեզ նման վտանգի առաջ է կանգնեցնում, վաղը կարող է մեր դեմ ուղղված ինչ-որ քայլ ավելի վատ վիճակ ստեղծել: Կարող ենք Իրանի միջոցով մեր ճանապարհներն ավելացնել: Բայց մենք Թուրքիային խեղճանալով չէ, որ պիտի դիմենք: Թուրքիան ճանապարհը փակել է հենց այսօրվա համար, որ մենք խեղճանանք: Թուրքիան ճանապարհները բացելու համար նախապայման է դնում, եւ այդ պայմանները բավարարելը մեզ կխեղճացնի: Եթե նախապայմաններով սկսենք, մենք նախապայման դնելու քաղաքական-իրավական-բարոյական շատ ավելի հիմք ունենք: Իրավիճակից ելնելով չենք դնում: Այս 15 տարվա շրջափակման նպատակը եթե այն էր, որ մենք Արցախի հարցում պետք է միակողմանի զիջենք, դա չի եղել երկու նախագահների օրոք, եւ, կարծում եմ, որ այս նախագահն էլ նույն կերպ կշարունակի: Փաստորեն Թուրքիան ինքն իրեն դրել է տուպիկի մեջ՝ տարբեր հաշվարկներից` Ադրբեջանի հետ իր հարաբերություններից ելնելով, ներքին որոշ շրջանակների ճնշումների պատճառով իր կեցվածքը չի փոխում: Բայց եթե այդ շրջափակումով սահմանափակվում են Հայաստանի հնարավորությունները, ապա սահմանափակվում են նաեւ Թուրքիայի հնարավորությունները: Վրաստանի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ նույն շրջափակման պատճառով Հայաստանը շրջանցող ճանապարհների մի մասն այդքան էլ ապահով չեն: Հետո` Թուրքիան սահմանափակված է տարածաշրջանում իր քաղաքական դերակատարության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատել: Թուրքիան տարածաշրջանում կողմ է եւ ոչ թե դերակատար ու իրավիճակ թելադրող: Շրջափակումը որքան մեր հնարավորություններն է սահմանափակել, այնքան էլ իր քաղաքական հնարավորություններն է սահմանափակել: Եթե այդպես չլիներ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրամիությունը Թուրքիային չէին ճնշի, որ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատի: Թուրքիայի քաղաքական սահմանափակումները սահմանափակում են նաեւ Ամերիկայի եւ Եվրոպայի հնարավորությունները մեր տարածաշրջանում:
- Ձեր կարծիքով՝ միայն արտաքի՞ն ճնշման ազդեցության տակ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի:
- Նման հարաբերությունների մեջ արտաքին ճնշումներն ունեն իրենց դերակատարումները, բայց չեն կարող վճռորոշ լինել: Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է ասել, որ՝ այս պետության հետ այս կեցվածքը պիտի ունենաս: Այդ ճնշումը նպաստում է, որ Թուրքիան քննարկի եւ տեսնի, որ իսկապես այս 15 տարվա շրջափակումը ինչ արդյունք կամ վնաս է տվել իրեն: Իհարկե, ցանկացած պահի էլ Թուրքիան կարող է սահմանը բացել, բայց հարաբերությունները պետք է հաստատվեն երկկողմանի պայմանագրերով, իսկ դա Թուրքիան կանի, եթե կարողանա Ադրբեջանին ասել, թե դա իրենց` երկուսի համար էլ լավ է, եւ կարողանա ներքին ներուժն ունենալ, որովհետեւ այսօր այդ երկրի իշխանությունն այդքան էլ կայուն չէ, կան ներքին սպառնալիքներ:
- Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ չունենալու պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ծրագրերից: Չե՞ք կարծում, որ այսպես շարունակվելու դեպքում ընդհանրապես կմեկուսանա:
- Հայաստանը միայն Թուրքիայով, միայն արեւելք-արեւմուտքով չէ, որ արժեւորվում է: Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ հարաբերություններ կան: Հայաստանն իր ազգային պետական շահերից ելնելով պիտի շարժվի: Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են այս պայմաններում, բայց դա չի նշանակում, որ չկան:
- Իրանի հետ մեր երկրի առեւտրաշրջանառությունն ընդամենը մի քանի տոկոս է, իսկ Իրանի տարածքով բեռնաշրջանառությունը շատ թանկ է ու ձեռնտու չէ, հակառակ դեպքում մեր բեռնափոխադրողները կօգտագործեին այդ հնարավորությունը:
- Ես վստահ չեմ, որ իրավիճակն այդպես է, պարզապես Սեւ ծովն ավելի մոտ է: Պետք է Սյունիքի` Իրանի հետ կապող անցումն ավելի դյուրին դարձնել, երկաթգծի հնարավորությունն օգտագործել, կա նավթավերամշակման գործարան կառուցելու ծրագիրը: Սրանք ծրագրեր են, որոնց շուրջ պետք է Հայաստանն ակտիվ լինի:
- Ա.Գյուլի` Հայաստան գալու հարցում ՀՅԴ-ն համամիտ է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
- Այո, եթե դաշնակցական նախագահ էլ լիներ, այդ հրավերը չէր լինի: Բայց նաեւ աշխարհի վերջը չէ, որ հրավիրել են: Հասկանում ենք, թե նախագահն ինչու է հրավիրում: Գյուլի գալով մեր հարցերը չեն լուծվում: Մեր նախագահը որ մթնոլորտի փոփոխություն է ակնկալում, Գյուլի գալով` կարող է ստացվել, կարող է` ոչ: Մեր նախագահը հրավիրելով` գնդակը գցել է դաշտի իրենց կողմը, իրենք պիտի փորձեն անպատասխան չմնալ: Քոչարյանի օրոք էլ պատասխան եղել էր, բայց այն ժամանակ չէր կարելի ապահովել այն քարոզչական դաշտը, որ Սերժ Սարգսյանի հրավերով կարելի է ապահովել: Քոչարյանն անպատասխան չէր թողել նրանց վարչապետի հրավերը: Փոխադարձ առաջարկ էր եղել, որը առայսօր մնացել է անպատասխան: Բայց քարոզչական առումով նրանք շահեցին:
- Պարոն Մանոյան, բոլոր դեպքերում, Ձեր կարծիքով՝ Գյուլը կգա՞ Հայաստան, կամ նրա գալը միջազգային հանրության կողմից ինչպե՞ս կընկալվի:
- Այս տարածաշրջանում միջազգային հարաբերությունների տեսակետից ինքն ինչ-որ խաղաղության աղավնինի կերեւա: Դրա համար կարծում եմ, որ կգա: Հատկապես, որ գալը մեծ բան չի փոխի: Մթնոլորտը կարող է մի քիչ դրական փոփոխություն ունենա, քարոզչական իմաստով պիտի ինքն օգտվի այդ հնարավորությունից: Իհարկե, մեր նախագահն էլ կօգտվի այդ քարոզչական հնարավորությունից, այլապես չէր հրավիրի:
- Ինչի՞ն եք հատկապես դեմ, Գյուլի գալո՞ւն, նախագահի հրավիրելո՞ւն:
- Մենք Գյուլի դեմ առաջին անգամը չէ, որ ակցիա ենք արել, ուրիշ տեղեր էլ արել ենք: Հարցեր ունենք, որ պիտի հիշեցնենք:
- Բայց հավաքականի խաղից հետո էլ մեր երիտասարդ ֆուտբոլիստները պետք է գնան Թուրքիա: Այդ դեպքում այնտեղ էլ նրանք ակցիաներով կպատասխանեն:
- Եթե պատանդի հոգեբանությամբ պիտի աշխատենք որպես պետություն` շատ վատ է: Այդ դեպքում նախընտրելի կլինի, որ չուղարկենք երիտասարդներին:
- Հիմա ՀՅԴ-ի համար ո՞ր տարբերակն է ընդունելի` որ Գյուլը գա, բողոքի ակցիաներ կազմակերպե՞ք, թե՞ ընդհանրապես չգա:
- Կնախընտրեինք, որ չգա, որովհետեւ նա դա պիտի օգտագործի քարոզչական նպատակներով:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԵՆ
2007թ. աշնանը շահագործման հանձնված Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի կառուցման համար օգտագործված հողերի դիմաց գյուղացիները մինչ օրս պետությունից փոխհատուցում չեն ստացել: Մարզպետարանի հողաշինության ...ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Երեւանում Սիրահարների այգու (նախկինում` Պուշկինի այգի) վերակառուցման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին: Այգու բարեկարգման ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել ...ՊԱՅՔԱՐ` ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ԵՒ ԳԱՅԼԵՐԻ ԴԵՄ
Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը դիմել է մարզպետին՝ թափառող շների դեմ պայքարի համակարգված գործողություններ ձեռնարկելու խնդրանքով: Տեսչության պետի տեղակալ Սոնա Ոսկանյանի հավաստմամբ` ...ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ ժամը 15:00 դրությամբ Վրաստանից հայրենիք է վերադարձել Հայաստանի Հանրապետության եւս 1520 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում Վրաստանից Հայաստան է մուտք գործել օտարերկրյա եւս 695 քաղաքացի: Երեկվա դրությամբ ...«ՕԼԻՄՊԻԱԴԱ-2008». ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ
Երեկ «Օլիմպիադա-2008»-ում մեր ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը Հայաստանին բերեց երրորդ բրոնզե մեդալը:
77կգ քաշային կարգում մեր ծանրամարտիկը վեց մոտեցումներից իրականացնելով միայն երկուսը` գրավեց ...ՇԱՏԱՑԵ՞Լ ԵՆՔ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի բնակչությունը 2008թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 231.9 հազար մարդ: Քաղաքային բնակչությունը կազմել է 2 մլն 70.2 հազար մարդ, գյուղականը` ...«ԹՈՂ ՓԱՅԼՈՒՆ, ԿՐԵԱՏԻՎ ՀԱՅԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՆԱ»
Կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ով ծնվել ու մեծացել է Լեռնային Ղարաբաղում, հետո սովորել է Երեւանի Թատերական ինստիտուտում, վաղուց արդեն ապրում եւ աշխատում է Կիեւում։ Նա կարծես արձանագրում է. «Ուկրաինան ...ԻՐԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Արա ՍԱՐԳՍՅԱՆ
Ռուսաստանն Իրաքյան պատերազմից միմիայն շահում է: Մոսկվան վախենում էր, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի վրա ազդելու իր անկարողությունն ԱՄՆ-ին հնարավորություն կտա նաեւ այլ աշխարհաքաղաքական հաղթանակներ տանել: Սակայն ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ
2
- Եվրախորհրդին անդամագրվելիս Հայաստանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը ...ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ
- ԵԽ-ին անդամագրվելիս Ադրբեջանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
Ժողովրդավարացում` Եվրոպայի հետ եւ առանց Եվրոպայի
ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների քննարկումներն ու արդյունքում ընդունված փաստաթղթերը դեռ մնալու ...ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ
- Եվրախորհրդին անդամագրվելիս Ադրբեջանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը ...ԿԱՆԱՆՑ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կանայք սկսել են հաճախ հիվանդանալ տղամարդկանց բնորոշ հիվանդություններով եւ` ընդհակառակը: Իսկ ասվում է, որ տղամարդկանց ու կանանց հիվանդությունները անդունդով են բաժանվում:
Կինն ու տղամարդը, բնականաբար, ...ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...
Մի ժամանակ խալերն ու տարբեր տեսակի նշանները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար հանդիսանում էին լավագույն զարդը: Կանայք իրենց դեմքին արհեստական խալեր էին նկարում, իսկ այսօր նորաձեւության պահանջները բոլորովին ...ՉԱՓԻՑ ՇԱՏ ՔԱՅԼԵԼՆ ԱՎԵԼԻ Է ԿԱՐՃԱՑՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՆ ԳԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Նորվեգացի գիտնականները պարզել են, որ չափից շատ քայլելը մոտավորապես 8 տարի կրճատում է մարդու կյանքից: Հետազոտողների կարծիքով` մարդիկ, ովքեր հակված են գիրության, սիրում են ուտել առանց կշռվելու, կյանքից ...ԱՄԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Հատապտղով տորթ 3 ճաշի գդալ շաքարի փոշին լավ տրորել 150 գ կարագի հետ, այնուհետեւ ավելացնել 2 ձվի դեղնուց, կես թեյի գդալ սոդա, 200 գ ալյուր ու մի քիչ վանիլին: Այս ամենը լցնելիս անընդհատ պետք է խառնել: ...ՌՈԲՈՏԻ, ԲԻԶՆԵՍԻ ԵՒ ԱՆՀԱՏԻ ԳՈՒՄԱՐԵԼԻՆ
Անձի տիպը որոշվում է հասարակական հարաբերությունների տվյալ համակարգով, մշակույթով, ինչպես նաեւ՝ կենսաբանական յուրահատկություններով։ Եթե ուշադիր զննենք, կտեսնենք, որ մեզանում հասարակական հարաբերությունների ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Lավրովը երեկ հայտարարել է, թե Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակի շուրջ միջազգային քննարկումներ սկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում, թեեւ այն նախօրեին Վրաստանի ...ԶՈՀՎԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
Երեկ առավոտյան Հյուսիսային Լիբանանի Տրիպոլի քաղաքի ավտոբուսի կայարանում իրականացված պայթյունից զոհվածների թիվն աճել է մինչեւ 17, նրանցից 10-ը զինծառայողներ են: Այդ մասին երեկ հաղորդել է «Լիբանանի ...ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ Է
«ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալն այդ երկրի գործն է: Նման որոշումներ կայացվում են բարձր քաղաքական մակարդակով քննարկումներից հետո»,- երեկ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հաֆիզ Փաշաեւը:ՄԱՐԴՈՒ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Վարդաշեն 9 փողոցում գտնվող թիվ 70 կացարանում բնակվող 23 ընտանիքներն ապրում են ծայրաստիճան վատ կենսապայմաններում: Էրեբունի համայնքի ամայի տարածքում տեղակայված այս շինության կարգավիճակը նույնիսկ տեղական ...ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Նրա մասին գրելը ինձ համար դժվար է, որովհետեւ թվում է, թե լավ եմ ճանաչում: Կյանքի եւ պատկերացման խաբկանքներից մեկը, որ մեզ ավելի լավը չի դարձնում, կյանքը համեմատաբար՝ տանելի: Նրա առաջին հոդվածները, որոնք ...ՄԻ ԿՈՐԾԱՆԵՔ ՍԵՒԱՆԸ
ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 19-ին պատրաստվում է քննարկել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` Սեւանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչեւ 360 մլն խմ: Այդ կապակցությամբ Էկոլոգիական ...ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԲԱՅՑ ՄԵՐԿ ԱՐՔԱՆԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Ցանկացած քաղաքական գործիչ, երբ չգիտի ինչ անել, դառնում է հայրենասեր: Նրանց թվում է, թե հայրենասիրությունից խոսողին շատ բան է ներվում: Բայց պատմությունը ներում է միայն հաղթողին: Իսկ պարտված հայրենասերներն ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վրաց-օսական պատերազմի հետեւանքով կաթվածահար եղած Հայաստանի բեռնաշրջանառությունը շարունակում է մնալ նույն վիճակում, եւ դեռեւս անհայտ է, թե երբ կկարգավորվի:
Բանն այն է, որ Հայաստանի բեռնափոխադրման հիմնական ...ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՄԵՆԱԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ԽԱՎՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Եվ այսպես, տեւական դադարից հետո կրկին առաջ եկավ տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման հարցը։ Այսինքն՝ մանր ու միջին բոլոր առեւտրականները շուտով ՀԴՄ-ներ կունենան։ Ու չնայած կառավարությունը ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ
Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել։
Ն. Բուալո
Վերջին ժամանակներս թե՛ ռուսական, թե՛ տեղական հեռուստաալիքները ֆիլմեր են ցուցադրում նարկոբարոնների, հանցագործների ու պատմության ...ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Մեր տարածաշրջանը կրկին գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Հարավային Օսեթիայում պատերազմ է, որտեղ վրացիներն ու օսեթները, որքան էլ դաժան հնչի, ընդամենը «թնդանոթային մսի» ...ՀՅԴ-Ն Ա. ԳՅՈՒԼԻՆ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- Պարոն Մանոյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ բողոքի ակցիաներ կկազմակերպի, եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ սեպտեմբերի 6-ին ժամանի Հայաստան` մեր հավաքականների ...ԲՈՂՈՔ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Գրիշա Վիրաբյանը, ով երեկ ինքնաբացարկ է հայտնել, իր այդ քայլը համարում է բողոքի ակցիա ...ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՄԻՋՆՈ՞ՐԴ
Շաբաթ օր տեղի կունենա Հայաստանի լիբերալ կուսակցության հիմնադիր համագումարը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` նշելով, որ ըստ էության` ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Օգոստոսի 8-11-ը Կարս էր մեկնել Գյումրիի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց պատվիրակությունը` մասնակցելու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի «Գյումրի-Կարս ...ԱՅՑ ՊԱՀԵՍՏՆԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա ղեկավարությամբ գործող Եկամուտների վարչարարության բարձրագույն խորհրդի անդամները երեկ այցելել են բաց եւ փակ ռեժիմով գործող մաքսային 6 պահեստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՇՔԱՆՇԱՆԻՑ
Վրացի հանրահայտ դերասան ու երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հրաժարվել է Ռուսաստանի Բարեկամության շքանշանից, որին նա արժանացել էր այս տարվա հուլիսին: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի Կրթության, ...ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈԽՎԵԼ Է
Նախաքննության մարմինը երեկ վերացրել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածով մեղադրանքը` ապացույցների անբավարարության հիմքով: Ջհանգիրյանին նոր մեղադրանք ...ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎԵՑ
Մինչեւ երեկ վրաց-հարավօսական կամ վրաց-ռուսական հակամարտության առնչությամբ Հայաստանն, ըստ էության, չեզոք դիրքորոշում էր պահպանում, ինչը տվյալ իրավիճակում ամենաարդարացված մոտեցումն էր: Սակայն երեկ այդ չեզոքությունը ...ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 7-ին Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրությունները: Երեկ ավարտվել է թեկնածուների առաջադրման ժամկետը: ...ՀՆԱԶԱՆԴ ԵՆՔ
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի կարող լինել»,- «Իտառ-Տասս»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Նա նաեւ ասել է, ...
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆԱՐԺԵԶՐԿՎՈՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆԳՐԱԿԱՆ ԵՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ
ԵՎ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԸ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ

ՀՆԱԶԱՆԴ ԵՆՔ
«ԹՈՂ ՓԱՅԼՈՒՆ, ԿՐԵԱՏԻՎ ՀԱՅԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՆԱ»
«ՕԼԻՄՊԻԱԴԱ-2008». ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ
ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ Է
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
ԻՐԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Արա ՍԱՐԳՍՅԱՆՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԲԱՅՑ ՄԵՐԿ ԱՐՔԱՆԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԱՐԴՈՒ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
- 1828 Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1878 Ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին:
- 1896 Սամաթիայի կռիվների ժամանակ մահացան Խաչիկ Գնունին (Շահեն) և իր ընկերները:
- 1917 Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը:
- 1942 Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:
- 1947 Մահացավ հայ գրականագետ և բանասեր Նիկոլայ Աղբալյանը: (Ծնվ. 1873թ.-ին):
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- 38th World Chess Olympiad
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

