
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԻ ԳՆԱ
- ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի համոզմամբ` այլեւս պետք է վերջ դնել այն «տափակ վերլուծություններին», թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ ակնհայտ է, որ այսօր կալանավայրերում գտնվողները հենց քաղաքական բանտարկյալներ են:

Ըստ Ռ.Խաչատրյանի, Հայաստանում ոչ միայն քաղբանտարկյալներ կան, այլեւ` քաղաքական հալածյալներ: «Նրանք, ովքեր կալանավորված են` քաղբանտարկյալներ են, իսկ ժողովրդի մնացած հատվածը` քաղաքական հալածյալներ են»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց նա: Ռ. Խաչատրյանի կարծիքով, իշխանությունները պետք է, ի վերջո, ազատ արձակեն բոլոր ձերբակալվածներին, քանի որ դա ոչ միայն ընդդիմության, այլեւ` ԵԽ ԽՎ-ի պահանջն է: Իսկ մտավախություն չունե՞ն, որ ԵԽ ԽՎ-ում ընդունված նոր` 1620 բանաձեւում տեղ գտած դրույթը, համաձայն որի` պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն կոնկրետ հանցագործություն իրականացնողները, այլեւ` «անկարգություններ հրահրողներն ու կազմակերպիչները», լայն հնարավորություն է տալիս այսօրվա ձերբակալվածներին ընդգրկել այդ շրջանակում եւ նրանց դատապարտել ազատազրկման` ցույց տալով, թե «ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ռ. Խաչատրյանն ասաց. «1609 բանաձեւում այդպիսի դրույթ չկար, եւ դա առաջ քաշվեց 1620 բանաձեւում: Մեր պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում «շատ լավ» աշխատել է, եւ երբ նրանք այդ ընթացքում այդ աշխատանքն էին տանում` փորձելով այդպիսի փոփոխություններ մտցնել բանաձեւում, որի արդյունքում կարող են այսօրվա ձերբակալվածներին դատել այդ մեղադրանքներով, նրանք բաց թողեցին Ադրբեջանին վերաբերող բանաձեւը, որը խայտառակություն էր: Այսինքն` այս իշխանություններին եւ նրա պատվիրակության անդամներին շատ ավելի հետաքրքրում էին իրենց ներսի խնդիրները, քան արտաքին մարտահրավերները, եւ այն կարեւորագույն հարցը` ԼՂՀ հարցը, հանուն որի՝ մեր ժողովուրդը երկար տարիներ զրկանքներ է կրել ու զոհեր է տվել»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե բանաձեւի այդ դրույթը, որը շահեկան վիճակ է ստեղծում իշխանությունների համար` թույլ տալով կալանավորվածներին համարել «քրեական հանցագործներ» ու ենթարկել պատասխանատվության, արդյոք ընդդիմությանը չի՞ ստիպի փոխզիջումների գնալ իշխանությունների հետ, որպեսզի ազատ արձակվեն ձերբակալվածները: Ի պատասխան՝ Ռ. Խաչատրյանը հայտարարեց. «Ոչ, չեմ կարծում: Իշխանությունները պարզապես մանիպուլյացիաներ անելու եւ ընդդիմության ներկայացուցիչներին քրեական պիտակներ կպցնելու շանս ստացան: Սա պարարտ հող է մանիպուլյացիաների համար, որը ԵԽ-ի կողմից շատ մեծ բացթողում է: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են մեր պատվիրակության անդամները կարողացել նրանց համոզել, որպեսզի այդպիսի փոփոխություն մտցվի բանաձեւում»: Նա նաեւ վստահ է, որ բանաձեւի այդ կետը չի ստիպի ընդդիմությանը՝ նահանջել իր պահանջներից: «Ինչի՞ց նահանջենք, այսինքն` չպահանջե՞նք արդարություն, նոր ընտրություններ: Այսինքն` համակերպվե՞նք ստեղծված իրավիճակի հետ եւ ձեւացնենք, թե այն իմիտացիոն քայլերը, որոնք անում է իշխանությունը` բավարա՞ր են: Եթե նույնիսկ ընդդիմության լիդերները գնան այդ քայլին, ժողովուրդը չի ընդունի դա: Իշխանությունները խնդիր ունեն ոչ միայն ընդդիմության հետ, այլեւ` ժողովրդի»,- նշեց Ռ. Խաչատրյանը: ՀԺԿ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրենք որեւէ փոխզիջման չեն գնալու իշխանությունների հետ՝ նույնիսկ կալանավորվածներին ազատ արձակելու պայմանով, սակայն դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինի քաղբանտարկյալների դիրքորոշումն այդ հարցում: «Ես դժվարանում եմ ասել, թե ինչ տեսակետ ունեն իրենք` քաղբանտարկյալները, բայց ես վստահում ու հավատում եմ մեր գործընկերների սկզբունքայնությանը, եւ չեմ կարծում, թե այդպիսի գործարքն ընդունելի կլինի նաեւ իրենց համար»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչպե՞ս են իրենք գնահատում ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության միակ ընդդիմադիր ներկայացուցչի` «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու քայլը, եւ արդյոք նա չէ՞ր կարող իր առաջարկություններով այնպես անել, որպեսզի 1620 բանաձեւում կալանավորվածների վերաբերյալ նման դրույթ չամրագրվեր, Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե Ր. Հովհաննիսյանը դիմել է այդ քայլին, ուրեմն` նա այնտեղ տեղում հասկացել է, որ միայնակ չի կարող այդ փոփոխությունը կատարել: Գիտեք, որ եւ՛
Ր. Հովհաննիսյանը, եւ՛ իր առաջնորդած քաղաքական ուժը միշտ հայտարարել են, որ իրենք մասնակցային քաղաքական ուժ են: Այսինքն` բոյկոտելու քաղաքականությունը բնորոշ չէ իրենց քաղաքական պլատֆորմին: Կարծում եմ, նա ստիպված է եղել անել այդ քայլը` այլ քայլ չտեսնելով»:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից պարբերաբար անցկացվող հանրահավաքներին, ապա ՀԺԿ ներկայացուցչի հավաստմամբ` այն չի «մարելու»: «Հանրահավաքները մարելու վրա մեծ հույսեր են կապում իշխանությունները եւ ամեն ինչ անում են, որ այդպես էլ լինի»,- ասաց նա` հավելելով, թե հենց այդ նպատակով են արգելում հանրահավաքներ անցկացնել ու սադրանքներ կազմակերպելու միջոցով՝ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ նրա` եթե տարիներ առաջ իշխանություններն այդօրինակ ճնշումներով ինչ-որ բանի հասնում էին, ապա այսօր դրանք բացարձակ հակառակ ազդոցությունն են ունենում: Ընդդիմությունը չի պատրաստվում ամռանը հանգստանալ, քանի որ, ըստ Ռ. Խաչատրյանի` հանրահավաքները կայանում են նաեւ այն պատճառով, որ հասարակության կողմից կա պահանջարկ: «Իսկ հանրահավաքներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ լուծումներ չեն ստանում այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի եւ ժողովրդի առջեւ»,- վստահեցրեց Ռ. Խաչատրյանը: Ընդդիմության պահանջը, ինչպես նշեց Ռ. Խաչատրյանը, շարունակում է մնալ նույնը, այն է` նոր համապետական ընտրությունների անցկացում: «Կապ չունի, թե ինչպիսի` խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական, որովհետեւ մեկ համապետական ընտրություններին անպայման հաջորդելու է մյուսը»,- նկատեց նա` հավելելով, թե միայն այս հարցերի շրջանակում կարող է տեղի ունենալ իրենց երկխոսությունն իշխանությունների հետ: Բացի այս նախապայմանից, ընդդիմությունն ունի նաեւ այլ` օրակարգային պահանջներ, որոնց մեջ են մտնում քաղբանտարկյալների ազատ արձակման ու մարտի 1-ի դեպքերի իրական հետաքննության անցկացման պահանջները: Իսկ այն, ինչն իշխանությունները համարում են երկխոսություն, ըստ Ռ. Խաչատրյանի` ավելի շատ նման է գործարքի: «Նրանք ուզում են ասել` եկեք գործարքի մեջ մտնենք: Այդպիսի գործարքներ եղան քաղաքական որոշ ուժերի հետ: Այսօրվա ընդդիմությունը կամ, ինչպես ընդունված է ասել` արտախորհրդարանական ընդդիմությունն, այդպիսի գործարքների չի գնացել եւ չի գնալու»,- ասաց նա:
«Ազատության» հարցին` տեղյա՞կ է նա արդյոք, ինչո՞ւ են Հյուսիսային պողոտայում հուլիսի 2-ին տեղի ունեցած ծածկռտուքից տուժածները Ոստիկանությունում հրաժարվում ասել, որ իրենց ծեծի են ենթարկել,
Ռ. Խաչատրյանը պատասխանեց, թե ինքը տեղյակ չէ: Ռ. Խաչատրյանը դժվարացավ նաեւ ասել, թե ինչո՞ւ են նույն մարդիկ լրագրողներին ասում, որ իրենց ծեծել են Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի «մարդիկ», իսկ նրա մոտ հրաժարվում են նույնն ասել:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ համոզմունքով էր Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում` մարտի 1-ին Ոստիկանությունը չի կրակել ժողովրդի վրա, ՀԺԿ ներկայացուցիչը պատասխանեց, որ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել Լ. Տեր-Պետրոսյանին: «Միգուցե այն փաստերը, այն վկայությունները, որ մարտի 1-ին գործել են հատուկ ստորաբաժանումներ, ընդհուպ մինչեւ «սնայպերներ» են եղել, եւ այլն: Միգուցե դրանք են հիմք տալիս պնդելու դա: Բայց դա չի նշանակում, որ Ոստիկանության պահվածքը տեղի է ունենում այն սահմաններում, որոնցում նրանք պետք է գործեն: Մենք գիտենք, որ նրանք եւ՛ բռնություններ են թույլ տվել եւ տալիս իրենց, եւ՛ բռնություններ են իրականացնում բաժանմունքներում: Հարցը դա չէ, կարեւորն այն է, որ նրանք ղեկավարվում են մի կենտրոնից, եւ հրամանը տրվել է մեկ անձի եւ մեկ կենտրոնի կողմից: Եվ առաջին հերթին՝ հենց այդ մեկը պետք է պատասխան տա այդ ամենի համար»,- ասաց նա: Եվ այդ մեկը, ըստ նրա` դարձյալ Ռոբերտ Քոչարյանն է:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԲԱՑՎԵԼ Է «ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ Նկարիչների միությունում երեկ բացվել է «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կենտրոնի ...ՊԱՏԱՀԱՐ
Հուլիսի 3-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ...ԷԼԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ...
Ըստ ՀՀ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության, հուլիսի 3-ին, ժամը 18։10-18։20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ»՝ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի ...ԹԵԺ ԳԻԾ
Ոստիկանություն-հասարակություն կապն առավել թափանցիկ դարձնելու համար ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ այսուհետ գործելու է «թեժ գիծ»: Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերով ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԱՅԼՈՎ «ԱՌ ՄՈՑԱՐՏ ԵՒ ԿԻԵՐԿԵԳՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔՆԵՐԻՑ»
Ոչ թե երկու վեհասքանչ թեմաների միաժամանակյա կատարում, որոնցից երկրորդն անսպասելիորեն տարափոխում է առաջինը, ոչ թե թեմաների անցկացում, այլ միայն դրանց կատարման նախերգանքներ, եւ նույնիսկ՝ ոչ թե նախերգանքներ, ...«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
Տիկին Լաուրայենց տան մթնոլորտում ակամայից քեզ կալանավոր ես զգում: Այստեղ ննջարանն ու զուգարանը բաժանվում են ստվարաթղթե պայմանական պատով, իսկ խոհանոցն ու ննջարանը պայմանական վարագույրով: Լաուրայենց տունը ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
2008թ. մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված է, ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«2008թ. հուլիսի 2-ի ժամը 19։00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների ...ԿԱՆԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ նախագահ Ժոաո Սուարեսը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ: «Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրն ընդհանուր ...273 ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ
ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում՝ 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, Պետական արարողակարգի ծառայության գործակալություն` ...«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ անգամներ է ասել, որ կինոարտադրություն չունեցող Հայաստանում փառատոն ստեղծելու գաղափարը ծագել է ազգային կինոն խթանելու ցանկությունից։ ...ՉՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Կարծում եմ, վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր: Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»:
Ֆիլմում ...ՕՐԵՆՔՆ ՈՒ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
«Վա՜յ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերը եւ դատարանները։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, եւ դրանից ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Հուլիսի 13-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի ...ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
Հունիսի 28-ին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին ո՛չ
Ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը ժողովրդի վրա չեն կրակել: «Այդ մարդասպանները ...ԷԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
«2005 թվականի Սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ նահանջ էին, քանի որ, եթե մինչ այդ ընտրությունները կատարվում էին 4 տարին մեկ անգամ, ապա բարեփոխումից հետո այն դարձավ 5 տարին մեկ, որը ժողովրդավարությունը ...ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Անցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում ...ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
3«Հայաստանի ներքաղաքական կյանքում անհրաժեշտ է հրատապ ստեղծել երրորդ ուժ, որը չի մտածի երկիրն ապակայունացնելու մասին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, ...ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ 5
Վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրությունից չեն վրիպել վերջին ամիսներին Հայաստանի եւ Թուրքիայի իշխանական վերնախավերի ներկայացուցիչների միջեւ աննախադեպ ակտիվ շփումները: Առանձնակի ուշադրության է արժանացել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԻ ԳՆԱ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի համոզմամբ` այլեւս պետք է վերջ դնել այն «տափակ վերլուծություններին», թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ ակնհայտ է, որ այսօր կալանավայրերում ...ՀԱՎԱՆԱԿԱՆ Է` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀՐԱՎԻՐՎԻ
Մարտի մեկի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները դեռ վաղ է ամփոփել: Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ...28 ՕՐ՝ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մինչ երեկ երեկոյան Մատենադարանի մոտ կսկսվեր Համաժողովրդական շարժման հանրահավաքը, առավոտից լուրեր էին տարածվում, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը դարձյալ չի աշխատում, որպեսզի հանրահավաքի մասնակիցները ...ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ իր երեկվա հանդիպմանը ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով, բայց, կարելի է ասել, հարգելի պատճառով. ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է թրաֆիկինգի հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը նախ ներկայացրել է անցած ...ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր կողմնակիցների ստորագրությամբ տարածել է մի հայտարարություն, որով տեղեկացնում է ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի ...ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑ ՄԻՆՉԵՒ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը
Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացավ Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, որին հաջորդել է երթ Երեւանի կենտրոնով: Ի դեպ, առաջին երթը՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչպես եւ հունիսի ...ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ըստ «Արմենպրեսի» աղբյուրների` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, հարսը եւ երեք թոռները Փարիզի տարանցիկ չվերթով մեկնել են Լոս Անջելես` միակողմանի ուղեւորության ...ՀՅՈՒՐԵՐ` ՉԵԽԻԱՅԻՑ
Եռօրյա պաշտոնական այցով այսօր` հուլիսի 5-ին, Հայաստան է ժամանելու Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում ...ՔՐ. ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: ԱԱԾ մամուլի ...ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկա օրերին մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստին: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀԲՄ խորհրդի նիստում քննարկվելու ...ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Այնտեղ նա կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առթիվ Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ՝ ներկա կգտնվի ...ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏԵԼ
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել ...
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՈՐԾԵԼ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԺԱՆՐԻ ՃԳՆԱԺԱՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ ԵՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- 1820 Կ. Պոլսում ծնվեց մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանը: (Վախճ. 1901թ.-ին, Վենետիկում):
- 1881 Բժիշկ Բագրատ Նավասարդյանի և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ջանքերով Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը»:
- 1888 Մահացավ գիտնական Հովհաննես Տերոյենց Չամուրջյան Պատվելին: Ճանաչված է որպես պահպանողական և հետադիմական: Իր շրջանի հասարակական կյանքում մեծ դեր խաղաց:
- 1918 Թիֆլիսում մահացավ «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը:
- 1991 ԼՂ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա հարձակվեցին և ետ շպրտվեցին ադրբեջանական խոշոր ուժերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

