
ՉՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
- Կարծում եմ, վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր: Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»:

Ֆիլմում ռեժիսորը կարեւորել է «մոռացվածը»՝ ենթագիտակցականը դարձնելով միջոց՝ անձի վարքին հոգեբանական բացատրություն տալու համար: Ենթագիտակցությանը վերապահված դերը՝ գրեթե գրոտեսկի հասցված չափազանցումով, Փարաջանովի դեպքում դարձել է գեղագիտական խնդիր, հակառակ դեպքում, այն մնալու էր ընդամենը որպես հոգեվերլուծական ռեցեպտ, որն իսկական գեղարվեստական երկում միշտ էլ անպետքություն է: Մյուս կողմից՝ բարձրաճաշակ մեկի համար, ինչպիսին Փարաջանովն էր, Ֆրոյդի տեսության չափազանցումը կարող էր կործանարար լինել, բայց հին հույներին բնավ չզիջող նրա չափի զգացումը որոշիչ եղավ, եւ նա սահուն դուրս եկավ տեսական ծուղակից: Ինչ խոսք, ավստրիացի հոգեբույժին տրվող տուրքը ժամանակների ուշացած մոդան էր, որ ամենեւին չէր խրախուսվում խորհրդային պաշտոնական գաղափարախոսությամբ, որպեսզի գիտակցորեն կոմունիզմ կառուցողները հանկարծ չգայթակղվեին կապիտալիզմ կառուցելու ենթագիտակցական հրեշով. պետք էր «մոռանալ»: Իսկ Փարաջանովը, թարսի պես, ըմբոստ էր եւ մինչեւ ըմբոստ լինելը՝ արվեստագետ. պարտավոր էր «հիշել»: «Նախնիների» իմաստը միեւնույն պատճառաբանությամբ փոխադրված է ենթագիտակցական հարթություն: Փոխարենը՝ առանձին վերցրած «նախնի» բառը մեզ համար ավելի հասկանալի է. այստեղ Փարաջանովը հայ է: Գոնե այն չափով, ինչքան իմաստ ենք դնում «նախնի» բառի մեջ: Բայց հակառակ հայ լինելուն, նրա «նախնիները» հերոսական չեն, եւ ենթագիտակցորեն հարկ էր զիջում անել՝ պատմությունը ողբերգական է: Կառուցվածքային վերլուծությամբ այս ամենը կարող ենք հետեւյալ տեսքի բերել. կա մոռացված մի բան, որ պետք չէր մոռանալ, կան նախնիներ, որոնք նույնպես մոռացված են, եւ կա «կոլեկտիվ անգիտակցության» պատկերացումներով հյուսված մի պատմություն, որ մարդուն հանգիստ չի տալիս այնքան ժամանակ, մինչեւ «մոռացածությունը» վրեժխնդիր է լինում իրեն անտեսելու համար, նախ՝ անգիտակցորեն, ապա՝ իրական ողբերգական ավարտով:
Բայց Փարաջանովը Փարաջանով չէր լինի, եթե նշանագիտական հստակ հայեցակարգով չխառներ բոլոր խաղաթղթերը՝ գիտակցական սարքելով այն, ինչ ամենից անգիտակցական է. մարդկային զգացմունքը, եւ հակառակը՝ անգիտակցական դարձնելով, թերեւս, ամենաիրականը՝ սեփական կենսագրությունը: Ինչեւէ, Փարաջանովին հանգիստ թողնենք:
Իմ մտահղացած շարքի վերնագիրը՝ «Չմոռացված նախնիների ստվերները», երկիմաստ չէ: Նույնիսկ Ֆրոյդի ենթագիտակցության հարցում ես առաջնորդվում եմ Նիլս Բորի արտահայտությամբ, համաձայն որի, ենթագիտակցությունը ուսումնասիրության առարկա դարձնելն ընդամենն ընդարձակում է գիտակցության սահմանները, ի վերջո, այն դարձնելով գիտակցության բաղկացուցիչ մաս: Իհարկե, «մոռացվածն» ավելի անգիտակցական չէ, քան չմոռացվածը: Օրինակ, մենք չենք մոռանում ցեղասպանությունը, բայց դա չի նշանակում, թե այն մշտապես գիտակցական է: Այդպիսի մղձավանջի անհատը չի դիմանա, իսկ ժողովուրդը կարող է հանգել ինքնասպանության: Այլ կերպ՝ միշտ էլ հարկ է ճշտել ինչպես՝ գիտակցորեն «մոռանալու», այնպես էլ՝ անգիտակցորեն «հիշելու» չափը, մանավանդ, ոչ ոք վստահաբար չի կարող պնդել «մոռանալու» բալասան եւ «հիշելու» անվտանգ լինելը:
Սույն հոդվածաշարով նպատակ ունեմ խոսելու պատմության, մեր ժամանակների արվեստի, քաղաքականության եւ գրականության առնչությունների եւ այն ամենի մասին, որ, հույս ունեմ, դեռեւս հուզում է շատերին:
1. Պատմություն: Բլեզ Պասկալին նվիրված էսսեում Բորխեսը գրում է. «Գուցե թե համաշխարհային պատմությունը մի քանի փոխաբերությունների պատմություն է»: Անշուշտ, արտառոց է դեպքերի ու դեմքերի սովոր ավանդական ու պատմական մեր ականջին՝ պատմությունն առնչել մի ոլորտի, որն ավելի պատշաճ կլիներ վերագրել բանաստեղծությանը, բայց մեծ արգենտինացին պատմության իր ըմբռնումն ունի: Ըստ նրա՝ կա ընդամենը չորս պատմություն, եւ մենք դատապարտված ենք այս կամ այն կերպ անվերջ վերապատմելու եւ վերապրելու այն: Պատմության սկիզբը Տրոյայի պաշարումն ու անկումն է: Քաղաքի պաշտպանները գիտեն, որ պաշտպանվելն անիմաստ է, դիմադրելն՝ անօգուտ: Նվաճողներից ամենափառաբանվածը՝ Աքիլեսը, գիտի, որ մեռնելու է՝ չտեսնելով հաղթանակը. գրում է Բորխեսը:
Երկրորդ պատմությունը, որ սերտորեն կապված է առաջինին, վերադարձի մասին է, Ոդիսեւսի տասնամյա թափառումների եւ հայրենիք՝ Իթակե վերադառնալու պատմությունը:
Երրորդը որոնումն է: Ինչ-որ առումով սա կարելի է համարել երկրորդի տարբերակը, սակայն դրանից տարբերվում է այն բանով, որ Ոդիսեւսը որոնում է իր ճանաչածը, իսկ այս սյուժեի հերոսները՝ չիմացածը: Յասոնը գնում է Ոսկե գեղմի ետեւից, պարսկական պատմություններում երեսուն թռչուն՝ կտրելով ծովեր ու ցամաքներ, ուզում են տեսնել իրենց աստծո դեմքը՝ Սեմուրգին, որը նրանցից յուրաքանչյուրն է՝ առանձին, եւ բոլորն են՝ միասին: «Անցյալում,- գրում է Բորխեսը,- յուրաքանչյուր ձեռնարկ վերջանում էր հաջողությամբ: Հերոսներին բախտ էր վիճակվում ձեռք բերել ոսկե խնձորներ, մյուսին հաջողվում էր Գրաալը: Այժմ բոլոր որոնումները ձախողվում են: Կապիտան Աքաբը գտնում է Մոբի Դիկին, սակայն կետը, ի վերջո, նրան խժռում է… Կաֆկայի հերոսներին միայն պարտություն է սպասում: Մենք այնքան քիչ խիզախություն եւ թույլ հավատ ունենք, որ երջանիկ ավարտը համարում ենք զանգվածային ճաշակը բավարարող շինծու ու կոպիտ հղացում: Մենք արդեն ի զորու չենք հավատալու դրախտին, էլ ավելի պակաս՝ դժոխքին»:
Պատմության չորրորդ փուլն Աստծո ինքնասպանության պատմությունն է. փռյուգիական Աթիսն իրեն հաշմում եւ սպանում է։ Սագաների Օդինը զոհաբերում է ինքն իրեն՝ ինը օրուգիշեր կախվելով ծառից։ Քրիստոսին խաչում են հռոմեական լեգեոներները:
Դժվար չէ նկատել, որ այս մոտեցմամբ Բորխեսը նույնացնում է գրականությունն ու պատմությունը, բայց ո՞վ կարող է ասել, թե դրանով նա խեղաթյուրում է պատմությունը կամ նսեմացնում գրականությունը: Ընդհակառակը, հաճելի շրջանակի մեջ է դնում մի բան, որ առանց շրջանակի անավարտ նկարի տպավորություն կթողներ, ինչպես ցանկացած պատմության ընթերցում:
… Ըստ պատմական աղբյուրների, մեր Զարմայր նահապետը մասնակցել է Տրոյայի ճակատամարտին՝ քաղաքի պաշտպանների կողմից, եւ զոհվել է: Զարմայրը հայրենիք չի վերադառնում, ինչպես Ոդիսեւսը: Այդ պատճառով մենք չունենք մեր «Ոդիսականը», ավելի ճիշտ՝ «Զարմայրականը»: Արեւելքի եւ Արեւմուտքի առաջին մեծ բախմանը մենք պահեցինք Արեւելքի կողմը եւ պարտվեցինք: Եվրոպայի ու Ասիայի առաջին ճակատամարտում մեր հերոսը մնաց Տրոյայի պատերի տակ՝ մի անիրագործելի երազանքով՝ տեսնել «ծուխ ծխանին եւ եղջերուների վարգը»: Այսքանը, մնացածը՝ հաջորդ անգամ:
ԲԱՑՎԵԼ Է «ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ Նկարիչների միությունում երեկ բացվել է «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կենտրոնի ...ՊԱՏԱՀԱՐ
Հուլիսի 3-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ...ԷԼԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ...
Ըստ ՀՀ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության, հուլիսի 3-ին, ժամը 18։10-18։20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ»՝ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի ...ԹԵԺ ԳԻԾ
Ոստիկանություն-հասարակություն կապն առավել թափանցիկ դարձնելու համար ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ այսուհետ գործելու է «թեժ գիծ»: Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերով ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԱՅԼՈՎ «ԱՌ ՄՈՑԱՐՏ ԵՒ ԿԻԵՐԿԵԳՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔՆԵՐԻՑ»
Ոչ թե երկու վեհասքանչ թեմաների միաժամանակյա կատարում, որոնցից երկրորդն անսպասելիորեն տարափոխում է առաջինը, ոչ թե թեմաների անցկացում, այլ միայն դրանց կատարման նախերգանքներ, եւ նույնիսկ՝ ոչ թե նախերգանքներ, ...«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
Տիկին Լաուրայենց տան մթնոլորտում ակամայից քեզ կալանավոր ես զգում: Այստեղ ննջարանն ու զուգարանը բաժանվում են ստվարաթղթե պայմանական պատով, իսկ խոհանոցն ու ննջարանը պայմանական վարագույրով: Լաուրայենց տունը ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
2008թ. մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված է, ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«2008թ. հուլիսի 2-ի ժամը 19։00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների ...ԿԱՆԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ նախագահ Ժոաո Սուարեսը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ: «Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրն ընդհանուր ...273 ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ
ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում՝ 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, Պետական արարողակարգի ծառայության գործակալություն` ...«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ անգամներ է ասել, որ կինոարտադրություն չունեցող Հայաստանում փառատոն ստեղծելու գաղափարը ծագել է ազգային կինոն խթանելու ցանկությունից։ ...ՉՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Կարծում եմ, վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր: Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»:
Ֆիլմում ...ՕՐԵՆՔՆ ՈՒ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
«Վա՜յ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերը եւ դատարանները։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, եւ դրանից ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Հուլիսի 13-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի ...ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
Հունիսի 28-ին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին ո՛չ
Ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը ժողովրդի վրա չեն կրակել: «Այդ մարդասպանները ...ԷԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
«2005 թվականի Սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ նահանջ էին, քանի որ, եթե մինչ այդ ընտրությունները կատարվում էին 4 տարին մեկ անգամ, ապա բարեփոխումից հետո այն դարձավ 5 տարին մեկ, որը ժողովրդավարությունը ...ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Անցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում ...ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
3«Հայաստանի ներքաղաքական կյանքում անհրաժեշտ է հրատապ ստեղծել երրորդ ուժ, որը չի մտածի երկիրն ապակայունացնելու մասին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, ...ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ 5
Վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրությունից չեն վրիպել վերջին ամիսներին Հայաստանի եւ Թուրքիայի իշխանական վերնախավերի ներկայացուցիչների միջեւ աննախադեպ ակտիվ շփումները: Առանձնակի ուշադրության է արժանացել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԻ ԳՆԱ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի համոզմամբ` այլեւս պետք է վերջ դնել այն «տափակ վերլուծություններին», թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ ակնհայտ է, որ այսօր կալանավայրերում ...ՀԱՎԱՆԱԿԱՆ Է` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀՐԱՎԻՐՎԻ
Մարտի մեկի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները դեռ վաղ է ամփոփել: Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ...28 ՕՐ՝ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մինչ երեկ երեկոյան Մատենադարանի մոտ կսկսվեր Համաժողովրդական շարժման հանրահավաքը, առավոտից լուրեր էին տարածվում, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը դարձյալ չի աշխատում, որպեսզի հանրահավաքի մասնակիցները ...ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ իր երեկվա հանդիպմանը ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով, բայց, կարելի է ասել, հարգելի պատճառով. ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է թրաֆիկինգի հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը նախ ներկայացրել է անցած ...ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր կողմնակիցների ստորագրությամբ տարածել է մի հայտարարություն, որով տեղեկացնում է ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի ...ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑ ՄԻՆՉԵՒ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը
Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացավ Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, որին հաջորդել է երթ Երեւանի կենտրոնով: Ի դեպ, առաջին երթը՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչպես եւ հունիսի ...ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ըստ «Արմենպրեսի» աղբյուրների` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, հարսը եւ երեք թոռները Փարիզի տարանցիկ չվերթով մեկնել են Լոս Անջելես` միակողմանի ուղեւորության ...ՀՅՈՒՐԵՐ` ՉԵԽԻԱՅԻՑ
Եռօրյա պաշտոնական այցով այսօր` հուլիսի 5-ին, Հայաստան է ժամանելու Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում ...ՔՐ. ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: ԱԱԾ մամուլի ...ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկա օրերին մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստին: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀԲՄ խորհրդի նիստում քննարկվելու ...ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Այնտեղ նա կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առթիվ Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ՝ ներկա կգտնվի ...ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏԵԼ
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել ...
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ ԵՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- 1820 Կ. Պոլսում ծնվեց մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանը: (Վախճ. 1901թ.-ին, Վենետիկում):
- 1881 Բժիշկ Բագրատ Նավասարդյանի և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ջանքերով Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը»:
- 1888 Մահացավ գիտնական Հովհաննես Տերոյենց Չամուրջյան Պատվելին: Ճանաչված է որպես պահպանողական և հետադիմական: Իր շրջանի հասարակական կյանքում մեծ դեր խաղաց:
- 1918 Թիֆլիսում մահացավ «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը:
- 1991 ԼՂ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա հարձակվեցին և ետ շպրտվեցին ադրբեջանական խոշոր ուժերը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

