
«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ անգամներ է ասել, որ կինոարտադրություն չունեցող Հայաստանում փառատոն ստեղծելու գաղափարը ծագել է ազգային կինոն խթանելու ցանկությունից։ Գրավիչ ու դիտարժան տոն լինելուց բացի՝ «Ոսկե ծիրանը» նաեւ փորձում է ստորջրյա աշխատանք կազմակերպել՝ հայկական կինոնախագծերը աշխարհին ներկայացնելու համար։ Գրեթե բոլոր հանդիպումների ու ասուլիսների ժամանակ կինովավերագրող Հ. Խաչատրյանը կարգախոսի պես կրկնում է, որ կինոն կարող է շատ ազդեցիկ ու միաժամանակ՝ շատ դեմոկրատական զենք լինել, եթե մեծ թվով մարդիկ շահագրգռված լինեն օգտագործել այդ զենքը։ Հինգերորդ՝ հոբելյանական «Ոսկե ծիրանի» մեկնարկին հաշված օրեր են մնացել, շուտով Հայաստան կժամանեն պատվավոր կինոհյուրերն ու ֆիլմերը, սակայն մեր զրույցը «Ոսկե ծիրանի» նախագահի հետ որոշեցինք կառուցել ապագա հայկական կինոնախագծերի շուրջը, քանի որ այս տարի մեր կինոփառատոնը մի քանի ֆիլմերի հիմք է դնելու։

- Դուք ասում եք, որ նպատակ ունեք, կինո ցուցադրելուց բացի, նաեւ կինո ստեղծել։ Ինչպե՞ս է դա արվելու։
- Մենք արդեն ֆինանսավորում ենք կինոպրոյեկտները, կինոպրոյեկտների զարգացման համար գումար ենք տալիս։ Արդեն մի քանի տարի է, Երեւան ենք հրավիրում համաշխարհային կինոն ֆինանսավորող լավագույն կինոֆոնդերի ներկայացուցիչներին։ «World Cinema» միջազգային կինոֆոնդն, օրինակ, հայկական կինոն զարգացնելու համար հատուկ բաժին է բացել։ Ես համոզված եմ, որ միայն հայկական փողերով չի կարելի կինո նկարահանել։ Իհարկե, Հայաստանը գումար տալիս է, բայց ոչ միշտ է այն հերիքում։
- «Ոսկե ծիրանը» պատրաստվում է նաեւ «կինոպտուղներ» տալ։ Ինչպիսի՞ն դրանք կլինեն, եւ ինչպե՞ս կարվի գաղափարների ու հեղինակների ընտրությունը։
- «Ոսկե ծիրանը» կարող է միջանկյալ «պտուղներ» տալ, ինչը քիչ բան չէ։ «Ոսկե ծիրանի» միջոցով արդեն 3-4 ֆիլմերի նախագծեր ֆինանսավորվել են «World Cinema»-ի, Պուսսանի, Գյոթեբորգի ֆոնդերից։ Այս տարի նույնպես մեր փառատոնի շրջանակներում կկայանա համատեղ կինոպրոդուկցիայի ֆորումը, որին 7 հայկական պրոյեկտներ են մասնակցելու։ Լավն այն է, որ եթե նույնիսկ այդ պրոյեկտները գումարային մրցանակներ չստանան, նրանք կարող են տեղափոխվել այլ մրցույթների ու այնտեղ արդեն գումար հավաքեն։ Անցյալ տարի մեկ հայկական կինոնախագիծ մեր միջոցով տեղափոխվեց Պուսսան, հետո՝ Շվեդիա, եւ հետո արդեն՝ Կանն, եւ տարբեր տեղերից գումարներ ստացավ։ Իհարկե, բոլոր այն հայկական պրոյեկտները, որոնք հաջողություն են ունենում աշխարհում, պետք է նաեւ որոշ չափով տեղական պետական ֆինանսավորում ստանան։ Այս տարի մեր Մշակույթի նախարարությունը՝ որպես զարգացման ծախս՝ մեկ հայկական նախագծի, որի թեման ու սյուժեն հետաքրքիր կլինեն, կհատկացնի 5 հազար դոլար։ Իսկ երբ նախարարությունը փող է հատկացնում, դա նշանակում է, որ այն արդեն ստիպված կլինի հետեւել նախագծի ճակատագրին։ Հենց այնպես ոչ ոք փող չի տալիս, իսկ եթե տալիս է, ուրեմն, պիտի հետեւողական լինի։ Ասեմ ավելին, մենք փառատոն ստեղծել ենք առաջին հերթին նպատակ դնելով՝ հայկական կինո ստեղծել։ «Ոսկե ծիրանի» նպատակը միայն մեկ շաբաթով մարդկանց հավաքել, տոն ստեղծել, հեռուստատեսությամբ այդ մասին խոսել ու վերջացնելը չէ։ Կարծում եմ՝ շուտով մենք կհասնենք նրան, որ լրջորեն կֆինանսավորվեն երիտասարդական պրոյեկտները։
- Կինոռեժիսորներից շատերը համարում են, որ միայն իրենց ստեղծածն է արժեքավոր։ Պետությունը կարո՞ղ է, ասենք, Վիգեն Չալդրանյանի կամ Հարություն Խաչատրյանի հերթական ֆիլմերի փոխարեն՝ որոշել ֆինանսավորել ավելի երիտասարդ ու թարմ ռեժիսորի նախագիծը։
- Ես միայն ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե օրենք լինի, որը կարգելի, ասենք, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին 3 տարի շարունակ ֆիլմ նկարահանել, փոխարենը հնարավորություն կտա ֆիլմ նկարահանել երիտասարդ ռեժիսորների։ Հայ ռեժիսորներից շատերն իրենց արարչի տեղ են դնում ու չեն ընդունում մյուսների արածը։ Դա խորացված հիվանդություն է։
- Հայաստանում կան մի քանի կառույցներ, որոնք աջակցում են կինոյին՝ Մշակույթի նախարարությունը, Ազգային Կինոկենտրոնը, նաեւ «Ոսկե ծիրանի» հատուկ ծրագրերը։ Այդ կառույցների նպատակները նո՞ւյնն են։
- Մենք հասարակական կազմակերպություն ենք, եւ մեր արածը բոլորովին ուրիշ է։ Մենք միայն մեր ցանկություններով ենք առաջնորդվում, կարող ենք մեր գործը լավ անել, վատ անել, կամ էլ ընդհանրապես չանել։ Իսկ Կինոկենտրոնն ու «Հայք» կինոստուդիան պետական հոգածության տակ են գտնվում եւ կոչված են պետական քաղաքականություն վարել կինոյի ասպարեզում։
- Որոշիչը Կինոկենտրոնի՞ որոշումներն են։
- Նման կենտրոն ստեղծելու գաղափարն իմն է եղել։ Դեռ 10 տարի առաջ ես ասում էի, որ Կինոստուդիան հնացած կառույց է եւ հարկավոր է Կինոկենտրոն ստեղծել։ Բայց իմ ցանկությունն էր՝ այնպես անել, որ Կինոկենտրոնը չզբաղվի ֆիլմարտադրությամբ, այլ՝ միայն օգնի պրոյեկտներին՝ ֆինանսավորում գտնել, փառատոներ կազմակերպի, կինոյի մասին թերթեր եւ ամսագրեր լույս ընծայի։ Բայց հիմա Կինոկենտրոնը բոլորովին այլ կերպ է աշխատում։ Դժբախտաբար, մենք չենք կարողանում անել այնպես, որ պրոյեկտներն ուղիղ ֆինանսավորում ստանան։
- Ինչո՞ւ։
- Դե, այստեղ գործ ունենք հայկական մոտեցման հետ։ Յուրաքանչյուր մարդ, ով փող է տալիս, ուզում է իշխել այդ փողերը։ Շատերը չեն կարողանում այդ իշխելու ցանկությունից հրաժարվել։ Ես հիմա չեմ ուզում տգեղ ու կրիմինալ բաների մասին խոսել, պարզապես գիտեմ, որ փողը ղեկավարելու, ինքնուրույն բաժանելու ցանկությունից հրաժարվելը բարդ գործ է։ Դա հիվանդության նման է։ Ճիշտն այն ճանապարհն է, երբ փողն ուղիղ պրոյեկտին՝ կոնկրետ բանկային հաշվեհամարին է գնում, իսկ ստեղծագործական խումբն էլ ինքն է որոշում՝ ինչպե՞ս նկարահանել ու ո՞ւմ հետ նկարահանել։ Եթե պետությունը պրոյեկտի ղեկավարներին հավատում է, ապա պետք է ուղիղ ֆինանսավորի։ Իսկ մշակույթի ասպարեզում հիմնարկ ֆինանսավորելն, իմ կարծիքով, ամենատանջալի, տհաճ ու սխալ գործունեությունն է։ Չի կարելի հիմնարկներ ֆինանսավորել, պետք է կոնկրետ նախագծերը ֆինանսավորել։ Հիմնարկները ճահիճներ են։ Եվ այդ ճահիճներում մշակութային պրոյեկտները խեղդվում են։
- Ասուլիսի ընթացքում Դուք ասացիք, որ հիմնարկներում փողերը փոշիանում են։
- Ոչ միայն փոշիանում են, այլեւ՝ այնքան հետեւողներ են հայտնվում, որ պրոյեկտները չեն կարող իրականանալ։ Արվեստի վրա, փափուկ ասած, այդքան շատ «աչքեր» լինել չեն կարող։ Եթե մարդը լավ սցենար ունի, ու նրան վստահում են, պետք է թողնեն, որ նա հանգիստ իր ֆիլմը նկարահանի։ Իսկ եթե պետք է՝ թող գան՝ ստուգեն։ Օրինակ, երբ իմ պրոյեկտները միջազգային կինոֆոնդերն են ֆինանսավորում, նրանք գումարն ուղիղ ինձ են ուղարկում, չեն ասում՝ արի՛, մեզ մոտ նկարի, կամ էլ՝ արի՛, թող մեր ղեկավարը քեզ գումար բախշի։
- Հնարավո՞ր է, որ մենք աշխարհին հետաքրքիր ու որակյալ ֆիլմերով ներկայանանք։ Եվ ինքներս էլ հպարտանանք այդ ֆիլմերով։
- Այդպիսի ֆիլմ ստեղծելու համար մեծ գումարներ են պետք։ Առաջնահերթը փողն է եւ իդեան։ Իսկ «ամենաէժան» փողը, որով կարելի է ֆիլմ նկարահանել, եւ այդ ֆիլմը մարդիկ շունչը պահած կնայեն, դա 10 մլն դոլարն է։ 1 կամ 2 մլն դոլարով կարող ես միայն ուսանողական կամ դեբյուտային ֆիլմ նկարահանել։ Մեր պետությունը 300-400.000 դոլար է տալիս որպես օգնություն, այդ գումարն ամբողջովին ֆիլմ նկարահանելու համար չի նախատեսված, այդ գումարով ուղղակի հնարավոր չէ գեղարվեստական ժապավեն նկարահանել։
- Իսկ ինչո՞ւ վերջին տարիների ընթացքում ստեղծված ֆիլմերից ոչ մեկը չի ունենում այն հաջողությունը, որին մենք սպասում ենք։
- Որովհետեւ պետք է տարեկան 50 ֆիլմ նկարահանել, որպեսզի գոնե 2 ֆիլմը լավը ստացվի։ Ամբողջ աշխարհում, օրինակ, տարեկան 10 հազար ֆիլմ է նկարահանվում, բայց հաջողված են լինում մոտավորապես 50-ը։ Եվ եթե շրջես բոլոր կինոփառատոներով՝ հենց այդ 50 ֆիլմերը կտեսնես։ Մենք նախկինում տարեկան 7 ֆիլմ էինք նկարահանում, որոնք կամ լավն էին լինում, կամ վատն էին լինում։ Իսկ հիմա մենք մեկ ֆիլմ ենք նկարահանում։ Եվ հնարավոր չէ, որ մեկ ֆիլմից մեկը լավը ստացվի։ Իհարկե, չի կարելի բացառել, որ այդ մեկ ֆիլմը պատահականորեն կարող է լավը ստացվել։
- Նորմա՞լ երեւույթ է, որ ֆիլմերը տարիներով են նկարահանվում։
- Որովհետեւ փող չի լինում, իսկ ունեցած փողն էլ ուղիղ պրոդյուսերներին չեն տալիս։
- Իսկ եթե մեր հարուստ հայրենակիցների կամ սփյուռքահայերի գումարներով պետությունը որոշի ֆիլմ նկարահանել եւ հրավիրի, ասենք, հայտնի սցենարիստի, ռեժիսորի ու աստղեր-դերասանների, կարո՞ղ է ստեղծել ֆիլմ, որը դատապարտված կլինի հաջողություն ունենալու։
- Համաձայն եմ, դա պետք է անել։ Եվ հիմա նման մի նախագիծ մենք անելու ենք։ Հրավիրելու ենք աշխարհի հայտնի ռեժիսորների, օպերատորների, որոնք Հայաստանի մասին երկու ֆիլմ կնկարահանեն՝ խաղարկային «Տունը» ֆիլմն ու վավերագրական «Հող» ֆիլմը։ Որպես մասնագետ, վստահեցնում եմ, որ դա շատ լավ ու լուրջ պրոյեկտ է։ Այդ պրոյեկտն, իհարկե, նորություն չէ. Փարիզում, Նյու Յորքում արել են այդպիսի պրոյեկտներ։ Եվ հնարավոր չէ, որ մեր ֆիլմերը վատը ստացվեն, քանի որ մասնակցելու են Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիկյանը, Ռոման Բալայանը եւ էլի շատ հայտնի ռեժիսորներ։ Այդ անունները շատ կարեւոր անուններ են։ Եվ հնարավոր չէ, որ նրանց ստեղծած ֆիլմերը հետաքրքիր չլինեն աշխարհի համար։ Ռեժիսորների անուններն արդեն իսկ երաշխավորում են, որ ֆիլմերը կցուցադրվեն Կանադայում, Ֆրանսիայում։ Կարծում եմ, մենք բոլորովին էլ վատ ճանապարհի վրա չենք։
- Կինոպրոցես չունենալով, մենք հատուկենտ ֆիլմեր ենք նկարահանում։ Եվ շատ ոգեւորիչ է, որ Դուք այդքան լավատես եք։
- Այո, մեր ֆիլմերը հատուկենտ են, բայց շուտով ավելի հետեւողական պատկեր կլինի։ Եթե մենք 2-3 տարիների ընթացքում ուղիղ ֆինանսավորենք միայն նոր, երիտասարդ ռեժիսորների ֆիլմերը, մենք շատ լավ արդյունքի կհասնենք, եւ մեր կինոն նոր թափ կհավաքի։ Ես վստահ եմ, որ 5 տարի հետո կինոթատրոնների քանակն էլ կշատանա, մեր ֆիլմերն էլ կինոշուկաներում իրենց տեղը կունենան։ Հիմա մեր կինոյին բոլոր մակարդակների վրա էլ օգնություն է պետք։ Կինոն չընդհատվող պրոցես է, որը սկսվում է իդեայից, գալիս-հասնում է տեխնիկական հարցերին, մոտենում է իր ավարտին ու շուկա է դուրս գալիս։ Ես վստահ եմ, որ այդ բոլոր փուլերում մենք հաջողություններ ենք ունենալու։ Շուտով Երեւան կգան ու մեր երիտասարդ մասնագետների համար վարպետության դասեր կանցկացնեն Ատոմ Էգոյանն ու հայտնի պարսիկ ռեժիսոր Աբբաս Քիարոսթամին, որոնք գործնականորեն կաշխատեն ու իրենց ֆիլմերը կնկարահանեն այստեղ։ Քիարոսթամին, օրինակ, մեծ՝ 20 հոգանոց խմբով է գալու ու սեպտեմբերին Հայաստանում ֆիլմ է նկարահանելու։ Իսկ դա շատ կոնկրետ քայլ է։ Այս տարվա Կաննի կինոփառատոնում էլ մեր ներկայությունը շատ կոնկրետ էր։ Շատ կոնկրետ էր նաեւ Արմինե Աբրահամյանի ու Միքայել Վաթինյանի ֆիլմի նախագծի ներկայությունը Պուսսանի փառատոնում, որտեղից նրանք փող ստացան։ Բայց եթե հիմա այդ նախագծին Հայաստանում չօգնեն ու փող չտան, ամեն ինչը կկորի։
- Կարո՞ղ են չտալ։
- Դե, պետք է սեփական գլուխները ջարդելով՝ փորձեն փող ստանալ։ Ֆիլմ նկարահանելը շատ դժվար բան է։ Կինոն այնպիսի հաճույք է, որը կարող են իրենց թույլ տալ ունենալ միայն մեծ ազգերը։ Բայց եթե փոքր ազգերը հասկանան, որ կինոն իսկապես մեծ զենք է, որը կարելի է արդյունավետ օգտագործել, շատ բաներ մի կողմ կդնեն ու գումարները կինոյի մեջ կներդնեն։ Կինոյով կարելի է կռվել, եւ այդ կռվում տգեղ զենքով՝ հրացանով կամ պարսատիկով չեն կռվում, այլ՝ արվեստով են կռվում։ Եթե ուզում եք իմանալ, կինոն շատ ավելի մեծ քաղաքական ուժ է, քան դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ Եթե մենք ազգային ծրագիր ընդունենք ու տարեկան 7 ֆիլմ նկարահանենք, մի քանի տարի հետո մենք հզոր զենք կունենանք։
- Պարտադրաբա՞ր նկարահանենք ֆիլմերը։
- Այո, պարտադրաբար։ Թուրքիայի նախկին պրեզիդենտ Էրդողանն, օրինակ, շատ խիստ հարցրեց՝ իսկ ինչո՞ւ եք ընդամենը 25 ֆիլմ նկարահանել, եթե ես 50 ֆիլմի համար էի փող տվել։ Նա խոստացավ պատժել այն ֆիլմարտադրողներին, որոնք իրենց ֆիլմերը չէին նկարահանել՝ ասելով. «Մեր ֆիլմերը մեր զենքն են»։ Նույն միտքը 10 տարի շարունակ ասում է կինոգետ Միքայել Ստամբոլցյանը։ Ես էլ եմ ասում։ Եվ Կինոկենտրոնն էլ ուզում էինք ստեղծել՝ նպատակ ունենալով կինոն զենք դարձնել։ Բայց այն ժամանակ չկարողացանք դա անել, ես մեկնեցի փառատոնի, հետո եկա ու իմացա, որ ինձ հեռացրել են կենտրոնի ղեկավարությունից։
- Դուք նաեւ դեմ էիք «Հայֆիլմի» մասնավորեցմանը։ Հիմա այդ որոշումն իրականություն է դարձել, բայց խախտումներն են շատ։ Հնարավո՞ր է Կինոստուդիան կրկին պետական դարձնել։
- Իհարկե, հնարավոր է, քանի որ պայմանագրերը խախտված են։ Պարզապես կամք է հարկավոր։ Ժամանակին մենք՝ բոլոր ռեժիսորներով, օպերատորներով հավաքվեցինք, օրենք մշակեցինք, որի համաձայն` կարելի էր Կինոստուդիայի միայն 25 տոկոսը սեփականաշնորհել։ Ես ինքս գնացի Ռոբերտ Քոչարյանի մոտ, խնդրեցի, աղաչեցի, որ Կինոստուդիան Կինոկենտրոն դարձնեն, մի տեղ հավաքեն եւ՛ վավերագրական կինոն, եւ՛ խաղարկային կինոն, եւ՛ կինոարխիվը, որ ազգային ծրագիր ընդունվի ու կինոն ֆինանսավորվի։ Բայց… Կինոստուդիան ծախվեց։ Ասեմ, որ այդ Կինոստուդիան հիմա ոչ մի բանի պիտանի չէ։ Կինոստուդիայի եւ՛ շենքը, եւ՛ հողը զրոյական արժեք ունեն։ Նրանց միակ արժեքը փողն է։ Փողն ու միայն փողը։ Իսկ եթե մենք ուզում ենք լուրջ կինոքաղաքականություն ունենալ ու կինո նկարահանել, կարելի է առանց հողի ու շենքի էլ դա իրականացնել։ Նույնիսկ լաբորատորիաներ մեզ պետք չեն, մեր կողքի երկրներում լիքը լաբորատորիաներ կան։ Հիմա սահմաններն ազատ են, եւ պետք է օգտագործել ժամանակը։
ԲԱՑՎԵԼ Է «ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՀՀ Նկարիչների միությունում երեկ բացվել է «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կենտրոնի ...ՊԱՏԱՀԱՐ
Հուլիսի 3-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ...ԷԼԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ...
Ըստ ՀՀ Փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության, հուլիսի 3-ին, ժամը 18։10-18։20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ ...«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ»՝ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի ...ԹԵԺ ԳԻԾ
Ոստիկանություն-հասարակություն կապն առավել թափանցիկ դարձնելու համար ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի կարգադրությամբ այսուհետ գործելու է «թեժ գիծ»: Ոստիկանության գործունեությանն առնչվող հարցերով ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻԽԱՅԼՈՎ «ԱՌ ՄՈՑԱՐՏ ԵՒ ԿԻԵՐԿԵԳՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔՆԵՐԻՑ»
Ոչ թե երկու վեհասքանչ թեմաների միաժամանակյա կատարում, որոնցից երկրորդն անսպասելիորեն տարափոխում է առաջինը, ոչ թե թեմաների անցկացում, այլ միայն դրանց կատարման նախերգանքներ, եւ նույնիսկ՝ ոչ թե նախերգանքներ, ...«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
Տիկին Լաուրայենց տան մթնոլորտում ակամայից քեզ կալանավոր ես զգում: Այստեղ ննջարանն ու զուգարանը բաժանվում են ստվարաթղթե պայմանական պատով, իսկ խոհանոցն ու ննջարանը պայմանական վարագույրով: Լաուրայենց տունը ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
2008թ. մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված է, ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«2008թ. հուլիսի 2-ի ժամը 19։00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը «քաղաքական զբոսանքների» մասնակիցների ...ԿԱՆԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ նախագահ Ժոաո Սուարեսը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ: «Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրն ընդհանուր ...273 ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ
ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում՝ 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, Պետական արարողակարգի ծառայության գործակալություն` ...«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ անգամներ է ասել, որ կինոարտադրություն չունեցող Հայաստանում փառատոն ստեղծելու գաղափարը ծագել է ազգային կինոն խթանելու ցանկությունից։ ...ՉՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Կարծում եմ, վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր: Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»:
Ֆիլմում ...ՕՐԵՆՔՆ ՈՒ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
«Վա՜յ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերը եւ դատարանները։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, եւ դրանից ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Հուլիսի 13-ին Հայաստան է ժամանելու Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Մարտի ...ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
Հունիսի 28-ին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին ո՛չ
Ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը ժողովրդի վրա չեն կրակել: «Այդ մարդասպանները ...ԷԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
«2005 թվականի Սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ նահանջ էին, քանի որ, եթե մինչ այդ ընտրությունները կատարվում էին 4 տարին մեկ անգամ, ապա բարեփոխումից հետո այն դարձավ 5 տարին մեկ, որը ժողովրդավարությունը ...ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Անցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում ...ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
3«Հայաստանի ներքաղաքական կյանքում անհրաժեշտ է հրատապ ստեղծել երրորդ ուժ, որը չի մտածի երկիրն ապակայունացնելու մասին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, ...ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ 5
Վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրությունից չեն վրիպել վերջին ամիսներին Հայաստանի եւ Թուրքիայի իշխանական վերնախավերի ներկայացուցիչների միջեւ աննախադեպ ակտիվ շփումները: Առանձնակի ուշադրության է արժանացել ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԻ ԳՆԱ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի համոզմամբ` այլեւս պետք է վերջ դնել այն «տափակ վերլուծություններին», թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ ակնհայտ է, որ այսօր կալանավայրերում ...ՀԱՎԱՆԱԿԱՆ Է` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀՐԱՎԻՐՎԻ
Մարտի մեկի իրադարձությունների պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքները դեռ վաղ է ամփոփել: Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց հանձնաժողովի անդամ, ...28 ՕՐ՝ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մինչ երեկ երեկոյան Մատենադարանի մոտ կսկսվեր Համաժողովրդական շարժման հանրահավաքը, առավոտից լուրեր էին տարածվում, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը դարձյալ չի աշխատում, որպեսզի հանրահավաքի մասնակիցները ...ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ռուսաստանի Հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ իր երեկվա հանդիպմանը ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով, բայց, կարելի է ասել, հարգելի պատճառով. ...ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել է թրաֆիկինգի հետ կապված հարցերը: Ա. Գեւորգյանը նախ ներկայացրել է անցած ...ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր կողմնակիցների ստորագրությամբ տարածել է մի հայտարարություն, որով տեղեկացնում է ՀԱԱԿ-ի շարքերից դուրս գալու եւ Հայաստանի ...ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈՒՅՑ ՄԻՆՉԵՒ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը
Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացավ Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, որին հաջորդել է երթ Երեւանի կենտրոնով: Ի դեպ, առաջին երթը՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչպես եւ հունիսի ...ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ըստ «Արմենպրեսի» աղբյուրների` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, հարսը եւ երեք թոռները Փարիզի տարանցիկ չվերթով մեկնել են Լոս Անջելես` միակողմանի ուղեւորության ...ՀՅՈՒՐԵՐ` ՉԵԽԻԱՅԻՑ
Եռօրյա պաշտոնական այցով այսօր` հուլիսի 5-ին, Հայաստան է ժամանելու Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում ...ՔՐ. ԳՈՐԾ ԵՆ ՀԱՐՈՒՑԵԼ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: ԱԱԾ մամուլի ...ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկա օրերին մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստին: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀԲՄ խորհրդի նիստում քննարկվելու ...ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Այնտեղ նա կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առթիվ Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ՝ ներկա կգտնվի ...ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏԵԼ
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որում կոչ է արել վաղաժամկետ ազատ արձակել ...
«ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼՈՒ ԱՅՑ ՉԻ ԼԻՆԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԶԳԱՅԻՆ ՊԱ՞ՐԿ, ԹԵ՞ ԱՂԲԱՐԿՂ
ԼԵԶՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՍԵՒԱ՞ՆՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ, ԹԵ՞ ԱՓԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ՈՒՐԻՇՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ «ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՑ ՎԱՐԿԱԾ
«ԷՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԳԺՎՈՒՄ ԵՄ»,- ԱՍՈՒՄ Է ԼԱՈՒՐԱՆ
ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ ԵՆ
ՀԱՋՈՐԴՆ Ո՞ՒՄ ԳԼՈՐԵՆՔ ՏԱՐՏԱՐՈՍ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- 1820 Կ. Պոլսում ծնվեց մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանը: (Վախճ. 1901թ.-ին, Վենետիկում):
- 1881 Բժիշկ Բագրատ Նավասարդյանի և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ջանքերով Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը»:
- 1888 Մահացավ գիտնական Հովհաննես Տերոյենց Չամուրջյան Պատվելին: Ճանաչված է որպես պահպանողական և հետադիմական: Իր շրջանի հասարակական կյանքում մեծ դեր խաղաց:
- 1918 Թիֆլիսում մահացավ «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը:
- 1991 ԼՂ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա հարձակվեցին և ետ շպրտվեցին ադրբեջանական խոշոր ուժերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

