
«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս Մոսկվա մեկնելու օրը ՀՀ-ում սկսվեց «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մղում չունի, եւ նշել է, որ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի շաբաթի մեկնարկն ուղղակի զուգադիպել է ՌԴ կատարած իր այցի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

- Մենք միշտ ասել ու ասելու ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու կետ չկա... Եթե մենք այսօր մեկ այլ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ենք, ու մեր տարածքում գտնվում են ռուսական զորքերն ու տեխնիկան, ապա, բնականաբար, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեր ցանկությունը կդիտվի որպես հակառուսական քայլ: Որովհետեւ մի բազաները կփոխվեն մյուսներով: Իսկ դրա համար պետք է լուրջ դրդապատճառներ ունենալ:
- Նման դրդապատճառներ դեռ չկա՞ն:
- Ոչ: Պարզապես առանց «դեռ» բառի: Այս դեպքում դա այդքան էլ լավ բառ չէ:
Մենք մեր զինված ուժերը ստեղծել ենք խորհրդային դոկտրինայի հիման վրա, իսկ դրանք զինված են սովետական եւ ռուսական տեխնիկայով...
- ՀՀ-ն ու Ադրբեջանն այնքան լրջորեն են զբաղվում սպառազինությունների ձեռքբերմամբ, որ դիտորդները չեն բացառում Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծումը:
- Դա չի կարելի բացառել: Մանավանդ, երբ ադրբեջանական իշխանությունները խոսում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին: Կարծում եմ, երկրում առնվազն երկու մարդ` գլխավոր հրամանատարն ու Պնախարարը պետք է մտածեն, որ պատերազմը կարող է սկսվել հենց վաղը: .... Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, եւ միացվել է Ադրբեջանին միայն կուսակցական մարմնի որոշմամբ: Ես դա ասում եմ, քանի որ հաճախ են լսվում դիտարկումներ այն մասին, որ անհրաժեշտ է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ միջազգային իրավունքը դա երաշխավորում է: Իսկ ազգերի ինքնորոշման իրավո՞ւնքը:
- Եթե քարոզում եք ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչո՞ւ մինչ հիմա չեք հայտնել ձեր դիրքորոշումը Կոսովոյի առնչությամբ:
- Մենք փորձում ենք չանել այնպիսի հայտարարություններ, որոնք հակասում են մեր դաշնակիցների սկզբունքային դիրքորոշումներին: Այս դեպքում` ՀԱՊԿ-ի դաշնակիցներին: Մյուս կողմից` մենք չենք կարող չողջունել այդ իրավունքի իրացման բանաձեւը, եւ Կոսովոն եւս մեկ օրինակ է, թե ինչպես կարելի է ինքնորոշվել:
- Որոշակի երկատվածություն է նկատվում: Դուք կարծես թե ուրախ եք Կոսովոյի անկախության համար, մյուս կողմից` չեք ճանաչում այն:
- Մենք երբեք չենք ասում, որ չենք ճանաչում այն:
- Բայց չեք ասում, որ ճանաչում եք:
- Կարծում եմ, ամեն ինչն իր ժամանակն ունի:
- Դուք հրավիրեցիք Դմիտրի Մեդվեդեւին այցելել Հայաստան: Սակայն նա նախատեսում է սկզբում այցելել Ադրբեջան: Չե՞ք խանդում:
- Ես պաշտոնական այցով եղա Մոսկվայում, լավ բանակցություններ վարեցի նախագահի եւ վարչապետի հետ: Չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, որ ՌԴ նախագահը հենց վաղն այցելի: Խանդ չկա: Կա համոզմունք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը չի լինի ի վնաս ռուս-հայկական հարաբերությունների:
- Իսկ ինչո՞ւ հանդիպեցիք նաեւ Վլադիմիր Պուտինի հետ: Մեդվեդեւի հետ հանդիպումը չլուծե՞ց բոլոր հարցերը:
- Իհա՛րկե լուծեց: Կարծում եմ՝ նորմալ երեւույթ է, երբ բարեկամ պետության նախագահը հանդիպում է այդ երկրի եւ՛ նախագահի, եւ՛ վարչապետի, եւ՛ խորհրդարանի ղեկավարների հետ: Պուտինը երկու ժամկետ Ռուսաստանի ղեկավարն է եղել, եւ շատ հարցեր, որոնք պետք է ավարտել, սկսվել են դեռ նրա ղեկավարման օրոք: Ես իմ պարտքը համարեցի այս հարցերը նրա հետ քննարկել:
- «Գազպրոմը» պատրաստվում է թանկացնել գազի գները ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի համար: Որքանո՞վ գազի գները կբարձրացնեն ձեզ համար:
- Մենք հասկանում ենք «Գազպրոմի» տրամադրությունները եւ ընդունում ենք այն հայտարարությունները, որ հարցերը քաղաքական հարթության վրա չեն լուծվելու: Մեզ համար ավելի հարմար կլիներ, եթե գների թանկացումն ավելի սահուն անցներ: Պետք չէ մոռանալ, որ «Գազպրոմի» գազը Հայաստանում իրացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որը կատարել է իր բավականին հավակնոտ խնդիրը եւ արդեն գազիֆիկացրել է մեր երկրի 90 տոկոսը: Այդ ձեռնարկության 70 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», եւ կարծում եմ, որ ռուսական մենաշնորհային ընկերությունը հաշվի կառնի իր այդ ձեռնարկության շահերը: Ես լիակատար վստահություն ունեմ, որ մենք սահուն կերպով կանցնենք եվրոպական շուկայական գներին:
- Ամեն դեպքում, որքա՞ն են գինը բարձրացրել ձեզ համար: Կարծես թե հիմա 1 խմ-ի համար այն կազմում է 110 դոլար:
- Ես չէի ցանկանա գնի մասին խոսել մինչ այն պահը, երբ այդ գինը հստակ կարձանագրվի թղթի վրա, եւ այդ թուղթն էլ կստորագրվի: Սակայն համոզված եմ, որ գների թանկացումը լուրջ ցնցումներ չի առաջացնի:
- Հնչել է հետեւյալ գինը. 165 դոլար՝ 1 խմ-ի դիմաց: Այն մո՞տ է իրականությանը:
- Միգուցե: Պետք է հաշվի առնել, որ մենք համաձայնագիր ունենք, որը թույլ է տալիս խուսափել կրկնակի հարկումից; Մենք այն վավերացրել ենք, եւ հիմա սպասում ենք, որ նույնը կանի նաեւ Ռուսաստանը; Այսինքն, մենք հնարավորություն կունենանք վեջնական գինը 18 տոկոսով նվազեցնել:
- «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որին կոնցեսիոն պայմանագրով տրվել է Հայկական երկաթուղին, ասում է, որ հավակնոտ ծրագրեր ունեն եւ վերականգնելու են հաղորդակցությունը ՌԴ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ Վրաստանի միջոցով: Դա իրատեսակա՞ն է:
- Միակ բանը, որը զսպում է ապրանքափոխանակումը, ցամաքային կապի բացակայությունն է: Մենք լաստանավերով ենք ապրանք ներկրում, իսկ դա ենթադրում է ավելորդ ծախսեր: Թուրքիայի հետ հարաբերություններում ես որոշակի ջերմացում եմ նկատում: Սահմանների բացմամբ մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացվեին: Թեեւ ես հասկանում եմ, որ Թուրքիան մեզ հետ կխոսի հայ-ադրբեջանական հարաբերությունների պրիզմայով, բայց աշխարհն առաջ է գնում, եւ մենք չպիտք է ետ մնանք:
- Մոսկվան սկսել է վերականգնել Աբխազիայի երկաթուղու մի հատվածը, որը նաեւ կապում է Ռուսաստանն ու Հայաստանը: Դուք ուրա՞խ եք:
- Մենք կարծում ենք, որ քաղաքական որոշումից բացի, այդ հատվածը վերականգնելու համար գոյություն ունի զուտ ֆիզիկական աշխատանք: Եվ որքան արագ տրվի մեկնարկն, այնքան լավ է: Պետք է վերականգնել եւ պետք է այդ մասին պայմանավորվել Վրաստանի հետ:
- Բայց Վրաստանը դեմ է:
- Չեմ կարծում, որ նրանք կտրականապես «ոչ» են ասում: Մոտակա շաբաթների ընթացքում ես կհանդիպեմ իմ վրացի գործընկերոջ հետ, եւ մենք կքննարկենք այդ հարցը:
- Անցյալ շաբաթ Հայաստանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները: Ընդդիմությունը պահանջում է հետաքննել մարտյան իրադարձությունների ժամանակ զոհվածների մահվան պատճառները, 1-ի խռովությունների ժամանակ զոհված մարդկանց մահվան պատճառներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին: Իշխանությունները պատրա՞ստ են երկխոսության:
- Ընդդիմությունը չի էլ դադարեցրել իր ելույթները: Հայաստանն ազատ երկիր է, իսկ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել ԶԼՄ-ներով: Փողոցային ակցիաները սեփական կարծիքն արտահայտելու ձեւերից մեկն են: Ինչ վերաբերում է մարդկանց ազատ արձակելուն, ապա իմ դիրքորոշումը հետեւյալն է. մարդիկ, որոնք ծանր հանցագործություններ չեն գործել եւ ում մեղքն ամբողջ ծավալով ապացուցված չէ, պետք է ազատ արձակվեն: Վերջին շրջանում, ի դեպ, շատերին ազատ են արձակել:
- Դուք արդարացվա՞ծ եք համարում ուժի կիրառումն այն մարդկանց նկատմամբ, որոնք մարտին ձեր դեմ էին ելույթ ունենում:
- Ուժի չկիրառումը շատ ավելի մեծ թվով զոհերի կհանգեցներ, իսկ հետեւանքներն էլ ավելի ծանր կլինեին: Ուժը կիրառվել է ոչ թե հանրահավաքների մասնակիցների նկատմամբ, այլ` այն մարդկանց, որոնք ջարդուփշուր էին անում խանութները, կրակում էին Ոստիկանության վրա, ոստիկանների ու Ներքին զորքերի զինվորների վրա նռնակներ էին նետում: Ինչպե՞ս էր պետք արձագանքել: Չեն եղել կրակոցներ հանրահավաքի մասնակիցների վրա, կրակոցները նրանցից մեկ կիլոմետր հեռու էին: Ցուցարարներն իրենք էին ուժ կիրառում հասարակական կարգը պահպանել փորձող ոստիկանների վրա:
- Իսկ քննությունը պարզե՞լ է, որ բոլոր սպանվածները կողոպտիչներ են եղել:
- Դա փաստ չէ: Սակայն հարյուր տոկոսանոց փաստն այն է, որ բոլոր 10 մարդիկ զոհվել են հրապարակից 1 կիլոմետր հեռավորության վրա: Քննությունը դեռ շարունակվում է, եւ կարծում եմ, այն ամեն ինչը կհստակեցնի: Երեք դեպքերի քննությունն արդեն պարզել է, որ մարդիկ զոհվել են հատուկ միջոցների օգտագործման պատճառով: Կամ դրանք ժամկետանց հատուկ միջոցներ են, կամ էլ տեխնիկապես անգրագետ են օգտագործվել: Քննությունն այդ հարցում պարզություն կմտցնի:
- Ե՞րբ:
- Կոնկրետ ժամկետներ չկան, սակայն, կարծում եմ՝ աշնանը: Մենք աշխատում ենք, որպեսզի իշխանության հանդեպ վստահությունն ավելի մեծ լինի, քան հիմա է: Դա ինձ համար ամենագլխավոր խնդիրն է:
ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱյս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա ...ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵ ԿԱՄ ՅՈՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱԿՈՒՍԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ
Գլուխ III
Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք)
Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի ...ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: ...«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
3
46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ, ՄԵՆՔ...
Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, ...ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ...«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: ...«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ ...ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ` ԱՆԿԱԽ ԵԽ ԽՎ-ԻՑ
Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն ...«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ...ԴՐԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ...«ՓՈՐՁԱՇՐՋԱՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 ...«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՆ ԵԽ ԽՎ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները ...ԷԼԻ ԳՆՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
1Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին ...
ՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ
«ՈՏՔԻ ՏԱԿ» ՉԸՆԿՆԵԼՈՒՆ ՄԻՏՎԱԾ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆՔՄ-Ն 25 ԴՐԱՄՈՎ ՀՈՂ ԵՆ ԳՆՈՒՄ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԷՊՈՍԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԿԲՆԱԿՎԵՆ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ

«ԿՈՒՍԱԿԱՆ» ՓՈՂԵՐ

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻ, ՄԱՄ ՋԱՆ, ԼԱՎ ԿԼԻՆԻ, Ա՛Յ ԿՏԵՍՆԵՍ»

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

