
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
- Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին հիմք էին տվել եզրակացնելու, որ հանրապետության առաջին նախագահն այժմ ոչ թե երրորդ նախագահի դեմ է պայքարում, այլ հիմնականում՝ երկրորդի: Պահի նրբությունն ու առանձնահատկությունը թերեւս այն է, որ սա առաջին դեպքն էր, երբ վաղուց նկատվող վերոհիշյալ միտումի մասին արդեն բացեիբաց խոսում է հենց հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատին պատկանող քաղաքական գործիչը: Պետք է ենթադրել, որ հանրապետական պատգամավորի միջոցով իշխանական վերնախավը փաստացի հասկացնել տվեց, որ դեռեւս նախընտրական ժամանակաշրջանի սկզբում լավ քողարկված, Համաժողովրդական 2-րդ կոնգրեսում ավելի թափանցիկ, իսկ վերջին շրջանում՝ նաեւ գրեթե բացահայտ ձեւով ընդդիմության առաջնորդի կողմից Սերժ Սարգսյանին հղվող «մեսիջներն» ընդունվել են, եւ պետք է ենթադրել՝ դրանք մանրակրկիտ քննարկման են ենթարկվելու: «Սե՛րժ, դու ընկեր ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը նաեւ ունես դու...»,- հրապարակավ առաջարկված շփման բանաձեւի առաջարկից հետո Սերժ Սարգսյանի մանեւրելու հնարավորությունները բավականին նեղանում են: Եվ չի բացառվում, որ այդ առաջարկները բավական արդյունավետ կատալիզատորի դեր կարող են խաղալ վաղուց հասունացած եւ արդեն ընթացող ներիշխանական վերադասավորումների գործընթացի համար: Ըստ էության, Լ. Տեր-Պետրոսյանն իր «հին ընկեր» Սերժ Սարգսյանին առաջարկում է գործողությունների հետեւյալ սխեման. միասին Ռոբերտ Քոչարյանի վրա «դուրս գրել» մարտի 1-ի իրադարձությունները՝ դրանով իսկ վերջնականապես չեզոքացնելով նախկին նախագահի գործոնը, այնուհետեւ «մի զանգի միջոցով» ազատել բոլոր քաղբանտարկյալներին, որի դիմաց տերպետրոսյանական ընդդիմությունը պատրաստ է զերծ մնալ կտրուկ գործողություններից՝ ժամանակ տալով ՀՀ երրորդ նախագահին նոր պայմաններում ինքնահաստատվելու համար: Սերժ Սարգսյանին այսօր այդքան անհրաժեշտ ժամանակը Լ. Տեր-Պետրոսյանը կարծես թե խոստացավ տալ՝ առավել քան թափանցիկ ակնարկներ անելով հունիսի 20-ի հանրահավաքային իր ելույթում: «Կանեք դրական քայլեր` մենք միայն ուրախ կլինենք: Կձերբակալեք մարտի 1-ի իրական ոճրագործներին` մենք ձեզ կողջունենք: Հարկային դաշտ կբերեք բոլոր մոնոպոլիստներին` մենք ձեզ կողջունենք: Կնշանակեք վերջապես իսկապես պրոֆեսիոնալ, պարկեշտ կադրեր` մենք ձեզ կողջունենք: Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր կատարի: Ես դեմ չեմ: Ո՞վ դեմ կլինի, եթե Սերժ Սարգսյանը՝ թեկուզ չընտրված, թեկուզ ոչ լեգիտիմ, բայց այսօր այդ պաշտոնը զբաղեցնող մարդ՝ այս ժողովրդի համար որեւէ մի լավ բան կատարի»,- հանրահավաքում հայտարարեց ընդդիմության ղեկավարը: Այս համատեքստում պակաս կարեւոր չէ վերոհիշյալ ելույթի նաեւ հետեւյալ հատվածը. «Աշխարհի բոլոր ընդդիմություններն ունեն երկու ֆունկցիա. մի ֆունկցիան՝ իշխանության գալն է, դա ժամանակ է պահանջում, մյուս ֆունկցիան` այդ ընդդիմության ճնշման տակ իշխանություններին ստիպել դրական քայլեր կատարել դեպի իր ժողովուրդը: Եթե սա անեն, մենք կհամարենք՝ մեր ֆունկցիան նույնպես կատարված է գոնե մասնակիորեն: Մենք դեմ չենք լինի, մենք մեր ժողովրդի թշնամին չենք: Եթե լավ բան անեն, ո՞վ կասի` վատ բան եք անում»:

Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանում «իրավահաջորդ օպերացիան», սպասվածին հակառակ, ամենեւին էլ հարթ չիրագործվեց: Բայց ոչ միայն այն պատճառով, որ իր «սեւ գործն» արեց անսպասելիորեն հզոր հանդես եկած արմատական ընդդիմությունը: Հիմա արդեն դժվար է թաքցնել, որ վերջին նախագահական ընտրական եւ դրան ուղեկցող քաղաքական գործընթացներում Սերժ Սարգսյանը ստիպված է եղել դիմագրավել ներքաղաքական միանգամից երկու, առաջին հայացքից՝ իրար բացառող, հզոր մարտահրավերներին: Առաջինը, բնականաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիկունքում կանգնած քաղաքական ուժերի ու հասարակության մի ստվար զանգվածի ընդդիմադիր գործոնն էր: Մյուսը` «ամենաերիտասարդ թոշակառու» դառնալ չցանկացող Ռոբերտ Քոչարյանի եւ տարիների ընթացքում նրա կողմից ձեւավորված հզոր ֆինանսաքաղաքական կլանի դիմադրության ուժեղ գործոնը: Ռոբերտ Քոչարյանին` Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտ վերադառնալու փաստը միանգամից արտաքին եւ ներքին քաղաքական խաղեր սկսելու լրացուցիչ ռեսուրս տվեց: Առաջին նախագահին «նարնջագույն հեղափոխականի» պիտակ կպցնելով եւ «արեւմտյան սպառնալիքի» մասին թմբկահարելով՝ երկրորդ նախագահը փորձեց իր «անփոխարինելիության» վրա կենտրոնացնել նախ եւ առաջ Ռուսաստանի եւ Իրանի ղեկավար որոշ շրջանակների ուշադրությունը: Բայց եթե երկրից դուրս կային շրջանակներ, որոնք որոշակիորեն շահագրգռված էին նոր վարչախմբի օրոք իրենց «պրոտեժեի» ազդեցությունը պահպանելու հարցում, ապա նույնը չէր նկատվում հենց «իրավահաջորդի» գործողություններում: Վերջինս Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն չէր տեսնում ապագա իշխանության կոնֆիգուրացիաներում, այլեւ բավական կոշտ կերպով կասեցնում էր «երիտասարդ թոշակառու չդառնալուն» միտված Ռ. Քոչարյանի նախաձեռնած ցանկացած քաղաքական ծրագիր կամ նախաձեռնություն: Այդպես եղավ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահը փորձեց «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՅԴ-ի միջոցով ապագայում իշխանության վերադառնալու համար ամուր «պլացդարմ» ստեղծել: Սակայն Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ջախջախիչ հաղթանակն այդ ընտրություններում (նախ եւ առաջ՝ վերոհիշյալ ուժերի նկատմամբ) ստիպեց Ռ. Քոչարյանին եւ նրա քաղաքական ռեսուրսներին՝ գոնե ժամանակավոր նահանջել ու բավարարվել երկրորդ, երրորդ եւ այլ դերերով: Դրան հետեւեցին Սերժ Սարգսյանի ճամբարից պարբերաբար հնչող հավաստիացումները, թե Ռ. Քոչարյանը «վարչապետի կամ մի այլ պետական պաշտոն զբաղեցնելու որեւէ ցանկություն չի հայտնում», կամ, որ «նա ցանկանում է հանգստանալ»: Այս պարագայում նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ քաղաքական ասպարեզում այնպիսի ուժեղ ընդդիմադիր ֆիգուրի, ինչպիսին Լ. Տեր-Պետրոսյանն է, «հեռացող» Ռ. Քոչարյանը քաղաքական «ռենեսանսի» հնարավորություն ընձեռեց: Նկատենք, որ ինտրիգների եւ քաղաքական խաղերի այս հմուտ «վարպետը» ընձեռված հնարավորությունից կարողացավ «քամել» առավելագույնը ու մի բան էլ ավելին. պատեհ առիթը բաց չթողեց իր իրավահաջորդին հասկացնելու, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ նրան չի հաջողվի առանց այդ ժամանակվա գործող նախագահի «յոլա գնալ» եւ հասնել նպատակին: Այս առումով ամենեւին անհիմն չեն թվում որոշ վերլուծաբանների կասկածներն առ այն, որ սեփական դերը նախընտրական գործընթացներում բարձրացնելու եւ ապագա իշխանական համակարգում վարչապետի կամ մի այլ պաշտոնի միջոցով ազդեցությունը պահպանելու համար Ռ. Քոչարյանն ամեն ինչ արեց (առնվազն նախընտրական պայքարի սկզբնական փուլում) Լ. Տեր-Պետրոսյանի վարկանիշը բարձրացնելու համար: Իսկապես դժվար է հավատալ, որ քաղաքական պայքարում թրծված բազմափորձ նախկին նախագահը չէր հասկանում, որ նա, իր ցածր ժողովրդականությամբ Լ. Տեր-Պետրոսյանի հասցեին հիմնականում բավականին «ուղղամիտ» հակաքարոզչություն իրականացնելով, ոչ միայն մեխանիկորեն նպաստում է ընդդիմադիր առաջնորդի վարկանիշի բարձրացմանը, այլեւ միաժամանակ լրջորեն հարվածում է իր «պաշտպանյալի»` Սերժ Սարգսյանի վարկանիշին: Դժվար թե այս խաղը չհասկանար Ռ. Քոչարյանին տասնյակ տարիներ ճանաչող նրա «իրավահաջորդը»: Բայց ի պատիվ նրա՝ պետք է նշել, որ մինչեւ վերջ փորձում էր չենթարկվել ճնշումներին եւ ինքնուրույն լուծել իր ընտրական խնդիրները: Ու թեպետ նախընտրական արշավի վերջում Ռ. Քոչարյանն արդեն պարզորոշ հասկանում էր, որ խաղը շատ ռիսկային է դարձել, սակայն մի կողմից՝ «Կուչմայի սինդրոմը», մյուս կողմից էլ՝ թույլ լեգիտիմությամբ նոր նախագահի օրոք իշխանությունը պահպանելու տեսլականը` ստիպում էին նրան գնալ մինչեւ վերջ: Մարտի 1-ի առավոտյան իրականացված հայտնի «օպերացիան» արդեն ուղղակի, ինչպես ասում են, «պոդստավա» էր Սերժ Սարգսյանի համար: Իսկ նույն օրվա երեկոյան եւ գիշերը տեղի ունեցած իրադարձությունները եւ Ռ. Քոչարյանի հրամանագրով հետընտրական Հայաստանում արտակարգ դրություն մտցնելն ուղղակի քաղաքական եւ բարոյահոգեբանական հարված էին Սերժ Սարգսյանին` եւ՛ որպես նորընտիր նախագահի, եւ՛ որպես «հին ընկերոջ»: Այսպիսով՝ Ռ. Քոչարյանը, կամա թե ակամա (չբացառենք, այնուամենայնիվ, նաեւ անմեղության կանխավարկածը), իր գործողություններով ամեն ինչ արեց, որպեսզի Սերժ Սարգսյանի դիրքերն ապրիլի 9-ի ինագուրացիայից առաջ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական տեսանկյունից լինեին այն, ինչ կան: Բնականաբար, այսքան «լավություններից» հետո եւ, ամենակարեւորը, հաշվի առնելով հասարակության լայն զանգվածների վերաբերմունքը Ռ. Քոչարյանի հանդեպ՝ նոր վարչախմբում նրա ներգրավվածության մասին խոսք լինել չէր կարող: Ինչեւէ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նախընտրեց ծագած սուր ներիշխանական եւ արտաքին քաղաքական խնդիրները լուծել սեփական ռեսուրսներով` առանց Ռ. Քոչարյանի, որը թեկուզեւ պահպանել էր որոշակի վարչաֆինանսական ու աշխարհաքաղաքական (ռուսաստանյան) ռեսուրսներ, բայց ցածր ժողովրդականություն ուներ ու սեփական խաղն էր խաղում: Ավելին, պաշտոնավարման անցած երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը հետեւողականորեն փորձել է կա՛մ ազատվել իր նախորդի կադրերից, կա՛մ նվազեցնել նրանց կարգավիճակը «թարմացվող» կառավարման համակարգում: Այս առումով Գրիգորի Սարկիսյանի հեռացումը Պահպանության պետական ծառայության պետի պաշտոնից եւ նրա այսօրվա փաստացի «գործազուրկի» կարգավիճակը ոչ միայն քաղաքական քայլ էր, այլեւ ցուցադրաբար խորհրդանշում է Սերժ Սարգսյանի վճռականությունը նախկին նախագահի ազդեցությունն առավելագույնս չեզոքացնելու ուղղությամբ: Բայց, կարծում ենք, որ Ռ. Քոչարյանն այն գործիչը չէ, որ այդքան հեշտ հրաժարվի քաղաքական «օլիմպոս» վերադառնալու իր ծրագրերից: Առավել եւս չպետք է թերագնահատել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փորձը եւ հմտությունը: Պատահական չէ, որ մի փոքր «հանգստանալուց» հետո նրա թիմը կազմակերպված ձեւով սկսեց առաջ քաշել «կոշտ ու համարձակ քայլերի ընդունակ Ռ. Քոչարյանի վերադարձի անհրաժեշտության մասին» թեզը: Սա, ինչպես հայտնի է, այսօր արդեն դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը` անկայունության եւ ներիշխանական լարվածության տարրեր մտցնելով նոր վարչախմբի կառավարման ամբողջ համակարգում...
Եվ ահա Սերժ Սարգսյանի առջեւ հետընտրական զարգացումների ներքին եւ արտաքին մարտահրավերների ֆոնի վրա նրան հղվեց Լ. Տեր-Պետրոսյանի մեսիջը, որով Հայաստանի առաջին նախագահն իր ելույթներում գործող երրորդ նախագահին արդեն որերորդ անգամ մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունը Ռ. Քոչարյանի վրա դնելով` հասկացնել է տալիս, թե Ռ. Քոչարյանին քաղաքականությունից «դուրս գրելու» հարցում, ուզի թե չուզի` նրանք բնական դաշնակից են դարձել: Իսկ համաձայնության գալու դեպքում՝ մնացածը, ինչպես ասվում է, «տեխնիկայի գործ է», եւ կարելի է արդեն մտածել իշխանությունը երկխոսության ճանապարհով այս կամ այն ձեւով կիսելու շուրջ: Այդտեղ արդեն այնքան կարեւոր չէ, թե քայլերի որ ալգորիթմով դա կիրականացվի` նախ՝ խորհրդարանական, թե նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով, կամ՝ երկուսը միասին անցկացնելով: Ամեն դեպքում, Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկում է նաեւ «քաղաքական պայմաններ եւ խաղի նոր կանոններ համաձայնեցնել»: Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը լրջագույն մտորումների եւ ճշգրիտ քաղաքական հաշվարկների առջեւ է կանգնել. նա պետք է ընտրի «չարյաց փոքրագույնը»:
- Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱյս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա ...ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵ ԿԱՄ ՅՈՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱԿՈՒՍԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ
Գլուխ III
Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք)
Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի ...ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: ...«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
3
46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ, ՄԵՆՔ...
Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, ...ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ...«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: ...«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ ...ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ` ԱՆԿԱԽ ԵԽ ԽՎ-ԻՑ
Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն ...«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ...ԴՐԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ...«ՓՈՐՁԱՇՐՋԱՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 ...«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՆ ԵԽ ԽՎ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները ...ԷԼԻ ԳՆՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
1Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՆԱԽԿԻՆ ԵՒ ՆԵՐԿԱ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱԽՊԵՐ ՈՒՆԵՄ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆԵՐԲ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ Է ԽԻՂՃԸ
ՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ԽՈՍՔ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԺԱՆՐԻ ՃԳՆԱԺԱՄ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ

«ԿՈՒՍԱԿԱՆ» ՓՈՂԵՐ

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻ, ՄԱՄ ՋԱՆ, ԼԱՎ ԿԼԻՆԻ, Ա՛Յ ԿՏԵՍՆԵՍ»

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

