
ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
- Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ասել. «Պետությունը ես եմ», հետեւաբար` պետության հետ խնդիրներ ունենալու դեպքում գոնե կոնկրետ հասցեատեր կար:

Օրերս վարչապետի բարձրացրած տագնապը, թե Հայաստանում ամեն աղետից ավելի վտանգավոր է կոռուպցիան, չափազանց ուշացած է: Պետական ամբողջ ապարատը կոռումպացված է: Պետությունը, առանց խտրականության, իր քաղաքացիներից վերցնում է հնարավորը, իր ծառայողների միջոցով ավելորդ չի համարում թոշակառու, հաշմանդամ քաղաքացիներից կորզել անգամ 100 դրամ:
Մինչ նախագահական ընտրությունները, երբ թոշակը 40 տոկոսով չէր բարձրացել, թոշակ բաժանող տարեց կանայք ու տղամարդիկ, առանց թոշակառուին զգուշացնելու, պահում էին 100 դրամ ու թոշակի պոչի թիվը` 50, 60 դրամ: Թոշակի բարձրացումից հետո ալեհեր այդ ծառայողները վերցնում են արդեն նույն պոչը` պլյուս 200 դրամ: Մանրուք է, թվում է, սակայն բազմապատկեք այդ մանրուքը թոշակառուների եւ հաշմանդամների թվով, եւ կտեսնեք, որ պետության համար կարեւոր է անգամ հաշմանդամ երեխայի թոշակի այդ 200 դրամը: Փորձիր թոշակ բաժանողներից հետաքրքրվել` իսկ Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարները գիտե՞ն այդ պահումների մասին: Պատասխանը պերճախոս լռությունն է, տարուբերվող գլուխը` իբր, մենք խեղճ մարդիկ ենք, այդ գումարը մտնում է հենց նրա՛նց գրպանը: Հասկանալի է, որ եթե պետության համար ամոթալի չէ աչք դնել 80-ամյա ծերունու հարյուր դրամի վրա, ապա իր ավելի երիտասարդ ու հարուստ քաղաքացիներից կլոր գումար կորզելը նրա համար արդեն պատվի հարց է:
Վարչապետը նկատում է, թե առնվազն 200.000 մարդ կա, ով ցանկանում է աշխատել որպես հարկային տեսուչ, եւ, որ ցանկացողների շարժառիթն ամենեւին պետությանն ազնիվ ծառայելը չէ: Ենթադրում ենք, որ հարգարժան վարչապետը գիտի նաեւ, թե յուրաքանչյուր նախարարի աթոռի հավակնորդների թիվը եթե 200.000 չէ, առնվազն 200 է: Եվ այն, որ այս թիվը ոչ թե 200.000 է, այլ 200, պայմանավորված է նրանով, որ, համաձայն լուրերի, նախարարի պորտֆելը շատ, շա՜տ թանկ է եւ ոչ բոլորին հասանելի: Վարչապետի պաշտոնի հավակնորդներն ավելի քիչ են` գուցե 50-60 հոգի: Մի քիչ պակաս էլ նախագահի հավակնորդներն են: Եվ, պատկերացրեք, որ ցանկացողների հիմնական մասի առաջնային նպատակն ամենեւին պետությանը բարեխիղճ ծառայելը չէ: Նրանք, ովքեր կարծում են, թե սա լրագրողական էժան հնարք է` վարկաբեկելու իշխանություններին կամ պետական բարձրաստիճան ծառայողներին, կարող են համեմատել պետության բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձն ու ծախսերը: Ընդ որում, ծախսերի նման շռայլության շարժիչ ուժը քաղքենիությունն է:
Հիմա` հրապարակայնորեն վարչապետը հայտարարեց, թե մահացածին հուղարկավորելու, այսինքն` հողին հանձնելու համար հանգուցյալի որդուց պահանջել են 2000 դոլար: Ընդ որում, նշեց վարչապետը, ցինիզմն այն աստիճանի է հասել, որ բնավ հաշվի չի առնվել այն գործոնը, որ շախմատիստն այդ տեղեկությունը կարող էր փոխանցել Շախմատի ֆեդերացիայի նախագահ, համատեղությամբ` երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ֆեդերացիայի փոխնախագահ, համատեղությամբ` երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վստահ ենք, որ Թաղման բյուրոյի կամ քաղաքապետարանի աշխատակիցը բնա՛վ չի մտահոգվել, որ լուրը կհասնի երկրի նախագահին: Նա, առանց անհանգստանալու` կատարել է այն, ինչ արել է տարիներ շարունակ: Նա գիտի, որ այդ 2000 դոլարի փոքրիկ մասն է իրենը: Եվ այդքանով արդեն իր անվտանգությունը երաշխավորված է: Եթե երկրի նախագահը (տեսականորեն) չգիտի, որ գերեզմանի տարածք վաճառելը եւ Հյուսիսային պողոտայում տարածք վաճառելը նույնքան շահավետ գործ է, ապա դա գիտի գոնե քաղաքապետը: Եթե գիտի քաղաքապետը, գիտի գլխավոր դատախազը: Եվ գիտեն բոլոր նրանք, ում դռանը, վաղ թե ուշ, չոքում է ուղտը կամ ում հարազատի դուռը թակում է Գաբրիել հրեշտակապետը (ի դեպ, արձանագրենք. բոլորիս կյանքում մահն այն եզակի իրադարձությունն է, որն անգամ Հայաստանում կատարվում է առանց կաշառքի): Այնպես որ, նման անկեղծությունները, որքան էլ բարձրաստիճան ղեկավարի շուրթերից հնչեն, միեւնույն է, հարցի լուծում չեն անգամ PR առումով: Ա՛յ, եթե առանց վարչապետի նախաբանի` հանրությանը հրամցվեր օպերատիվ տեսագրություն, թե այսինչ գերեզմանափորը, Թաղման բյուրոյի աշխատակիցը կամ Երեւանի քաղաքապետը ձերբակալվել են` ապօրինաբար հող վաճառելու, հանգուցյալի հարազատից գերեզմանի տարածքի համար կաշառք պահանջելու կամ վերցնելու մեղադրանքով, այդ ժամանակ խոսքերի անհրաժեշտություն էլ չէր լինի:
Առհասարակ, չհաշված մեր ազգի հակումները` հաճույք ստանալ իր նմանից կաշառք վերցնելուց, խնդիրը կաշառքով լուծելուց, շնորհակալություն հայտնելուց եւ նման `սեփական անձը նսեմացնող այլ գործողություններից, պետությունը ոչ թե իր չինովնիկությունից կամ քաղաքացիներից պետք է պահանջի` կաշառք չտալ կամ չվերցնել, այլ ինքը պարտավոր է այնպես գրագետ կարգավորել փոխհարաբերությունները, որ կաշառքի անհրաժեշտություն չլինի: Հայաստանում պետության դերն այնքան է նվազեցված, այնքան է այս պետությունն` իր ինստիտուտներով, խանգարում յուրաքանչյուրին` առանձին-առանձին եւ միասին վերցրած, որ յուրաքանչյուրի կյանքում պետությունն ընկալվում է որպես մարդկանց բարեկեցության ու արժանապատվության հիմնական խոչընդոտը: Այն հարաբերությունը, որի կարգավորումը ստանձնել է պետությունը` օրենքներով կամ որոշումներով, ձեռնտու չեն ո՛չ չինովնիկի, ո՛չ նրա հետ գործնական փոխհարաբերության մեջ մտած քաղաքացու համար: Ահա եւ վրա է հասնում բաղձալի կաշառքը, որը երկու կողմին էլ ազատում է պետության հետ գործ ունենալու տհաճությունից:
Հակառակ դեպքում, կաշառակերության կամ կաշառատվության դեպքերը կծաղկեին նաեւ մասնավոր սեկտորում: Իսկ այնտեղ փոխհարաբերությունների մակարդակն ու ազնվության աստիճանը մի քանի անգամ բարձր են:
Այնպես որ, վարչապետը եւ կառավարության նիստի տառացիորեն բոլոր մասնակիցները գիտեն, թե ով` ինչպես է նշանակվել աշխատանքի, ինչ փոխհարաբերությունների մեջ են իրենց ենթակաների եւ անմիջական ղեկավարների հետ, ո՛ր օղակում է առավել հեշտ ու անվտանգ կաշառք վերցնել: Եվ բոլորն իրենց անվտանգ ու ապահով են զգում, քանի որ չկա լոկալ կաշառակերություն, կա կոռուպցիա, ուր ներգրավված են պետական բոլոր բարձրաստիճան ծառայողները: Այնպես որ, քանի դեռ, ինչպես մի անգամ Վրաստանում եղավ, կառավարության նիստի ժամանակ դիմակավոր, մկանուտ տղաները տասը-տասնհինգ չինովնիկի ձեռքերը ոլորած` բազմաթիվ տեսախցիկների առաջ, դուրս չբերեն Նիստերի դահլիճից, միջին օղակի կաշառակերների մասին ցասումնալից ելույթներին, ինչպես Ստանիսլավսկին կասեր, չենք հավատում:
Իսկ տխուր ծառայություններում աշխատող եւ գերեզմանի հողը թանկ վաճառող մարդիկ գուցե այնքան էլ մեղավոր չեն, երբ կարեւորում են գերեզմանահողի յուրաքանչյուր սանտիմետրի արժեքը: Նրանց ծառայությունը գուցեեւ թանկ է, սակայն քաղաքի էլիտար թաղամասերն ու շենքերը մի օր լքել ստիպված են լինելու բոլորը, իսկ գերեզմանատանը ձեռք բերված հողն անհամեմատ երկար, հետեւաբար եւ՝ արժեքավոր բնակավայր է:
- Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քննարկում
Aram գրել է:
Ապրես Լիլիթ ջան, լավ ես ասում
hay գրել է:
Apres!!!!!
menk arabnerits el vat joxovyrd enk!!!
ama4ym em mer glyxgovan azgi hamar.
ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱյս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա ...ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵ ԿԱՄ ՅՈՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱԿՈՒՍԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ
Գլուխ III
Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք)
Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի ...ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: ...«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
3
46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ, ՄԵՆՔ...
Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, ...ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ...«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: ...«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ ...ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ` ԱՆԿԱԽ ԵԽ ԽՎ-ԻՑ
Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն ...«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ...ԴՐԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ...«ՓՈՐՁԱՇՐՋԱՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 ...«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՆ ԵԽ ԽՎ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները ...ԷԼԻ ԳՆՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
1Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին ...
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ

«ԿՈՒՍԱԿԱՆ» ՓՈՂԵՐ

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻ, ՄԱՄ ՋԱՆ, ԼԱՎ ԿԼԻՆԻ, Ա՛Յ ԿՏԵՍՆԵՍ»

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

