
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
- «Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նշելով, որ ԵԽ ԽՎ-ն 3 օր առաջ ընդունած 1620 բանաձեւում ողջունում է ՀՀ իշխանությունների այն գործունեությունը, որ ազատ են արձակվել նրանք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով ու անձամբ չեն կատարել որեւէ բռնի գործողություն, Ա. Սաքունցը հիշեց ՀՀ Գլխավոր դատախազության հունիսի 23-ին տարածած հաղորդագրությունը: Վերջինում նշված էր, թե ազատ են արձակվել 64 մեղադրյալներ, սակայն, ըստ Սաքունցի` նշված չէր, որ ընդամենը 4-ն են արդարացվել: «Այդ 64 մեղադրյալներն ազատ են արձակվել կամ «իրավիճակի փոփոխության», կամ «գործուն զղջման» հիմքերով»,- ասաց Ա. Սաքունցը` ավելացնելով, որ վերջին շրջանում դատավարություններին կամ վկաները չեն ներկայանում, կամ էլ հրաժարվում են կրկնել նախաքննության շրջանում տված ցուցմունքները: Շատ դեպքերում որպես վկա հանդես են գալիս ոստիկանները: Իսկ վերջին հանգամանքը կասկածի տեղիք էր տվել նույնիսկ Հայաստանի նկատմամբ բավականին «բարի» տրամադրված ԵԽ ԽՎ-ին: Փաստաբան Հրայր Ղուկասյանն էլ նշեց, որ այս իրավիճակը պատեհ առիթ է Հայաստանում դատական համակարգի նկատմամբ գոյություն ունեցող անվստահությունը փոխելու համար: Փաստաբանի խոսքերով, դատական ատյանները, որպես կանոն, հաստատում են Դատախազության մեղադրանքներն ու բավարարում նրանց միջնորդությունները: Եվ այնպես է ստացվել, որ Դատախազություն-դատարան հարաբերության մեջ ծանրության կենտրոնը Դատախազությունն է: Ա. Ղուկասյանը նաեւ համոզված է, որ խնդիրը մեր երկրի դատական օրենսդրության մեջ չէ: «Հիմնական խնդիրը մնում է այդ օրենքները կիրառելու ընթացքում, եւ բանաձեւի հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ դատարանները քննադատությամբ չեն մոտենում Դատախազությանը: Սա լուրջ խնդիր է»,- եզրակացրեց Հ. Ղազարյանը:

Մարտի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, արտակարգ իրավիճակի պայմաններում, լրատվական դաշտում տեղի ունեցած խախտումներին անդրադարձավ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Այդ խախտումները հիշատակվել են Սահմանադրական դատարանի որոշման եւ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: Թեեւ արտակարգ իրավիճակը վերաբերում էր միայն Երեւանին, սակայն գործնականում այն կիրառվեց ամբողջ Հայաստանում: Բ. Նավասարդյանն ընդգծեց, որ արտակարգ իրավիճակի ռեժիմում խախտումներով աշխատող լրատվամիջոցները պատասխանատվության չեն ենթարկվել: Նրա կարծիքով, լրատվական դաշտը կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ: Բանախոսը կրկնեց իր առաջարկը, թե բարեփոխումների համար Հանրային հեռուստառադիոխորհրդի ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովների անդամները պետք է հրաժարական տան: «Այդ առաջարկությունը մենք չենք դիտարկում որպես իրենց աշխատանքի գնահատական, որպես պատիժ, դա մենք դիտարկում ենք որպես ներդրում բարեփոխումների մեջ: Չի բացառվում, որ նրանք նորից առաջադրվեն եւ ընտրվեն»,- ասաց Բ. Նավասարդյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, թե ՀՀ իշխանությունները բարեփոխումներ անելու են իր հետ միասին: Բ. Նավասարդյանն անդրադարձավ նաեւ «Ա1+» հեռուստաընկերության խնդրին: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ «Ա1+»-ի հարցում գործնական լուծում գտնելը շատ դժվար է, եւ որպես առաջին քայլ՝ առաջարկում ենք քննարկում կազմակերպել անկախ փորձագետների հետ եւ հարցում կատարել` արդյոք ՀՀ-ում չկա՞ն ազատ հաճախականություններ, կամ որոշակի պետական ներդրումների միջոցով այդ հաճակախանությունները չի՞ կարելի դնել մրցույթի»,- նշեց պարոն Նավասարդյանը: «ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը լկտիաբար ամեն ինչ արեց, որ «Ա1+»-ին վերաբերող կետն այնպես փոխվի, որ հեռուստաընկերությունը չվերաբացվի»,- իր հերթին ավելացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Այս օրերին քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչով էր պայմանավորված Հայաստանի նկատմամբ ԵԽ ԽՎ-ի համեմատաբար մեղմ դիրքորոշումը: Բ. Նավասարդյանն ընդունում է այն պաշտոնական տեսակետը, թե իշխանությունների մոտ այդ բանաձեւը կատարելու քաղաքական կամքը կար, սակայն ժամանակը չէր բավարարում: Սակայն նա ուներ մեկ այլ վարկած, որի մասին չի խոսվում: «Դուք գիտեք, որ եվրոպական կառույցների կողմից մենք եւ մեր հարեւաններից մեկը (Ադրբեջանը.- Ա.Ա.) դիտվում ենք որպես երկվորյակներ: Բոլոր որոշումները մեր նկատմամբ համալիր ձեւով են ընդունվում: Այդ երկրի նկատմամբ այսօր նույն կարգի որոշում կայացնելու ԵԽ ԽՎ-ն եւ ընդհանրապես եվրոպական կառույցները պատրաստ չեն, որովհետեւ հոկտեմբերին այնտեղ պիտի լինեն ընտրություններ: Եթե մենք այնպիսի բարեփոխումների չգնանք, որոնք համոզեն, որ Հայաստանում շատ խորը պրոցեսներ են գնում, Հայաստանի ճակատագիրը հունվարյան նստաշրջանում կախված կլինի ոչ թե մեզանից, այլ, թե ինչպես են ընթացել ընտրությունները մեր երկվորյակ երկրում: Եվ դա պետք է գիտակցեն բոլորը: Պետք է իրականացնեն այնպիսի բարեփոխումներ, որոնք Հայաստանում կյանքը կփոխեն: Եվ այդ աշխատանքին պիտի մասնակցեն բոլորը: Ուզում եք՝ կոչեք երկխոսություն, համագործակցություն, քննարկումներ, բայց եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը, եւ՛ քաղաքացիական հասարակությունը պիտի ակտիվ մասնակցություն ունենան այդ գործընթացին»,- ասաց Բ. Նավասարդյանն` ավելացնելով, թե այդ երկխոսությունը գոնե լրատվամիջոցների մակարդակով առաջարկում է սկսել հուլիսի 8-ին: Նրա խոսքերով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ՀՀ-ում լուրջ բարեփոխումներ իրականացնելն է, որի համար 6 ամիս ժամանակը շատ կարճ է: Ս. Սաֆարյանն էլ ավելացրեց, թե մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը չի պատրաստվում բացահայտել ճշմարտությունը: «Ի՞նչ է մնում մեզ անել. ես կարծում եմ, որ ամեն ինչ անելու ենք միայնակ, առանց իշխանության մասնակցության: Ես չեմ կարծում, որ մենք չենք կարող հրավիրել միջազգային փորձագետներ: Մենք պետք է շատ արագ ձեւավորենք այդ հանձնախմբերը եւ աշխատենք փաստերի բացահայտման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որով նա հրաժարվում է մասնակցել ԵԽ ԽՎ նիստերին, ապա այդ առթիվ Ս. Սաֆարյանն ասաց. «Նրա մասնակցությունը նման «տորգերի» ամենեւին անտեղի է, եւ նման գործընթացներում չպետք է մասնակցություն ունենալ, բայց սա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ մեր գործողությունները պետք է լինեն բոյկոտային»։ Նշենք, որ երեկվա քննարկմանը եկել էր նաեւ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ով հեռացավ քննարկման կեսից` առանց որեւէ կարծիք հայտնելու:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱյս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա ...ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵ ԿԱՄ ՅՈՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱԿՈՒՍԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ
Գլուխ III
Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք)
Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի ...ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: ...«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
3
46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ, ՄԵՆՔ...
Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, ...ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ...«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: ...«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ ...ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ` ԱՆԿԱԽ ԵԽ ԽՎ-ԻՑ
Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն ...«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ...ԴՐԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ...«ՓՈՐՁԱՇՐՋԱՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 ...«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՆ ԵԽ ԽՎ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները ...ԷԼԻ ԳՆՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
1Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՄԻՋՆՈ՞ՐԴ
ԻՐԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԻՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ
Արա ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՆՁ ՄԻՇՏ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ»
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ
«ԹՈՂ ՓԱՅԼՈՒՆ, ԿՐԵԱՏԻՎ ՀԱՅԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՆԱ»
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ

«ԿՈՒՍԱԿԱՆ» ՓՈՂԵՐ

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻ, ՄԱՄ ՋԱՆ, ԼԱՎ ԿԼԻՆԻ, Ա՛Յ ԿՏԵՍՆԵՍ»

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

