
ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
- Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։

Փիլիսոփայությունը մեր միտքն առանձնապես չի նրբացրել: Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում: Վերջին երկու դարերին մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի դարձնել համեմատաբար գործնական դաշտում, բայց հայտնվեցինք մարքսիստական աղավաղված ուսմունքի փլատակների վրա, որովհետեւ անհասկանալի մնաց Հեգելից Մարքսին անցած դիալեկտիկան, որ, անկախ ճիշտ թե սխալ լինելուց, իմացության տեսություն էր եւ ոչ երբեք դոգմա, իսկ որպես դոգմա ընկալվեց լոկ դասակարգային պայքարը, այն դեպքում, երբ վերջինս ամենահետադիմական պահն էր ողջ ուսմունքի մեջ:
Անցյալ դարասկզբին Տերյանն էր տրտնջում. «Եթե հայ ժողովրդի փիլիսոփան Ֆրանգյանն է, ապա ես չեմ ցանկանում այդ ժողովրդի բանաստեղծը լինել»։ Սակայն դժվար է որոշակիորեն պնդել, թե երբ եւ որտեղ է կանգ առել հայ փիլիսոփայական միտքը, սեփական առարկան գտնելու փորձերը դատապարտելով ակնհայտ ձախողման եւ անհնարին դարձնելով հետագա ընթացքը։ Հաշտվածությունը թույլ մխիթարություն է։ Ի վերջո, կարելի է ընդունելի կամ անբավարար բացատրություն գտնել, որովհետեւ մի բան անժխտելի է. պատմության վիթխարի տեւականությունը, որ ապրել է մեր ժողովուրդը, չէր կարող նրան ինչ-որ չափով հայեցողական չդարձնել։ Գուցե «հայի վերջին խելք» արտահայտությունը գաղտնատեսական այն հնարավորությունն է, որ կապահովի մեր փիլիսոփայության ապագան, Էդմոն Ավետյանի բնորոշմամբ՝ վերադարձի այն օղակը, որ կարող է փրկօղակ լինել։ Իհարկե, չի բացառվում, որ խոսելով հայ փիլիսոփայության «բացակայությունից», մենք ելնում ենք փաստից եւ ոչ իրողությունից, որովհետեւ շատ հաճախ փաստը իրողության շինծու երեսն է։ Քանի որ միշտ էլ հնարավոր է մտքի ընդհատակյա ընթացք, որ ինչ-ինչ պատճառներով չի մարմնավորվում՝ վերին անհրաժեշտության հրամայականի պակասից։ Չէ՞ որ, կարելի է, ի վերջո, հարց տալ՝ իսկ հայ ժողովրդին պե՞տք են փիլիսոփաներ։ Երբ պետք են հերոսներ՝ ունենում է, հաճախ նաեւ ուրիշի պատերազմներում, պետք են նահատակներ՝ ինչքան ասես, բանաստեղծներ, նկարիչներ, երգահաններ, գիտնականներ՝ որքան ուզես։ Մի բացատրություն էլ տալիս էր երջանկահիշատակ Էդուարդ Աթայանը, համաշխարհային մակարդակով 20-րդ դարի այդ խոշորագույն մտածողը, որի փիլիսոփայությունը հազիվ թե մինչեւ վերջ մարսելի լինի նաեւ այս դարի ընթացքում։ Մի անգամ նա խոստովանեց, որ իր կոչումը փիլիսոփայությունն էր, բայց կյանքի մեծ մասը զբաղվեց լեզվաբանությամբ, որովհետեւ փիլիսոփայությամբ զբաղվել մի երկրում, որտեղ գործում էր մտքի բացակայության դիկտատուրան, անկարելի էր։
Տեւական ժամանակ լեզվաբանության ետեւում ապաստանեց նաեւ Էդմոն Ավետյանը։ Եվ դրանով միայն լեզվաբանության բախտը բերեց, փիլիսոփայի ճակատագիրը ներփակելով ֆրագմենտարիզմով, բայց այնպիսի հատվածներով, որոնք հիշեցնում են հնագույն ու կորած տեքստերի պատառիկներ եւ նույնքան արժեքավոր են։ Էդմոն Ավետյանին ես համարում եմ մեր հոգեւոր իմացության այն երեք մոգերից մեկը (Աթայանի եւ Լեւոն Ներսիսյանի հետ միասին), որ կռահեց Փրկչի գալուստը, եւ աչքը Բեթղեհեմի աստղին՝ մեզ ուղեկցեց Բանի ծննդյան խնջույքին:
Ըստ Ավետյանի, առաջնայինը կամքն է, իսկ պատկերացումը միշտ երկրորդական է։ Ես վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալում նրա մտքերը, բայց համոզված եմ, որ իր՝ Ավետյանի համար էլ ճիշտ հասկանալն այնքան կարեւոր չէր։ Նույնիսկ պարադոքսալ արտահայտություն ուներ. «Մարդկանց համար միշտ ցանկալի է պարզը, բայց հասկանալի է բարդը»։ Նրա համար ճշմարտությունը ժամանակակից մտավոր միջավայրից կորած այն «մոլորյալ ոչխարն է», որին որոնելու այլեւս ոչ ոք չի գնում։ Եվ սովորաբար իր մտքերն այնպես էր կառուցում, որ հեշտ չլիներ դրանց հետեւելը, եւ արտահայտվում էր այնպիսի վազանցումով, որպեսզի անհնար լիներ հասնելը։ Իսկ այդ ամենի գերնպատակը՝ որքան հնարավոր է՝ սադրել հակառակորդի հանդիպակաց մտքի աշխատանքը։ Այսինքն՝ նրա միտքն ուղղված էր ուրիշի գիտակցության բացահայտմանը, նախապես գիտակցելով, որ ինքնաճանաչման այլ ճանապարհ չկա, քան ուրիշի գիտակցությամբ սեփական ներսը ներհայելու ուղին:
Ի՞նչ էր փիլիսոփայությունը նրա համար. որքան հասկանում եմ՝ իմաստավորելու ջանք: Այն ճշմարտության հումանիտար կամուրջ է գիտության եւ արվեստների միջեւ։ Իսկ ճշմարտության ընկալմամբ Ավետյան փիլիսոփան տարբերվում է նախորդ եւ 20-րդ դարի բոլոր տեսաբաններից՝ սկսած Նիցշեից, վերջացրած Ֆուկոյով: Որովհետեւ ճշմարտություն հասկացությունը վերջիններս փոխարինում են իշխանություն, նպատակ, հարմարվածություն, կամք, բնազդ, դասակարգային պայքար, քաղաքական շահ հասկացություններով։ Եվ իրոք, նույնիսկ Դերիդայի, Դելյոզի, Լիոտարի եւ մյուսների համար դրանք նախընտրելի թեմաներ են, իսկ ճշմարտությունն իշխանության զենքն է։ Աստվածաշունչն ավելի կարեւոր է, քան Աստված՝ պնդում էր Դերիդան: Մարդն ավելի շատ գործել է, քան մտածել՝ հայտարարում էր Հայդեգերը: Եվ Ավետյանը ընդվզում էր այդ մտքերի դեմ, համոզված լինելով, որ Աստծո գոյությունն անքննելի է, իսկ Աստվածաշունչը տեքստ է, որով հնարավոր է անքննելին քննելի դարձնել մարդկային մակարդակում: Եվ չնայած «կամք առ իշխանությունը» հռչակվում է ձախ-մարքսիստական աշխարհայեցողության շրջանակներում եւ կոչված էր պայքարելու իշխանական հաստատությունների դեմ, սակայն հակառակ արդյունքի հանգեց։ Եվ իսկապես, ողջ 20-րդ դարում ճշմարտությունն այլ ձեւ չգտավ, քան իշխանությունն ու ուժը, ուստի ցանկացած իշխանություն ճշմարտության ձեւ է, անգամ «սիրիր մերձավորիդ» ավետարանական պատվիրանը, որով ոչնչանում է նաեւ իշխանությանը հակադրվելու հնարավորությունը, ուստի չկա ոչինչ, բացի իշխանությունն, եւ փիլիսոփան նրա մարգարեն է։ Մինչդեռ մարգարեն խոսում է Ուրիշի անունից, իսկ մտածողը՝ իր: Կարծիքով հնարավոր չէ փոխել աշխարհը, այն հնարավոր է փոխել միայն մտածելով, կարծում է Ավետյանը: Սակայն գործողները անհամեմատ շատ են մտածողներից:
Ավետյանը մենակ մնաց ճշմարտության որոնումներում. դա նրա միակ ապրելու ձեւն էր։ Նա ամենեւին չէր տարակուսում, որ ճշմարտությունը կարող է լինել իշխանությունից դուրս եւ հակադրվել իշխանությանը։ Փորձեր՝ ինչքան ասես արեց, սակայն հաջողեց միայն մեր հոգիներում:
Ավետյանի պատկերացմամբ գոյն ու մտածողությունը նույնն են, փոփոխությունների ռիթմն անփոփոխն է, ուրեմն՝ անփոփոխը ղեկավարվում է փոփոխություններով. սա բնազանցական սկզբունք է: Բայց գալիս է ժամանակ, երբ հետեւությունները կլանում են նախասկիզբը: Եթե անընդհատ հետեւություններ ենք անում հիմնական սկզբունքից, հարմարեցնում պահանջներին՝ կործանվում է բնազանցությունը: Այդպես սկսվեց Անտիկ աշխարհի կործանումը: Պլատոնի մետաֆիզիկան ոչ միայն իր բարոյական, այլեւ ֆիզիկական ողբերգությունն էր: Բնականն ավելի զորեղ է, քան այն նկարագիրը, որ ինքդ քեզ համար ես ստեղծել՝ հաճախ ուրիշներին դուր գալու համար: Նա չստեղծեց իրեն, այլ պահպանեց այն, ինչ կար: Գրիգոր Տաթեւացին ասում է. բնությունն ավելի բարձր է, քան մարդը, որովհետեւ բնության եւ ոչ մարդու կարողություններն են առավել բարձր: Ըստ Ավետյանի` փիլիսոփայությունը սկսվել է որպես պոեզիա: Երբ պոետիկ տարրը վերացվեց փիլիսոփայությունից, մտածողություն մուտք գործեց պրոզան, եւ չնայած՝ որքան զորեղ է պոետիկ միտումների ներխուժումը փիլիսոփայություն, այնքան նսեմանում է փիլիսոփայական միտքը, այնուամենայնիվ, պոեզիան փիլիսոփայության ապագան է, ինչպես փիլիսոփայությունն է պոեզիայի անցյալը:
Էդմոնն իմ ճանաչած ամենամենակ մարդն էր, սակայն մենակությունը ոչ թե նրա ողբերգությունն էր, այլ՝ մեր: Հիմա էլ բացակայությունն է մեր մեջ նրա մենակությունը ողբերգական դարձնում: Մի անգամ Էրիկ Աթայանն ասաց, թե իրենց ընկերախմբի մեջ (Լ. Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Վիլլի Սարգսյան) Լեւոնը միակն էր, որ ապրեց այնպես, ինչպես ուզում էր: Իմ համոզմամբ, Ավետյանն ապրեց այնպես, ինչպես երբեք չցանկացավ, սակայն նախընտրեց հալածյալ լինել, քան ընդունելի մի հասարակության մեջ, որտեղ երբ հեծյալ են՝ Աստծուն են մոռանում, իսկ երբ ձիուց իջնում են՝ ձիուն:
Իսկապես, երբ անխոցելի ես, դժվար է ապրելը, իսկ երբ ուզում ես ապրել, դժվար է խոցելի չլինել: Եվ նրա մենակությունը զարդարվում էր մի խոցելիությամբ, որ նրան մարդկային ու մատչելի դարձնելով՝ մեզ շարունակում է սփոփել այն գիտակցությամբ, թե մեր մեջ մնացած մարդկայնությամբ մենք շատ ավելի պարտական ենք մեր թուլություններին, քան մեր կամքին, ուժին եւ նպատակներին: Մնացյալն արդեն լռությունը չէ, այլ այն լսելու կարողությունը, քանզի մեր թուլությունները մեր առաքինությունների շարունակությունն են, նաեւ այն առաքինությունների, որ մեր մեջ սերմանեց մեր միջից վաղուց արտաքսված ասպետությունը՝ Էդմոն Ավետյանը:
ՄԱՆԿԱԿԱՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱյս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա ...ՍՅՈՐԵՆ ԿԻԵՐԿԵԳՈՐ «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՓՇՐԱՆՔՆԵ ԿԱՄ ՅՈՀԱՆՆԵՍ ԿԼԻՄԱԿՈՒՍԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԸ
Գլուխ III
Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք)
Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի ...ԷԴՄՈՆ ԱՎԵՏՅԱՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ
Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարության ծառայողների աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրացնելու մասին: Հրամանագրի համաձայն, «Պաշտպանության նախարարության զինծառայողների ...ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Աբխազիա ռուսաստանյան ներխուժումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ հակառակ դեպքում սպառնալիքի տակ կհայտնվեն նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունները: ...ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային ...ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: ...«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ
3
46-ամյա Կարենն ապրում է դժբախտությունների շարանը շալակած: Նրա խոսքերն անգույն ու անհոգի են, իսկ դեմքի արտահայտությունը վկայում է, որ կյանքն ավարտվելու է ճիշտ այնպես, ինչպես որ սկսվել ու շարունակվել է: ...Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար ...ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ
«Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ԵԽ ԽՎ 1609 բանաձեւը, քաղաքացիական հասարակության մոտեցումները» թեմայի շրջանակներում երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ...«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«Առաջին անգամ է, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում այսքան մեծ քանակով մարդկանց են ձերբակալել»,- երեկ Կոնգրես հյուրանոցում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքի ու Հայաստանում ժողովրդավարական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
Մեր թերթի մայիսի 29-30-ի 53-րդ համարում տպագրված, www.hetq.am էլեկտրոնային թերթի` «Քաղաքապետը մսխում է բյուջեի փողերը» վերնագրով հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ, ՄԵՆՔ...
Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, ...ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 2
Պետությո՛ւն, դու ազնի՞վ ես քո քաղաքացիների հանդեպ, դու նրանցից կաշառք վերցնո՞ւմ ես: Պատասխան ստանալն այս դեպքում անհնար է, քանի որ անցել են Լյուդովիկոս 14-րդի ժամանակները, երբ երկրի ղեկավարը կարող էր ...«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հունիսի 20-ի հանրահավաքի ելույթներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա որոշ կողմնակիցների գնահատականներն ու արված առավել քան «թափանցիկ» առաջարկներն օրերս հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի ավարտին հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթին: Թղթակիցը սկզբում Ս. Սարգսյանից հետաքրքրվել է` արդյո՞ք պատահականություն էր, որ վերջինիս ...ԻՆՉՆ Է ԼԱՎ ԵՒ ԻՆՉԸ՝ ՎԱՏ
Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: ...«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ ...ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ` ԱՆԿԱԽ ԵԽ ԽՎ-ԻՑ
Եթե մինչեւ հուլիսի 4-ն ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա հուլիսի 4-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն ...«ԱՅԴ ՎՇՏԻՆ ԿԴԻՄԱՆԱՄ»
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ...ԴՐԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների ...ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ...«ՓՈՐՁԱՇՐՋԱՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 ...«ԿԱՏԱՐՈՒՄ» ԵՆ ԵԽ ԽՎ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները ...ԷԼԻ ԳՆՈՒՄ Է
Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ...ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ պնդել է, որ հետընտրական զարգացումների ընթացքում ...ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
1Ճապոնական Կիոտո քաղաքում գումարված ժողովում «Մեծ ութնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին ...
40 ՄԻԼԻՈՆ` ՎՐԱՍՏԱՆԻՆ
«ՋՂԱԳՐԳՌՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԽՈՐԱՆՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՅԺՄ ԿԱՐԵՒՈՐՎՈՒՄ ԵՆ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ»
«ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՄԵՋ ՍՊԱՆԵՑԻՆ ԲՈԼՈՐ ՀՈՒՅՍԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ԿԱՐԵՆԸ

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ

«ԿՈՒՍԱԿԱՆ» ՓՈՂԵՐ

ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«ՄԻ՛ ՎԱԽԵՑԻ, ՄԱՄ ՋԱՆ, ԼԱՎ ԿԼԻՆԻ, Ա՛Յ ԿՏԵՍՆԵՍ»

ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՉԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ՞ ՄՍԽՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ, ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

