
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
- Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար նախ անհրաժեշտ է սկսել քննարկել այդ «ինչ-որ բանը»: Գրեթե երեք ամիս է անցել այդ իրադարձություններից, սակայն երկխոսությունը ոչ միայն չի սկսվել, այլեւ դրա հեռանկարներն են անգամ չափազանց մշուշոտ:

Իրականում սրա պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է մի փոքր հետահայաց դիտարկում անել: Խնդիրը նրանում է, որ հայոց նորագույն պատմության ընթացքում չի եղել մի դեպք, երբ հայաստանյան քաղաքական հակադիր ճամբարները երկխոսության գնան իրար հետ: Քաղաքական բոլոր կատակլիզմների ընթացքում անգամ, երբ երկիրն իսկապես շատ լուրջ իրադրություններում է հայտնվել, նման երկխոսություն տեղի չի ունեցել: «Ստացիոնար» պայմաններում երկխոսության հիմնական տրամաբանությունը իշխանությունների համար կայանում էր հետեւյալում. «իշխանությունն իմն է, ինչո՞ւ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկեմ, եթե կարող եմ չքննարկել, իսկ եթե պետք եղավ` գլուխը կջարդեմ»: Ընդդիմության համար երկխոսության հիմնական նպատակն ու բովանդակությունն էլ, որպես կանոն, ծախվելու համար հարմար գին որոշելն էր: Ընդ որում, այդ պրոցեսն այնքան է այլանդակվել, որ մեր օրերում որեւէ մեկին չես կարող զարմացնել արտահայտությամբ, թե՝ «սրան հաստատ իշխանություններն առել են»: Մեզ մոտ նույնիսկ ծախվելու թվերն էին մամուլում հրապարակվում, մանրամասներ, թե որտեղ, ում տանը, ինչ պայուսակով է գումարը տրվել...
Նման պայմաններում երկխոսության իմաստն է ընդհանրապես վերանում. իսկ հանուն ինչի՞ քաղաքական երկխոսության մեջ մտնել, եթե կարելի է գնել գնվող ընդդիմությանը, իսկ մնացածի գլուխը ջարդել: Համաձայնեք` երկաթյա տրամաբանություն է: Ո՞ր մի դեգեներատը բանակցության կնստի ինչ-որ մեկի հետ ու ինքն իր ձեռքով վերջինիս իր բիզնեսի փայատերը կդարձնի, եթե կարող է ընդամենը մի քանի կոպեկ երեսին շպրտելով` լուծել բոլոր հարցերը: Իսկ որ իշխանությունը վերածվել է բիզնեսի` կարծում եմ՝ արդեն բոլորն են հասցրել հասկանալ:
Բնական է, որ այս ամենի մեջ «ազգ», «հայրենիք» եւ այլ դավինչիական կոդեր պարունակող ձեւակերպումների մասին խոսելն ուղղակի երեսպաշտություն է: Այսինքն` մենք ունեցել ենք, ունենք, ու, ամենայն հավանականությամբ, դեռ շատ երկար կունենանք այնպիսի մի քաղաքական համակարգ, որի կառուցվածքը, էությունն ու մարդկային կազմը բացարձակապես չեն տրամադրում որեւէ քաղաքական երկխոսության: Ու եթե փորձենք վերլուծել, թե ինչ բնույթի, բովանդակության ու տրամաբանության հայտարարություններ են անում քաղաքական երկու ճամբարների ներկայացուցիչները, կապված երկխոսության անհրաժեշտության հետ, կհամոզվենք, որ նրանց ամենաքիչը երկխոսությունն է հետաքրքրում: Մասնավորապես, երկու կողմերն էլ, որոշակի սեթեւեթանքներով, բայցեւ ընդունում են, որ ԵՄ պահանջները, կապված մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքները մեղմելու հետ, պետք է կատարվեն: Ինչպես հիշում եք, դրանց համաձայն՝ իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին, փոխեն հանրահավաքներ անցկացնելը փաստացի արգելող աբսուրդային օրենքը եւ այլն: Ընդդիմությունն էլ պետք է ճանաչի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ, այսինքն` դե ֆակտո եւ դե յուրե ճանաչի Սերժ Սարգսյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Ըստ տրամաբանության, սա էլ հենց կարող էր հանդիսանալ այն հենքը, որի վրա կարելի էր սկսել երկխոսությունը: Սակայն դա տեղի չի ունենում. իշխանությունները պնդում են, թե ընդդիմությունը չի ճանաչում Սահմանադրական դատարանի որոշումը, հետեւաբար` երկխոսության գնալն անիմաստ է: Ընդդիմությունն էլ, իր հերթին, հայտարարում է, թե չեն լուծվում քաղաքական բանտարկյալների ազատ արձակման եւ այլ խնդիրներ, հետեւաբար` երկխոսությունն անիմաստ է:
Բայց այստեղ մի շատ կարեւոր խնդիր է առաջանում. իսկ ո՞րն է երկխոսության այլընտրանքը: Կա՞, արդյոք, նման այլընտրանք ընդհանրապես: Ի՞նչ կլինի, եթե այդքան սպասված ու չկայացած երկխոսությունն այդպես էլ չկայանա: Ըստ էության, այդ իրավիճակից օգուտ կքաղեն բացառապես հենց քաղաքական ճամբարները: Երկխոսությունը, ինչ-որ իմաստով, նաեւ փոխզիջումներ է ենթադրում: Բնական է, որ, եթե, ասենք` Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը ճանաչի Սերժ Սարգսյանին՝ որպես լեգիտիմ նախագահ, ապա դա անելու է նաեւ միջազգային հանրության աչքի առջեւ, ու հետագայում ծավալվելիք պայքարի իր հիմնավորումներում լուրջ խնդիրներ են առաջանալու: Նույնն է իշխանությունների պարագայում. եթե հենց հիմա բոլոր բանտարկյալներին ազատ արձակեն, ապա կստացվի, որ իշխանություններն ընդունում են, որ վերջիններս ձերբակալված են եղել զուտ քաղաքական դրդապատճառներով, իսկ դա կլեգիտիմացնի ընդդիմության հայտարարությունները երկրում իրականացվող քաղաքական հետապնդումների մասով եւ այլն: Մյուս կողմից, եթե նրանք ազատ արձակվեն, իսկ հիշյալ օրենքն էլ փոփոխվի, ապա հենց վաղը կրկին հանրահավաքային ալիք է բարձրանալու:
Փաստացի, ներկայիս սառեցված վիճակը, երբ ամեն շաբաթ մեկ-երկու բանտարկյալ ազատ է արձակվում, երբ երկու-երեք շաբաթը մեկ ընդդիմությանը թույլատրվում է ինչ-որ միջոցառում անցկացնել, մեծ հաշվով, ձեռնտու է հակադիր երկու ճամբարներին. ոչ ոք չի գնում զիջումների, հետեւաբար` չի «կոտրվում», հետեւաբար` պահպանում է իր գործողությունները իր իսկ հայեցողությամբ շարունակելու իրավունքը:
Եվ, կրկին, մենք ստանում ենք այն պատկերը, որն ունեցել ենք միշտ: Մարդիկ, ովքեր քաղաքական լուրջ դերակատարում են խաղում մեր երկրում, խուսափում են իրական քաղաքական երկխոսությունից, հստակ հասկանալով հանդերձ, որ դա ծայրահեղ անհրաժեշտ է նույն այդ երկրին ու դրա ամեն քաղաքացու: 1996-ին, 2004-ին, 2008-ին (իմիջիայլոց, դրանք բոլորը նահանջ տարիներ են եղել) երկիրը ծայրահեղ լուրջ քաղաքական կատակլիզմներ էր ապրում: Կարո՞ղ էր արդյոք երկրի քաղաքական էլիտան լուծումներ գտնել իրադարձությունները այլ հունով տանելու համար: Իհարկե կարող էր: Լուծում միշտ էլ կա: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ քաղաքական էլիտայի համար հակառակորդ թիմի հետ երկխոսության գնալը թուլության նշան է, հակառակորդին «մարդու տեղ դնելու» նշան, մեծ հաշվով` «կոտրվելու»: Ցավոք սրտի, քաղաքական էլիտան այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ նա, քաղաքականության մեջ, լուծում է ոչ թե իր խնդիրները, այլեւ մի ամբողջ ժողովրդի հետ կապված պատասխանատվություն է ստանձնում, ու եթե նույնիսկ քաղաքական թշնամու հետ երկխոսության մեջ մտնելը կարող էր մարտի մեկի զոհերից գոնե մեկին փրկել, ապա միանշանակորեն պետք էր գնալ երկխոսության:
Հոլիվուդյան հայտնի ֆիլմերից մեկում մի հետաքրքիր դրվագ կա. այնտեղ պատմվում է մի աղջնակի մասին, ով փոթորկից հետո ծովի ափին հայտնված հազարավոր փոքրիկ ձկնիկներից մի քանիսին փորձում է նորից ծովը նետել: Ու երբ անցորդներից մեկը հարցնում է, թե ի՞նչ իմաստ ունի դա անել, միեւնույն է, բոլորին փրկել չի հաջողվի, աղջնակը պատասխանում է. «Իմաստը կա նրանց համար, ովքեր կփրկվեն»:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: ...ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ...ԿԱՐԿՈՒՏԻ ԵՒ ԱՆՁՐԵՒԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին՝ առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:
Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, ...Ո՛Չ ԳՈՎԱԶԴ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի ՀԱՐՈՅԱՆՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների ...ՀՈԴԱԲՈՐԲԵՐ
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական ...ՖԻԶԻԿՈՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ ...ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ
Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի ...ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «DIGITEC BUSINESS» ՖՈՐՈՒՄ
Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ...ԹԵԼ ՊԱՆԻՐՅԱՆ ԹԵՍՏԱԳԼԽԱՑԱՎԱՆՔ (ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ)
Արդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը:
...«GLOBAL BRIDGE»-ՈՒՄ
Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:
Սպասվում ...«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻՑ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԳՈՐԾԱՐՔԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող ...Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։
3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ...«ԲԼԵ՞Ֆ», ԹԵ՞ «ՊԱԴՆՈԺԿԱ»
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «... Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային ...Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵՑՆԵԼ
«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ ...ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ...ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ ...гÏÁÕÏ ÙÑÓÁÕÛÃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ ...ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում ...ԱՍԱ ԴՈՒ ԻՆՁ, ՄԱՐԻ
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին ...ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ ...
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

