
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
- Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը մանրամասն վերլուծելով մարտի 1-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց, որ կատարվածի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Ռ.Քոչարյանն է: «Փաստերի համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ մարտի 1-ին տեղի ունեցածը ոչ թե բախում էր ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ, այլ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ կազմակերպած իսկական սպանդ, որի պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Ռ.Քոչարյանի վրա»,- հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Ռ.Քոչարյանն իր պատասխան հարցազրույցում մարտի 1-ի դեպքերի համար Լ.Տեր-Պետրոսյանին սկզբում ուղղակիորեն չի մեղադրում. նա իր մտքերը ձեւակերպում է հարցադրումներ հնչեցնելով: «Ո՞վ էր ավազակախումբ անվանում իշխանություններին եւ կոչ անում կազմաքանդել պետական համակարգը: Ո՞վ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ արդեն հաղթել է: Ո՞վ էր դրդում զինվորականներին եւ ոստիկաններին՝ խախտել երդումը: Ո՞վ էր շանտաժի ենթարկում միջազգային կառույցներին եւ դիտորդներին՝ նրանց, ընդհանուր առմամբ, դրական գնահատականների համար»: Հարցերի այս շարքից հետո Ռ. Քոչարյանն ասել էր` «Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք, ընտրություններին պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը»:
Լ.Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը, սակայն, համոզված են, որ Հայաստանում ոչ մեկը չի կասկածում, որ այդ արյունոտ իրադարձությունների պատասխանատուն Ռ.Քոչարյանն է: «Ես չեմ կարծում, որ 2004թ. ապրիլին եւ Քոչարյանի երդման օրը (2003թ. ապրիլի 9-ին.- Ա.Ա.) թափած արյան պատասխանատուն էլ Լ.Տեր-Պետրոսյանն է, եւ չեմ կարծում, որ հոկտեմբերի 27-ին թափած արյունը, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, պետք էր Լ.Տեր-Պետրոսյանին: Միշտ համոզված եմ եղել, որ այս կարգի գործընթացների հետ Լ.Տեր-Պետրոսյանը կապ չի ունեցել, ավելին, դատապարտել է: Իսկ նման կերպով հակադարձելն ուղղակի սեփական մտածելակերպի սահմաններից եկող պատասխան է: Ցավում եմ Ռ.Քոչարյանի մտածելակերպի փողոցային խոսակցության մակարդակի համար»,- Ռ. Քոչարյանի հայտարարությունները այսպես է մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանը:
Իսկ ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը համոզված է, որ այդ իրադարձությունների համար հավասարապես պատասխանատու են իշխանական բոլոր ուժերն ու կուսակցությունները: «Նախ` ես կարծում եմ, որ դեռեւս շարունակվող այդ իրադարձություններից որեւէ մեկը մաքուր դուրս չի եկել: Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ կոալիցիայի մաս կազմած կուսակցությունները բոլորն էլ, ամեն մեկն իր մեղքի չափով, պատասխանատու է: Թափված արյան համար առաջին հերթին Քոչարյանն է պատասխանատու, որովհետեւ նա էր գործող նախագահը: Եվ քանի որ ինքն էր գերագույն գլխավոր հրամանատարը, միայն ինքը կարող էր կրակելու ձեւով ուժ կիրառելու հրամանը տալ: Շատ երկրներում են ընտրություններ տեղի ունենում, բայց որեւէ տեղ ռազմական ուժ չի կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Պատասխանատվությունը թիմային է»,- ասում է Ռ.Խաչատրյանը:
Իշխանական ուժերը, բնականաբար, ունեն տրամաբանորեն հակառակ տեսակետը եւ կարծում են, որ մարտի 1-ի դեպքերը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության մեջ: ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի կարծիքով` մարտի 1-ի իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվությունը բարդել հակառակորդի կամ ընդդիմախոսի վրա, նշանակում է` դասեր չքաղել այդ իրադարձություններից: «Գոնե մարտի 1-ի իրադարձությունների համար ընդդիմության ու իշխանության կարծիքները համընկնում են. երկու կողմերն էլ ուզում են անկախ հետաքննություն, թափանցիկ դատավարություն, հասարակության վստահությունը վայելող գործընթաց: Բազմաթիվ իրադարձություններով հարուստ ներքաղաքական կյանքը քաղաքական շահարկումների եւ ելույթների համար առիթներ տալիս է ու կտա: Մենք նույնպես եւ շատ ավելի հիմնավոր կերպով այդ իրադարձությունների քաղաքական մեղքը կարող ենք վերագրել ծայրահեղական դիրքեր որդեգրած ընդդիմությանը»,- ասում է Ա. Աշոտյանը:
Լ.Տեր-Պետրոսյանի ելույթին հաջորդած գնահատականների շարքում առաջինը հնչում էր այն կարծիքը, որ մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատուների մասին խոսելիս՝ չի խոսել Ս. Սարգսյանի մասին: Ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Նրա (Ս.Սարգսյանի.- Ա.Ա.) պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում: Սարգսյանն իր անմեղությունն ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային անկախ հետաքննության անցկացմանը...»: Իսկ ետընտրական իրադարձությունների մասին Ռ.Քոչարյանի գրեթե ամենօրյա մեկնաբանությունների արդյունքում ձեւավորվեց այն կարծիքը, թե նախկին նախագահը դեպքերի ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա եւ նորընտիր նախագահին «մաքուր» է պահում: Կոնգրեսում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից հետո սպասվում էր, որ նախագահ Ս.Սարգսյանը փոխադարձ քայլ կանի եւ կպաշտպանի իր նախորդին: Սակայն գործող նախագահը այդ թեմայով դեռեւս ոչինչ չի խոսել: Ինչպե՞ս են մեկնաբանում այս փաստը ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչները: «Ես տեսել եմ, թե 2003թ. եւ 98թ. նախագահական ընտրություններին Քոչարյանի համար ինչեր է արել Ս.Սարգսյանը: Ռ.Քոչարյանին նա նախագահ դարձրեց թեկուզ բռնազավթման գնով: Իմ տեսանկյունից Ռ.Քոչարյանը դեռ պարտք ունի Ս.Սարգսյանին: Ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրներում այդ երկու անհատների գործունեությունը քաղաքական գործչին բնորոշ գործունեություն չէ»,- ասում է Ա. Զ.Սարգսյանը:
Իսկ ՀՀԿ-ական Ա.Աշոտյանը կարծում է, որ յուրաքանչյուր նախագահ կրում է իրավական եւ քաղաքական պատասխանատվություն` միայն իր պաշտոնավարման ժամկետի շրջանակում: Ըստ նրա, Լ.Տեր-Պետրոսյանի տված գնահատականների մի մասը Քոչարյանին ուղղված անձնական վիրավորանքներ էին, այդ պատճառով էլ նախկին նախագահն անձամբ է պատասխանել դրանց: «Հասկանալի էր, որ պարոն Ռ.Քոչարյանը որպես երկրի գործող նախագահ՝ մինչեւ նոր նախագահի պաշտոնավարման արարողությունն իրականացնում էր իրեն վերապահվող ողջ լիազորությունները: Երկրի նորընտիր նախագահ Ս.Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածի ընթացքում միայն կրում է սահմանադրական շրջանակով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները: Իսկ ընդհանրապես, ցանկանում եմ հիշեցնել, որ ընդդիմության այդ հատվածի հնչած քննադատության համապատասխան արձագանք տվել եւ մեկնաբանություններ արել ենք Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի բոլոր անդամներս, այդ թվում նաեւ՝ ձեր խոնարհ ծառան»,- ասաց Ա.Աշոտյանը:
«Ես չեմ կարծում, որ Ս.Սարգսյանը լռում է: Անպայման չէ մարդ ելույթ ունենա, գործողությունները եւս խոսուն են: Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ շարունակվում են ձերբակալությունները, շինծու քրեական գործերը, դատավարությունները: Սա ես չեմ համարում լռություն: Միգուցե մարդկային խառնվածքի տարբերության խնդիր այստեղ կա, որ Քոչարյանի մոտ շատ ավելի ագրեսիվ արտահայտվելու պահվածք է, Ս.Սարգսյանի մոտ այդ ագրեսիան արտահայտված չէ: Հնարավոր է նաեւ, որ Ս.Սարգսյանն իր հաճախորդների միջոցով որոշ պատասխաններ տալիս է եւ փորձում հասարակությանը մոլորության մեջ գցել»,- ասում է Ռ.Խաչատրյանը:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: ...ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ...ԿԱՐԿՈՒՏԻ ԵՒ ԱՆՁՐԵՒԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին՝ առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:
Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, ...Ո՛Չ ԳՈՎԱԶԴ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի ՀԱՐՈՅԱՆՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների ...ՀՈԴԱԲՈՐԲԵՐ
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական ...ՖԻԶԻԿՈՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ ...ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ
Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի ...ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «DIGITEC BUSINESS» ՖՈՐՈՒՄ
Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ...ԹԵԼ ՊԱՆԻՐՅԱՆ ԹԵՍՏԱԳԼԽԱՑԱՎԱՆՔ (ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ)
Արդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը:
...«GLOBAL BRIDGE»-ՈՒՄ
Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:
Սպասվում ...«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻՑ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԳՈՐԾԱՐՔԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող ...Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։
3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ...«ԲԼԵ՞Ֆ», ԹԵ՞ «ՊԱԴՆՈԺԿԱ»
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «... Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային ...Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵՑՆԵԼ
«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ ...ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ...ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ ...гÏÁÕÏ ÙÑÓÁÕÛÃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ ...ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում ...ԱՍԱ ԴՈՒ ԻՆՁ, ՄԱՐԻ
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին ...ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ ...
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

