
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
- Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը սիրահարված էին արվեստի այս նոր ճյուղին եւ ցանկանում էին որքան կարելի է լավ հասկանալ, ըմբռնել այն ու տիրապետել այս նոր ժանրին: Սակայն, ինչպես գիտենք, արվեստը կարող է ազգային լինել միայն տվյալ պետության, այս պարագայում` Հայաստանի արժեքային համակարգի ներսում: Եվ անվիճելի է, որ դա տեղի է ունենում միայն այն բանից հետո, երբ ազգային պետության մեջ ստեղծվում է գեղարվեստական արժեքների համակարգ եւ, իհարկե, կինոարտադրություն: Օրինակ` այս կամ այն երկրում կան հայեր, որոնք փաստագրական ֆիլմեր են նկարահանել, կինեմատոգրաֆիական ուրվանկարներ արել եւ այլն... Սակայն միայն Հայաստանը եւ «Հայֆիլմը», ապա եւ վերջինիս ենթաբաժինները կարող էին մեր ազգային կինոմատոգրաֆիական կենսագրության հիմքը դառնալ: Մնացած բոլոր բաղադրիչները, օրինակ` Փարաջանովի կամ Փելեշյանի, ԽՍՀՄ-ի տարբեր կինոստուդիաներում նկարահանող այլ հայ ռեժիսորների ֆիլմերը (հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ը միասնական պետություն էր` ընդհանուր գեղարվեստական ընկալման մոդուլով), ընդամենը լրացնում են հայկական կինոարվեստի հիմնական մոդուլը:

Տառապանքներով է ստեղծվել գեղարվեստական ոճը Հայաստանի կինեմատոգրաֆիայում: Բեկնազարովը կինոյում հզոր կերպար էր, որի շուրջ ձեւավորվում է կինոստուդիան` որպես ստեղծագործական կոլեկտիվ: «Պեպոն» հայ մշակույթի նշանակալից ֆիլմերից մեկն է, որտեղ լիարժեքորեն պատկերված է Թիֆլիսի հայերի աշխարհը: Բեկնազարովը նկարահանել է նաեւ բազմաթիվ փաստագրական կադրեր Սիբիրում, Միջին Ասիայում, Հայաստանում: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմն արգելակում է հայկական կինոյի որոնումները: Հայաստանում կինոարվեստի իսկական վերելքը սկսվում է խրուշչովյան ձնհալի տարիներին: Այստեղ գլխավորն այն է, որ ի հայտ էր եկել ստեղծագործող մտավորականների մի բավականին մեծ խավ, որը ֆիլմերի որակի գլխավոր կատալիզատորը դարձավ նախ՝ «Հայֆիլմում», ապա նաեւ՝ «Երեւան» ստուդիայում: Առաջին խոշոր համամիութենական հաջողությունը բերեց «Բարեւ, ես եմ» ֆիլմը, իսկ հետո նկարահանվեցին նաեւ «Սարոյան եղբայրները», «Եռանկյունի», «Զինվորն ու փիղը», «Տղամարդիկ» եւ մյուս ֆիլմերը: Այս եւ մի շարք այլ ֆիլմեր սեր եւ հետաքրքրություն առաջացրին հայկական կինեմատոգրաֆի նկատմամբ, սակայն դրանք մեծ կինոռեժիսորների կողմից հիացմունքի չարժանացան միջազգային տարբեր կինոֆորումներում: Միայն երկու ռեժիսոր կարողացան հայկական կինոն դուրս բերել համաշխարհային կինոէլիտայի բեմահարթակ` Սերգեյ Փարաջանովն ու Արտավազդ Փելեշյանը:
Պետք է խոստովանեմ, որ հայկական վավերագրական կինոն բավականին հզոր, համոզիչ ուղղություն է համաշխարհային վավերագրական կինեմատոգրաֆի ներսում, թեեւ այն քիչ է ուսումնասիրված եւ դեռեւս ըստ արժանվույն չի գնահատված: Սակայն Փելեշյանի ֆիլմերը, նրա աշխարհայացքը, գեղարվեստական ոճը, նրա կինեմատոգրաֆիական հայացքը, կինոտեխնոլոգիայում մոնտաժի դերի նրա յուրահատուկ ընկալումը զարմանալի ակտուալ են դարձնում ժամանակի, ժողովրդի, մարդու` Փելեշյանի զգացողությունը: Նա բացում է հայոց պատմության զարմանահրաշ էջերը. նա պատմում եւ մարդկությանը ցույց է տալիս Հայաստան աշխարհի մարդուն, որի մտքերը, զգացմունքները, ողջ կյանքը չափազանց համահունչ են այն խնդիրներին, որոնք հուզում են ամբողջ աշխարհին: Այս իմաստով Փելեշյանն առաջինն էր, որ հայի տեսողական կերպարը բացահայտեց համաշխարհային կինոյում: «Մենք», «Տարվա եղանակները» ֆիլմերն արտահայտում են ժողովրդի ոգին, ռեժիսորի խորքային, պատմական հայացքը ժողովրդի, նրա կամքի ուժի նկատմամբ, առանց որի չի կարող լինել ապագա...
Սերգեյ Փարաջանովը` այդ իսկական թիֆլիսցին ու լավատեսը, մեծագույն ֆանտազյորը, 1966թ. «Երեւան» ստուդիայում նկարահանեց «Նռան գույնը» ֆիլմը, որը համաշխարհային կինեմատոգրաֆի ուղենիշը դարձավ: Ֆիլմի ձեւն ու բովանդակությունը բացահայտում էին երկրի ու պոետի զարմանալի պատմությունը, որը պատմված էր ժամանակակից ոճավորման «լեզվով»: Դա հզոր համադրություն էր, կոլաժ` պոպ-արտից եւ սյուրռեալիզմից մինչեւ պարսկական գեղանկարչությունն ու հնդկական ազգային արվեստը, կոնստրուկտիվիզմից մինչեւ համր կինոյի տարրերն ու իտալական կինեմատոգրաֆը, մասնավորապես Պազոլինիի եւ Ֆելինիի ֆիլմերը...«Նռան գույնը» ֆիլմի այս ներդաշնակ, բարդ խառնուրդն արդեն իսկ հանրահայտ ռեժիսորին, որի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցնցել էր Եվրոպան, դասեց հանճարների շարքին:
Ցավալի է, որ Հայաստանը, նրա մտավորականությունը, որը կարող էր ազդել Վարպետի ճակատագրի վրա, ոչ մի իրական ջանք չգործադրեց, որպեսզի Փարաջանովը կարողանա իր գեղարվեստական էքսպերիմենտները շարունակել «Հայֆիլմի» պատերի ներսում: Եղան միայն փոքրիկ ուրվանկարներ, ֆիլմերի սցենարներ, եւ մենք այդպես էլ չենք իմանա, թե ինչպիսին կարող էին լինել նոր ֆիլմերը. մնացել են ընդամենը կինոսցենարները: Եվ մահացու սթրեսն ու խորը դեպրեսիան (բանտարկությունն ու դրան հետեւած ստորացումները) Փարաջանովից խլեցին երեւակայության թարմությունը, Խաղի անբռնազբոսությունը: Մենք պե՛տք է հիշենք այս մասին...
Նույն բանն է այսօր կատարվում Արտավազդ Փելեշյանի հետ: Մենք կարմրելու ենք (եթե, իհարկե, չենք կորցրել կարմրելու ունակությունը) եկող սերունդների առաջ մեծ Վարպետի այսօրվա լռության համար:
Հայաստանը կինեմատոգրաֆիայում չունի միասնական, կուռ աշխարհ. չկա հզոր, հետաքրքիր եւ յուրօրինակ կինոլեզու: Մենք ունենք ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող պոռթկումներ, ունենք երկու հանճարեղ ռեժիսոր եւ համաշխարհային կինեմատոգրաֆ դուրս գալու փորձեր: Դա տեղի չի ունենա, քանի դեռ չկան իսկական խոշոր արվեստագետներ, որոնք ազգային կինո կբերեն իրենց սեփական «լեզուն», կինոպլաստիկայի սեփական նոր ընկալումները, որտեղ ձեւ կստեղծի ցանկացած ազգային ավանդույթ` արվեստագետի հետ սինթեզի միջոցով: Սակայն բովանդակությունը պետք է իմաստավորվի ոչ թե «հայի աշխարհի» շրջանակներում, այլ «մարդու աշխարհի»: Այնինչ այժմ տեղի է ունենում գեղարվեստական եւ մարդկային արժեքների նենգափոխում. երիտասարդությանը սովորեցնում են, որ այս կամ այն մարդը մասնակցել է որեւէ քիչ հայտնի կինոփառատոնի եւ հավանության արժանացել, ու, որ դա անչափ կարեւոր բան է: Իսկ ես կարծում եմ, որ նախ եւ առաջ տաղանդ է հարկավոր` մեծ եւ հզոր, հարկավոր է ազնիվ, անաչառ գնահատական տալ այդ տաղանդներին, հարկավոր է ստեղծագործական մթնոլորտ կոլեկտիվում, հարկավոր է արվեստի նկատմամբ իսկական սեր: Երբ այս ամենը լինի, անգամ փոքր գումարները կարող են հռչակ բերել մեր ազգային կինոյին: Համաշխարհային կինեմատոգրաֆում բազմաթիվ նման օրինակներ կան. իրանական կինոն դրա վառ ապացույցներից է:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: ...ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ...ԿԱՐԿՈՒՏԻ ԵՒ ԱՆՁՐԵՒԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին՝ առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:
Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, ...Ո՛Չ ԳՈՎԱԶԴ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի ՀԱՐՈՅԱՆՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների ...ՀՈԴԱԲՈՐԲԵՐ
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական ...ՖԻԶԻԿՈՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ ...ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ
Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի ...ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «DIGITEC BUSINESS» ՖՈՐՈՒՄ
Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ...ԹԵԼ ՊԱՆԻՐՅԱՆ ԹԵՍՏԱԳԼԽԱՑԱՎԱՆՔ (ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ)
Արդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը:
...«GLOBAL BRIDGE»-ՈՒՄ
Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:
Սպասվում ...«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻՑ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԳՈՐԾԱՐՔԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող ...Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։
3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ...«ԲԼԵ՞Ֆ», ԹԵ՞ «ՊԱԴՆՈԺԿԱ»
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «... Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային ...Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵՑՆԵԼ
«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ ...ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ...ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ ...гÏÁÕÏ ÙÑÓÁÕÛÃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ ...ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում ...ԱՍԱ ԴՈՒ ԻՆՁ, ՄԱՐԻ
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին ...ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ ...
ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ»
«ՃՉԱՑՈՂՆԵՐԸ»՝ ՏՈԿԻՈՅՈՒՄ
ԷԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆՉՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

