
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
- Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:

Սպասվում է, որ մեր երկիրը մոտ ապագայում դառնալու է գիտահետազոտական մտքի, առողջապահական, զբոսաշրջային տարածաշրջանային կենտրոն, մեր երկրի առանձին քաղաքներն էլ «կենտրոնանալու» են այս կամ այն ոլորտում, Դիլիջանը` ֆինանսական, Գյումրին` մշակութային եւ այլն: Հայաստանը միանգամից մի քանի ուղղություններով տարածաշրջանային կենտրոն դարձնելու նորակազմ կառավարության ձգտումները որքանո՞վ կդառնան իրականություն (եւ չեն սահմանափակվի բարի ցանկություն լինելով), ցույց կտա ժամանակը: Սակայն, արդեն իսկ պարզ է, որ եթե չենք ցանկանում, որ այդ ձգտումներն ու ցանկությունները դառնան լավ օրվա սպասող հայաստանցու աչքի առջեւ անիմաստ ծածանվող դրոշակներ, պետք է հաշվի նստենք իրական հնարավորությունների հետ: Բնավ չեմ պատրաստվում գնահատել վերը նշված բոլոր ոլորտներում տարածաշրջանային հավակնությունների հետ կապված Հայաստանի շանսերը, այլ կցանկանայի կանգ առնել դրանցից մեկի` գերակա ճյուղ համարվող զբոսաշրջության ոլորտի խնդիրների եւ դրանց հետ կապված` զբոսաշրջային կենտրոն դառնալու հնարավորությունների վրա:
Ակնհայտ է, որ զբոսաշրջային կենտրոն դառնալու համար Հայաստանը նախ եւ առաջ պետք է խնդիրներ չունենա տարածաշրջանի մյուս երկրների հետ: Դժվար է պատկերացնել զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն, որն իր չորս հարեւաններից միայն երկուսի հետ ունի բաց սահմաններ, դիվանագիտական եւ առեւտրային հարաբերություններ: Փաստորեն Հայաստանն արտաքին աշխարհին միացնող հիմնական կապուղիներն օդային են, իսկ նավթի օրեցօր թանկացող գները բնականորեն անդրադառնում են ինքնաթիռի տոմսի արդեն իսկ բավականին բարձր արժեքի վրա: Բազմաթիվ զբոսաշրջիկներ նշում են, թե այն գինը, որ նրանք վճարում են Հայաստան գալու համար՝ կբավականացներ մի քանի այլ երկիր այցելելու համար: Ինչո՞ւ ենք կարծում, թե զբոսաշրջիկն անպայման բարեկեցիկ խավի ներկայացուցիչ է: Զբոսաշրջիկների գերակշիռ մասն իրենց երկրի համար միջին եկամուտների տեր մարդիկ են, հաճախ՝ թոշակառուներ, եւ նրանց համար կարեւոր է զբոսաշրջային փաթեթի մատչելի գնի եւ ընդունելի որակի ռացիոնալ համադրությունը:
Տարածաշրջանային առումով զբոսաշրջությունը խթանելու խելացի քաղաքականություն է վարում, օրինակ, Վրաստանը, որն առանց վիզայի մուտք է տրամադրում արեւմտյան երկրներից ժամանող զբոսաշրջիկներին: Մեր պարագայում, մենք ոչ միայն չենք հանում վիզային ռեժիմը, այլեւ արտարժույթի արժեքի անկման հետեւանքով թանկացնում ենք վիզայի գինը (եթե նախկինում վիզան արժեր մոտ 30 ԱՄՆ դոլար, ապա այսօր այն արժե մոտ 50 ԱՄՆ դոլար): Եթե անհրաժեշտաբար պետք է զբոսաշրջիկների շնորհիվ բյուջեում գումարներ մուտքագրել, ապա գուցե ավելի ճիշտ կլիներ սահմանել վիզայի խորհրդանշական գին եւ այդ գումարների մուտքագրումը ապահովել զբոսաշրջիկների թվի աճը խթանելով:
Ինքնաթիռի տոմսի եւ վիզայի արժեքի վերոհիշյալ խնդիրները, բնականաբար, անդրադառնում են Հայաստանի արտաքին կոմերցիոն գրավչության վրա: Բազմաթիվ են, սակայն, ներքին գրավչությանը խոչընդոտող խնդիրները: Զբոսաշրջությունն այն եզակի ոլորտներից է, որի զարգացումը պայմանավորված է մի շարք այլ ոլորտների ներդաշնակ զարգացումով եւ պետական վերահսկողությամբ: Բնապահպանությունը, հանցավորության մակարդակը, տվյալ ժողովրդի կենցաղավարությունը, երկրի քաղաքական կայունությունը (հայաստանյան հետընտրական իրադարձությունների արդյունքում, օրինակ, Գերմանիայի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին կոչ արեց ձեռնպահ մնալ դեպի Հայաստան ճամփորդություն կատարելուց, որի հետեւանքով նախապես հայտագրված բազմաթիվ խմբեր այդպես էլ չժամանեցին), հյուրանոցային եւ ռեստորանային ծառայությունների որակը, ենթակառուցվածքների որակը. սրանք բոլորը գործոններ են, որոնք իրենց դերակատարությունն ունեն զբոսաշրջային արտադրանքի ստեղծման մեջ:
Հայաստանի ներքին կոմերցիոն գրավչության խոչընդոտների տեսանկյունից եթե մենք խնդիրներ չունենք հանցավորության մակարդակի եւ ճանապարհային ենթակառուցվածքների հիմնական մասի հետ կապված, փոխարենը բազմաթիվ խնդիրներ ունենք այլ ոլորտներում` սկսած բնապահպանական եւ ընդհանուր կենցաղավարության, վերջացրած ոչ անվտանգ երթեւեկության խնդիրներով: Ամենամեծ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը, նկատի ունեմ ոչ միայն պատմամշակութային հուշարձանները, այլեւ շատ բնակավայրեր եւ գեղատեսիլ վայրեր, ցավալիորեն աչքի են ընկնում իրենց աղտոտվածությամբ: Նշեմ մի քանի օրինակ. զբոսաշրջային նշանակություն ունեցող երկու քաղաքների` Էջմիածնի եւ Աշտարակի միջեւ գտնվող ճանապարհահատվածի հսկայական աղբանոցը, Գյումրիից Մարմաշենի վանքը տանող ճանապարհահատվածի աղբակույտերը (դեռ չեմ խոսում ճանապարհի անմխիթար վիճակի եւ մոտ երկու տասնամյակ լքված շինհրապարակների տխուր պատկերի մասին), Ալավերդուց դեպի Հաղպատի վանքը տանող ճանապարհի շրջակայքի աղտոտվածությունը, դեպի Հաղարծինի հրաշագեղ վանքը տանող անտառային ճանապարհին գտնվող «քեֆի բեսեդկաների» աղտոտված շրջակայքը, դեպի Էրեբունու ամրոցը բարձրացող եւ շաբաթ ու կիրակի օրերին ավտոշուկայի վերածվող ճանապարհի աղտոտված շրջակայքը եւ այլն:
Որոշ դեպքերում խնդրահարույց են փոստային ծառայությունները: Գաղտնիք չէ, որ զբոսաշրջիկների զգալի մասն իրենց մտերիմներին եւ հարազատներին բացիկներ է ուղարկում այցելության վայրից: Բոլոր քաղաքակիրթ երկրներում հյուրանոցներն ունեն փոստային առաքման ծառայություն, զբոսաշրջիկը հանգիստ կարող է իր բացիկները գցել հյուրանոցում տեղադրված փոստարկղի մեջ կամ հանձնել համապատասխան ծառայողին` վստահ լինելով, որ իր մտերիմները հաստատ կստանան դրանք: Հայաստանում ոչ միայն այդ ծառայությունը գոյություն չունի հյուրանոցներում, այլեւ նույնիսկ մեկ ձեռքի մատներն էլ բավական են մայրաքաղաքում տեղադրված փոստարկղերը հաշվելու համար: Իսկ փոստատներում էլ 240 դրամ արժեցող նամականիշը հաճախ վաճառվում է կլորացված 300 դրամ արժեքով: Բնական է, որ այն զբոսաշրջիկը, որը միանգամից 30 բացիկ է ուղարկում, վճարելով չարդարացված թանկ գին, իր արդարացի բողոքն է ներկայացնում իրեն սպասարկող զբոսաշրջային գործակալությանը:
Չնայած մայրաքաղաքում եւ շրջաններում օրեցօր աճող ռեստորանների թվին` շատ դեպքերում դեռեւս թերի է սպասարկման որակը: Առանձին խնդիր է ռեստորաններում (նաեւ բարձրակարգ համարվող) առկա բարձր երաժշտությունը, որոնց օտար ականջը սովոր չէ: Եվ հաճախ, երբ զբոսաշրջիկները թարգմանիչ-զբոսավարների միջոցով փորձում են խնդրել մենեջերներին՝ իջեցնել երաժշտության ձայնը, ստանում են «Մեզ մոտ էսպես է» պատասխանը: Դեռեւս չկա այն գիտակցությունը, որ, եթե ուզում են հաճախորդ ունենալ, ապա ոչ թե հաճախորդին պետք է հարմարեցնեն իրենց ցանկություններին, այլ իրենք պետք է հարմարվեն հաճախորդի ցանկություններին:
Որակյալ ծառայություններ ստանալու հետ մեկտեղ՝ զբոսաշրջիկի համար առավել քան կարեւոր է իր անձնական անվտանգությունը: Մեր երկրում քաոսային երթեւեկության պայմաններում, զբոսաշրջիկները, հետեւելով իրենց ծանոթ երթեւեկության կանոններին, հաճախ հայտնվում են իրենց առողջության եւ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում: Բացի դրանից, զբոսաշրջիկի ֆիզիկական անվտանգությունը ուղղակիորեն կախված է նաեւ նրան սպասարկող վարորդի առողջական վիճակից: Եթե երեք-չորս տարի առաջ պետության հերթական ձեւական գործընթացի որդեգրումը զբոսավարներին լիցենզավորելու ուղղությամբ գործնականում ոչ մի բան չփոխեց թե՛ զբոսավարների աշխատանքի որակի, թե՛ նրանց օրինական դաշտ մտցնելու տեսանկյունից, որովհետեւ, չնայած գործընթացի պարտադիր բնույթին եւ ընդհուպ մինչեւ ավտոբուսներից չլիցենզավորված զբոսավարներին իջեցնելու սպառնալիքներին, դեռեւս աշխատում են չլիցենզավորված զբոսավարներ, ապա գոնե ձեւական ուշադրության չարժանացան զբոսաշրջության ոլորտում աշխատող վարորդները ո՛չ մասնագիտական հմտությունների, ո՛չ էլ նրանց առողջական վիճակի վրա մշտական վերահսկողություն սահմանելու տեսանկյունից: Մինչդեռ հայտնի են դեպքեր, երբ զբոսաշրջային ավտոբուսի ղեկին են նստում առանց համապատասխան փորձի կամ էլ սրտի կաթված տարած վարորդներ, այն դեպքում, երբ նրանք կարող են գործ ունենալ մինչեւ 50-ը հասնող մարդկային կյանքերի հետ: Փառք Աստծո, երջանիկ պատահականությամբ դեռեւս կարողացել ենք խուսափել ճանապարհատրանսպորտային լուրջ պատահարներից, բայց գոնե լրատվամիջոցներով հաղորդվող տեղեկություններն այս կամ այն երկրում տեղի ունեցած վթարների եւ դրանց հետեւանքով զոհված զբոսաշրջիկների մասին պետք է ուսանելի լինեն մեզ համար:
Թվարկված խնդիրներին կարելի է ավելացնել նաեւ այն, որ Հայաստանի կարեւորագույն թանգարաններից մեկում` Հայաստանի Պատմության թանգարանում, իսպառ բացակայում են օտարալեզու (չհաշված ռուսերենը) ցուցանակները, մի բան, որ անհնար է Արեւմուտքի նույնիսկ փոքր կարեւորության թանգարաններում, եւ որի պատճառով թանգարան առանց էքսկուրսավարի այցելող զբոսաշրջիկները (ի վերջո, էքսկուրսավարի ծառայություններից օգտվել կամ չօգտվելը զբոսաշրջիկի իրավունքն է) հայտնվում են անարդարացի պայմաններում` վճարելով մուտքի գումարը, նրանք զրկված են նվազագույն տեղեկություն ստանալու հնարավորությունից: Եթե դա արվում է թանգարանի էքսկուրսավարներին մշտապես աշխատանքով ապահովելու, հետեւաբար նաեւ՝ նրանց ծառայության դիմաց զբոսաշրջիկից գումար գանձելու նպատակով, ապա ի՞նչ անել, երբ զբոսաշրջիկների մեծաթիվ հոսքի օրերին թանգարանն ի վիճակի չի լինում տրամադրելու բավական թվով էքսկուրսավարներ:
Ցանկը կարելի է շարունակել օդանավակայանի եւ մաքսատան աշխատակիցների անբարեհամբույր վերաբերմունքի, զբոսաշրջային երթուղիներին զուգարանների եւ շատ վայրերում ճանապարհային ցուցանակների բացակայության մասին խոսելով:
Անվիճելի է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ: Սակայն պատմամշակութային հուշարձանների առկայությունը եւ նույնիսկ բազմիցս չարչրկվող 1700-ամյա քրիստոնեությունը բավարար պայմաններ չեն զբոսաշրջիկներ գրավելու համար, մանավանդ՝ զբոսաշրջային հանգստի նոր եւ զարգացող` լեռնագնացության, գյուղական զբոսաշրջության եւ այլ ձեւերի հանդեպ աճող հետաքրքրության պայմաններում:
Վերոհիշյալ բոլոր խնդիրները կարոտ են պետական վերահսկողության: Պետության ներկայությունն այդ խնդիրների լուծման մեջ պետք է արտահայտվի ոչ թե ամպագոռգոռ եւ իրականությունից կտրված հայտարարություններով կամ բարի ցանկություններով, այլ խնդիրները հետեւողականորեն կարգավորելու իրական քայլերով` պարտադիր նորմերի ներմուծումով եւ համապատասխան մարմինների շարունակական աշխատանքով: Այլապես Հայաստանի համար զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն դառնալու հեռանկարը նույնքան իրական կլինի, որքան Օստապ Բենդերի խոստացած շախմատի միջմոլորակային կենտրոնի հեռանկարը Վասյուկի գավառական քաղաքի համար:
Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
զբոսավար
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: ...ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ...ԿԱՐԿՈՒՏԻ ԵՒ ԱՆՁՐԵՒԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին՝ առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:
Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, ...Ո՛Չ ԳՈՎԱԶԴ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի ՀԱՐՈՅԱՆՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների ...ՀՈԴԱԲՈՐԲԵՐ
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական ...ՖԻԶԻԿՈՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ ...ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ
Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի ...ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «DIGITEC BUSINESS» ՖՈՐՈՒՄ
Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ...ԹԵԼ ՊԱՆԻՐՅԱՆ ԹԵՍՏԱԳԼԽԱՑԱՎԱՆՔ (ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ)
Արդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը:
...«GLOBAL BRIDGE»-ՈՒՄ
Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:
Սպասվում ...«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻՑ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԳՈՐԾԱՐՔԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող ...Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։
3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ...«ԲԼԵ՞Ֆ», ԹԵ՞ «ՊԱԴՆՈԺԿԱ»
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «... Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային ...Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵՑՆԵԼ
«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ ...ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ...ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ ...гÏÁÕÏ ÙÑÓÁÕÛÃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ ...ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում ...ԱՍԱ ԴՈՒ ԻՆՁ, ՄԱՐԻ
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին ...ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ ...
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

