
ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
- Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:

Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, մեր աշխարհին, Հայոց աշխարհին: Նրա վերջին իղձն էր՝ արժանանալ մայր հողին: Նա հարստացրեց Պանթեոնը. ննջեց Կոմիտասի, Խաչատրյանի, Շիրվանզադեի, Իսահակյանի, Թումանյանի, Սարյանի, Ներսիսյանի, Փափազյանի, Աճեմյանի կողքին: Վիլյամ Սարոյանը պատկանում է 20-րդ դարի ամերիկյան գրականության այն փայլուն համաստեղությանը, որ հայտնի է Ֆոլքների, Հեմինգուեյի, Սթայնբեքի անուններով: Դեռեւս կես դար առաջ, երբ ԱՄՆ-ում նրա գրքերը թարգմանվում էին աշխարհի շատ լեզուներով, նրա թատերգությունները ներկայացվում էին աշխարհի հայտնի բեմերում: «Մարդկային կատակերգություն» վիպակն ամերիկյան համալսարաններում նույնիսկ ուսումնասիրվում էր որպես անգլերեն լեզվի գեղեցկության դասական օրինակ: Սարոյան-գրողն այսպես է բնութագրում իրեն. «Թեեւ անգլերեն եմ գրում եւ, հակառակ նրան, որ ծնունդով ամերիկացի եմ, ես ինքս ինձ հայ գրող եմ նկատում: Գործածած բառերս՝ անգլերեն են: Միջավայրը, որ նկարագրում եմ՝ ամերիկյան: Բայց ոգին, որ թելադրում է ինձ գրել՝ հայ է: Եվ ես սիրում եմ խորապես հայ գրողների մեծ ընտանիքին պատկանելու պատիվը»:
Սարոյանի հերոսներն աշխարհին բերեցին բարություն եւ գութ: Նրա հերոսները, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա ինքը՝ հայն ու հայ գրողը՝ բարության վկաներ եղան մեր ժողովրդի համար:
Նա գրել եւ հրատարակել է հիսունից ավելի գիրք՝ վեպեր, վիպակներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ: Վիլյամ Սարոյանը գիտեր իր ժողովրդի հարատեւության դժվար պատմությունը, այդ պատմության արյունոտ հետագծի գիտակցումով էր ապրում իրական Հայաստանի հաղթանակներով: Չկա ավելի դժվար գործ, քան պարզ, ազնիվ, արձակ գրելը մարդու մասին: Սարոյանի ստեղծագործություններն իրենց մեջ կրում են միլիոնավոր հասարակ մարդկանց տառապանքը, ուրախությունն ու հույսերը: Նրա ամբողջ գրականությունը եղավ մի ծավալուն խոստովանություն իր իսկ մասին, կյանքի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, հասարակ շարքային մարդու ճակատագրի մասին: Հանուն բարօրության նա փորձեց օգնել մարդուն:
«Ես հավատում եմ մարդու բարօրությանը,- գրում է նա «Կյանքիդ ժամանակը» թատերախաղում: -Ես հավատում եմ, որ մարդու ճակատագիրն ազնիվ ճակատագիր է: Ես ատում եմ այն ուժերը, որոնք աշխատում են բնաջնջել մարդու ազնվությունը»:
Վիլյամ Սարոյանն ատում է պատերազմը, աղքատությունը, տգիտությունը, չարությունը: Հեղինակի ստեղծագործության ներքին հակասությունը բխում է չարիքի դեմ նրա մարդաբանական ըմբռնումից: Սարոյան-արվեստագետը ոչ միայն համապարփակ արվեստագետ է, այլեւ խորունկ, իմաստուն հոգեբան ու սոցիոլոգ:
Հայրենիքի զգացումը միշտ բաբախել է Սարոյանի սրտում: Նրա ընտանիքն էլ թուրքական յաթաղանից մազապուրծ ցեղասպանության մի զոհ էր, որ հեռավոր Բիթլիսից, թշվառ, օթեւան էր գտել Կալիֆոռնիայում: Հայրենիքի նվիրվածության մի դրսեւորում եղավ Սարոյանի կտակը, որով ցանկություն հայտնեց, որպեսզի իր աճյունը հանձնվի Հայաստանի հողին:
ՀՀ իշխանությունները սիրով կատարեցին Սարոյանի կտակում արված խնդրանքը: Նա եւս հանգրվանեց Պանթեոնում՝ շարունակելով մշտապես ապրել մեր ազգային Մեծերի անմահ շարքերում: Վիլյամ Սարոյանը լի էր մարդկային հոգիները բարությամբ լցնելու տիեզերական կարողությամբ: Միայն Աստծո եւ բնության ընտրյալները կարող են իրենց հոգում միատեղել ժողովրդի ապրած ողբերգությունն ու տառապանքը, բարությունն ու հանճարը: Նրա խոսքը դարձավ լույսի սերմ: Նրա իսկական հայ լինելը երեւաց հենց նրա մահով՝ հայրենի հողին խառնվելու իր վերջին ցանկությամբ: Ճակատագրով նա բաժան էր իր ժողովրդից, սակայն հոգով լցված էր հայ զավակներին միավորելու բարության ու կարոտի կամքով:
Կյանքի հակասություններն ու դժվարությունները հոգում կրող համբավավոր գրողը միշտ աշխարհին նայեց լավատես ժպիտով եւ միշտ մնաց ազնիվի շրջանակներում:
Հայոց սրբազան հողի օրհներգությունը մեր մոլորակի բոլոր անկյուններում, որտեղ հայտնվում էր այս հավերժական ուղեւորը, բարությամբ լցված գրքեր էր շաղ տալիս ամենուր: Սարոյանի էության խորքերում մեր հեթանոս նախնիների արյունն էր հոսում: Նա մեր ժողովրդի հավաքական կերպարն ու խորհրդանիշն էր, որ հիշեցնում էր մեր էպոսի հսկա հերոսներին: Նրա ծովածավալ ստեղծագործության մի մասը վերաբերում է հայ իրականությանն ու հայ մարդկանց: Ամերիկայում՝ այլազան ազգերի այդ հսկայական խառնարանում, ուր արագորեն ջնջվում են ազգային դեմք ու դիմագիծ, Սարոյանը կարողացավ անաղարտ պահել իր հայկական նկարագիրը՝ թե՛ խոսքով, թե՛ գործով, թե՛ հայկականությամբ: Իր ժողովրդի ընդերքից բարձրանալով՝ նա գնաց դեպի բոլոր ժողովուրդները՝ իր հետ դեպի համամարդկայինը տանելով հայկականը: Շրջելով աշխարհի բոլոր կողմերում՝ ճանաչեց աշխարհը, ճանաչեց ժողովուրդներին ու մարդկանց, բայց շարունակեց հավատալ իր հայտնագործած ճշմարտությանը՝ «Աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ մի բան սխալ է»:
Սարոյանի այս հայտնագործությունը սթափեցնող կանչ է մարդկությանը, պատգամ՝ շտկելու աշխարհի սխալը: Այդ կանչն իրեն ծնող մայր ժողովրդի սրտից էր բխում, եւ նա համահայկականը տարավ աշխարհի մյուս բոլոր ժողովուրդներին, համայն մարդկությանը: Եթե սարոյանական անսահման բարության ծնունդ Ջոնին, որի կերպարում գրողն իր սիրտն է դրել, այսօր մեզ հետ լիներ, զարմացած ու լայն բացված աչքերով կհարցներ. «Պապա, իսկապե՞ս նրա սիրտը լեռներում է, իսկապե՞ս նա հինգ հազար մղոն ճանապարհ է կտրել, եւ կարծո՞ւմ ես, որ նա մի օր տուն կհասնի. ինչպե՞ս կհասնի, պապա, գնացքո՞վ, նավո՞վ, թե՞...»: «Նա ծեր մարդ է, Ջոնի, նա կմեռնի...»: «Դա՞ է տուն հասնելու միակ ճանապարհը...»: «Ո՛չ, Ջոնի, դա միակ ճանապարհը չէ, կա լուսավոր մի ճանապարհ...»:
Այդ ճանապարհով էլ տուն հասավ մեծն Վիլյամ Սարոյանի սիրտը, որ հիմա հայրենի լեռներում է: Ինձ համար Սարոյան մարդն ու գրողը մնաց առեղծված: Նրա հետ հանդիպումներն ու զրույցներն անջնջելի հետք թողեցին իմ կյանքում: Երբեք չեմ մոռանա Երեւանի Պետական համալսարանում նրա հետ հանդիպման եւ զրույցի պահերը: Այսօրվա պես թարմ հիշում եմ առաջին հարցը, որ տվեց ինձ.
- Ուսկի՞ց կուգաս, բնիկ որտեղացի՞ ես, ազգանունդ ինչպե՞ս է:
Նրա համար մարդու ակունքը շատ կարեւոր եւ հատուկ իմաստ ուներ: Ակունքը հոգեկան զորեղություն է: Առանձնապես տպավորիչ էին այն հարցադրումներն ու դիտարկումները, որ նա անում էր ժողովրդական երգերի եւ վերջիններիս՝ գրականության ու երաժշտության համար ունեցած բարերար ազդեցության առումով: Նրա նուրբ ու իմաստալից դիտարկումները հիշեցնում էին Թումանյանի եւ Կոմիտասի համապատասխան մտքերը ժողովրդական երգերի բանաստեղծական լեզվի, արվեստի ու մեղեդու բարձր արժանիքների, նրանց բուն ազգային-ժողովրդական ոճի ու ոգու մասին:
«Գութանի գովքը» Վասպուրականի նշանավոր երգի մասին Սարոյանը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Մեծ խորհուրդ կա այդ երգի մեջ, մեծ իմաստություն, աշխարհք գութանով կապրի, այսինքն՝ հողով: Գրող պետք չէ, որ կտրվի իր հողեն»:
Սարոյանը, լսելով հանրահայտ «Որսկան ախպերը», նշել է, որ այդ երգը ժամանակակից երաժշտության մեջ պահում է ազգային ոգու եւ ձեւի արմատավորման դրական փաստ:
«Արամ Խաչատրյանը ընտրեց մեր ժողովրդական երգեր, դրավ ուր նորոգված երգերուն մեջ եւ մյուզիքի մեջ: Ատի հարմար բան է: Ատի գործածել է մեր արմատներ»,- ասել է Վ. Սարոյանը:
Վ. Սարոյանի գրական ճաշակին ու հակումներին հարազատ են հայ ժողովրդական առած-ասացվածքները, առակները, մանրապատումները: Դրանց մեջ նա տեսել եւ սիրել էր ժողովրդի հոգին, մտածողությունը, հումորը, որոնց մեջ մեծ իմաստություն կա: Հայկական կյանքը եւ հայ ժողովրդական բանարվեստը, անցնելով Սարոյանի ստեղծագործական շղթայի միջով, ներթափանցել են նրա գրական երկերի մի զգալի մասի հյուսվածքի մեջ: Ուշագրավ են ազգային թեմաներով գրված նրա մի շարք ստեղծագործություններ, որոնցում գործող անձինք, հերոսները հայ մարդիկ են՝ իրենց կենցաղով ու հոգեբանությամբ:
Այդպիսի ստեղծագործություններից են «Իմ սիրտը լեռներում է» թատերգությունը, «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» եւ «Շինականը» պատմվածքները, «Առակ իններորդ» նովելը: Այս շարքը լրացնում է Սարոյանի «Ես ինքս երկրի վրա», «Հայը եւ հայը», «Ուզենք-չուզենք՝ հայ ենք», «Հայաստանի Անդրանիկը», «Հայ գրողները», «Արամ Խաչատրյան» ստեղծագործությունները: Վերջիններիս մեջ իր ազգային թեմաներով, գործող հայ անձանցով ու հերոսներով աչքի է ընկնում «Անունս Արամ է» խորագրով ժողովածուն:
«Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել հայությունից դուրս: Սա ինձ համար այնքան հիմնական է, որքան առաջին կայծը կյանքի: Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երեւանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ, ամեն տեղ նույն մարդն եմ, եւ որտեղի մասին ալ գրեմ, նույնը պիտի գրեմ»,- գրել է Վ. Սարոյանը:
Վիլյամ Սարոյանը մշտապես պահպանեց իր ազգային բացառիկ դիմագիծը, աշխարհին նայեց հայի աչքերով, իր ստեղծագործություններում արմատավորեց հայկականությունը:
- Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՕՇԱԿԱՆՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Հայրենի գյուղում՝ Օշականում կատարած գողությունը Յուրիկ Ստեփանյանին հանգիստ չէր տալիս: Հետո այլ գողություններ էլ էր կատարել, բայց դրանք այն հետքը չէին թողել Յուրիկի հիշողության մեջ, ինչպես՝ օշականյան դրվագը: ...ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրատարում մայիսի 13-ին` ժամը 10:35-ին, հայտնաբերվել է դիակ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ...ԿԱՐԿՈՒՏԻ ԵՒ ԱՆՁՐԵՒԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հանրապետությունում մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտի եւ մայիսի 13-ին՝ առատ ձյան հետեւանքով մասամբ վնասվել են Տաշիր քաղաքի Անի թաղամասի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ շենքերի, Դպրոցի փողոցի 10-րդ, ...ՀԵՌԱՑԱՎ՝ ՍԻՐՏԸ ԹՈՂԱԾ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ
Ես շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն:
Վիլյամ Սարոյան
Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, ...Ո՛Չ ԳՈՎԱԶԴ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անի ՀԱՐՈՅԱՆՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» ...ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՐՏՈՒԱԼԱՑՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների ...ՀՈԴԱԲՈՐԲԵՐ
Ըստ վիճակագրական տվյալների` մարդկության մոտ 3 տոկոսը տառապում է տարբեր ծագման հոդային հիվանդություններով: Դրանց մի մասն արտահայտվում է բորբոքական (հոդաբորբեր), մյուս մասը` նյութափոխանակային կամ կազմափոխական ...ՖԻԶԻԿՈՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴԸ
Ամերիկահայ ֆիզիկոս Ջորջ Աշկարը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղցկեղը բուժելու համար հարկավոր է բուժել հիվանդության պատճառը, ոչ թե դրա հետեւանքը: Ըստ նրա` այս հիվանդությունը հարկավոր է բուժել ոչ ...ՄԻԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ
Երեկ մեկնարկած «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության եւ ինովացիայի երկօրյա համաժողովի» ընթացքում հիմնականում արծարծվել են Հայաստանում ՏՏ մրցունակության խթանմանը, ՏՏ կլաստերի ...ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է «DIGITEC BUSINESS» ՖՈՐՈՒՄ
Ներքին եւ արտաքին բիզնեսի տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ «DigiTec Business» ֆորումը կանցկացվի հունիսի 26-27-ը: Այդ մասին երեկվա ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ...ԹԵԼ ՊԱՆԻՐՅԱՆ ԹԵՍՏԱԳԼԽԱՑԱՎԱՆՔ (ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ)
Արդեն երկրորդ տարին է՝ բուհական ընդունելության՝ հայոց լեզվի եւ գրականության քննական նոր կարգ է մտցվել՝ ըստ որի փոխվել են թե՛ քննության անցկացման եղանակը, թե՛ քննական առարկայի ընդգրկած նյութն ու ծավալը:
...«GLOBAL BRIDGE»-ՈՒՄ
Արսեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Global Bridge» ուսումնական կենտրոնի առաջարկած փաթեթներից օգտվողների համար 2008թ. ամառային ծրագիրը բուռն է լինելու: Ուսումնական կենտրոնն առաջարկում է համատեղել ուսումը, ճանապարհորդությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈ՞Ն
Վերջին ժամանակների տենդենց է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը տարածաշրջանային կարեւորություն տալը` Հայաստանը հռչակելով ընդհուպ մինչեւ տվյալ ոլորտի տարածաշրջանային կենտրոն:
Սպասվում ...«ԽԵՂՃ ՀԱՍՈ...»
(Լուսո` լրագրող Լուսինե Ստեփանյան: Հասո` «168 Ժամում» տպագրված սոցիալական նյութերից մեկի հերոսուհին):
Հոգեկան հիվանդություն ունեցող անտուն Հասոն, որն՝ իր մասին թերթում տպագրվելուց հետո ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ԲՅՈՒՋԵԻՑ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակությանը պարբերաբար հիշեցնում է իր մասին: Դա սովորաբար կատարվում է այն պահին, երբ տնտեսական կյանքում արտառոց միջադեպեր են գրանցվում: Մայիսի սկզբին ...ՀԵՐԹԱԿԱՆ ՄՇՈՒՇՈՏ ԳՈՐԾԱՐՔԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի երբեմնի քիմիական արդյունաբերության հսկան ու հպարտությունը, իսկ ներկայումս՝ որոշ պաշտոնյաների համար հարստանալու միջոց դարձած «Նաիրիտ» գործարանը շարունակում է մնալ հասարակության ուշադրության ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վահան ԻՇԽԱՆՅԱՆ
Պատմական շենքը՝ որպես կռվախնձոր իտալացի հյուպատոսի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ Կողբացի 22 հասցեում 1898թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող ...Ո՞Ի, ԵՆ ՊԵՏՔ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ծանոթներիցս մեկը վերջերս ցավակցական հեռագիր էր ուղարկել Վայոց ձորի մարզում ապրող իր բարեկամներին։ Հետո պարզվել էր՝ հեռագիրը տեղ չի հասել։
3 անգամ նույն հասցեով հեռագիր էին ուղարկել, սակայն դրանք ճանապարհին ...«ԲԼԵ՞Ֆ», ԹԵ՞ «ՊԱԴՆՈԺԿԱ»
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հերթական «հերոսությունն» իշխանություններն արդարացրեցին: «... Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային ...Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵՑՆԵԼ
«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ
Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ ...ՀԵՏԵՒԵԼՈՒ ԵՆ
«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ ...ՇԵՆՔ Է ՈՒԶՈՒՄ
«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ...ԱՆՀԱՐԿԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով գնաճի թեմային, ասաց, թե ՀՀ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի երկրում առկա սպեկուլյատիվ ...гÏÁÕÏ ÙÑÓÁÕÛÃ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ ...ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում ...ԱՍԱ ԴՈՒ ԻՆՁ, ՄԱՐԻ
Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին ...ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին...»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ ...
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԾԻԾԱՂԵԼԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

