
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, որոնք մեծ ներդրում են ունեցել ինչպես Շուշիի ազատագրման, այնպես էլ Ղարաբաղյան պատերազմի գործում ընդհանրապես: Հաշվի առնելով այս հանգամանքը, երեկ «Եռաբլուրում» ու «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած տոնակատարություններին մասնակցող պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են նրանք գնահատում այն, որ Շուշիի ազատամարտի հերոսներն այսօր կալանավորված են եւ չեն կարողանում հավուր պատշաճի նշել իրենց հաղթանակը:
Տիգրան Թորոսյան, ԱԺ նախագահ. «Շատ ցավալի է, որովհետեւ, կարծում եմ` մարդիկ Շուշիում եւ մնացած բոլոր ճակատներում կռվել են հանուն մեր հայրենիքի, իսկ նրանց նկատմամբ պետք է շատ զգույշ վերաբերմունք ունենալ: Մի բանը մյուսով բացատրել չի լինում, կուզենամ, որ ի վերջո ամեն ինչ նորմալ ավարտվի, եւ մեր ընկերները, մեր ազատամարտիկներն այսուհետ բավարարվեն իրենց ունեցած մեծ վաստակով: Քաղաքական խնդիրները նրանց համար չեն: Իրենք Շուշիում կամ այլուր քաղաքական խնդիրներ չէին լուծում: Ափսոս է, որ ճակատում ունեցած մեծ ծառայությունների պարագայում լինում են իրավիճակներ ու իրադարձություններ, որոնք ինչ-որ չափով ստվեր են գցում այդ մարդկանց անցած ճանապարհի վրա: Պիտի մաքրել այդ ստվերը, եւ նրանք պիտի հարազատ մնան այն նպատակներին, հանուն որի կռվել ու հաղթել են»:
Արամ Սարգսյան, Հանրապետություն» կուսակցության նախագահ. «Կարծում եմ` դա այսօրվա իշխանությունների բարոյահոգեբանական իրավիճակի հետեւանք է, բարոյամտավոր ունակության արդյունք է: Դրանով իշխանության ու հասարակության մեջ եղած անջրպետն էլ ավելի են խորացնում: Առավելեւս, երբ այս օրերին նույնիսկ դատավարություններ էլ են դնում: Պրիմիտիվ բան է, չհասկանալ չի կարելի»:
Սամվել Նիկոյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար. «Եթե զուտ բարոյական առումով եք ասում, իհարկե, լավ չեմ զգում, եթե իրավական առումով եք ասում` այնտեղ յուրաքանչյուրի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական: Ես կուզենայի, որ չլիներ այն ամենն, ինչը հիմք հանդիսացավ կալանավորման համար: Այո, այդ մարդիկ պատերազմի ժամանակ հերոսական ջանքեր են գործադրել ու մոտեցրել հաղթանակը: Նրանք հերոսներ են, ես ընդունում եմ, բայց, միեւնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ դա արել են հանուն Հայաստանի եւ հանուն հայրենիքի: Ես կարծում եմ, որ կլինի անաչառ մոտեցում, եւ յուրաքանչյուրը պատասխան կտա միայն իր արածի համար: Ես չեմ կարծում, որ որոշ ժամանակ անց կկարողանաք մեկին մատնանշել, ով չարած մեղքերի համար պատասխան է տվել»:
Մանուշակ Պետրոսյան, Համաժողովրդական շարժման անդամ. «Դա իշխանությունների խայտառակությունն է, իշխանությունների ամոթն է: Նաեւ մեր պատմության խեղաթյուրումը` իբր թե ՀՀ իշխանությունները դեմ են եղել Շուշիի ազատագրմանը: Մեր ազատամարտիկներին անվանում են «ասֆալտի ֆիդայիներ»: Թե՛ մարդկային, թե՛ նյութական այնպիսի միջոցներ էին անհրաժեշտ այդ պատերազմը հաղթելու համար, որ տրամաբանող մարդը չի կարող չմտածել, որ Հայաստան պետությունն է եղել ԼՂՀ թիկունքում կանգնած: ՀՀ ազատամարտիկներն էին այնտեղ արյուն թափում, ամբողջ թիկունքն էր ապահովում, նաեւ մեր ժողովուրդն էր կրում զրկանքները` ամեն ինչ դեպի Ղարաբաղ ուղղելով: Սա լավ առիթ է, եւ ես ուզում եմ ասել, որ մեր ազատամարտի տարիների հետ կապված այդ ցուրտ ու մութ տարիները մտցրեցին, եւ մարդկանց թվում է, թե Տեր-Պետրոսյանին են դրանով ուզում նսեմացնել: Նրա ղեկավարման տարիներն էին ուզում այդպես որակել, բայց իրականում դա լուրջ ոտնձգություն էր ԼՂ ազատամարտի համար մեր ողջ ժողովրդի զոհողություններին: Բայց, միեւնույն է` այդ օրերի ճիշտ պատմությունը գրվելու է հայոց պատմության մեջ»:
Վլադիմիր Գասպարյան, Ռազմական ոստիկանության պետ. «Ես զինվորական եմ եւ հեռու եմ քաղաքականությունից, դիմեք դատախազին ու քաղաքական գործիչներին: Ես զերծ եմ մնում քաղաքական գնահատականներ տալուց»:
Ի դեպ, Վ. Գասպարյանը հետո նաեւ ավելացրել է, որ հետընտրական իրավիճակը հայ ժողովրդի համար «ամոթ» էր:
Վարդան Գրիգորյան, ԺՈՒԿ փոխնախագահ. «Ցավոք սրտի, հայ ժողովուրդն իր պանծալի զավակներին վերջին տարիներին դադարեց գնահատել: Այն, ինչ կատարվեց Շուշիի ազատագրման հերոսների` Ժ. Սէֆիլյանի հետ, դատապարտելի է: Այս իշխանությունները զնդանում պահելով մեր ազատամարտիկներին` ուզում են սրբագրել պատմությունը, եւ, ցավոք սրտի, իրենց չկատարած «քաջագործությունները» ներկայացնել որպես սեփական հաղթանակներ»:
Աղվան Վարդանյան, ՀՀ Սոցիալական ապահովության նախարար, ՀՅԴ անդամ. «Շատ դժվար է երկու տարբեր մտքեր կապել իրար: Տասնյակ-հազարավոր մարդիկ մասնակցել են Արցախի ազատամարտին, եւ հազարավորները մասնակցել են Շուշիի ազատամարտին: Եվ դա չի կարող նշանակել, որ նրանցից որեւէ մեկը չի կարող հայտնվել բանտում: Դա արդեն իրավական հարթության խնդիր է: Բնականաբար, կա նախաքննություն, եւ իրավապահ մարմինները պետք է այդ հարցերի պատասխանը տան: Անբնական որեւէ բան չեմ տեսնում: Տարիներ առաջ, 10 տարի առաջ եւս եղել են դեպքեր, երբ ազատամարտիկները հայտնվել են բանտում»:
Ստեփան Դեմիրճյան, ՀԺԿ նախագահ. «Շատ բացասական եմ գնահատում, մեր հիմնական պահանջներից մեկն է` շուտ ազատել բանտարկյալներին եւ վերջ տալ այս հետապնդումներին: Այսօր այս պատերազմի զոհերի հիշատակը մենք պետք է հարգենք գործերով` կերտենք ժողովրդավարական ուժեղ պետություն, որը կապահովի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքը»:
Ավետ Ադոնց, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր. «Եկեք նրանց կալանավայրում գտնվելը չկապենք այսօրվա հետ, եւ ձեր հարցադրման հետ ես սկզբունքորեն համաձայն չեմ: Եթե այսօր Շուշիի ազատագրման օրն է, ապա դա չի նշանակում, որ այդ հարցը պետք է բարձրացնել եւ այսօրվա հետ կապել: Եթե մարդ կատարել է հանցագործություն, պետք է պատիժ կրի: Երկու կարծիք չկա»:
Հրաչյա Սարգսյան, «Նոր Ժամանակներ» կուսակցության վարչության անդամ. «Ես ցավով եմ դա մտաբերում եւ դատապարտում եմ այն անձանց, պետական այրերին, ովքեր նման բանը հանդուրժում են: Դա նախեւառաջ հարված է այն հոգեմտածողությանը, այն տրամադրություններին, որոնք խիստ անհրաժեշտ են հայ ժողովրդին այս կիսապատերազմական իրավիճակում: Այս առումով նման հերոսների նկատմամբ այդպիսի փոքրոգի վերաբերմունքը դատապարտելի է»:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ «ԵՐԱԶՆԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ
Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, ...ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԴԵՐԸ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 - 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ ...ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:
Բայց 2007թ. ...ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 363 հազար լիտր օղի, առկա ռեսուրսների ընդհանուր քանակը կազմել է 4 մլն 459.7 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 21 մլն ...«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
1
Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկներն ամենեւին չեն համապատասխանում առկա մասնագիտական ներուժին:
Օրինակ` մայրաքաղաքի համատարած շինարարության ֆոնին` փնտրվում են արհեստավորներ, որակյալ ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:
- Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ
Մայիսի 8-ի տվյալներով, նախորդ ամսվա նույն օրվա համեմատությամբ, հանրապետության շուկաներում գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից զգալիորեն նվազել են կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԼՔԵ՞Ր
Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ ...ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՀայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու ...ՉՍՏԱՑՎԵՑ. ԻՆՉՊԵՍ ԵՒ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 333.6 մլրդ դրամ կամ 1082.9 մլն դոլար: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 72.3 մլրդ դրամ կամ 234.7 մլն դոլար, ...ԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական ...ԿՐԿՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն ...ԲԱՐՈԶՈՆ ՄՏԱՀՈԳ Է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու ...ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՇՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը:
Վաղ առավոտյան «Հաղթանակ» ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, ...ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՈՉ ԱՋ, ՈՉ ՁԱԽ
Երեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԵՆԻՆ
Վերջերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն «ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել «Վեբ» եւ «Արմինկո» պրովայդեր-ընկերությունների ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ԵԴ
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: ...ԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ...ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ ...«ԲԱՆՏԻ ՊՈՒՏՅՈՎԿԱ»
Մայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ...ԲՈՒՇԸ ԽՆԴՐԵԼՈՒ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում ...ԷԼԻ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ
Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ ...ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Վրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆ«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

