
ԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
- Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսը նախագահական ընտրությունների ավարտից ընդամենը հաշված ժամեր անց հրապարակեց առաքելության նախնական զեկույցը: Այդ փաստաթղթում, ի զարմանս միջազգային դիտորդական հենց այդ առաքելության հետ լրջագույն հույսեր կապող ընդդիմության, արձանագրվեց մի դրույթ, որը խորը հիասթափություն առաջացրեց արմատական ընդդիմության ճամբարում: Զեկույցում ընտրական գործընթացների վերաբերյալ տեղ գտած «Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշերի համաձայն» եզրակացությունը միանգամից խառնեց ընդդիմության խաղաքարտերը, բայցեւ բացահայտեց արեւմտյան կառույցների հետընտրական իրական նպատակները: Այդ օրվանից սկսած՝ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքներում եւ մամուլում Արեւմուտքն ու միջազգային վերոնշյալ կառույցները սկսեցին մեղադրվել «երկակի ստանդարտներով» առաջնորդվելու, «ռասիզմ եւ ֆաշիզմ» խրախուսելու, «Հայաստանում նոր Սադամ Հուսեյնի» ձեւավորմանն աջակցելու եւ այլ ծանր մեղքերի մեջ: Արեւմուտքի նկատմամբ կարծր վերաբերմունքն էական փոփոխության չենթարկվեց նաեւ ԵԽ ԽՎ-ի` հայաստանյան հետընտրական գործընթացներին վերաբերող թիվ 1609 հայտնի բանաձեւի ընդունումից հետո: Նույնիսկ հակառակ միտումը նկատվեց. Լեւոն Տեր-Պետրոսյանի Համաժողովրդական երկրորդ կոնգրեսում տրված բնորոշմամբ «փաստաթղթից փաստաթուղթ թափառող այն չարաբաստիկ ձեւակերպումը», որ «ընտրությունները հիմնականում անցկացվել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ չափանիշերի համաձայն», ոչ միայն, փաստորեն, «միանգամից եւ անվերապահորեն լեգիտիմացրեց Հայաստանում անցկացված խայտառակ ընտրությունները», այլեւ, ըստ էության, հիմնավորեց հետընտրական շրջանում իշխանությունների բռնի գործողությունները: Ու թեեւ տրված քաղաքական գնահատականների առումով Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի «հակաարեւմտյան» հատվածն առաջին հայացքից առանձնապես չէր տարբերվում մինչ այդ հնչած գնահատականներից, այնուհանդերձ, ելույթում կար մի շեշտադրում, որը թերեւս առանձին ուշադրության է արժանի: Բանն այն է, որ իր խոսքում Լ. Տեր-Պետրոսյանն առանձնակի անհրաժեշտ համարեց նշել, թե «արեւմուտք» ասելիս՝ կոնկրետ ում նկատի ունեն արմատական ընդդիմության առաջնորդները: «Արեւմուտք ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ եվրոպական կազմակերպությունները, Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, որոնց անդամակցել է Հայաստանը եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը՝ հնարավորինս կոնկրետացնելով ընդդիմության քննադատության «թիրախը»: Կարծես միայն «ձեռքի հետ» արված այս պարզաբանումն ավելի քան հետաքրքրական երանգներ է հաղորդում ընդդիմության աշխարհաքաղաքական նախապատվություններին: Առաջին հստակեցումն, ըստ էության, առնչվում է ԱՄՆ-ին: Լ. Տեր-Պետրոսյանը, ինչպես կասեր Վ. Պուտինը, որոշեց «կոտլետներն առանձնացնել ճանճերից»` ԱՄՆ-ը պարզապես տարանջատելով Եվրոպայից: Սակայն չափից դուրս պարզունակ կլիներ մտածել, որ ԱՄՆ-ին այսպիսի «քարտ բլանշ» մատուցելը պայմանավորված է միայն ՀՀ անցած ընտրական գործընթացների եւ հայաստանյան նոր վարչախմբի հանդեպ ԱՄՆ վարչակազմի դրսեւորած համեմատաբար ավելի հետեւողական եւ շարունակական կոշտ դիրքորոշմամբ: Առավել եւս, որ ամերիկյան դիրքորոշումներն ընտրությունների վերջնական արդյունքների փաստացի ճանաչման առումով առանձնապես չեն տարբերվում նույն եվրոպական կառույցների մոտեցումներից: Այս պարագայում իրականությանն ավելի մոտ են այն վերլուծությունները, որ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունը, մշտապես քննադատական ճնշման տակ պահելով եվրոպական կառույցներին, միաժամանակ՝ աշխարհաքաղաքական այլընտրանքային կամուրջներ է գցում արեւմտյան բեւեռի մյուս թեւի` ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ, Լ. Տեր-Պետրոսյանը չի թաքցնում, որ ի վիճակի է որոշակի ազդեցություն ունենալ նաեւ ամերիկյան տնտեսաքաղաքական դիրքորոշումների վրա: Դրա վառ ապացույցն է ընդդիմադիրների վերջին կոնգրեսում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կոչն ԱՄՆ կառավարությանը՝ չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, թե Լ. Տեր-Պետրոսյանի այս քայլը զուտ ներքին սպառողին է ուղղված եւ միտված է երկրի ներսում լրացուցիչ քաղաքական եւ PR դիվիդենտներ ձեռք բերելուն: Սակայն, կարծում ենք, որ «ամերիկյան դաշտում» խաղացող ընդդիմության առաջնորդն իր այդ կոչով անգնահատելի ծառայություն մատուցեց նաեւ ԱՄՆ վարչակազմին: Վերջինս հիանալի հնարավորություն ստացավ, ինչպես ասում են, «սեփական դեմքը պահպանելով» եւ ընդառաջելով «համաժողովրդական շարժման հորդորներին»՝ վերադառնալ Հայաստան` ընդ որում, որոշ չափով ամրապնդելով նաեւ իր քաղաքական ազդեցությունը հայաստանյան գործընթացների վրա: Հայաստան վերադառնալու համար այդ հարմար առիթը թույլ է տալիս ամերիկացիներին գոնե տնտեսական առումով ինչ-որ չափով այլընտրանք հանդիսանալ ռուսաստանյան ռազմաքաղաքական ազդեցությանը: Առավել եւս, որ նույնիսկ Հայաստանի վրա տնտեսապես ներազդման տեսանկյունից վերջին շրջանում որոշակի մրցակցություն է նշմարվում: Պատահական չէ վերջին երկու ամիսներին նկատվող աշխուժությունը հայ-չինական, հայ-ռուսական, հայ-իրանական եւ արաբական աշխարհի հետ տնտեսական համագործակցության ասպարեզում:

Սակայն արմատական ընդդիմության աշխարհաքաղաքական նախապատվություններն ամենեւին էլ չեն սահմանափակվում միայն Լ. Տեր-Պետրոսյանի «թեթեւ ձեռքով» «Արեւմուտքից պոկված ԱՄՆ-ով»:
Հետաքրքրական է, որ անընդհատ մեղավորներ փնտրելով Եվրոպաներում՝ Լ. Տեր-Պետրոսյանը միաժամանակ նաեւ շարունակում է քննադատությունից դուրս պահել Հայաստանի ներկա եւ նախկին վարչախմբերի «ռազմավարական դաշնակից» համարվող ՌԴ ղեկավարությանը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահի հակաեվրոպական ելույթները (ի դեպ, ինչպես եւ վրացական ընդդիմության ելույթները) եւ, մասնավորապես, ԵԱՀԿ գործունեությանը վերջին ամիսների ընթացքում տված գնահատականները զարմանալիորեն համահունչ են ռուսաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից նույն կառույցներին հասցեագրված քննադատություններին: Համեմատության համար հիշեցնենք, որ դեռեւս 2004 թվականից սկսած՝ Ռուսաստանը ԵԱՀԿ-ն բնութագրում է որպես «առանձին պետությունների եւ խմբավորումների հետաքրքրությունները սպասարկող գործիք»: ՌԴ Արտգործնախարարությունը նույնիսկ մի ծրագիր ներկայացրեց, որը կոչվում էր «ԵԱՀԿ-ի բարեփոխումների ճանապարհային քարտեզ»: ՌԴ-ն եւ նրա «ռազմավարական դաշնակից» հանդիսացող ԱՊՀ երկրները (ներառյալ՝ Հայաստանը) 2007 թվականին ԵԱՀԿ բանաձեւի նախագիծ էին ներկայացրել, որով պետք է սահմանափակվեին ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի գործառույթները, քանի որ նրա աշխատանքներում գերիշխում են «երկակի ստանդարտները», «անսկզբունքայնությունը», «առանձին երկրների առանձնահատկությունները եւ առկա իրողությունները անտեսելը» եւ այլն: Իսկ ահա ինչպես է բնութագրում նույն կառույցների գործունեությունն արեւմտամետի համբավ ունեցող Լ. Տեր-Պետրոսյանը. «Տրամաբանությունը հուշում է, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ, այն է` ապահովել նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները եւ քաղաքացիական իրավունքները: Դժբախտաբար, փորձը ցույց է տալիս, որ նշված կազմակերպությունները թերանում են թե՛ Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու եւ թե՛, մանավանդ, մեր ժողովրդի առջեւ իրենց պարտավորությունները կատարելու հարցում»: Այսպիսով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդը ոչ միայն շարունակում է պահպանել չեզոք վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, այլեւ, գուցե, կամա թե ակամա, Ռուսաստանի ղեկավարության «ջրաղացին ջուր է լցնում»: Հետաքրքիր է, որ գրեթե նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ-ի պարագայում: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ այլեւս «դավաճան» Արեւմուտքին չպատկանող ԱՄՆ-ը այսօր ոչ միայն քաղաքական եւ իմիջային դիվիդենտներ է ձեռք բերել, այլեւ ինքնուրույնության ձգտող ու աշխարհաքաղաքական լուրջ գործոն դարձած եվրոպացիներին իրենց «տեղը դնող» դաշնակից` ի դեմս հայաստանյան արմատական ընդդիմության: Այսպիսով՝ չի բացառվում, որ հայաստանյան արմատական ընդդիմությունն ուրվագծեց այս փուլի համար նաեւ իր աշխարհաքաղաքական հիմնական «վեկտորները», որոնք տեղավորվում են բարեկամ ԱՄՆ-ի եւ առնվազն ոչ հակառակորդ Ռուսաստանի շահերի համադրման տիրույթում: Ինչ վերաբերում է «վստահությունը կորցրած» եվրոպական կառույցներին, ապա նրանց նկատմամբ գոնե առնվազն մինչեւ ԵԽ ԽՎ հունիսյան Վեհաժողովը, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը կշարունակի դրսեւորել կոշտ դիրքորոշում (Եվրոդատարան մտնելուց առաջ դա ամենեւին էլ ավելորդ չէ), իսկ ԱՄՆ-ի եւ մասամբ Ռուսաստանի նկատմամբ հրապարակավ արտահայտվող բարյացակամ վերաբերմունքը կներկայացվի որպես այլընտրանք «վարկաբեկված» եվրոպական կառույցներին:
- Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ «ԵՐԱԶՆԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ
Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, ...ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԴԵՐԸ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 - 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ ...ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:
Բայց 2007թ. ...ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 363 հազար լիտր օղի, առկա ռեսուրսների ընդհանուր քանակը կազմել է 4 մլն 459.7 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 21 մլն ...«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
1
Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկներն ամենեւին չեն համապատասխանում առկա մասնագիտական ներուժին:
Օրինակ` մայրաքաղաքի համատարած շինարարության ֆոնին` փնտրվում են արհեստավորներ, որակյալ ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:
- Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ
Մայիսի 8-ի տվյալներով, նախորդ ամսվա նույն օրվա համեմատությամբ, հանրապետության շուկաներում գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից զգալիորեն նվազել են կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԼՔԵ՞Ր
Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ ...ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՀայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու ...ՉՍՏԱՑՎԵՑ. ԻՆՉՊԵՍ ԵՒ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 333.6 մլրդ դրամ կամ 1082.9 մլն դոլար: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 72.3 մլրդ դրամ կամ 234.7 մլն դոլար, ...ԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական ...ԿՐԿՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն ...ԲԱՐՈԶՈՆ ՄՏԱՀՈԳ Է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու ...ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՇՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը:
Վաղ առավոտյան «Հաղթանակ» ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, ...ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՈՉ ԱՋ, ՈՉ ՁԱԽ
Երեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԵՆԻՆ
Վերջերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն «ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել «Վեբ» եւ «Արմինկո» պրովայդեր-ընկերությունների ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ԵԴ
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: ...ԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ...ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ ...«ԲԱՆՏԻ ՊՈՒՏՅՈՎԿԱ»
Մայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ...ԲՈՒՇԸ ԽՆԴՐԵԼՈՒ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում ...ԷԼԻ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ
Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ ...ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Վրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

