
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
- - Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:

- Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից բխող իրատեսական ծրագիր է: Ծրագիրը համապարփակ է, ներառում է ոչ միայն գյուղմթերքների արտադրության զարգացման, այլեւ դրանց վերամշակման եւ իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Կարեւոր է, որ կառավարությունը նպատակ է դրել զարգացնել հանրապետության ագրարային հատվածը, բարձրացնել նրա արդյունավետությունը, Գյուղատնտեսության նախարարությունը զգալի աշխատանք է կատարել ծրագրի իրականացման ուղղությամբ: Մասնավորապես հացահատիկի եւ եգիպտացորենի արտադրության կոնկրետ ծրագիր է մշակվել, որպեսզի ցորենի արտադրությունը հասցվի տարեկան 350.000 տոննայի: Նախատեսված է նաեւ եգիպտացորենի նոր սորտերի ներդրում: Ծրագրվում է դա իրականացնել համապատասխան բնակլիմայական գոտիներում եւ հասնել դրական արդյունքների: Իմ կարծիքով, սա Հայաստանի գյուղատնտեսության զարգացման միայն առաջին փուլի ծրագիր է: Դրա իրագործումից հետո էլ լուրջ աշխատանքներ կան անելու, որոնք կբերեն Հայաստանի հողային եւ ջրային ռեսուրսների առավելագույն օգտագործման:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված առաջին անհրաժեշտության սննդամթերքի այսպիսի թանկացումը:
- Համաշխարհային տնտեսական ճգնաժամի միտումներով, որն ունի երեք հիմնական բաղադրիչ: Դրանցից գլխավորը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, հաջորդը` վառելիքաէներգետիկ ճգնաժամը եւ, որպես դրանց հետեւանք` պարենային ճգնաժամը: Գլոբալ առումով խնդիրն այն է, որ քաղաքակրթությունը զարգանում է, բայց վատ է կառավարվում եւ արդյունքում իր ետեւից թողնում անապատներ: Սա անհերքելի փաստ է: Այսօր մարդը ստեղծել է բնության վրա ներգործելու եւ բնական ռեսուրսներ կորզելու հուժկու միջոցներ, որոնց կիրառման արդյունքում խաթարվում է բնական հավասարակշռությունը: Այսօր մարդու գործունեության արդյունքում առկա է հիմնական ռեսուրսների` վարելահողերի, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների կտրուկ նվազում, որոնք մեծ մասամբ չվերականգնվող ռեսուրսներ են: Սպառման ծավալների զգալի մեծացումը դեմոգրաֆիկ բումի արդյունք է: Եթե 1950-ականներին մոլորակի վրա բնակվում էր 2 մլրդ մարդ, այժմ այդ թիվը անցնում է 6 մլրդ-ից: Ամեն տարի երկրի բնակչությունը աճում է 82 մլն-ով, այսինքն` ժամանակակից Գերմանիայի բնակչության չափ: Նավթի եւ գազի ռեսուրսների նվազման հետեւանքով հիմնական պարենային ապրանքները` հացահատիկը, շաքար պարունակող սննդամթերքները սկսել են օգտագործվել սպիրտի արտադրության համար, որ փոխարինեն վառելիքին: Այս ամենը նվազեցնում է պարենի պաշարները:
- Գուցե նաեւ այն պատճառով, որ մարդկությունը սպառման կուլտուրայի պակա՞ս ունի:
- Իհարկե: Ժամանակի հետ փոխվել է մարդկության մեծամասնության ճաշակը, համապատասխանաբար աճել են պահանջները: Բերեմ կենցաղային մի փոքր օրինակ. որոշ մարդիկ գնում են ռեստորան, պատվիրում են 2-3 ճաշատեսակ: Առաջինը ուտելուց հետո գրեթե կշտանում են, բայց եթե նրանցից մեկը առաջարկում է մյուս երկու կերակրատեսակներից հրաժարվել, մյուսն անպայման առարկում է, թե ոչինչ` թող բերեն` մնա սեղանին: Սա սպառման կուլտուրայի պակասի եւ պարենի անտեղի վատնման պարզ դրսեւորում է: Սա նաեւ բարոյական չէ, երբ աշխարհում միլիոնավոր մարդիկ քաղցած են, իսկ որոշ մարդիկ վատնում, փչացնում կամ թափում են պարենը, նույնիսկ հացը, որն աշխարհի հիմքն է:
- Այսինքն՝ սննդամթերքների գները հետագայում էլ անշեղորեն աճելո՞ւ են:
- Այո, որովհետեւ դա շուկա է: Եթե պահանջարկը կա, եւ արտադրելու ծախսերը աճում են, գների շարունակական աճն անխուսափելի է: Դրա համար էլ պետությունները պարենային ռեսուրսների ապահովման համար վերահսկողություն պետք է իրականացնեն եւ տնտեսական ոլորտում համապատասխան կարգավորող քայլեր ձեռնարկեն: Մասնավորապես գյուղատնտեսության սուբսիդավորման միջոցով, որը կիրառվում է շատ վաղուց աշխարհի բազմաթիվ երկրներում: Օրինակ` դեռեւս 20 տարի առաջ ԱՄՆ-ում գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծավալը տարեկան կազմում էր ավելի քան 50 մլրդ դոլար: Հայաստանի կառավարության կողմից ընդունված ծրագրում առաջին անգամ սուբսիդավորման սկզբունքն ամրագրված է: Սա շատ կարեւոր քայլ է, որը գյուղի եւ գյուղացու հանդեպ հոգատարության դրսեւորում է նշանակում:
- Ինչպիսի՞ն է մեր հողային ռեսուրսների վիճակը:
- 1997թ. հողային հաշվեկշռի տվյալներով՝ Հայաստանն ուներ 494.000 հեկտար վարելահող: ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի վերջին տվյալներով՝ վարելահողերի տարածքը կազմում է 453.000 հեկտար: Պետք է պարզել, թե ինչ նպատակով են օգտագործվում մնացած 41.000 հեկտարը: Եթե ընդունում ենք Պետական կադաստրի 453.000 հեկտարը, ապա անցած տարի ցանքի տակ էր դրվել միայն 307.000 հեկտար: Այսինքն, 146.000 հեկտար վարելահող գյուղացին տարբեր պատճառներով չի մշակում: Սա պարենի ավելացման խոշոր ռեզերվ է:
- Բայց ինչո՞ւ այդ հողերը չեն մշակվում:
- Այդ հողերի մի մասը սահմանամերձ են, մի մասը` հեռագնաց, եւ գյուղացին դրանք մշակելու համար համապատասխան տրանսպորտային միջոցներ չունի: Մի մասի մշակումն էլ ձեռնտու չէ ֆինանսապես, որովհետեւ գյուղացին արդունքում վնասով է դուրս գալիս: Դրա համար էլ սուբսիդավորումը պետության կողմից շատ կարեւոր է:
- Ձեր նշած 494.000-ի մեջ են մտնում նաեւ ազատագրվա՞ծ տարածքները:
- Ոչ, սա միայն Հայաստանի հողային հաշվեկշիռն է: Բացի այդ, կլիմայական պայմանների պատճառով մեր հողային ֆոնդի 80 տոկոսի` առանց ոռոգման օգտագործումը արդյունավետ չէ, եկամուտ չես ստանա: Մինչդեռ ցանքի տակ գտնվող 307.000 հեկտարից այսօր ոռոգվում է միայն 123.000 հեկտարը: Նման պարագայում մենք չենք կարող զարգացած, ինտենսիվ գյուղատնտեսություն ունենալ եւ միջազգային պարենային շուկայում դառնալ մրցակից երկիր: Այս իմաստով գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագրի ընդունումը իսկապես շատ դրական է:
- Ինչո՞ւ բիզնեսն ակտիվորեն չի ընդգրկվում գյուղատնտեսության մեջ:
- ԽՍՀՄ տարիներին մենք մի մեծ սխալ թույլ տվեցինք` այսքան մեծացնելով Երեւանը: Հիմա անում ենք երկրորդ սխալը` ողջ բիզնեսը կենտրոնանում է մայրաքաղաքում: Պետք է փոխել բիզնեսի աշխարհագրությունը, որպեսզի այն զարգանա մարզերում եւ համայնքներում, եւ ներդրումներն ուղղվեն դեպի գյուղատնտեսության ոլորտ: Սակայն սա միայն լոզունգներով անել հնարավոր չէ: Դրա համար առաջին հերթին պետք է միջոցներ ձեռնարկվեն հարկային եւ վարկային քաղաքականությունը կատարելագործելու, վարկերը մատչելի դարձնելու, ինչպես նաեւ՝ խոչընդոտող բյուրոկրատական քաշքշուկներն իսպառ վերացնելու ուղղությամբ: Իհարկե պետք է պահպանել ոլորտի պետական մշտական սուբսիդավորումը եւ թեթեւացնել ագրարային ոլորտի հարկային բեռը:
- Հայաստանի ո՞ր գոտիներն են նպաստավոր ցորենի արտադրության համար: Քանի որ, եթե, օրինակ, Արարատյան դաշտի հաշվին դա ընդլայնվի, խաղողագործությունը կտուժի:
- Արարատյան հարթավայրում հացահատիկի մշակումը նպատակահարմար է բացառապես ցանքաշրջանառության կիրառման նպատակով: Հայաստանը հացահատիկի երեք հիմնական շտեմարան ունի. Շիրակի սարահարթը, Վարդենիսի տարածքում` Մասրիկի հարթավայրը եւ Սիսիանի տարածքը: Կան նաեւ այլ փոքր տարածքներ, բայց այս երեքը ամենահիմնականներն են: Հացահատիկային տնտեսությունն ինտենսիվ վարելու դեպքում միայն կարելի է իրականացնել տարեկան 350.000 տոննա ցորեն արտադրելու ծրագիրը: Գիտնականները հաշվել են, որ եթե 1քմ-ի վրա ցանվի ցորենի հազար հատիկ, յուրաքանչյուր աճած հասկից հավաքենք 50 հատիկ ցորեն, եւ 1000 հատկի քաշը լինի 50 գրամ, ապա յուրաքանչյուր հեկտարից կստացվի 125 ցենտներ հացահատիկ: Սա, իհարկե, լավագույն դեպքում` բոլոր հնարավորությունների իդեալական օգտագործման պայմաններում: Խորհրդային տարիներին հանրապետության ամենալավ տնտեսություններում հեկտարից ստացվում էր 70-75 ցենտներ բերք: Այսօրվա միջին ցուցանիշը ցածր է, այն կազմում է յուրաքանչյուր հեկտարից 20-25 ցենտներ: Մեր հանրապետության պայմաններում ոռոգելի հողերի յուրաքանչյուր հեկտարից 45-50 ցենտներ ցորեն ստանալը միանգամայն հնարավոր է եւ ռեալ:
- Այսինքն՝ այդ ամենի իրագործման արդյունքում Հայաստանը կարո՞ղ է իրեն լիովին ապահովել հացամթերքներով:
- Ոչ: Որովհետեւ մենք սակավահող երկիր ենք եւ մասնագիտացած ենք նաեւ խաղող, պտուղ, ջերմասեր բանջարեղեն արտադրելու ուղղությամբ: Որպես 55 տարի գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդ՝ ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը հիմնական սննդամթերքների արտադրության ոլորտում կարող է իրեն ապահովել 75 տոկոսով: Ով որ կպնդի, թե հնարավոր է 100 տոկոսով հանրապետության պարենային պահանջները բավարարել սեփական արտադրության հաշվին, նա Հայաստանը լավ չի ճանաչում: Մենք մշտապես անհրաժեշտ սննդամթերքի մի մասը ներկրելու ենք: Սեփական ռեսուրսների լիարժեք օգտագործումը եւ պարենային պաշարների ավելացումն ուղղակի հնարավորություն կստեղծի անհամեմատ կրճատել մեր երկրի կախվածությունը արտաքին շուկայից:
- Նշեցիք, որ հողային ֆոնդի 80 տոկոսն առանց ոռոգման հնարավոր չէ արդյունավետ մշակել: Իսկ մենք այդքան ջրային ռեսուրսներ ունե՞նք՝ հանրապետության ողջ մելիորատիվ ֆոնդը, որը կազմում է 500.000 հեկտար, ոռոգելու համար:
- Ունենք: Միջին տարեկան կտրվածքով Հայաստանի տարածքում յուրաքանչյուր տարի ձեւավորվում է 7.3 մլրդ խմ ջուր, որից մենք օգտագործում ենք 2.3մլրդ-ը: 5 մլրդ խմ ջուր հանրապետությունից արտահոսում է դեպի Կասպից ծով: Բայց սա արդեն առանձին թեմա է:
- Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ «ԵՐԱԶՆԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ
Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, ...ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԴԵՐԸ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 - 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ ...ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:
Բայց 2007թ. ...ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 363 հազար լիտր օղի, առկա ռեսուրսների ընդհանուր քանակը կազմել է 4 մլն 459.7 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 21 մլն ...«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
1
Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկներն ամենեւին չեն համապատասխանում առկա մասնագիտական ներուժին:
Օրինակ` մայրաքաղաքի համատարած շինարարության ֆոնին` փնտրվում են արհեստավորներ, որակյալ ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:
- Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ
Մայիսի 8-ի տվյալներով, նախորդ ամսվա նույն օրվա համեմատությամբ, հանրապետության շուկաներում գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից զգալիորեն նվազել են կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԼՔԵ՞Ր
Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ ...ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՀայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու ...ՉՍՏԱՑՎԵՑ. ԻՆՉՊԵՍ ԵՒ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 333.6 մլրդ դրամ կամ 1082.9 մլն դոլար: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 72.3 մլրդ դրամ կամ 234.7 մլն դոլար, ...ԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական ...ԿՐԿՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն ...ԲԱՐՈԶՈՆ ՄՏԱՀՈԳ Է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու ...ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՇՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը:
Վաղ առավոտյան «Հաղթանակ» ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, ...ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՈՉ ԱՋ, ՈՉ ՁԱԽ
Երեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԵՆԻՆ
Վերջերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն «ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել «Վեբ» եւ «Արմինկո» պրովայդեր-ընկերությունների ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ԵԴ
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: ...ԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ...ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ ...«ԲԱՆՏԻ ՊՈՒՏՅՈՎԿԱ»
Մայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ...ԲՈՒՇԸ ԽՆԴՐԵԼՈՒ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում ...ԷԼԻ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ
Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ ...ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Վրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆ«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

