
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
- «Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:

Բայց 2007թ. փետրվարի 18-ին, էլեկտրացանցի տեղամասային տեսուչի շարքային այցը Ձորաղբյուրի մի ամառանոց ճակատագրական եղավ միանգամից երկու քաղաքացու համար: Մեկը փրկվեց մահից, մյուսը՝ մարդասպան դառնալու ծանր հնարավորությունից: Մի խոսքով, տվյալ դեպքում «լույսի մարդը», արդարացնելով իր կոչումը, իրոք որ, լույս ու փրկություն բերեց ողբերգական առճակատման մեջ խճճված երկու մարդու: Այդ օրը տուժող Զ.Ն.-ն իր բնակարանում եւ ամառանոցում շուրջ 3-4 տարի նորոգման աշխատանքները ղեկավարող բրիգադիրի՝ Կարեն Իվանյանի հետ ամառանոց էր ժամանել՝ կատարված գործը գնահատելու, հետագա անելիքները որոշելու համար: Իվանյանը քաղաքացուհու հետ վատ հարաբերությունների մեջ չէր: Մոտ 4 տարվա աշխատանքային կապի արդյունքում նրանք լավ ճանաչում էին միմյանց, հարկ եղած դեպքում՝ ընդառաջում, աջակցում: Բայց, ինչպես հաճախ է պատահում պատվիրատուի եւ շինարարի միջեւ, նրանք երբեմն էլ միմյանցից դժգոհ էին մնում. մեկը ժամանակին չէր կազմակերպում նորոգման գործը, մյուսն ուշացնում էր վճարը կամ շինանյութը:
Ահա փետրվարի 18-ին էլ Ձորաղբյուրի ամառանոցում կայացած նրանց խոսակցությունը լարված ընթացք էր ստացել ու ինչ-որ պահի վերածվել լուրջ վիճաբանության: Կարենի նյարդե՞րն էին տեղի տվել, ներքին անբարյացակամությունն այնքան էր հասունացել, որ նման քայլն արդեն սպասելի՞ էր, թե՞ մեկ այլ պատճառ կար, որն այդպես էլ երկուսի գաղտնիքը կմնա, դժվար է ասել: Բայց նա մոտակա դարակի վրայից վերցրել էր մետաղե խողովակն ու հարվածներ հասցրել տանտիրուհուն: Հարվածների մեծ մասը՝ մոտ 7-8 հարված, կենսական կարեւոր օրգանին՝ գլխին էր հասցրել: Ընդ որում, խփել էր՝ մինչեւ կինը վայր էր ընկել: Մի պահ Իվանյանը դադարեցրել էր հարվածները, ապա տեսնելով, որ տուժողը դեռ փորձում է ոտքի ելնել, դեռեւս շարժվում է, շարունակել էր խփել: Կինը սոսկալի այդ պահին իրեն չէր կորցրել, գիտակցել էր, որ հնարավոր է՝ փրկվի, եթե սուտմեռուկի տա: Այդպես էլ արել էր: Իվանյանը, իրոք, կարծել էր, թե տուժողն արդեն սպանված է: Նա չէր փախել: Իր կատարածից քարացած՝ բարձրացել էր երկրորդ հարկ ու գլխիկոր նստել: Թե ինչքան կշարունակվեր այդ վիճակը, ինչ կլիներ, երբ Կարենը նորից իջներ ու նկատեր, որ տուժողը դեռ ողջ է, դժվար է ասել: Փաստն այն է, որ հանգուցալուծումը բոլորովին այլ էր եղել: Ամառանոցի մոտ կանգնած մեքենան նկատելով՝ շրջայց կատարող էլեկտրիկը որոշել էր այցելել ամառանոցի տիրուհուն եւ վարձավճարը գանձել: Ներս էր մտել ու տեսել հատակին ընկած վիրավոր կնոջը: Ահազանգել էր՝ ուր պետք է: Բժիշկները տուժողին էին տարել, ոստիկանները՝ երկրորդ հարկում դեռ պապանձված-նստած կասկածյալին:
Տուժողի կյանքը փրկվել էր: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ նրա առողջությանը միջին ծանրության վնաս էր պատճառվել:
Կալանքի տակ առնված Կարեն Իվանյանին նախ մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին աստիճանի վնաս հասցնելու համար: Իսկ երեք ամիս անց, նախաքննությամբ ստացված ապացույցների առկայությամբ արդեն մեղադրանքը փոփոխվել էր: Նախաքննական մարմինը հետեւության էր հանգել, որ Իվանյանի նպատակը եղել էր ոչ թե տուժողին մարմնական վնասվածք հասցնելը, այլ մահ պատճառելը, սպանությունը, ինչը նա չէր իրականացրել՝ իր կամքից անկախ պատճառներով: Հետեւաբար, նոր մեղադրանքն արդեն սպանության փորձի մեղադրանքն էր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի
34-104 հոդվածի առաջին մասով:
Առեղծվածային հանգամանք
Ճիշտ է, այս հանցագործությունն ի սկզբանե բացահայտված էր, հանցագործին որոնելու կարիք չկար, դեպքի փաստական հանգամանքներն ի հայտ բերելն առանձնապես դժվար չէր, որովհետեւ տուժողը ողջ էր մնացել, բայց, այնուամենայնիվ, ասել, թե կատարվածը լիովին պարզաբանվել է նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, սխալ կլինի:
Առեղծվածային բան կա այս գործի մեջ: Մութ կետեր կան, որոնք այդպես մութ էլ կմնան: Չի հաստատվել, թե Իվանյանը շահադիտական դրդումներ է ունեցել, փորձ կատարել ամառանոցից հափշտակություն կատարելու: Չի հաստատվել, թե ամառանոցի տիրուհին նրան սպառնացել կամ այլ վտանգ է ներկայացրել: Միմյանց լավ ճանաչող մարդկանց միջեւ կայացած այն խոսակցությունը, որը հիմք է ընդունվել քննությամբ, մի՞թե բավարար էր՝ սպանության որոշում կայացնելու համար:
Տուժողն ու Իվանյանը սոսկ պատվիրատու-շինարար չեն եղել միմյանց համար: Գործով ապացուցվել է, որ Իվանյանի սրտի վիրահատության համար հենց տուժողն է 400.000 դրամ տվել ու համաձայնել, որ պարտքը փակվի, երբ մարդը կապաքինվի ու վճարելու հնարավորություն կունենա:
Ապացուցվել է նաեւ, որ այն ժամանակ, երբ տուժողը բացակայել է հանրապետությունից, նրա ամառանոցի շինարարությունն ավարտին հասցնելու համար Կարեն Իվանյանը շինանյութ է ձեռք բերել իր գրպանից, որդու ուսման վարձի համար նախատեսված 120.000 դրամով: Երբ դա չի բավականացրել, նա բանկում գրավ է դրել կնոջ ոսկեղենն ու ծախսել նաեւ բանկից ստացած 130.000 դրամը: Տուժողը, վերադառնալով, Իվանյանին վճարել է միայն 130.000-ը, մնացած գումարն էլ խոստացել է տալ առաջիկայում:
Ըստ գործի քննության՝ հենց այդ գումարի վճարման ժամկետը տուժողի կողմից անընդհատ ձգձգելը, բանվորների աշխատավարձերը ժամանակին չհատկացնելն էլ Իվանյանին տրամադրել էին նրա դեմ: Բայց մի՞թե նա մոռացել էր իր սրտի վիրահատությունն ու դրա համար տուժողի վճարած գումարը: Չէ՞ որ քիչ պատվիրատուներ կգտնվեն, որ այդչափ մտահոգ կլինեն շինարարի ապաքինմամբ, առավել եւս՝ թանկ վիրահատության իրականացմամբ:
Մյուս կողմից, Իվանյանը լարված հոգեվիճակում է եղել, որովհետեւ որդու ուսման վարձը չէր վճարել, եւ բուհից սպառնում էին, թե տղային կհեռացնեն: Տուժողն էլ չէր շտապում վճարել շինարարության համար Իվանյանի ծախսած 120.000 դրամը, որ նախատեսված էր որպես զավակի ուսման վարձ: Գործում առկա են ապացույցներ, որ հանցանքի պահի դրությամբ տղայի ուսման վարձը, իրոք, վճարված չէր: Սակայն չվճարված ուսման վարձը կարո՞ղ է դրդել մարդասպանության. ո՞վ կարող է հաստատապես պատասխան տալ: Միայն՝ նա, ով սպանիչ մտադրությամբ ձեռք է բարձրացրել մարդու վրա: Իսկ հնարավոր է, որ կատարվածի ստույգ բացատությունը ինքը՝ Իվանյանն էլ դժվարանա տալ: Ու չի էլ տվել: Այս առումով ավելի ճիշտ կլիներ, եթե գործով նշանակվեր ու կատարվեր դատահոգեբանական փորձաքննություն: Սակայն դա չի արվել: Դրա կատարումը չեն պահանջել նաեւ Իվանյանն ու իր շահերի պաշտպանը:
Դիրքորոշման փոփոխում
ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի՝ 2008 թվականի փետրվարի 13-ի դատավճռով հաստատված էր համարվել Կարեն Իվանյանի մեղքը՝ սպանության փորձ կատարելու համար: Նա դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:
Իվանյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք էր բերել այդ դատավճռի դեմ: Նա միջնորդել էր վերաորակել իր պաշտպանյալի արարքը, Իվանյանին մեղավոր ճանաչել ըստ արարքի հետեւանքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին աստիճանի վնաս պատճառելու համար: Սակայն քաջ իմանալով գործի հանգամանքները, գիտակցելով, որ Կարեն Իվանյանն իր նպատակամղված գործողություններով հատկապես ի ցույց է հանել տուժողին կյանքից զրկելու դիտավորությունը, Քրեական վերաքննիչ դատարանում փաստաբանը փոխեց իր դիրքորոշումը եւ միջնորդեց, որ Հյուսիսային քրեական դատարանի դատավճիռը փոփոխվի միայն պատժի մասով: Այսինքն` խնդրեց, որ վերաքննիչ դատարանը հնարավորինս մեղմացնի ամբաստանյալի նկատմամբ սահմանված պատիժը:
Մեղմացման հիմքերը
Սպանության փորձն այն հանցատեսակն է, որն ապացուցված է համարվում, եթե առկա է հանցանքը կատարողի ուղղակի դիտավորությունը: Տուժողին սպանելու՝ Իվանյանի ուղղակի դիտավորությունն ապացուցվում էր եւ՛ հարվածների ուժգնությամբ ու գլխի շրջանում տեղակայումով, եւ՛ նրա վարքագծով. սկզբում տուժողին խփել էր այնքան, մինչեւ ենթադրել էր, թե սպանել է: Իսկ երբ տեսել էր, որ կինը դեռ ողջ է, շարունակել էր հարվածել նրա գլխին: Երկու փուլով կատարված դաժան այդ հարվածաշղթան ընդհատել էր միայն, երբ տուժողը մեռած էր ձեւացել: Եվ սպանությունը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չէր հասցրել իր կամքից անկախ պատճառներով. էլեկտրիկի հանկարծակի այցը փոխել էր դեպքերի հնարավոր ընթացքը: Հետեւաբար՝ սպանելու դիտավորության վերաբերյալ կասկածները փարատվում են գործի հանգամանքներով: Թե ինչ հոգեվիճակում էր ամբաստանյալը կատարել հանցագործությունը, ցավոք, մասնագիտական հետազոտման չի ենթարկվել, եւ այդ մասին իրավասու չենք ենթադրություններ անել:
Քրեական վերաքննիչ դատարանը, Իվանյանի շահերի պաշտպանի խնդրանքով, քննության առարկա դարձրեց պատժաչափի հարցը եւ եկավ հետեւության, թե Իվանյանի նկատմամբ հնարավոր է փոքր-ինչ ավելի մեղմ պատիժ նշանակել: Դատարանը հաշվի առավ այն հանգամանքը, որ սպանության փորձը, ճիշտ է, դասվում է ծանր հանցագործությունների շարքին, բայց Իվանյանի կատարածը վերջին հաշվով հանցափորձ էր, որի հասարակական վտանգավորության աստիճանն ավելի նվազ է: Նշված արարքի համար ազատազրկման ձեւով նշանակված պատիժը, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 65 հոդվածի երրորդ մասի՝ չի կարող գերազանցել 9 տարին:
Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշ՝ դատարանը նկատի առավ, որ նա համարվում է դատվածություն չունեցող անձ, բնութագրվում է դրական, զբաղվել է հանրօգուտ աշխատանքով:
Որպես պատիժը մեղմացնող հանգամանք դիտվեց այն, որ Իվանյանը զղջացել էր կատարածի համար, խնամքին են երկու անչափահաս երեխաները, չաշխատող կինը եւ վճարովի համակարգում ուսանող որդին: Դատարանը հաշվի առավ նաեւ այն հանգամանքը, որ Կարեն Իվանյանը հատուցել էր հանցագործությամբ տուժողին պատճառած նյութական վնասը: Քաղհայցի առումով տուժողը պահանջ չուներ նրանից:
Միաժամանակ, դատարանն արձանագրեց նաեւ, որ ամբաստանյալի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել:
Նշված հիմքերի առկայության պայմաններում Քրեական վերաքննիչ դատարանը հանգեց հետեւության, որ Իվանյանի նկատմամբ հնարավոր է սահմանել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի առաջին մասով նախատեսված պատժի նվազագույն չափը:
Կարեն Իվանյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտավ 2008թ. ապրիլի 23-ին, հենց հրապարակման պահից:
- Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՆՏՈՆԻՈ ՏԱԲՈՒԿԻ «ԵՐԱԶՆԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ
Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, ...ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԴԵՐԸ
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ Է
Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ) ընդունում է հայտեր 2008 - 2009 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք սեմինարներին մասնակցելու համար: Կազմակերպվելու է մինչեւ մեկ շաբաթ ...ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԱ
Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«Լույսի մարդու» այցը միշտ չէ, որ ցանկալի է լինում: Հատկապես այն դեպքերում, երբ նա հիշեցնում է վճարվելիք պարտքերի մասին, սպառնում հոսանքազրկումով, տհաճ ապրումներ պատճառում:
Բայց 2007թ. ...ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 363 հազար լիտր օղի, առկա ռեսուրսների ընդհանուր քանակը կազմել է 4 մլն 459.7 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 21 մլն ...«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
1
Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայի պահանջարկներն ամենեւին չեն համապատասխանում առկա մասնագիտական ներուժին:
Օրինակ` մայրաքաղաքի համատարած շինարարության ֆոնին` փնտրվում են արհեստավորներ, որակյալ ...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ...ՊԱՐԵՆԱՅԻՆ ՉԳՆԱԺԱՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մովսիսյան, կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիր: Որքանո՞վ եք իրատեսական համարում դրա իրագործումը:
- Գտնում եմ, որ դա մեր հանրապետության առկա հնարավորություններից ...ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՔՐՈՆԻԿԱ
Մայիսի 8-ի տվյալներով, նախորդ ամսվա նույն օրվա համեմատությամբ, հանրապետության շուկաներում գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից զգալիորեն նվազել են կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԼՔԵ՞Ր
Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Երեւանում մայիսի 10-12-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ ...ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆՀայրենի իշխանությունների քայլերին հետեւողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք առաջնորդվում են հաստատուն, բայց անհասկանալի տրամաբանությամբ: Անկախ երկրում տվյալ պահին իշխող սոցիալ-տնտեսական ու ...ՉՍՏԱՑՎԵՑ. ԻՆՉՊԵՍ ԵՒ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Քանի դեռ հայերս չունենք մեր սեփական «Մշակույթ» հեռուստաալիքը, որի ստեղծումը, դատելով հրապարակային ելույթներում առանց հեգելու հնչող «Ներսես Շնորհալի», «Մաղաքիա Օրմանյան» ...ԹՎԵՐ, ԹՎԵՐ
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2008թ.առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 333.6 մլրդ դրամ կամ 1082.9 մլն դոլար: Այդ թվում` ապրանքների արտահանումը կազմել է 72.3 մլրդ դրամ կամ 234.7 մլն դոլար, ...ԲԱՐԵԿԱՄ ԱՄՆ-Ի ԵՒ ՈՉ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ ՌԴ-Ի ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչպես հայտնի է, Արեւմուտքի եւ Հայաստանի արմատական ընդդիմության միջեւ հարաբերությունները վերջնականապես փչացան այն պահից, երբ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական ...ԿՐԿՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շհորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ ...ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որտեղ մասնավորապես ասված է. «Այս երեք իրադարձությունները չնայած ունեն ...ԲԱՐՈԶՈՆ ՄՏԱՀՈԳ Է
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու ...ՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆՇՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏՈՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Երեկ ՀՀ քաղաքացիները «Եռաբլուրում» տոնում էին՝ Շուշիի ազատագրման 16-րդ, իսկ «Հաղթանակ» զբոսայգում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 63-րդ տարեդարձերը:
Վաղ առավոտյան «Հաղթանակ» ...ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Արդեն երկրորդ տարին է` մայիսի 9-ը` Շուշիի ազատագրման տարեդարձը բանտում է նշում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Իսկ երկու ամսից ավելի ազատազրկված են այն ազատամարտիկներից շատերը, ...ԱՌԱՆՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՈՉ ԱՋ, ՈՉ ՁԱԽ
Երեկ՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ներկայացավ իր՝ «Հովհաննես Բաղրամյանի» ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԵՆԻՆ
Վերջերս ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն «ԱրմենՏելի» նկատմամբ վարչական վարույթ է հարուցել «Վեբ» եւ «Արմինկո» պրովայդեր-ընկերությունների ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ԵԴ
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից ...ՀՐԱՎԻՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում ...ՀԱՑԱԴՈՒԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 16 բնակիչներ իրենց եկեղեցու հարեւանությամբ տեղադրված վրանում երեկ հացադուլ էին հայտարարել: Ձորակապ գյուղի բնակիչ են նաեւ քաղբանտարկյալ եղբայրներ Շոթա եւ Մուշեղ Սաղաթելյանները: ...ԻՆՉԻ՞Ց Է ՓՉԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի առթիվ երեկ «Եռաբլուր» էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ: Սակայն այն ազատամարտիկներից շատերը, ...ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ ...«ԲԱՆՏԻ ՊՈՒՏՅՈՎԿԱ»
Մայիսի 9-ի հաղթանակների տոնի առիթով երեկ ժամը 19-ին «Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր «Բանտի պուտյովկա»» անունով ռոք համերգ, որը ...ԲՈՒՇԸ ԽՆԴՐԵԼՈՒ Է ՄԵԴՎԵԴԵՒԻՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում ...ԷԼԻ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ
Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ ...ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
Վրաստանի իշխանությունները Ստրասբուրգի դատարանում հայց կհարուցեն Ռուսաստանի դեմ, որն ապօրինի ունեցվածք է ձեռք բերում Աբխազիայում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տարածքային ամբողջականության ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«ՊՐՈԴՈՒԿՏ» ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ՈՍԿԵ ՁՎԵՐ ԱԾՈՂ ՀԱՎԵՐ
Արա ԳԱԼՈՅԱՆԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

