
ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
- «Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

Ըստ նրա, եթե 1998-ին ադրբեջանցիները համակերպվել էին, որ Լաչինն ու Քելբաջարն առնվազն 90 տոկոսով կորցրել են, ապա այսօր արդեն նրանք խոսում են ոչ միայն տարածքների վերադարձի մասին, այլեւ ընդհանրապես գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը օկուպացված է հայերի կողմից: «Ես գտնում եմ, որ հայկական կողմը պետք է կտրուկ քայլերի դիմի եւ հայտարարի այն սկզբունքների մասին, որոնք ընդունելի են Հայաստանի ու Արցախի համար»,- հայտարարեց ՀԴԿ նախագահը: Վերջինս ընդունելի չի համարում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հայկական կողմի արտահայտած դիրքորոշումը, որը ներկայացվում է՝ որպես «հայանպաստ»: Հանրաքվեն, կամ, ինչպես Արամ Գ. Սարգսյանն է ասում` պլեբիսցիտը (կարծիքների հաշվառում), շատ վտանգավոր գաղափար է, քանի որ, ըստ նրա` դրանով զրոյացվում է ամբողջ այն իրավական ուղին, որն անցել է Լեռնային Ղարաբաղը 1988-91 թվականներին: «Դրանով մենք ընդունում ենք, որ այդ քայլերն իրավական, միջազգային նորմերին ոչ համապատասխան գործողություններ են եղել»,- նշեց նա, ընդգծելով, որ նման հանրաքվեի անցկացման դեպքում Ադրբեջանը պահանջելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղ վերադառնան այն ադրբեջանցիները, որոնք ապրել են այնտեղ մինչեւ 1988թ., եւ նրանց սերունդները, ինչը ոչ պակաս վտանգավոր կարող է լինել: «Այսպես կոչված, պլեբիսցիտ անցկացնելը հակահայկական քայլ է եւ ուղղակի խփում է մեր շահերին: Դրանով մենք հնարավորություն ենք տալիս ադրբեջանական քարոզչությանը ասելու, որ ԼՂ կողմից կատարված քայլերն օրինական չեն եղել»,- հայտարարեց Ա. Սարգսյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքներին, ապա ՀԴԿ նախագահը համոզված է, որ Ադրբեջանն ինքնուրույն չի կարող նման քայլի գնալ: «Ադրբեջանը չի կարող ինքնուրույն քայլ անել առանց «Բրիթիշ պետրոլեումի» կամ այլ նավթային կորպորացիաների թույլտվության, քանի որ վերջիններս երբեք չեն համաձայնի իրենց սեփականությունը վտանգի տակ դնել»,- ասաց Ա. Սարգսյանը: Արդյոք այս մոտեցումները նշանակո՞ւմ են, որ 2005թ. ՀՀ ԱԺ-ում անցկացված լսումների ժամանակ հռչակված սկզբունքների հետ ՀԴԿ նախագահը համաձայն չէ: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես համաձայն եմ այնտեղ հռչակված սկզբունքներին, բայց զարգացումը շատ արագ է գնում, եւ մենք պետք է նախահարձակ լինելով ներկայացնենք այն, ինչ անհրաժեշտ է այսօր»: Իսկ դրա համար նա անհրաժեշտ է համարում ԼՂ հարցում «համահայկական միանշանակ ձեւավորված դոկտրինալ մոտեցման» ձեւակերպումը: «Ես կոչ կանեի ՀՀ նախագահին՝ առաջիկայում հրավիրել համահայկական, լուրջ ներկայացուցչական համաժողով, ի մի բերել այն ամենը, ինչ մենք Լեռնային Ղարաբաղում ունեցել ենք մինչ այժմ եւ ձեւավորել հիմնահարցի կարգավորման հայկական կողմի համար ընդունելի տարբերակի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- ասաց Դեմկուսի նախագահը: Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը (որի փոխնախագահն է ինքը) նախատեսում է իրականացնել համահայկական ակցիա, որի նպատակն է լինելու թվով 30-40 խոշոր հայկական համայնքներում անցկացնել ներկայացուցչական ժողովներ մեկ օրվա ընթացքում, որոնք կքննարկեն ու կընդունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեկ միասնական բանաձեւ: «Դա կլինի առաջին անգամ, որ հայկական կողմը միանշանակ ու վստահորեն կներկայացնի հայ հասարակայնության միասնական դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Բանաձեւն այժմ մշակման փուլում է: Կարծում եմ, որ այդպիսի համաժողով պետք է նախաձեռնի ՀՀ նախագահը, եւ այն պետք է ձեւակերպել եւ ներկայացնել որպես պաշտոնական դիրքորոշում»,- հայտարարեց նա: Եթե հաշվի առնենք, որ Արամ Սարգսյանին արմատական ընդդիմությունը համարում է, այսպես ասած, իշխանական գործիչ, ապա պետք չէ բացառել, որ նրա առաջարկություններն ինչ-որ սցենարի մի մասն են, որի իրականացման միջոցով իշխանությունները կարող են փորձել աշխարհին ցույց տալ ԼՂ հարցի կարգավորման որեւէ տարբերակի նկատմամբ «միասնական ընդդիմության» առկայությունը` առնվազն այն հետաձգելու համար: Ինչեւէ: Արամ Գ. Սարգսյանը երեկ անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը, նշելով, որ թեեւ դեռեւս 1994-ին է ՀՀ խորհրդարանում ինքը բարձրացրել ԼՂՀ ճանաչման խնդիրը, սակայն այսօր կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ոչ թե ԼՂՀ անկախությունը, այլ պահանջի «ԼՂՀ օրինական անկախության գործընթացը Ադրբեջանից»:
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՆԻ
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
Երեւանի երիտասարդ գեղեցիկ համայնքներից է Ավանը: Մայրաքաղաքի երբեմնի հեռավոր ծայրամասն այսօր մեր աչքի առաջ վերածվում է ժամանակակից, գեղեցիկ եւ բարեկիրթ համայնքի՝ իր կանաչապատ այգիներով, պուրակներով, հանգստի ...«ՍԱՍԱՆԱ ԾՌԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ...ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ՝ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է ...ØÝ³Ó ³Ý÷Á÷ÁË
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Վաթսունհինգամյա Յուրիկ Մամյանը կալանավորվել էր հետընտրական օրերին՝ 2008 թվականի փետրվարի 26-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԷԼԵԿՏՈՐԱՏ
Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական ...ՄԵՆՔ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆՔ ԻՐԱՐ
Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» ...ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, ...ԹԵԺ ԳԻԾ
Նախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների ...ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Ներկայում Հայաստանի 6 բնակավայրերում՝ Ալավերդի, Հրազդան, Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ Արարատ քաղաքներում գործում է օդի աղտոտվածությունը բնութագրող եւ օդի նմուշառման 13 դիտակետ, որտեղ որոշվում է օդի որակը ...«ԳԻՔՈՐԸ»՝ ՊԱՐԻ ՏԵՍՔՈՎ
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան ...ՌԱԴԻՈՆ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԴԻԱԿԱՆ Է
Անի ՀԱՐՈՅԱՆԵրեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: ...ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ:
Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: ...ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...«ԲԺԻՇԿՆԵՐԻ ՂԱՍԱԲՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ»
32 տարեկան Թեհմինեի արտահայտած ամեն բառի ետեւում հոգնածություն ու տխրություն կա: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք, հույս չկա, որ վաղն ավելի լավ ա լինելու»:
Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր ...ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԵՆ
Նկարում պատկերված այս ավերակ շենքն Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի N 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանն է:
Հինգհարկանի այս շենքի սենյակներում հիմնականում ապրում են նախկինում պետական ...ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻՑ
Մամուլի ազգային ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կայացավ ...ՀԱՐԵՒԱՆ ԵՆՔ ՄԵՆՔ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ԶՈՀԵՐ` ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ գիշերը` ժամը 02:53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել` 03:59-ին: ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ...188 ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՇՐՋԻՉԸ»
«Այս տարվա սկզբից սկսած քաղաքական զարգացումներն իրենց հիմքում ունեին սոցիալական դժոգոհության տարրեր, սոցիալական արդարության չկայացվածություն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱ՞Ն
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երեկ հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, դիմելով վետերաններին, Սերժ ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ
«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ ...ՄԱՔՈՒՐ «ՀԱՂԹԱՆԱԿ»
Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում երեկ «Հաղթանակ» զբոսայգում իրականացվել են մաքրման եւ կարգի բերման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Կարո՞ղ է արդյոք կառավարությունն իրականություն դարձնել այն լայնածավալ բարեփոխումները, որոնք խոստանում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը: Բավականին բարդ է որոշակի գնահատական տալը, քանի ...ԱՓՍՈՍ ՉԷՐ ԵՐԵԽԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Մեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, ...ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՈՒՂԵՐՁ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես ...ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Երեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» ...ՎԱՐՊԵՏԸ ԵՒ ՄԱՐԳԱՐԻՏԱ - 2
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Աշխարհի բոլոր կենսունակ ժողովուրդները փորձում են ոչ թե վեհացնել ու սրբացնել սեփական անկումները, այլ գնում են մինուսները պլյուսներ դարձնելու ճանապարհով: «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղ է դարձնում»,- ...«ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵՆ»,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որը հետագայում իր գործունեությունը կծավալի ստվերային ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ...«ԴԱԲՐՈ» Է ՍՏԱՑԵԼ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ...ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ
Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեկն ընկերոջը հարցնում է՝ զոքանչդ ո՞նց է։ Ասում է՝ մահացավ։ Բա մահանալուց առաջ քրտնե՞լ էր՝ հարցնում է։ Հա, քրտնել էր։ «Էլի լավ ա, քրտնելը օգնում ա»,- ասում է ընկերը։
Շատ դաժան անեկդոտ է, ...ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ
1
Այսօր Երկրապահի օրն է, ինչի առիթով, իհարկե, հեռուստաընկերությունների եթերից վերամբարձ խոսքեր են հնչելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մասին (բացառությամբ, թերեւս, նրանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում): ...«ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ» ՄՈՌԱՑԵ՞Լ Է
«ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներ չունեմ, որովհետեւ քաղաքական լուծում ԼՂ խնդրում չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն ընդամենը մեկ մանդատ. դա հակամարտության հետեւանքների ...ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
«Ընդդիմությունն իշխանության թշնամին չէ. մենք բոլորս հասարակության մի մասն ենք եւ ցանկություն ունենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

