
«ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵՆ»,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
- - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որը հետագայում իր գործունեությունը կծավալի ստվերային կառավարության միջոցով: Դուք միանալո՞ւ եք այս նախաձեռնություններին:

- Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում ինձ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ կային: «Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման առաջարկությունը դրանցից մեկն էր: Համագործակցության այս ձեւը նույն նպատակն է հետապնդելու, ուստի` մեկ ընդհանուր տեղում որոշումներ կայացնելու, մեկ ընդհանուր կառույցով հանդես գալու առաջարկությունը համարում եմ շատ բնական, եւ միանշանակ կողմ եմ լինելու: Ստվերային կառավարություն ստեղծելով` ընտրական գործընթացների մեջ մտնելը հայտնի տարբերակ է: Դժբախտաբար, մեր երկրում ընտրական գործընթացներ տեղի չեն ունենում, դրա համար էլ որեւէ կուսակցություն առ այսօր իր ստվերային կաբինետով դեռ ընտրություններին չի մասնակցել: Իհարկե, կարծում եմ`լավ կլինի, որ ընդդիմությունը կարողանա ցույց տալ, թե ինչ թիմով է ուզում իրականություն դարձնել իր պատկերացրած ծրագրերը: Բայց սա դեռ քննարկման առարկա է: Այսօր չեմ կարող կոնկրետ պատասխան տալ: Անձամբ ես ամբողջ գործընթացին մասնակցում եմ առանց որեւէ ակնկալիքի ու հավակնության:
- Երկու կողմերից էլ անընդհատ երկխոսության մասին է խոսվում, սակայն դա այդպես էլ իրականություն չի դառնում:
- Եթե իշխանությունը հասարակության հետ խնդիր ունի, դա ընդդիմադիր լիդերների միջոցով չի լուծվի: Իշխանությունն իր խնդիրն ինքը պետք է լուծի: Եթե ինքը կարողացավ դա անել, մեր ազդեցությունը կփոքրանա, ու մեզ հետ երկխոսելն անիմաստ, աննպատակահարմար կդառնա: Իսկ հասարակության հետ ունեցած խնդիրը լուծելու համար նախ պետք է ասեն ճիշտը: Պետք է անեն քայլեր, որով ժողովրդին ցույց տան, որ կարող են լավ բան անել: Նրանք ուզում են մեր հեղինակությունն օգտագործել իրենց մասնավոր շահերի համար: Եթե ես հիմա իշխանությունների տեսակետին մոտ բաներ ասեմ, այս ժողովուրդն ինձ չի բարեւի: Այնպես որ` այստեղ խնդիրը հասարակության հետ հարաբերությունների դաշտում է: Ռեժիմը մտածում է, որ ընդդիմության հետ խնդիրը լուծելով` կլուծի նաեւ հասարակության հետ ունեցած խնդիրը: Հակառակը, հասարակության հետ խնդիրները լուծելով` կլուծեն ընդդիմության հետ ունեցած հարցերը: Իհարկե, ընդդիմության հետ երկխոսությունը նպատակ ու իմաստ ունի, բայց այդ երկխոսությունն իմաստ կունենա, երբ հասարակությանն ընդառաջող որոշակի քայլեր անեն: Առաջին նախագահը շատ պարզ նախապայմաններ է դրել: Դրանք առաջարկել են որպես նախապայման նաեւ եվրոպացիները: Դա պարտադիր է եւ պետք է կատարվի: Իսկ ովքեր ասում են` առանց նախապայմանի, քաղաքական դեմագոգիայով են զբաղվում:
- Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում գրեթե չէր քննադատել Սերժ Սարգսյանին: Մարտի 1-ի դեպքերի համար մեղադրել էր միայն Ռոբերտ Քոչարյանին: Նաեւ այս հանգամանքն է առիթ տալիս շրջանառվող այն լուրերին, թե առաջին նախագահը «նահանջել» է: Ձեր կարծիքով` Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ է զերծ մնացել Ս.Սարգսյանին քննադատելուց: Եվ արդյո՞ք սա նշանակում է, թե առաջին նախագահն ինչ-որ զիջումների ու փոխհամաձայնությունների է գնացել:
- Առաջին նախագահն ընդամենն արձանագրել է, որ Ռ. Քոչարյանն է մարտի 1-ի իրադարձությունների ֆորմալ պատասխանատուն: Սա բնավ ի չիք չի դարձնում Ս. Սարգսյանի քաղաքական պատասխանատվությունը: Ավելին, վերջինս դեռ պետք է ապացուցի, որ լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին եւ, որ չի հանդիսանում քոչարյանական համակարգի սոսկ գործավարը: Ինչ վերաբերում է առաջին նախագահին, նա հասարակության հաշվին զիջումների երբեք չի գնա եւ հետեւողականորեն պայքարելու է ՀՀ-ում օրինական իշխանության հաստատման համար: Այս հարցում կասկածողներ, համոզված եմ` չկան:
- ՀՀԿ-ի ներսում կարծես թե տարակարծություն կա ԵԽ ԽՎ պահանջները կատարելու մասին: Մի մասն ասում է, թե պետք է կատարենք բոլոր պահանջները (օրինակ, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը), մյուս մասն էլ այն կարծիքին է, թե պետք է կատարել մասամբ (ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյան):
- Ես մեծ վերապահումով եմ վերաբերվում ՀՀԿ-ին ու այդ կուսակցության անունից խոսող քաղաքական գործիչներին: Անուններ չեմ ուզում տալ, բայց այն կարծիքին եմ, որ տղաները շատ կարճ ժամանակ հետո իրենց այսօրվա ասածից կամաչեն:
- Նույն շրջանակներից տեսակետ է հնչում, թե բանտարկյալներին կազատեն, եթե ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը:
- Ի սկզբանե Աստված է մարդուն ընտրության հնարավորություն տվել, սրանք ուզում են մարդուն ստիպել այլ կերպ մտածել: Նման բան չի կարող լինել, մենք չենք ընդունում այդ ընտրության արդյունքները: Բայց կա իշխանություն: Նրա հետ բանակցելու, երկրի ապագայի մասին խոսելու խնդիրներ կան: Իսկ այդ խնդիրները կարող են լուծվել, երբ խոսում են հավասարը հավասարի հետ` առանց քաղաքական պատանդների առկայության:
- ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ասել էր` «Ես հուսով եմ, թե սա փոքր-ինչ մեղքի գիտակցություն է»: Դուք նման տպավորություն ստացե՞լ եք:
- Գուցե պարոն Նիկոյանը նման կարծիքի համար անձնական շահ ու մեծ ցանկություն ունի, գուցե նա փորձում է իր կուսակցության քաղաքական խնդիրը լուծել, բայց լավ կանի ինչ-որ բաներ ասելիս պատասխան տա նաեւ իր խղճին: Եթե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես ՀՀԿ-ում, այդպիսի քաղաքական գործիչներն են մտածում, ապա հասարակություն-իշխանություն անվստահության խնդիր չէր լինի, երկխոսության անհրաժեշտություն չէր լինի, ԱԺ պատգամավորներին կալանավորելու եւ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Հայաստանին ձայնից զրկելու, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գումարները չտալու խնդիրներ չէին առաջանա: Հետեւաբար, պարոն Նիկոյանին ձեռնտու է ապրել այսպիսի Հայաստանում:
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի` բարեփոխումներ իրականացնելու բարի ցանկությունը:
- Երբ հասարակությունը տեսնում է, որ իշխանությունն իր քվեով չի ձեւավորվել, այս դեպքում կա մեկ քաղաքական ձեւակերպում` իշխանությունը բռնազավթված է: Եվ այս պարագայում` կառավարության եկած մարդն ընտրախախտումների հետ կապ ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել, արհեստավա՞րժ է, կարո՞ղ է լուրջ փոփոխությունների տանող գաղափարներ ունենալ` այլ հարցերը դառնում են ոչ էական: Նրանք բոլորն էլ դառնում են բռնազավթված իշխանության մի մասնիկ: Հասարակությունն այս դատավարություններին, կոնգրեսներին, ամենաչնչին հնարավորության դեպքում` փոքրիկ հանրահավաքներին, իր մասնակցությամբ ապացուցում է, որ չի ընդունել այս ընտրության արդյունքները եւ գնալու է փոփոխությունների: Ես չեմ կասկածում` այդ փոփոխություններն այս երկրում լինելու են: Խնդիրը ժամանակի մեջ է. հասարակությունն ուզում է` հիմա, ընդդիմությունը պետք է աշխատի, որ այդ փոփոխությունները հնարավորինս շուտ լինեն: Ոչ իշխանություններն են կարող այսպես շարունակել, ոչ էլ հասարակությունն է պատրաստ այսպես ապրել: Դրա համար էլ միջազգային կառույցները երկխոսության միջոցով են փորձում խնդիրները լուծել, որպեսզի նոր առճակատումներ չլինեն: Հիմնական քայլն իշխանությունները պետք է անեն, հակառակ դեպքում` ցանկացած նման առճակատման դեպքում ամբողջ պատասխանատվությունը կընկնի իրենց վրա, ինչպես դա եղավ մարտի 1-ից հետո:
- Ձեր կարծիքով` թանկացումների այս ալիքը սոցիալական բունտի կհանգեցնի՞:
- Ես քաղաքական պայքարի կողմնակից եմ: Իհարկե, տնտեսությունն էլ քաղաքականության անբաժանելի մասն է, բայց ես շատ կուզենայի, որ իշխանափոխությունը Հայաստանում լիներ ոչ թե սոցիալական խնդիրների, այլ` քաղաքական գործընթացի արդյունքում: Միակ բանը, ինչը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի համար ընկալելի, տարածաշրջանում գործոն, դա ժողովրդավարությունն է, իշխանություն-ժողովուրդ` մեկ ամբողջություն դառնալը: Իսկ դա հնարավոր է միայն արդար ընտրությունների տարբերակով: Եվ այդ արդար ընտրությունները միանշանակ պետք է լինեն առաջին հերթին նախագահական, որովհետեւ մեր երկրում, դժբախտաբար, ԱԺ-ն դարձել է կցորդ մարմին: Եվ ԱԺ-ի փոփոխությունը մեր հասարակությունը` որպես իշխանության փոփոխություն, չի համարի: Դրա համար է, որ նախագահական ընտրությունները ՀՀ-ում միշտ ամենաակտիվն ու ամենաբուռն են լինում: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա այս դեպքում եւս` ժողովուրդը դա համարում է ոչ թե միջազգային շուկայի տրամաբանություն, այլեւ` այս իշխանությունների կոռումպացվածության հետեւանք: Իհարկե, միջազգային շուկայում գները թանկացել են, բայց ժողովուրդը դա չի ընկալում, որովհետեւ իշխանությունների ցանկացած խոսքին չի հավատում` ընտրություններում իրեն խաբելու իր քվեն գրպանելու պատճառով:
- Մայիսի 8-ին եւ 9-ին ընդդիմությունը նշելու է Երկրապահի, Շուշիի հաղթանակի եւ այլ տոները: Հնարավո՞ր է, որ այդ ակցիաները վերածվեն ինքնաբուխ հանրահավաքների:
- Երբ հասարակությունը չգնահատվելու եւ անբավարարվածության զգացողություն ունի, երբ հասարակությունը տեսնում է, որ իր դեմ կուռ պատ են դնում եւ արհամարհում են, փորձում է պատն անցնել, եւ գնալով այդ պատն անցնողների քանակը շատ ու շատ ավելի մեծ է դառնում:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՆԻ
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
Երեւանի երիտասարդ գեղեցիկ համայնքներից է Ավանը: Մայրաքաղաքի երբեմնի հեռավոր ծայրամասն այսօր մեր աչքի առաջ վերածվում է ժամանակակից, գեղեցիկ եւ բարեկիրթ համայնքի՝ իր կանաչապատ այգիներով, պուրակներով, հանգստի ...«ՍԱՍԱՆԱ ԾՌԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ...ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ՝ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է ...ØÝ³Ó ³Ý÷Á÷ÁË
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Վաթսունհինգամյա Յուրիկ Մամյանը կալանավորվել էր հետընտրական օրերին՝ 2008 թվականի փետրվարի 26-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԷԼԵԿՏՈՐԱՏ
Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական ...ՄԵՆՔ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆՔ ԻՐԱՐ
Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» ...ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, ...ԹԵԺ ԳԻԾ
Նախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների ...ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Ներկայում Հայաստանի 6 բնակավայրերում՝ Ալավերդի, Հրազդան, Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ Արարատ քաղաքներում գործում է օդի աղտոտվածությունը բնութագրող եւ օդի նմուշառման 13 դիտակետ, որտեղ որոշվում է օդի որակը ...«ԳԻՔՈՐԸ»՝ ՊԱՐԻ ՏԵՍՔՈՎ
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան ...ՌԱԴԻՈՆ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԴԻԱԿԱՆ Է
Անի ՀԱՐՈՅԱՆԵրեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: ...ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ:
Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: ...ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...«ԲԺԻՇԿՆԵՐԻ ՂԱՍԱԲՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ»
32 տարեկան Թեհմինեի արտահայտած ամեն բառի ետեւում հոգնածություն ու տխրություն կա: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք, հույս չկա, որ վաղն ավելի լավ ա լինելու»:
Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր ...ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԵՆ
Նկարում պատկերված այս ավերակ շենքն Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի N 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանն է:
Հինգհարկանի այս շենքի սենյակներում հիմնականում ապրում են նախկինում պետական ...ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻՑ
Մամուլի ազգային ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կայացավ ...ՀԱՐԵՒԱՆ ԵՆՔ ՄԵՆՔ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ԶՈՀԵՐ` ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ գիշերը` ժամը 02:53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել` 03:59-ին: ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ...188 ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՇՐՋԻՉԸ»
«Այս տարվա սկզբից սկսած քաղաքական զարգացումներն իրենց հիմքում ունեին սոցիալական դժոգոհության տարրեր, սոցիալական արդարության չկայացվածություն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱ՞Ն
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երեկ հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, դիմելով վետերաններին, Սերժ ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ
«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ ...ՄԱՔՈՒՐ «ՀԱՂԹԱՆԱԿ»
Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում երեկ «Հաղթանակ» զբոսայգում իրականացվել են մաքրման եւ կարգի բերման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Կարո՞ղ է արդյոք կառավարությունն իրականություն դարձնել այն լայնածավալ բարեփոխումները, որոնք խոստանում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը: Բավականին բարդ է որոշակի գնահատական տալը, քանի ...ԱՓՍՈՍ ՉԷՐ ԵՐԵԽԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Մեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, ...ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՈՒՂԵՐՁ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես ...ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Երեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» ...ՎԱՐՊԵՏԸ ԵՒ ՄԱՐԳԱՐԻՏԱ - 2
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Աշխարհի բոլոր կենսունակ ժողովուրդները փորձում են ոչ թե վեհացնել ու սրբացնել սեփական անկումները, այլ գնում են մինուսները պլյուսներ դարձնելու ճանապարհով: «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղ է դարձնում»,- ...«ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵՆ»,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որը հետագայում իր գործունեությունը կծավալի ստվերային ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ...«ԴԱԲՐՈ» Է ՍՏԱՑԵԼ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ...ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ
Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեկն ընկերոջը հարցնում է՝ զոքանչդ ո՞նց է։ Ասում է՝ մահացավ։ Բա մահանալուց առաջ քրտնե՞լ էր՝ հարցնում է։ Հա, քրտնել էր։ «Էլի լավ ա, քրտնելը օգնում ա»,- ասում է ընկերը։
Շատ դաժան անեկդոտ է, ...ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ
1
Այսօր Երկրապահի օրն է, ինչի առիթով, իհարկե, հեռուստաընկերությունների եթերից վերամբարձ խոսքեր են հնչելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մասին (բացառությամբ, թերեւս, նրանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում): ...«ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ» ՄՈՌԱՑԵ՞Լ Է
«ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներ չունեմ, որովհետեւ քաղաքական լուծում ԼՂ խնդրում չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն ընդամենը մեկ մանդատ. դա հակամարտության հետեւանքների ...ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
«Ընդդիմությունն իշխանության թշնամին չէ. մենք բոլորս հասարակության մի մասն ենք եւ ցանկություն ունենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

