
ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, կապված են կենսական հիմքի` լորձի քանակի, խանգարումների հետ: Այս համակարգը «պատասխանատու» է հիմնական նյութափոխանակության համար, կարգավորում է հորմոնալ համակարգը եւ այլն:

«Լորձի» համակարգն ուղիղ կապի մեջ է մարսողության հետ: Դրա խանգարումների հիմնական պատճառը ստամոքսի մարսողական կարողությունների նվազեցումն է ու, որպես հետեւանք` սննդի չմարսելը: Պրոցեսն ընթանում է աղեստամոքսային տրակտում ու շնչուղիներում լորձի ավելցուկի կուտակումների պատճառով: Կոկորդում ու բրոնխներում կուտակված լորձը խտանում, դառնում է ավելի կպչուն: Այն դժվարություն է առաջացնում շնչառության համար եւ շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում տարբեր տեսակի միկրոբների ու բորբոքային պրոցեսների համար: Առհասարակ բուսաբույժները նման հիվանդությունները բուժում են լորձի քանակի կարգավորմամբ: Իսկ ահա Նոտինգհեմյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ խնձորի ու լոլիկի ազդեցությունը թոքերի վրա անփոխարինելի է: Պարզվել է, որ թարմ խնձորի ու լոլիկի անընդհատ օգտագործումը նվազեցնում է ասթմայի ու քրոնիկական բրոնխիտի առաջացման վտանգը: Հետազոտություններին մասնակցել է շուրջ 3000 մարդ, որոնք տառապել են թոքերի տարբեր հիվանդություններով: Նրանց առաջարկվել էր փոխել իրենց ողջ դիետան ու շատ ուտել խնձոր ու լոլիկ: Այն հիվանդների մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում կերել էին 6 եւ ավելի խնձոր կամ գոնե 1 լոլիկ, զգալի նվազել էր հազն ու խզզոցները թոքերում: Այս արդյունքը բացատրվում է պտուղներում այնպիսի հակաօքսիդների առկայությամբ, որոնք թոքերը պաշտպանում են վնասակար նյութերի ազդեցությունից: Այդ հակաօքսիդները կան նաեւ սոխում եւ կարմիր գինում:
Շնչուղիների հիմնական ու տարածված հիվանդություններից է գրիպը: Գրիպը վարակիչ ռեսպիրատոր հիվանդություն է: Որպես կանոն, այն համարվում է համաճարակ, որը սկսվում է աշնան վերջին եւ ձմռան սկզբին: Յուրաքանչյուր համաճարակի տեւողությունն այս կամ այն տարածքում տեւում է 4-6 շաբաթ: Այս հիվանդության գլխավոր վտանգը բարդություններն են, որոնք վնասում են ոչ միայն շնչուղիները, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգը, երիկամներն ու այլ օրգաններ: Գրիպը հիմնականում 3 տիպի վիրուսների հետեւանք է` A, B, C: Առաջին տիպի համաճարակի առաջացման հավանականությունը 2-3 տարին մեկ է: B եւ C կարգի համաճարակ 4-5 տարին մեկ կարող է լինել, սակայն A կարգով հիվանդացածը կարող է հիվանդանալ B կամ C կարգի գրիպներով: Գրիպի համաճարակների ժամանակ ավելի հաճախ հիվանդանում են 5-9 տարեկան երեխաներն ու 25-35 տարեկանները: Բարդություններից մահացություններ հաճախ լինում են նորածինների շրջանում: Գրիպը հաճախ վտանգավոր է նրանց համար, ովքեր տառապում են այնպիսի քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են` սրտային հիվանդությունները, բրոնխիտը, տուբերկուլյոզը: Հղիների համար եւս գրիպը կարող է վատ հետեւանքներ ունենալ: Եթե հիվանդությունը բարդություններով չի ընթանում, ապա լավանալը կախված է օրգանիզմի համար ստեղծված բարենպաստ պայմաններից: Գրիպով հիվանդը պետք է խուսափի դժվարամարս ուտելիքից եւ շատ հեղուկ օգտագործի:
Շնչուղիների մյուս տարածված հիվանդությունը ֆարինգիտն է կամ կոկորդի բորբոքումը: Ֆարինգիտը կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ միկրոօրգանիզմներից: Բակտերիալ ինֆեկցիաները երբեմն լինում են ավելի ծանր, քան վիրուսները: Օրինակ, ստրեպտոկոկային ֆարինգիտը չբուժելու դեպքում կարող է վերածվել հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտի: Ֆարինգիտի ժամանակ շատ են օգնում կարտոֆիլի թարմ հյութով ողողումներն ու կարտոֆիլի գոլորշիով ինհալացիաները: Ֆարինգիտի դեպքում կան մի շարք օգտակար խորհուրդներ.
գ Թարմ սխտորը մաքրել ու մանր կտրատել: Սխտորի քանակը պետք է կես բաժակ լինի: Այն լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել այնքան մեղր, որ սխտորը ծածկվի: Հետո այդ ամենը դնել մարմանդ կրակի վրա ու խառնել 20 րոպե, մինչեւ սխտորը լուծվի: Թողնել մի քիչ սառչի, հետո նորից դնել կրակին ու խառնել: Այդ օշարականման հեղուկին կարելի է խառնել մի քիչ եռացրած-սառեցրած ջուր ու պահել սառնարանում: Յուրաքանչյուր 1 ժամ հետո կարելի է խմել
1 ճաշի գդալ, մինչեւ հազն անցնի: Երեխաներին կարելի է տալ 1 թեյի գդալ:
- Շատ լավ է օգնում մոշի թերթիկների թուրմով ողողումը:
Մեզ համար աննկատ, բայց անփոխարինելի նշանակություն ունի քիթը: Մեր շնչած օդն այն խոնավացնում եւ տաքացնում է, իր վրա է վերցնում մեր օրգանիզմ ներխուժող փոշու մի մասը: Զգացողության շնորհիվ ստուգում է օդը, եւ երբ մենք խոսում ենք, ապահովում է մեր ձայնի հնչեղությունը: Ամեն օր քթի միջոցով մարդուն է հաղորդվում 10-20.000 լիտր օդ: Եթե օդի ջերմաստիճանը 10 աստիճան է, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում քթի մեջ վերածվում է 30 աստիճանի ու խոնավանում: Շատ վիրուսներ կարող են առաջացնել լորձաթաղանթի բորբոքում, որը բժշկության մեջ անվանվում է «րինիտ»: Այն կարող է լինել մրսածությունից ու գրիպից հետո ու շարունակվել 7-10 օր` հիմնականում առանց հետեւանքների: Կան նաեւ «րինիտի» բուժման տարբերակներ.
- 1 ճաշի գդալ թարմ գազարի հյութը խառնել 1 ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ ու եռացնել ջրի գոլորշու վրա, հետո ավելացնել 2 կաթիլ սխտորի հյութ։ Այս խառնուրդը պետք է պատրաստել ամեն օր եւ օգտագործել թարմ վիճակում: Օրը 3-4 անգամ պետք է այն կաթեցնել քթանցքերում` 1 կաթիլից: Այս դեպքում բազուկի հյութը եւս շատ լավ օգնում է: Կարելի է ավելացնել մեղր:
- 6 մաս չիչխանի յուղը խառնել 4 մաս կալենդուլայի հյութի, 3 մաս հալած կակաոյի յուղի, 2 մաս մեղրի ու 1 մաս մեղրամոմի հետ: Բամբակը թաթախել այս խառնուրդով ու պահել քթանցքերում 20 րոպե:
Բոլորիս շատ հայտնի անգինան եւս շնչուղիների հիվանդություն է: Անգինա թարգմանաբար նշանակում է՝ «նեղություն»: Սովորաբար անգինան ցուրտ ու խոնավ եղանակի հիվանդություն է: Այս ինֆեկցիայի հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերն ու պնեւմակոկերը: Այն ուղեկցվում է բկանցքի ուժեղ ցավով, որը դժվարացնում է կլման ակտը: Անգինայով ավելի հաճախ հիվանդանում են նշիկների քրոնիկական հիվանդություն ունեցողներն ու կարիեսով տառապողները: Մի քանի միջոց անգինան թեթեւացնելու համար.
- Խառնել հավասար քանակությամբ գազարի հյութ եւ ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու այս զանգվածով ողողել կոկորդը:
- Խառնել 1 ճաշի գդալ լուծվող սուրճն ու նույն քանակությամբ թթվեցրած կաթը, հետո ավելացնել 4-5 պճեղ ճզմած սխտոր, 2 ճաշի գդալ մեղր ու նույնքան եգիպտացորենի ալյուր, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Այնուհետեւ պարանոցին կոմպրեսներ դնել:
- Գլուխ սոխն անցկացնել քերիչով, գլուխը ծածկել սրբիչով, փակել աչքերն ու շնչել սոխի գոլորշին` պարբերաբար՝ քթով ու բերանով:
Կոկորդի սուր բորբոքումը` լարինգիտը, հաճախ առաջանում է մրսածության հետեւանքով: Հիվանդությունը կարող է ունենալ ալերգիկ բնույթ: Քրոնիկական բորբոքում լինում է ձայնալարերի ծանրաբեռնվածության արդյունքում` ուսուցիչների, երգիչների մոտ, սիգարետի ծխից եւ այլն: Լարինգիտի դեպքում շատ լավ օգնում է.
- 100 գր. գազարը եփել 0,5 լիտր կաթի մեջ մինչեւ պատրաստ լինելը, հետո քամել: Խմել փոքր կումերով ու նաեւ ողողել կոկորդն այդ պատրաստուկով այնքան ժամանակ՝ մինչեւ ձայնալարերը կփափկեն:
- Խզված ձայնի ժամանակ, հատկապես երգիչների մոտ օգտակար է, ինչքան հնարավոր է, գոլորշու վրա եփած սխտոր ուտել:
- Թարմ եզանլեզվի տերեւների հյութը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ ու եփել 20 րոպե: Ընդունել 1 ճաշի գդալից՝ օրը 3 անգամ:
Սուր քրոնիկական սինուսիտը քթի հավելյալ խոռոչների հիվանդություն է` հայմորային, ճակատային, սեպաձեւ: Հավելյալ խոռոչները եւս պատված են լորձաթաղանթով, այդ պատճառով էլ սովորական հարբուխը նույնիսկ չի խնայում այդ խոռոչները: Խոռոչների մեջ ինֆեկցիան ընկնում է քթից կամ ատամներից: Սինուսիտը շատ հաճախ առաջացնում է գլխացավեր: Սինուսիտին օգնում է.
- Օրը 2 անգամ առավոտյան ու երեկոյան կաթեցնել 5-ական կաթիլ ուղտափշի թարմ հյութ՝ 10 օր տեւողությամբ: Բույսի մեջ մեծ քանակությամբ ինսուլինի առկայությունն օգնում հայմորիտի բուժմանը:
- Վերցնել 15 գր. եզանլեզվի թերթիկներ, 10 գր. հազարաթերթիկի, ու 5 գր. ընկույզի թերթիկներ, 1 բաժակ եռացրած ջրով պատրաստել թուրմ: Այս թուրմով ինհալացիա անել:
Բրոնխիտը բրոնխների լորձաթաղանթի բորբոքումն է: Շատերը բրոնխիտին ուշադրություն չեն դարձնում, քանի դեռ թոքաբորբի չի վերածվել: Իսկ ահա սուր բրոնխիտն անհանգստանալու տեղիք է տալիս: Այն կարող է չհետեւելու դեպքում լուրջ հետեւանքներ ունենալ, ընդհուպ՝ մինչեւ սրտային հիվանդության: Քրոնիկական բրոնխիտ տերմինն օգտագործվում է շարունակական հազի դեպքում: Այն հաճախ բնորոշվում է՝ որպես «ծխողի հազ»: Այս հիվանդությամբ հիվանդները հիմնականում ապրում են քաղաքում: Տղամարդիկ 3 անգամ ավելի են հիվանդանում այս հիվանդությամբ, քան կանայք:
Պնեւմանիան ու բրոնխիալ ասթման շնչառական ուղիների այնպիսի հիվանդություններ են, որոնց դեպքում չարժե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ պետք է դիմել բժշկի:
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՆԻ
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
Երեւանի երիտասարդ գեղեցիկ համայնքներից է Ավանը: Մայրաքաղաքի երբեմնի հեռավոր ծայրամասն այսօր մեր աչքի առաջ վերածվում է ժամանակակից, գեղեցիկ եւ բարեկիրթ համայնքի՝ իր կանաչապատ այգիներով, պուրակներով, հանգստի ...«ՍԱՍԱՆԱ ԾՌԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ...ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ՝ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է ...ØÝ³Ó ³Ý÷Á÷ÁË
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Վաթսունհինգամյա Յուրիկ Մամյանը կալանավորվել էր հետընտրական օրերին՝ 2008 թվականի փետրվարի 26-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԷԼԵԿՏՈՐԱՏ
Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական ...ՄԵՆՔ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆՔ ԻՐԱՐ
Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» ...ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, ...ԹԵԺ ԳԻԾ
Նախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների ...ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Ներկայում Հայաստանի 6 բնակավայրերում՝ Ալավերդի, Հրազդան, Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ Արարատ քաղաքներում գործում է օդի աղտոտվածությունը բնութագրող եւ օդի նմուշառման 13 դիտակետ, որտեղ որոշվում է օդի որակը ...«ԳԻՔՈՐԸ»՝ ՊԱՐԻ ՏԵՍՔՈՎ
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան ...ՌԱԴԻՈՆ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԴԻԱԿԱՆ Է
Անի ՀԱՐՈՅԱՆԵրեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: ...ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ:
Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: ...ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...«ԲԺԻՇԿՆԵՐԻ ՂԱՍԱԲՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ»
32 տարեկան Թեհմինեի արտահայտած ամեն բառի ետեւում հոգնածություն ու տխրություն կա: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք, հույս չկա, որ վաղն ավելի լավ ա լինելու»:
Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր ...ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԵՆ
Նկարում պատկերված այս ավերակ շենքն Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի N 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանն է:
Հինգհարկանի այս շենքի սենյակներում հիմնականում ապրում են նախկինում պետական ...ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻՑ
Մամուլի ազգային ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կայացավ ...ՀԱՐԵՒԱՆ ԵՆՔ ՄԵՆՔ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ԶՈՀԵՐ` ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ գիշերը` ժամը 02:53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել` 03:59-ին: ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ...188 ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՇՐՋԻՉԸ»
«Այս տարվա սկզբից սկսած քաղաքական զարգացումներն իրենց հիմքում ունեին սոցիալական դժոգոհության տարրեր, սոցիալական արդարության չկայացվածություն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱ՞Ն
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երեկ հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, դիմելով վետերաններին, Սերժ ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ
«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ ...ՄԱՔՈՒՐ «ՀԱՂԹԱՆԱԿ»
Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում երեկ «Հաղթանակ» զբոսայգում իրականացվել են մաքրման եւ կարգի բերման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Կարո՞ղ է արդյոք կառավարությունն իրականություն դարձնել այն լայնածավալ բարեփոխումները, որոնք խոստանում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը: Բավականին բարդ է որոշակի գնահատական տալը, քանի ...ԱՓՍՈՍ ՉԷՐ ԵՐԵԽԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Մեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, ...ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՈՒՂԵՐՁ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես ...ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Երեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» ...ՎԱՐՊԵՏԸ ԵՒ ՄԱՐԳԱՐԻՏԱ - 2
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Աշխարհի բոլոր կենսունակ ժողովուրդները փորձում են ոչ թե վեհացնել ու սրբացնել սեփական անկումները, այլ գնում են մինուսները պլյուսներ դարձնելու ճանապարհով: «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղ է դարձնում»,- ...«ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵՆ»,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որը հետագայում իր գործունեությունը կծավալի ստվերային ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ...«ԴԱԲՐՈ» Է ՍՏԱՑԵԼ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ...ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ
Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեկն ընկերոջը հարցնում է՝ զոքանչդ ո՞նց է։ Ասում է՝ մահացավ։ Բա մահանալուց առաջ քրտնե՞լ էր՝ հարցնում է։ Հա, քրտնել էր։ «Էլի լավ ա, քրտնելը օգնում ա»,- ասում է ընկերը։
Շատ դաժան անեկդոտ է, ...ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ
1
Այսօր Երկրապահի օրն է, ինչի առիթով, իհարկե, հեռուստաընկերությունների եթերից վերամբարձ խոսքեր են հնչելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մասին (բացառությամբ, թերեւս, նրանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում): ...«ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ» ՄՈՌԱՑԵ՞Լ Է
«ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներ չունեմ, որովհետեւ քաղաքական լուծում ԼՂ խնդրում չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն ընդամենը մեկ մանդատ. դա հակամարտության հետեւանքների ...ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
«Ընդդիմությունն իշխանության թշնամին չէ. մենք բոլորս հասարակության մի մասն ենք եւ ցանկություն ունենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

