
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԷԼԵԿՏՈՐԱՏ
- Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական իրադարձությունները:

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվելու 2008թ. աշնանը: Հենց այս` արդեն տեղի ունեցած եւ սպասվելիք իրադարձությունների մեկնաբանությունները ստանալու սկզբունքով էինք մենք կազմել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին ուղղված հարցերը: Ենթադրում էինք, որ ընտրությունների արդյունքներն ու դրանց հետ կապված սպասելիքները, միեւնույն է, պետք է ցուցադրեն երկու հասարակություններում տիրող իրավիճակներն ու բացահայտեն նրանց մեջ հնարավոր փոփոխությունները: Նրանց հարցազրույցներն արդեն տպագրվել են հայկական «168 Ժամ» եւ ադրբեջանական «Նովոյե Վրեմյա» թերթերում:
Սակայն տարեսկզբին դժվար էր մտածելը, թե նախընտրական ադրբեջանական հասարակությունը, որը նկարագրված է ադրբեջանցի փորձագետների հարցազրույցներում, այդքան շատ կտարբերվի ներկայիս հայ հասարակությունից, եւ, որ մեր մեջ տեղի ունեցած այս փոխակերպումները հնարավոր են այսքան կարճ ժամանակաընթացքում: Չէ՞ որ դեռեւս անցած տարվա աշնանը հայ հասարակությունն էլ էր գտնվում այն նույն ապատիկ վիճակում, որը կարճ ու դիպուկ ներկայացրեց ադրբեջանցի փորձագետներից մեկն իր երկրի ներսում տիրող տրամադրությունները նկարագրելիս. «Հասարակությունն ապրում է քաղաքական, տնտեսական, բիզնեսի, տեղեկատվական, քաղաքացիական ոչ մրցակցային միջավայրում»: Դատելով նաեւ մեր մյուս հարցված ադրբեջանցի մասնագետների պնդումներից` հոկտեմբերին կայանալիք ընտրություններն անցնելու են հասարակության «կողքով» եւ այս անգամ էլ են ավարտվելու նախապես որոշված արդյունքների հրապարակումով: Մոտավորապես այսպես, կանխատեսելի արդյունքներով էին անց կացվելու նախագահական ընտրությունները նաեւ Հայաստանում, չնայած այն բանին, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հրապարակում հայտնվելու պատճառով հայաստանյան ընտրական գործընթացներում անհամեմատ ավելի մեծ ինտրիգ էր առաջացել, քան եղել էր երբեւէ մինչ այդ: Նույնիսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին առավելագույնը, որ կանխատեսելի էր ինձ համար, դա այն էր, որ Ռ.Քոչարյանից Ս.Սարգսյանին իշխանության փոխանցման սցենարն արդեն հարթ չի լինի, կերկարաձգվի «օբյեկտիվորեն առաջացած» երկրորդ փուլի պատճառով: Երկրորդ փուլին գնալու հավանականությունն ինձ համար պայմանավորված էր այն հանգամանքով, որ լեգիտիմության լիարժեք պաշարի կարիք ունեցող իշխանական հավակնորդի հաղթանակի այդ տարբերակն ավելի տպավորիչ եւ արժանահավատ էր լինելու նախեւառաջ դրսի համար: Հայաստանում, ինչպես եւ հետխորհրդային այլ երկրներում, մինչեւ վերջերս քիչ էին հաշվի առնում այն հանգամանքը, որ ընտրությունների արդյունքները պետք է արժանահավատ լինեն նախեւառաջ երկրի ներսում, սեփական հասարակության համար:
Ապրիլի 9-ին իշխանական մի գործչից մյուսին կառավարման լծակների փոխանցումն ամրագրվեց պաշտոնապես, բայց դա եղավ աննախադեպ ցավոտ կերպով, ալեկոծեց առանց բացառության ողջ հասարակությանը եւ սկզբունքորեն փոխեց նրան: Վերջին անգամ ՀՀ-ում արտակարգ իրավիճակ սահմանել էին խորհրդային իշխանությունները: Անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ նման ծավալի ու նման հետեւանքների բախումներ հասարակության եւ ուժային ստորաբաժանումների միջեւ չեն եղել: Չի եղել երբեւէ նաեւ այնպես, որ պետական նշանակության այնպիսի մի հանդիսավոր իրադարձության ժամանակ, ինչպիսին նաեւ նորընտիր նախագահի երդման արարողությունն է, հասարակության մեկ ուրիշ հատված դուրս գա փողոց մեկ այլ, լրիվ հակառակ` ցավալի ու տխուր առիթով: Չնայած, ոչ երդման օրն էր կարելի տեղաշարժել, ոչ էլ զոհերի մահվան քառասունքը հետաձգել: Այս անհամատեղելի իրադարձությունների ընթացքը մեկ օրվա մեջ, նույն ժամերին եւ միեւնույն քաղաքի իրարից ոչ հեռու հատվածներում չափից ավելի ցցուն էին դարձնում այն երկիմաստ զգացողությունները, որ ապրեց հասարակությունն իր ամբողջության մեջ առաջին հետբախումնային օրերին:
Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ իրենց երկրում ակնհայտ է «նույնիսկ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու իմիտացիայից հրաժարումը»: Այնտեղ բոլորն արդեն հասկացել են, որ ժողովրդավարական խաղեր տալու համար ավելորդ ջանքեր թափելու պահանջ այլեւս չկա, Ադրբեջանն իր նավթապաշարների պատճառով քարտ բլանշ ունի երկրի ներսում կամայականություններ անելու եւ դրա համար չպատժվելու համար: ՀՀ-ում, հակառակը, հասարակական-քաղաքական դիսկուրսում արդեն վաղուց եւ խորն է արմատավորվել արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին թեզը: Ժողովրդավարության, որպես պետության միակ կապիտալի մասին, որը կարելի է հետո ուղղել ամենատարբեր, նույնիսկ այնպիսի կարեւոր հարցի լուծմանը, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, խոսում են վաղուց, համառորեն եւ համարյա մշտապես: ՀՀ-ում 2007թ. ԱԺ ցուցափեղկային, «ճիշտ» ընտրություններից ստացած տպավորությունները, հատկապես եվրոպական կառույցների գովասանական գնահատականները, հասարակական լայն զանգվածների համար այդքան նշանակալի չէին: Դժվար է ասել` դրա պատճառն ա՞յն էր, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն ամենից շատ հետաքրքրում են միայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին եւ նրանց ստաբիլ կողմնակիցներին, այլ ոչ թե ողջ հասարակությանը, թե՞ այն, որ այդ «օրինակելի ընտրությունների» ժամանակ եւ մրցակցությունն էր չնչին, եւ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համար փոքրամասնության մեջ հայտնվելու վտանգ առհասարակ չկար: Ուստի չկար նաեւ ռիսկի գնալու, պատգամավորական մանդատների համար ամեն գնով պայքարելու անհրաժեշտություն: Հարթակում վաղուց իրար լավ ճանաչող, մեկը մյուսի քայլերը նախօրոք իմացող խաղացողներ էին, ոչ մի անկանխատեսելի շրջադարձ չէր սպասվում, չնայած մրցակցությանը մասնակցեց նորաստեղծ «Իմպիչմենտը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի փաստն ինքնին սենսացիոն էր, քանի որ իր հրաժարականից հետո անցած այս ողջ ժամանակաընթացքում նա երբեւէ չի մեկնաբանել իրենից հետո եկած իշխանությունների քայլերը ԼՂՀ կարգավորման բնագավառում, հաճախ նույնիսկ չափից ավելի կտրուկ էր մերժում լրագրողների այս մասին խնդրանքները, ստեղծելով խորհրդավոր լռության մի տպավորություն:
Մինչդեռ հենց այդ հարցի` ԼՂ կարգավորման պատճառով 1998թ. փոխվեց իշխանությունը ՀՀ-ում, եւ անցած տարիների ընթացքում քիչ չեն եղել այն հիմնավոր առիթները, որոնք նա կարող էր օգտագործել «պատասխան քայլ» անելու համար:
Լ.Տեր-Պետրոսյանի հայացքները ԼՂՀ հակամարտության մասին, հայ, ադրբեջանցի եւ այլ փորձագետների համերաշխ գնահատականներով՝ այժմ անվանում են՝ «կարգավորմանն ուղղված ավելի մեղմ մոտեցումներ»: Սակայն սա (ՀՀ-ում վերջին տասնամյակի ընթացքում պաշտոնապես ընդունված ձեւակերպումների հետ նոմինալ այս տարբերությունը) չէր, իմ կարծիքով, այն բանի պատճառը, որ նա վերստացավ քաղաքական լուրջ գործոն լինելու հնարավորությունը: Եվ կարելի է նույնիսկ վստահաբար ասել, որ նրա կողմն անցած բողոքական ընտրազանգվածն առաջնորդվում էր ոչ թե ԼՂՀ հարցում նրա հայացքների տարբերության, այլ բոլորովին այլ, փոխկապակցված մի ամբողջ խումբ պատճառներով: Եվ դրանցից հիմնականն իշխանությունների ու մյուս ընդդիմադիր ուժերի կողմից անձամբ այս գործչի ֆիգուրի հետ կապված ամեն ինչի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքն է: Չնայած, որ այս ընտրությունների ընթացքում ԼՂՀ հակամարտությունը հիշատակվում էր ավելի ինտենսիվ եւ ավելի մեծ զգացականությամբ, քան 1998թ. հետո անցած ընտրությունների ժամանակ էր, սակայն մարդկանց զանգվածների վրա ազդեցություն դա չէր գործում: Ընտրությունների ժամանակ ԼՂՀ հակամարտությանն այդքան մեծ տեղ տալու եւս 2 պատճառ կար: Եվ մեկը բավական բանալ էր. եթե Տեր-Պետրոսյանին հեռացնելու պատճառը ԼՂ հակամարտությունն էր, ապա նրա «քաղաքական ոչնչացման» հիմնական փաստարկն այժմ էլ պետք է դառնար հակամարտությունը: Գուցե, ասենք, Ռուսաստանից հարաբերականորեն վերջերս Հայաստան եկած նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանին քարոզչական լավ հնարք էր թվում բլոկադային Լենինգրադի տեսարաններ հիշեցնող 90-ականների սառած երեւանյան կադրերի ցուցադրումն ու «Մի ընտրեք անցյալը, այլ ընտրեք ապագան» կոչերը: Բայց չէ՞ որ գոնե ԼՂՀ-ում պաշտպանական գործողությունները ղեկավարող, համակարգող ու դրանց մասնակցող Ռ.Քոչարյանն ու Ս. Սարգսյանը լավ գիտեին, թե «որքան ծանր աշխատանք է եղել պատերազմը» բոլորի համար` իշխանություններից մինչեւ հասարակ ժողովուրդ:
Արտակարգ իրավիճակի օրերին ադրբեջանական եւ ղարաբաղյան ստորաբաժանումների միջեւ կարճատեւ, բայց զենքի ավելի լայն տեսականու գործադրմամբ բախումը ԼՂ հակամարտության թեման զարգացրեց ներքարոզչական փոքր-ինչ այլ, բայց ոչ ամբողջովին ուրիշ ճանապարհով: «Թե ովքեր են հետապնդում պետական շահեր, իսկ ովքեր իրենց նեղ անձնական կամ նեղ քաղաքական նպատակներին հասնելու համար գնում են պետությանը վտանգող քայլերի» մոտիվներով խոսակցություններն այնքան հին են, որքան գոյություն ունի իշխանության համար պայքարն առհասարակ: ԵԽ ԽՎ-ում ՀՀ հարցով ընդունված բավական կոշտ որոշումը հաստատ դեռ լինելու է այս թեման ներքին քննարկումների ընթացքում ծավալելու առիթ: Սակայն, մյուս կողմից էլ շատ դժվար է հիմա դասդասել բոլոր 9 թեկնածուներին եւ քաղաքական այլ ուժերին՝ ըստ ընդունված մեխանիզմի. բոլոր իշխանամետ ուժերը հետապնդել եւ շարունակելու են հետապնդել պետական շահեր, իսկ բոլոր ընդդիմադիր ուժերը` էն մյուսը, ոչ պատվաբերը, նեղ անձնականը: Քանի որ հիմնական պայքարն ընտրությունների բոլոր փուլերի ժամանակ, այդ թվում` մարտիմեկյան իրադարձություններից հետո ընթանում էր «բոլորը Տեր-Պետրոսյանի դեմ» սկզբունքով:
Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության տակ միշտ, նաեւ նախագահական ընտրությունների նախօրեին, հասկանում էին ոչ այնքան այն, թե ինչպես կընդունվեն այդ ընտրությունները գործընթացի բուն դերակատարների` ընտրազանգվածի ու քաղաքական ուժերի կողմից, որքան, թե ինչպես գործընթացին կվերաբերվեն երկրի սահմաններից դուրս: Սակայն ընտրությունների մասին այդքան շատ խոսելու արդյունքում հասարակության մեջ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին կապել իրենց սպասելիքները ընտրությունների հետ, հավատալ այդ թեզին եւ այն բանին, որ բողոքի ցուցադրումը կունենա սթափեցնող նշանակություն: Մանավանդ, որ ընտրությունների մասին խոսակցությունների ֆոնին հասցրել էր հասունանալ մի նոր, երիտասարդ, արդարության պահանջարկ ունեցող սերունդ: Ես, իհարկե, հասկանում եմ, թե իրականում ի՞նչ էր ուզում ասել հրապարակախոս Ա.Պետրոսյանը, երբ լրագրողների համար իր ելույթներից մեկում պնդում էր, որ ՀՀ-ի խնդիրներն այն բանից են, որ այս ժողովրդին երկար եւ համառորեն ներշնչում էին, որ ինքը նաեւ ընտրազանգված է: Սակայն այդ դեպքում ինչի՞ համար են կազմակերպվում առհասարակ ընտրությունները, եթե այդ ընթացքում մեջտեղ պետք է բերվեն Ղարաբաղի նման կարեւորագույն ու ցավոտ մի այնպիսի հարցի հետ կապված «բացահայտումներն» ու «ոչնչացնող հիշեցումները», որոնք ճիշտ ընկալելու ու մարսելու համար ոչ ժողովուրդ լինելն է բավարար, ոչ էլ թրծված էլեկտորատ:
Սա, իհարկե, ՀՀ-ում ընթացող խորը հասարակական գործընթացների միակ ցուցանիշը չէ, որոնք նրանց արագ փոխակերպումների պատճառով դժվար է միարժեք գնահատելը: Բայց մի բան միանշանակ է. այն, որ փետրվարի 19-ին քվեատուփերին մոտեցած ընտրողներն ու ներկայիս հասարակությունն իր ամբողջության մեջ երկու տարբեր երեւույթներ, հանրույթներ, երկու տարբեր քաղաքական գործոններ են: Հետընտրական հասարակության հետ, որին այժմ արդեն անվանում են ժողովուրդ, ավելի շատ են հաշվի նստում, եւ եթե իշխանություններն ականջ են դնում երկխոսության մասին կոչերին, ապա միայն այն նպատակով, որպեսզի կարողանան «կազմաքանդել» քաղաքական ընդդիմախոսներին սատարող քաղաքացիների բանակը: Կկարողանա՞ն, արդյոք, Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ հավաքված ուժերն այսուհետ էլ մնալ ներքաղաքական ազդեցիկ գործոն: Դժվար է ասել, քանի որ, այսպես կոչված, տրանզիտային ժողովրդավարությունների երկրներում, ինչպիսին նաեւ մինչեւ վերջերս անվանվում էր Հայաստանը, ընտրություններից հետո արվում է ամեն ինչ՝ քաղաքական ընդդիմախոսներին թուլացնելու, գուցեեւ՝ ապագա ընտրազանգվածի աչքերում քաղաքականապես ոչնչացնելու նպատակով:
ԱՐՎԵՍՏԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԸ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՆԻ
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ ...ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
Երեւանի երիտասարդ գեղեցիկ համայնքներից է Ավանը: Մայրաքաղաքի երբեմնի հեռավոր ծայրամասն այսօր մեր աչքի առաջ վերածվում է ժամանակակից, գեղեցիկ եւ բարեկիրթ համայնքի՝ իր կանաչապատ այգիներով, պուրակներով, հանգստի ...«ՍԱՍԱՆԱ ԾՌԵՐԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ...ԽՈՇՈՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ՝ ԱՐՎԵՍՏԻ ԼԵԶՎՈՎ
Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է ...ØÝ³Ó ³Ý÷Á÷ÁË
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Վաթսունհինգամյա Յուրիկ Մամյանը կալանավորվել էր հետընտրական օրերին՝ 2008 թվականի փետրվարի 26-ին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԷԼԵԿՏՈՐԱՏ
Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական ...ՄԵՆՔ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆՔ ԻՐԱՐ
Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» ...ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տիբեթյան բժշկությունը շնչուղիների հիվանդությունները համարում է «ցրտի» հիվանդություններ: «Ցրտի» հիվանդությունները, որոնց շարքին են դասվում բրոնխիտը, ֆարինգիտը, բրոնխիալ ասթման, ...ԹԵԺ ԳԻԾ
Նախածննդյան եւ ետծննդյան շրջանում մատուցված բուժծառայություններն անվճար են: Սա ամրագրված է հայաստանյան օրենսդրությամբ եւ փակցված գրեթե բոլոր համապատասխան ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների ...ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
Ներկայում Հայաստանի 6 բնակավայրերում՝ Ալավերդի, Հրազդան, Գյումրի, Երեւան, Վանաձոր եւ Արարատ քաղաքներում գործում է օդի աղտոտվածությունը բնութագրող եւ օդի նմուշառման 13 դիտակետ, որտեղ որոշվում է օդի որակը ...«ԳԻՔՈՐԸ»՝ ՊԱՐԻ ՏԵՍՔՈՎ
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան ...ՌԱԴԻՈՆ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԴԻԱԿԱՆ Է
Անի ՀԱՐՈՅԱՆԵրեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: ...ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ...ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ:
Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: ...ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԳՈՐԾԵՐ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն ...«ԲԺԻՇԿՆԵՐԻ ՂԱՍԱԲՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔԸ»
32 տարեկան Թեհմինեի արտահայտած ամեն բառի ետեւում հոգնածություն ու տխրություն կա: Ասում է` «Շատ ծանր վիճակում ենք, հույս չկա, որ վաղն ավելի լավ ա լինելու»:
Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր ...ԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ ԵՆ
Նկարում պատկերված այս ավերակ շենքն Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի N 9 Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանն է:
Հինգհարկանի այս շենքի սենյակներում հիմնականում ապրում են նախկինում պետական ...ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻՑ
Մամուլի ազգային ակումբի կողմից ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ կայացավ ...ՀԱՐԵՒԱՆ ԵՆՔ ՄԵՆՔ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ԶՈՀԵՐ` ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ գիշերը` ժամը 02:53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել` 03:59-ին: ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ...188 ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻ
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի երկքաղաքացիությանը վերաբերող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` 2007 թվականի դեկտեմբերից ի վեր, Հայաստանի երկքաղաքացիություն են ստացել 188 անձ: Ուսումնասիրման ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՇՐՋԻՉԸ»
«Այս տարվա սկզբից սկսած քաղաքական զարգացումներն իրենց հիմքում ունեին սոցիալական դժոգոհության տարրեր, սոցիալական արդարության չկայացվածություն»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱ՞Ն
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը երեկ հայտարարել է, որ բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունը նախագահական ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, դիմելով վետերաններին, Սերժ ...ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՆ
«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ նախագահ պարոն Սարգսյանին ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ ...ՄԱՔՈՒՐ «ՀԱՂԹԱՆԱԿ»
Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում երեկ «Հաղթանակ» զբոսայգում իրականացվել են մաքրման եւ կարգի բերման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Կարո՞ղ է արդյոք կառավարությունն իրականություն դարձնել այն լայնածավալ բարեփոխումները, որոնք խոստանում է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը: Բավականին բարդ է որոշակի գնահատական տալը, քանի ...ԱՓՍՈՍ ՉԷՐ ԵՐԵԽԱՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Մեր ժողովուրդը մի կարծրատիպ ունի` հասարակական կատակլիզմների ժամանակ «թացը չորի հետ վառվում է»: Մարտի 1-ի դեպքերը մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջաններից մեկն էր: Բայց ստացվեց այնպես, ...ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ՈՒՂԵՐՁ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես ...ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Երեկվա դրությամբ՝ ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բուժհաստատություններում մարտի 1-ի հետեւանքներից որեւէ տուժած այլեւս բուժօգնություն չի ստանում: Նրանք բոլորն էլ դուրս են գրվել: Այս մասին «Արմենպրեսին» ...ՎԱՐՊԵՏԸ ԵՒ ՄԱՐԳԱՐԻՏԱ - 2
Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ
Աշխարհի բոլոր կենսունակ ժողովուրդները փորձում են ոչ թե վեհացնել ու սրբացնել սեփական անկումները, այլ գնում են մինուսները պլյուսներ դարձնելու ճանապարհով: «Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ուժեղ է դարձնում»,- ...«ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵՆ»,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես», որը հետագայում իր գործունեությունը կծավալի ստվերային ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ...ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները չեն ոգեւորում, որովհետեւ այն, ինչ քննարկվել ու քննարկվելու է բանակցությունների ընթացքում, անընդունելի է հայկական կողմի համար»,- երեկ հրավիրված մամուլի ...«ԴԱԲՐՈ» Է ՍՏԱՑԵԼ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ...ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ԵԿԵՂԵՑԻՆ
Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեկն ընկերոջը հարցնում է՝ զոքանչդ ո՞նց է։ Ասում է՝ մահացավ։ Բա մահանալուց առաջ քրտնե՞լ էր՝ հարցնում է։ Հա, քրտնել էր։ «Էլի լավ ա, քրտնելը օգնում ա»,- ասում է ընկերը։
Շատ դաժան անեկդոտ է, ...ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ
1
Այսօր Երկրապահի օրն է, ինչի առիթով, իհարկե, հեռուստաընկերությունների եթերից վերամբարձ խոսքեր են հնչելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մասին (բացառությամբ, թերեւս, նրանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում): ...«ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆԸ» ՄՈՌԱՑԵ՞Լ Է
«ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալիքներ չունեմ, որովհետեւ քաղաքական լուծում ԼՂ խնդրում չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն ընդամենը մեկ մանդատ. դա հակամարտության հետեւանքների ...ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
«Ընդդիմությունն իշխանության թշնամին չէ. մենք բոլորս հասարակության մի մասն ենք եւ ցանկություն ունենք դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄԵԾ ՀՈՒՅՍԵ՞Ր
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

