
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
- - Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար չէր նոր նախագահին:

- Վ. Օսկանյանի պաշտոնանկությունն անշուշտ կարեւոր, բայց լոկալ հարց է: Էդուարդ Նալբանդյանի նշանակումը այդ պաշտոնում բնական է. անհրաժեշտ էր պատրաստված եւ պրոֆեսիոնալ դիվանագետ: Տեղյակ մարդիկ այդ իմաստով դրական են գնահատում նրա գործունեությունը Եգիպտոսում եւ Ֆրանսիայում՝ իբրեւ դեսպան: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Արտգործնախարարությունում աշխատող դիվանագետները երբեւէ աչքի չեն ընկել սկզբունքային քաղաքական գործունեությամբ, եւ Վ. Օսկանյանը, իմ կարծիքով, կարող էր շարունակել պաշտոնավարել: Համենայնդեպս նրա հեռացման որեւէ լուրջ պատճառ չկար:
- Գուցե ի՞նքը չցանկացավ շարունակել:
- Չգիտեմ, դա իշխանության ներքին խոհանոցի խնդիր է, իսկ ես նման բաներով չեմ զբաղվում: Ամեն դեպքում Վ. Օսկանյանին չհաջողվեց ձեւավորել Հայաստանի համար կայուն արտաքին քաղաքական դիմագիծ, բայց նա առնվազն կարողացավ խուսափել սուր ճգնաժամերից, կործանման համարժեք իրավիճակներից: Թեպետ տհաճ զարգացումներ նրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում եղել են, բայց պետք է հաշվի առնել, որ առաջին 5 տարիներին ԱԳՆ-ն գործել է խիստ սուղ ֆինանսական հնարավորությունների պայմաններում: Հետո արդեն իրավիճակը քիչ թե շատ կարգավորվեց:
- Կա տեսակետ, ըստ որի՝ Է. Նալբանդյանի նշանակումը Մոսկվայի հետ Երեւանի ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունք է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
- Ով էլ լինի Հայաստանի արտգործնախարար, նա վարելու է բազմավեկտոր քաղաքականություն: Է. Նալբանդյանի վերաբերյալ կան պատրանքներ, թե նա ավելի ընդունելի է Մոսկվայի համար: Չեմ կարծում, թե նրա նշանակումը Մոսկվայից իջեցված ուղղակի պատվեր է: Բայց այնտեղ շատ մեծ էր ցանկությունը՝ ազատվել Վ. Օսկանյանից, որին ռուսները մինչեւ վերջ էլ համարում էին ոչ իրենց մարդը եւ վերջ: Կարծում եմ, որ այդպիսի մոտեցումը մերձավոր դաշնակից պետության նկատմամբ ոչ կառուցողական քաղաքականություն է: Մոսկվայում, չգիտես ինչու, միշտ սուր են ընդունում, եթե Հայաստանը փորձում է ունենալ ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Առանց գիտակցելու, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մեր փոխարեն իրենք հարկադրված կլինեն լուծել մեր պրոբլեմները եւ, եթե չկարողանան, մենք կհայտնվենք ծանր կացության մեջ: Մինչդեռ Հայաստանում ոչ մի նոր արտգործնախարար նոր քաղաքականության հեծանիվ չի հորինելու: Կան արդեն ձեւավորված հարաբերություններ արեւմուտքում, հյուսիսում, արեւելքում եւ հարավում, պետք է շարունակել դրանք զարգացնել: Թեպետ վերջին տարիներին բազային պայմաններն այս դաշտում փոխվել են:
- Կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:
- Անցած ժամանակահատվածում ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրամիությունը որպես ուժային կենտրոններ Հայաստանին չառաջարկեցին աշխարհատնտեսական այլընտրանք ռուսական քաղաքականության փոխարեն: Արդյունքում Ռուսաստանն այսօր դարձել է դոմինանտ ուժ Հայաստանի տնտեսական կյանքում եւ ունի այդ վեկտորը զարգացնելու շատ ավելի լուրջ մտադրություններ: Այժմ ռուսական կողմն ուսումնասիրում է իր արդյունաբերաֆինանսական գործունեությունը Հայաստանում` համեմատելով այն երկրի արտաքին քաղաքական իրավիճակի հետ: Ամեն դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ը այդպես էլ հստակ դրական պատասխան չի տվել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու իր մտադրության հետ կապված: Ռուսաստանը կարծես թե հաստատել է այդ մտադրությունը, եւ առաջիկայում պետք է վերջնականապես պարզվի, թե այս կապակցությամբ ով ինչպիսի վերջնական դիրքորոշում ունի: Վաղուց առիթ եմ ունեցել նշելու, որ միայն նոր ԱԷԿ-ի կառուցումը նախաձեռնող պետությունն է լինելու Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը բոլոր առումներով:
- Այնուհանդերձ, մոտ ապագայի կտրվածքով, ըստ ձեզ, որո՞նք են լինելու Հայաստանի հիմնական ուղենիշերն արտաքին քաղաքական ասպարեզում:
- Երկու սկզբունքային հանգամանք կա, որ ես կուզենայի ընդգծել. դրանցից առաջինը մեր հետընտրական գործընթացներին Արեւմուտքի շատ մեղմ արձագանքն էր: Այդպիսի դեպքերի հետ կապված միանգամայն սպասելի էր շատ կոշտ հակազդեցություն, ինչը տեղի չունեցավ 2 պատճառով: Առաջին պատճառը գլոբալ գործընթացների հետեւանքն է, որ տեղի են ունենում արեւելաեվրոպական երկրներում, իսկ մեր տարածաշրջանը դիտարկվում է այդ շրջանակում: Արեւելյան Եվրոպայի երկրները ԽՍՀՄ փլուզմանը հետեւած ժամանակահատվածում տնտեսապես քիչ թե շատ ոտքի են կանգնել, էլիտաները հարստացել են եւ ձեռք բերել քաղաքական փորձառություն: Ըստ այդմ, մեծացել է նրանց ազատության աստիճանը, եւ հզոր արեւմտյան տերությունների հետ հարաբերություններն այլեւս այդքան էլ վասալական չեն: Մանավանդ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասունանում է, եւ համաշխարհային ուժային կենտրոններից ոչ մեկը չի պատրաստվում պատասխանատվություն վերցնել եւ օգնել արեւելաեվրոպական գործընկերներին: Սա է գլոբալ իրավիճակը եւ այդ պատճառով էլ արեւմտյան հանրությունը մեծ հաշվով չցանկացավ միջամտել Հայաստանի հետընտրական իրավիճակին եւ քրքրել կեղտոտ սպիտակեղենը:
- Նշեցիք, որ երկրորդ պատճառն էլ կա:
- Դա արդեն զուտ հայկական խնդիրներով է պայմանավորված: Ամբողջ հարցն այն է, որ Եվրամիությունը` ի դեմս առաջատար երկրների, այլեւս հասկացրել է Թուրքիային, որ նա տեղ չունի եվրոպական ընտանիքում: Ժամանակն այսօր աշխատում է ի վնաս Անկարայի, որովհետեւ Եվրոպայում առկա է ազգայնական տրամադրությունների համընդհանուր աճ, բնավ բացառված չէ, որ այն հանգեցնի միջկրոնական եւ միջմշակութային պատերազմի: Այդ ամենն աշխատում է Թուրքիայի դեմ, եւ Անկարան հիմա պիտի փորձի պահպանել դեմքը եւ գտնել Եվրոպայի հետ համակեցության որեւէ ֆորմատ, քանզի, միեւնույն է` չի դառնալու Եվրամիության մշտական անդամ: Հայաստանն այս համատեքստում եվրոպացիներին անհրաժեշտ է որպես Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ հակաթուրքական փաստարկ: ԱՄՆ-ի պարագայում ամեն ինչ մի քիչ այլ է: Նրանք Հայաստանը դիտարկում են իբրեւ Թուրքիայի դեմ փաստարկ, բայց հեռանկարում՝ նաեւ «ֆորպոստ»:
- Սակայն Անկարան Վաշինգտոնի հիմնական դաշնակիցն է: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը Հայաստանը վերածել «ֆորպոստի», նաեւ բացառել ռուսական գործոնը:
- ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ն այլեւս պետք չէ, այն սպառված է իբրեւ կառույց: Ամերիկացիներն այսօր շահագրգիռ են արեւելաեվրոպական մի շարք երկրների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ` կոնկրետ ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Վաշինգտոնին հիմա հատկապես հետաքրքրում է Սեւծովյան ավազանը: Որովհետեւ այն բացառիկ նշանակություն ունի ոչ միայն կոմունիկացիաների վերահսկողության տեսակետից, այլեւ արգելապատնեշի դեր է կատարում Ռուսաստան-Եվրոպա, Թուրքիա-Եվրոպա, Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Եթե ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում հաստատվում է իբրեւ նոր եւ վերահսկողություն իրականացնող ուժ, Հայաստանը նրա համար ձեռք է բերում թեկուզ ոչ առաջնահերթ, բայց կարեւոր նշանակություն:
Մինչեւ հիմա Հայաստանն ամերիկացիների համար «խորքային ռեզերվում» էր, սակայն հիմա դուրս է գալիս այդ ռեզերվից: Ճիշտ է, Վաշինգտոնը դեռ չի որոշել, թե այդ գործընթացներում ինչ դերակատարություն է վերապահելու Հայաստանին, բայց հստակ է, որ հիմնականում հակաթուրքական: Միաժամանակ ամերիկացիները հասկացել են, որ այստեղ ռուսական գործոնը չեզոքացնելու համար անհրաժեշտ է Հայաստանին վերապահել որոշակի գեոռազմավարական գործառույթներ: Այս համատեքստում մի՞թե պարզ չէ, որ եվրոպական առանցքային երկրներին եւ ԱՄՆ-ին բոլորովին ձեռնտու չէր ընտրությունների արդյունքում Հայաստանում այն ուժի իշխանության գալը, որը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ ցանկացած գնով կամ ցանկացած գնի դիմաց:
- Նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն:
- Այո, եւ ըստ այդմ ակնհայտ է, որ Հայաստանի նախընտրական գործընթացներում ԱՄՆ-ին առավելագույնն անհրաժեշտ էր ցնցել գործող իշխանությունը, բայց ոչ մի դեպքում չտապալել այն: Որովհետեւ, եթե այսօրվա վարչախմբի փոխարեն իշխանության գային այլ ֆիզիկահոգեբանական կերտվածքի մարդիկ, իրականում կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Ներկայիս իշխանությունն իրենից ներկայացնում է պսեւդոազգայնական քաղաքական խմբավորում եւ այդ իմաստով շատ ձեռնտու է: Եվ ճիշտ հակառակը` իրատես ազգայնականների իշխանության գլուխ հայտնվելը նույնպես բոլորովին ցանկալի չէր լինի: Ես չեմ բացառում, որ այս տրամաբանության շրջանակում Հայաստանում գործող եւ միմյանց բացարձակ հակադիր բեւեռների միջեւ սկսվեն երկխոսության նպատակ ունեցող շփումներ եւ ձեւավորվեն ընդհանուր շահեր: Որովհետեւ բոլորը հասկանում են, որ կարող են միասին հայտնվել նույն նավի մեջ, եւ այդ նավը բոլորովին էլ ռուսական նավը չէ:
Այս համատեքստում՝ եթե Մոսկվայում կարծում են, թե Է.Նալբանդյանի`անկասկած խելացի եւ պատրաստված մարդու, նշանակումն արտգործնախարարի պաշտոնում իրենց հնարավորություն կտա բացարձակապես վերահսկել ամեն ինչ, ապա սխալվում են: Որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, բացի երկրի նախագահից եւ արտաքին գերատեսչության ղեկավարից, ազդում են բազմաթիվ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ ու հանգամանքներ: Վերցնենք նախորդ տարիներին ազդեցություն ունեցած բացարձակ ինքնաբավ գործոններից թեկուզ միայն Ցեղասպանության հարցը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ քանի՞ այդպիսի ինքնաբավ գործոն կա. հաշվելը, կարծում եմ, շատ ժամանակ կպահանջի:
- Ի դեպ, այդպիսի մի գործոնի կարո՞ղ է վերածվել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը, որ վերջերս բարձրացվեց խորհրդարանում: Ըստ լուրերի՝ նույնիսկ ԼՂՀ ղեկավարությունը դեմ չէր այդ հարցի արծարծմանը:
- Կարծում եմ՝ ԼՂՀ իշխանություններին այդ հարցի կապակցությամբ իրենց տեղը ցույց տվեցին: Բայց ամենատարօրինակն այն էր, որ երբ այդ «խնդիրը» բարձրացվեց, ոչ ոք չհիշեց, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել է վերամիավորման որոշում: Եվ այն մարդիկ, ովքեր «հանդես եկան» անկախության ճանաչման հարցադրմամբ, ավելի լավ կլիներ՝ ոչինչ չանեին, քան անեին դա: Ուղղակի ԼՂՀ ներկայիս նախագահը ոչ մի այլ բան չունի ինքնահաստատվելու համար, դրա համար էլ երեւան են գալիս այս կարգի «նախաձեռնություններ»: Երեւի պատահական չէր, որ արտգործնախարար նշանակվելով՝ Է. Նալբանդյանը մեկնեց Ստեփանակերտ: Կարծում եմ, նա հասկացրել է Ղարաբաղի իշխանություններին, որ ինքը պրոֆեսիոնալ է եւ ֆանտազիաներով զբաղվելու մտադրություն չունի:
- Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԼԵՈՆ ԲԼՈՒԱ (1846-1917)
Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ
3
Կարինեի քայլվածքը թիթեռնիկի թեթեւություն ունի, իսկ մարմինն այնքան ճկուն է, որ յուրաքանչյուր շարժումի հետ պարային մի արտառոց համար է պեղում:
12 տարեկան այս աղջկա մեջ շատ էքսցենտրիկ բան կա, որովհետեւ ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել ...ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը հանձնաժողովի` 2007թ. հուլիսի 6-ի համապատասխան որոշմամբ հաստատված օրինակելի ձեւին համապատասխանեցնելու ...ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ
Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի ճանապարհների եւ ճանապարհային հանգույցների շինաշխատանքներն ընթանում են եւ կավարտվեն ըստ ժամանակացույցի: Ըստ նրա` Խանջյան-Ագաթանգեղոս-Տիգրան ...ԻՄԻՏԱՑԻԱ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կիրակի օրը կայացած արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 18
- Պարոն Իգիթյան, երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը լարված է, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում հատկապես Սերժ Սարգսյանից: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, նորանոր մարդկանց են ներգրավում ...ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար ...ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
Կիրակի օրը Սպիտակ քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով` քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ, գործարար Գագիկ Սահակյանը, ում ստացած քվեները, նախնական տվյալներով, 300-ով ավելի են ...ԴԵՌ ՊԱՀԸ ՉԷ՞
Երեկ հրավիրած ասուլիսում դաշնակցական «քաղաքագետ» Լեւոն Շիրինյանը հայտարարել է, թե Հայաստանի համար անթույլատրելի է նախագահի հրաժարականի կամ առաջիկայում նախագահական ընտրությունների վերաբերյալ ...ԳՆԴԱԿՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե նպատակահարմար է գտնում շարժումն անվանել «Հայ ազգային կոնգրես»:
Իսկ առաջիկա ...«ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԵՆ ԿԱՌՉՈՒՄ»
Չնայած միջազգային կառույցների կողմից հնչեցվող բազմաթիվ պահանջներին՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու մասին, ՀՀ-ում դեռեւս ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Է. Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների, Ֆրանսիայի ...ՄԻԱԿ ԵԼՔԸ ՓԱԽՉԵԼՆ Է. ԹԵԿՈՒԶ ՏԱՔՍԻՈՎ
Գազի գնի թանկացումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին տրանսպորտի, մասնավորապես` տաքսի ծառայությունների ու երթուղային տաքսիների ուղեվարձի գնի կրկնակի բարձրացման վերաբերյալ:
Բանն այն է, որ ...ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է, ԲԱՅՑ ԱՊՐԵԼԸ՝ ԹԱՆԿ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր նախկին հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Ընդ որում, այս գաղափարը բազմիցս հնչեցրել են նաեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք՝ սկսած նախկին ...ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Վերջին մի քանի օրերին Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը բնորոշ էր 1993 թվականի նոյեմբերին, երբ որպես ազգային արժույթ շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ամեն օր բարձրանում ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով շարունակում է 9 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին կիրակի հայտնել է կալանավորված պատգամավորի ...ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով, հաստատվել է ԱԽ կազմը, որում ընդգրկված են հետեւյալ ...ԴԵՌԵՒՍ ՄԻԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ, կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների ...ՄԵՐԺԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բացակայության պայմաններում մերժել է վերջինիս բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

