
ԼԵՈՆ ԲԼՈՒԱ (1846-1917)
Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. «Նա ողբերգական ռեալիստ է: Նա մարգարե է` պամֆլետիստի չարակամ դիմակի ներքո... Լեզվի ուժով, յուրահատկությամբ, սրությամբ, կրքոտությամբ, բնորոշման դիպուկությամբ Լեոն Բլուան բացառիկ, անկրկնելի գրող է»:
2005թ. «Ռուսական ուղի» հրատարակչությունը, Ն. Բերդյաեւի Լ. Բլուային նվիրված էսսե-հետազոտությունից ուղիղ 90 տարի անց, լույս ընծայեց նրա առաջին ընտրանին, որի մեջ մտել են «Աղքատի արյունը», «Ընդհանուր տեղերի մեկնությունը» գրքի մեծ մասը եւ «Նապոլեոնի հոգին» գիրք-պոեմը:
Ն. Բերդյաեւից հետո, ում վերոնշյալ էսսեով էլ բացվում է այս ընտրանին, Լեոն Բլուայի միակ եւ թերուս անսպասելի հիշատակությունը, առաջին բացեիբաց մարտնչող-աթեիստական երկրում, Ի. Էրենբուրգի գրած փոքրիկ մահազդն էր այդ կաթոլիկ միստիկ-մարգարեի մասին:
«Ոչ պաղ, ոչ տաք» ընթերցողին Լ. Բլուան ունակ է շոկի մեջ գցելու առ քաղքենիությունն իր մոլեգին ատելությամբ եւ այն հուսահատությամբ, որի մեջ նա հայտնվում էր այս անաստված աշխարհում Աստծո պարգեւած կյանքով ապրելու անասելի ճիգերից: Պատահական չէ, որ նրա առաջին պատանեկան գիրքը սկսվում է այս խոսքերով. «Մինչեւ վերջ հասած հուսաբեկությունը դառնում է հույս»:
Նրա ընկերներից մեկը` Անրի դե Գրուն ասում էր, որ նա կազմված է մեկ գծից, որով էլ նա գծված է: Եվ այդ գիծը Բացարձակն է:
Ինչպես գրում է Նիկիտա Ստրուվեն գրքի առաջաբանում. «Լ. Բլուայի համար ողջ իրականությունը կեցած էր Բացարձակի նշանի ներքո, երկրի երեսին Աստծո Որդու մարմնավորման նրա բացարձակ հավատի նշանի ներքո, այդ պատճառով էլ, այն, ինչ կյանքում հարաբերական էր, ճղճիմ, մեղսալի, դառնում էր նրա զայրույթի առարկան: Մարգարե-մերկացնող Բլուան նմանվում էր Հին Կտակարանի մարգարեներին, որ անդադրում մեղադրում էին Իսրայելին՝ իր ընտրյալ լինելուն դավաճանելու համար: Հիշեցնելով մարդկանց Բացարձակի մասին՝ Լ. Բլուան անդադար մերկացնում էր ամենքին եւ ամեն ինչ, սկսած իրենից, բայց ամենից շատ՝ Եկեղեցին, որ անարժան է իր ընտրյալությանը, հոգեւորականությունը, որ նսեմացնում եւ ճղճիմացնում է այն, ինչին որ կոչված է»:
Բլուայի չտեսնված լարվածությունը ոճական առումով նրան դարձրեց գրող-նորարար: Իր մերկացնող-միստիկական պաթոսով նա նոր գլուխ բացեց ֆրանսերենի զարգացման մեջ:
Քանի որ իր շատ հատկանիշներով 21-րդ դարի սկիզբը շատ բաներով հիշեցնում է 19-րդ դարի վերջը` խտանում եւ տարածվում է կենաց ճղճիմությունը, կատարելապես թաղվում է մանրապճեղ ու հարաբերական բաների մեջ, եւ այդու բոլոր հիմքերը կան հուսալու, որ Լեոն Բլուայի վեհացնող խոսքը թերեւս փոքր-ինչ կսթափեցնի:
Փոքր-ինչ պատկերացում տալու համար Լ. Բլուայի ոճի եւ մտքի վայրիվերումների մասին, մեջբերենք հատվածներ «Հիսուս Քրիստոս գաղութներում» երկից.
«Տիրուհի,- ասում է Քրիստափոր Կոլումբոսը Իզաբելա թագուհուն Վերդագեի «Ատլանտիդա»-ում,- տվեք ինձ նավեր եւ ես ճիշտ ժամին կվերադարձնեմ դրանք մի ողջ աշխարհով` նավաքարշ շոգենավով»:
Նա ստացավ դրանք` այդ նավակները, որոնց մնացորդները կարելի էր պահել որպես անգին գանձ, քանզի ծառը, որից դրանք սարքել էին` ամենաթանկագինն է երկրի երեսին Տիրոջ Խաչից հետո: Եվ միեւնույն պատճառով: Ինչպես հայտնի է, նա ստացավ դրանք, տասնութ տարի շեմեր մաշելով Եվրոպայի բոլոր ծագերում, սակայն հնդկացիներին իր անասելի հայրական ձեռքերով լոկ կործանում էր տանում:
Նրա գործն ի սկզբանե խեղաթյուրված էր: Նրա լույսը վերածել էին խավարի, եւ դա ի՜նչ խավար էր: Նրա անթիվ զավակների արյունը ծծելով ու հագենալով դրանով, վայրի բորենիներն ու փսխող շները բռերով, հանքափորների բահերով, շերեփներով, ապականության սկահակներով կլլում էին այն, ինչը որ մնացել էր այդ արյունից, եւ հավաքեցին այն ծախու Արդարադատության երկու թասերում, նույնիսկ սուրբ զոհասեղանի գավերում, ոտից գլուխ արատավորելով նրան: Կոլումբոսին, այսինքն՝ հեզաբարո Աղավնուն1 քշեցին դեպի սպանվածների նեխող կույտը, որպեսզի նա ագռավի նման լեշ կտցի: Ընչաքաղցության արյունալի գինարբուքը որոտալից ամպով էր պատել նրա դժնդակ ոգու բարձունքը` դա չտեսնված մենություն էր տառապանքների զառիթափին:
Քրիստափոր Կոլումբոսը պահանջեց, որպեսզի նոր հողերի վրա ոչ մի իսպանացի ոտք չդնի, եթե ջերմեռանդ քրիստոնյա չէ, վկայակոչելով իր ձեռնարկման ճշմարիտ նպատակը` «հավելել եւ փառաբանել քրիստոնեական հավատը»: Դրա փոխարեն՝ նրա մոտ քշեցին բանտարկյալներին եւ թիապարտներին: Դրանք խաբեբաներ էին, երդմնազանցներ, դրամանենգներ, գողեր, կավատներ եւ մարդասպաններ, հենց նրանց հանձնարարեցին Վեստ-Ինդիայում դրսեւորել քրիստոնեական առաքինությունները, իսկ նրան մեղադրեցին բոլոր մահացու մեղքերում, եւ նողկալի խառնամբոխին, որ հավաքել էին նրա համար, թույլատրվեց վկայել իր հոտին պաշտպանել կամեցող հրեշտակային հովվի դեմ, ում գլխավոր հանցագործությունն այն էր, որ նա ոտնձգություն էր արել կողոպուտի եւ սպանդի ազատության դեմ:
Ի վերջո, Կոլումբոսին զրկեցին իր առաքելությունից, հեռացրին դրանից, եւ երկար տարիներ, ոտուձեռքով կապված, նա հետեւում էր իր գործի կործանմանը: Նրա անօրեն եւ ընչաքաղց ժառանգորդները հայրական հոգսը մեկեն փոխարինեցին ստորգետնյա բանտերով, որոնք մահավճիռ դարձան այդ դժբախտ ժողովուրդների համար:
Այդպիսին է Նոր ժամանակների գաղութատիրության արշալույսը: Անցած չորս հարյուրամյակների ընթացքում ոչինչ չփոխվեց: Միակ տարբերությունը, թեպետ բավական զգալի, այն է, որ Նոր Աշխարհի հայտնաբերման դարաշրջանում ապրում էր հրեշտակի պես մեծ մի մարդ, որ զոհաբերվեց անթիվ ստահակների ձեռքից, իսկ նրանից հետո նրանցից բացի ոչ ոք չմնաց:
Օ՜հ, այդ վայրենիների ավետարանականացումը, եկեղեցու առաջընթացն ու ահագնացումը, որի մասին այդքան երազում էր Քրիստափորը: Որքան հեռու ենք մենք դրանից, մենք, որ պարզագույն արդարություն իսկ չունենք, եւ ոչ իսկ պուտ մի կարեկցանք այդ դժբախտների հանդեպ: Անհնար է առանց սահմռկելու խոսել այն մասին, որ հիանալի ամերիկյան ժողովուրդները, որ ներկայացնում էին միլիոնավոր հնդկացիները, հենց Չիլիից մինչեւ Մեքսիկայի հյուսիսը, լիովին կոտորվեցին իսպանացի կոնկիստադորների ձեռքերով հարյուր տարուց էլ պակաս ժամանակաընթացքում: Այդ անզուգական իդեալից վեր չբարձրացան նույնիսկ օրինակելի գաղութատեր անգլիացիները:
******
Գնալով գաղութներ, յուրաքանչյուր քրիստոնյա անպատճառ իր վրա կրում է քրիստոնեության կնիքը: Ուզի թե չուզի, գիտի թե չգիտի, նրա վրա դրոշմված է Փրկչի պատկերը, որ արնաքամվում է ամենայն դժբախտների համար: Նրա, ով մահանում է, իջնում գեհեն, հարություն առնում եւ դատում ապրողներին եւ մեռյալներին: Այդ քրիստոնյան, ինչ էլ որ գործի, նույնպես Քրիստափոր է, այսինքն, Քրիստոսակիր, Կոլումբոսի պես, բայց Քրիստափոր` Մեդուզայի գլխով, սարսափի ոռնոցի, կոտրտվող ձեռքերի Քրիստափորը, եւ նրա Քրիստոսին ճամփամիջին գերեվարել էին դեւերը:
Բարի պատանին, դաստիարակված բարի Հայրերից եւ ամենաբարեպաշտ մտադրություններով լեցուն, բարեպաշտորեն գրկում է մորն ու պարմանի քույրերին հեռավոր երկրներ մեկնելուց առաջ, հեռավոր երկրներ, ուր նրան կթույլատրվի ցեխը կոխել եւ տանջել Աստծո դժբախտ նմանակներին...
Այսպես է շարունակվում 15-րդ դարի հեզաբարո Աղավնու գործը, այդպես մինչ այսօր էլ գաղութներ են տանում աշխարհի Փրկչին:
------------------
1 Կոլումբա - լատիներեն` աղավնի:
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԼԵՈՆ ԲԼՈՒԱ (1846-1917)
Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ
3
Կարինեի քայլվածքը թիթեռնիկի թեթեւություն ունի, իսկ մարմինն այնքան ճկուն է, որ յուրաքանչյուր շարժումի հետ պարային մի արտառոց համար է պեղում:
12 տարեկան այս աղջկա մեջ շատ էքսցենտրիկ բան կա, որովհետեւ ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել ...ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը հանձնաժողովի` 2007թ. հուլիսի 6-ի համապատասխան որոշմամբ հաստատված օրինակելի ձեւին համապատասխանեցնելու ...ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ
Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի ճանապարհների եւ ճանապարհային հանգույցների շինաշխատանքներն ընթանում են եւ կավարտվեն ըստ ժամանակացույցի: Ըստ նրա` Խանջյան-Ագաթանգեղոս-Տիգրան ...ԻՄԻՏԱՑԻԱ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կիրակի օրը կայացած արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 18
- Պարոն Իգիթյան, երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը լարված է, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում հատկապես Սերժ Սարգսյանից: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, նորանոր մարդկանց են ներգրավում ...ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար ...ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
Կիրակի օրը Սպիտակ քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով` քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ, գործարար Գագիկ Սահակյանը, ում ստացած քվեները, նախնական տվյալներով, 300-ով ավելի են ...ԴԵՌ ՊԱՀԸ ՉԷ՞
Երեկ հրավիրած ասուլիսում դաշնակցական «քաղաքագետ» Լեւոն Շիրինյանը հայտարարել է, թե Հայաստանի համար անթույլատրելի է նախագահի հրաժարականի կամ առաջիկայում նախագահական ընտրությունների վերաբերյալ ...ԳՆԴԱԿՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե նպատակահարմար է գտնում շարժումն անվանել «Հայ ազգային կոնգրես»:
Իսկ առաջիկա ...«ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԵՆ ԿԱՌՉՈՒՄ»
Չնայած միջազգային կառույցների կողմից հնչեցվող բազմաթիվ պահանջներին՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու մասին, ՀՀ-ում դեռեւս ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Է. Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների, Ֆրանսիայի ...ՄԻԱԿ ԵԼՔԸ ՓԱԽՉԵԼՆ Է. ԹԵԿՈՒԶ ՏԱՔՍԻՈՎ
Գազի գնի թանկացումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին տրանսպորտի, մասնավորապես` տաքսի ծառայությունների ու երթուղային տաքսիների ուղեվարձի գնի կրկնակի բարձրացման վերաբերյալ:
Բանն այն է, որ ...ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է, ԲԱՅՑ ԱՊՐԵԼԸ՝ ԹԱՆԿ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր նախկին հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Ընդ որում, այս գաղափարը բազմիցս հնչեցրել են նաեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք՝ սկսած նախկին ...ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Վերջին մի քանի օրերին Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը բնորոշ էր 1993 թվականի նոյեմբերին, երբ որպես ազգային արժույթ շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ամեն օր բարձրանում ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով շարունակում է 9 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին կիրակի հայտնել է կալանավորված պատգամավորի ...ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով, հաստատվել է ԱԽ կազմը, որում ընդգրկված են հետեւյալ ...ԴԵՌԵՒՍ ՄԻԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ, կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների ...ՄԵՐԺԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բացակայության պայմաններում մերժել է վերջինիս բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

