
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել էր Հայաստան՝ Դիանային ընդունելու համար:

Ի դեպ, Դիանա Գուրցկայան «Եվրատեսիլի» դեռեւս այն միակ մասնակիցն է, ով իր պրոմոարշավներում ընդգրկել է նաեւ մեր երկիրը. «Ես ուրախ եմ, որ հիանալի երկրում՝ Հայաստանում եմ հիմա, այստեղ ինձ ամեն ինչ շատ հարազատ է`սկսած եղանակից, մինչեւ մարդիկ: Կարծում եմ, որ մեր մասնակցությունն արդեն հաղթանակ է, քանի որ արդեն քեզ երկիր են վստահում»,- ասաց երգչուհին: Դիանա Գուրցկայան իր պրոմոարշավների շրջանակներում եղել է Մերձբալթյան երկրներում, այցելել է Մալթա, Կիպրոս,Հայաստան, որտեղից նա պատրաստվում է մեկնել Բելառուս, սակայն մինչ այդ մի քանի օրով կմնա Մոսկվայում: Իսկ Սիրուշոն իր պրոմոարշավները սկսել է Վրաստանից, եւ, ինչպես իրենք են կատակում, յոթ օրում՝ յոթ երկիր, եւ նրա համոզմամբ, չնայած խիտ գրաֆիկին, նրանց հաջողվել է լավ եւ ճիշտ ձեւով ներկայանալ: Սիրուշոն նաեւ ասաց, որ մի քանի նկարահանումներից հետո պատրաստվում է նույն օրը անմիջապես մեկնել Ռուսաստան, այնուհետեւ՝ Աթենք: Սիրուշոյի ասելով` ինքն անձամբ ինտերնետային կայքերը չի ստուգում, սակայն իրեն տեղեկացնում են, որ Հայաստանը եւ «Քելե, քելե»-ն առաջին հորիզոնականներում են. «Երբ նոր էր որոշվել, որ ես եմ մասնակցելու, ինձ ասացին, որ ես ինտերնետին ընդհանրապես չհետեւեմ, որովհետեւ նեղվելու եմ, բայց հիմա ավելի լավ է, որ ես հետեւեմ այդ ամենին, որովհետեւ այնտեղ շատ լավ բաներ են գրում, որն ինձ ուժ է տալիս»: Սիրուշոն անչափ գնահատում է, որ իր կողքին երկրպագուների այդքան մեծ բանակ կա, եւ, որ կան պարզապես մարդիկ, ովքեր շատ սիրում են երգը, գնահատում եւ մշտապես հավաստում են, որ իր կողքին են` ինչ էլ որ լինի: Սակայն նա ցավ է ապրում, երբ հանդիպում են մարդիկ, ովքեր ասում են հակառակը, եւ այդ ժամանակ երկրին եւ իրենց դնում են ծիծաղելի վիճակի մեջ. «Մի շարք եվրոպացիներ, մեր հայրենակիցներ ասում են, թե ինչքան լավն է մեր երգը, ձեր աղջիկը, ձեր ամեն ինչը, բայց մի հայ փորձում է հակառակն ապացուցել: Դա շատ վատ է նայվում հատկապես դրսից, չգիտեմ ինչքանով է ճիշտ: Կարծում եմ, որ կարեւոր է հիմա բոլորիս միասնականությունը, հատկապես, եթե վատ խոսացողները փոքր թիվ են կազմում»:
Իսկ հարցին, թե արդյոք Սիրուշոյին կհաջողվի՞ հաղթահարել ութերորդ տեղի բարիերը, «Հ1»-ի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պատասխանեց. «Ութերորդ տեղը վատ տեղ չէ, բայց շարունակում ենք կառչել թվերից: Երեք տարվա մեր մասնակցությունից հետո պարզ դարձավ, որ սա այն մրցույթներից է, որտեղ պետք է արժանապատվորեն ներկայացնել երկիրը, եւ զբաղեցրած տեղն այնքան էլ կարեւոր չէ: Հիմա արդեն թվեր չկան, կա մեկ հաղթող, որի արդյունքում որոշվում է` որտեղ է մրցույթն անցկացվելու հաջորդ տարի, իսկ մյուսները` հավասար են»:
Իսկ հարցին, թե երգի հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանն ինչո՞ւ չի մասնակցում պրոմոարշավներին եւ չի մեկնում Սերբիա, պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը պատասխանեց. «Երգի հեղինակը վիրավորվելու որեւէ առիթ կամ պատճառ չունի, որովհետեւ նրա Բելգրադ մեկնելու հավատարմագիրը կա, նա ունի բոլոր այն պայմանները, որպեսզի իրեն զգա պատվիրակության լիիրավ անդամ, եւ նրան երգի համար վճարվել է բավականաչափ գումար, որպեսզի նա կարողանա իր հյուրանոցային ծախսերն ապահովել: Վստահ կարող եմ ասել, որ այդ ամենից հետո բավականաչափ գումար էլ դեռ կմնա: Իսկ եթե նա չի ուզում ծախսել, իր ներկայությունը Բելգրադում ապահովելու համար` դա իր խնդիրն է, բայց նա պատվիրակության անդամների թվում է մինչեւ այսօր»: Երգի բեմադրությամբ զբաղվում է ռուս խորեոգրաֆ Սերգեյ Մանդրիկը, իսկ բեք-վոկալն ապահովելու են երգիչներ Տիգրան Պետրոսյանը եւ Ռազմիկ Ամյանը: Սերբիա են մեկնելու նաեւ «Եվրատեսիլին» մասնակցած Անդրեն եւ Հայկոն:
- Անի ՀԱՐՈՅԱՆ
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆ
Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել ...ԼԵՈՆ ԲԼՈՒԱ (1846-1917)
Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ
3
Կարինեի քայլվածքը թիթեռնիկի թեթեւություն ունի, իսկ մարմինն այնքան ճկուն է, որ յուրաքանչյուր շարժումի հետ պարային մի արտառոց համար է պեղում:
12 տարեկան այս աղջկա մեջ շատ էքսցենտրիկ բան կա, որովհետեւ ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԹԱՆԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել ...ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` գործող էլեկտրամատակարարման պայմանագրերը հանձնաժողովի` 2007թ. հուլիսի 6-ի համապատասխան որոշմամբ հաստատված օրինակելի ձեւին համապատասխանեցնելու ...ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ
Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի ճանապարհների եւ ճանապարհային հանգույցների շինաշխատանքներն ընթանում են եւ կավարտվեն ըստ ժամանակացույցի: Ըստ նրա` Խանջյան-Ագաթանգեղոս-Տիգրան ...ԻՄԻՏԱՑԻԱ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կիրակի օրը կայացած արտահերթ նիստում վարույթ է հարուցվել սեղմված (բնական) գազի շուկայում նկատված` հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների ...«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 18
- Պարոն Իգիթյան, երկրի ներսում ներքաղաքական իրավիճակը լարված է, հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում հատկապես Սերժ Սարգսյանից: Կան բազմաթիվ ձերբակալվածներ, նորանոր մարդկանց են ներգրավում ...ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Մուրադյան, նոր կառավարության ձեւավորման գործընթացում առաջին հերթին ընդգծվում է արտգործնախարարի փոփոխությունը: Սա նշանակո՞ւմ է արտաքին քաղաքական կուրսի սրբագրում, եւ ինչո՞ւ Վարդան Օսկանյանը հարմար ...ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԲԱՅՑ ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
Կիրակի օրը Սպիտակ քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով` քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ անդամ, գործարար Գագիկ Սահակյանը, ում ստացած քվեները, նախնական տվյալներով, 300-ով ավելի են ...ԴԵՌ ՊԱՀԸ ՉԷ՞
Երեկ հրավիրած ասուլիսում դաշնակցական «քաղաքագետ» Լեւոն Շիրինյանը հայտարարել է, թե Հայաստանի համար անթույլատրելի է նախագահի հրաժարականի կամ առաջիկայում նախագահական ընտրությունների վերաբերյալ ...ԳՆԴԱԿՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած ուրբաթ Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում հայտարարել էր, թե նպատակահարմար է գտնում շարժումն անվանել «Հայ ազգային կոնգրես»:
Իսկ առաջիկա ...«ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԵՆ ԿԱՌՉՈՒՄ»
Չնայած միջազգային կառույցների կողմից հնչեցվող բազմաթիվ պահանջներին՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու մասին, ՀՀ-ում դեռեւս ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բերնար Կուշների հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Է. Նալբանդյանը հանդիպելու է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Կուշների, Ֆրանսիայի ...ՄԻԱԿ ԵԼՔԸ ՓԱԽՉԵԼՆ Է. ԹԵԿՈՒԶ ՏԱՔՍԻՈՎ
Գազի գնի թանկացումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին տրանսպորտի, մասնավորապես` տաքսի ծառայությունների ու երթուղային տաքսիների ուղեվարձի գնի կրկնակի բարձրացման վերաբերյալ:
Բանն այն է, որ ...ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է, ԲԱՅՑ ԱՊՐԵԼԸ՝ ԹԱՆԿ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մեր նախկին հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ Հայաստանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, փայլուն չէ։ Ընդ որում, այս գաղափարը բազմիցս հնչեցրել են նաեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք՝ սկսած նախկին ...ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Վերջին մի քանի օրերին Հայաստանում սկսվել է մի գործընթաց, որը բնորոշ էր 1993 թվականի նոյեմբերին, երբ որպես ազգային արժույթ շրջանառության մեջ մտավ ՀՀ դրամը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ամեն օր բարձրանում ...ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով շարունակում է 9 օր առաջ հայտարարած հացադուլը, ցանկանում է հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Այդ մասին կիրակի հայտնել է կալանավորված պատգամավորի ...ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով, հաստատվել է ԱԽ կազմը, որում ընդգրկված են հետեւյալ ...ԴԵՌԵՒՍ ՄԻԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
Իշխող կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ, կիրակի օրը հայտարարել են, որ պատրաստ են իրականացնել բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանում «կայուն ժողովրդավարական հաստատությունների ...ՄԵՐԺԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի բացակայության պայմաններում մերժել է վերջինիս բողոքը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր ...
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆԻ՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԿՍՎԵԼ ՀԵՆՑ ՎԱՂԸ»
«ԵԽ-Ն ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ»
«ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵ՞Մ ՀԱՐԳԵԼ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԻՍԿ ԼԵՒՈՆԻՆ՝ ՈՉ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔԻ

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԴԻԱՆԱ ԳՈՒՐՑԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Անի ՀԱՐՈՅԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐ ԿՕԳՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ ՆՈՐ ԱԷԿ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
- Цветы для Элджернона
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

