
ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
- Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս բարդ ընկալելի մտքեր են արտահայտում տնտեսության մասին, գները աճում ու աճում են։

Չէ, այս ամենը Տ. Սարգսյանի մեղքով չէ, որովհետեւ գնաճի համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, իսկ Տ. Սարգսյանն արդեն համարյա 30 օր ԿԲ-ում չէ։ Գները բարձրանում են, ինչպես ասում են, «արտաքին գնաճային ճնշումների պատճառով»։ Երբ բարձրանում է ցորենի գինը, ուրեմն ցորենի միջազգային գներն են բարձրացել, երբ շաքարավազի՝ ուրեմն նույնը։ Իսկ երբ բարձրանում են բոլոր ապրանքների գները, ուրեմն միանշանակ կարելի է պնդել, որ բարձրացել է վառելիքի գինը՝ տվյալ դեպքում՝ գազի։ Ու «արտաքին ճնշումն» էլ՝ Ռուսաստանի մեղքով։
Սա, այսպես ասենք, իշխանահաճո մոտեցումն է։ Հիմա փորձենք հարցին նայել մի քիչ այլ տեսանկյունից՝ մեղավո՞ր են մեր իշխանությունները, թե՞ ոչ։ Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի այն դրվագը, երբ Դետոչկինին դատում են։ Քննիչն ասում է. «Կվ ՍՏվպփվՏ ՉՌվՏՉՈՑ, վՏ Տվ... վպ ՉՌվՏՉՈՑ»։ Այս դեպքում կարելի է փոխել արտահայտությունը. «ԿվՌ, ՍՏվպփվՏ, ՉՌվՏՉՈՑօ, վՏ ՏվՌ... ՉՌվՏՉՈՑօ»։ Մեղավոր են, որովհետեւ ստացվում է՝ ժամանակին ստել են. իմաստուններից մեկն է ասել՝ ամենամեծ սուտը ժամանակին չասված ճշմարտությունն է։ Գիտեին, չէ՞, որ մայիսին գազը փաստացի թանկանալու է, թեեւ հիմա ոլոր-մոլոր խոսքեր են գտնում, թե դա թանկացում չէ։ Իսկ վարորդին դա չի հետաքրքրում, որովհետեւ 2 օր առաջ ինքը մեքենան լիցքավորում էր 1300 դրամով, հիմա՝ 2000 դրամով։ Ապարանցուն հարցնում են՝ գիտե՞ս, որ բենզինը թանկացել է, ասում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում։ Մեր իշխանությունները կարծես փորձում են բոլորին ստիպել նույն կերպ մտածել եւ մեղավոր են հենց նրանով, որ ժամանակին չէին ասել՝ հարգելի քաղաքացիներ, թանկանալու է ամեն ինչ։ Չէ, իհարկե, կասեն՝ որոշումներ են եղել, հրապարակումներ, հետաքրքրվողները գիտեին այդ մասին։ Բայց չէ՞ որ ոչ բոլորն են «հետաքրքրվող», իրենք էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսում էին միայն փայլուն ապագայից, բարեկեցիկ կյանքից, բարձր եկամուտներից։ Այդպես ազնիվ չէ։ Եթե մարդուն խոստանում են կրկնակի բարձր եկամուտ, ուրեմն ճիշտ կլինի նրան ասել՝ գիտես ինչ, գներն էլ բարձրանալու են։ Այսօր դեռ մայիսի 3-ն է, սակայն շատ ապրանքներ արդեն իսկ թանկացել են։ Տ. Սարգսյանը շատ ճիշտ է, երբ ասում է՝ դրական սպասումները շատ կարեւոր են։ Բայց մեզ մոտ սպասումներն առայժմ միայն բացասական են։ Օրինակ, մեկը շուկայում կարտոֆիլ է վաճառում նախորդ օրվանից մեկուկես անգամ բարձր գնով։ Ասում է՝ դե, գազը թանկացավ։ Եթե ոմանց այս պատասխանը համոզիչ չի թվում, որովհետեւ վաճառողն այդ կարտոֆիլը շուկա է հասցրել մինչեւ գազի թանկացումը, ապա մենք կհամոզենք։ Կարտոֆիլ վաճառողը նայում է ապագային, իսկ ապագան նշանակում է՝ ավելի շատ ծախսեր. ուսանող որդուն ավելի շատ գրպանի փող պիտի տա, որովհետեւ երթուղայինները հաստատ թանկանալու են, բոլոր տնային ծախսերն ավելանալու են, իսկ վաղը-մյուս օր կարտոֆիլի նոր «պարտիան» աճեցնելու, հետո բերքը հավաքելու ու շուկա հասցնելու համար ավելի շատ փող է ծախսելու, քան հիմա։ Ինչպե՞ս պետք է փակի այդ ծախսերը, իհարկե՝ թանկ վաճառած կարտոֆիլի հաշվին։ Սա վերաբերում է մյուս բոլոր տնտեսվարողներին, բոլորն էլ թանկացնում են իրենց ապրանքները, որպեսզի վաղն իրենց գումարը բավականացնի։ Սպասումները հենց սրանք են, որոնք տնտեսությունը գցում են շրջապտույտի մեջ։ Այս ամենի մասին իշխանությունները գիտեին դեռ ընտրություններից առաջ, բայց լռում էին՝ գերադասում էին խոսել միայն դրական բաների մասին։ Սակայն մյուս կողմից, կարծես՝ չգիտեին կամ չիմանալու էին տալիս։ 2008թ Պետական բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ 2008 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4՞1.5 տոկոս թիրախով»: Սա նշանակում է, որ այս տարվա ընթացքում գնաճը չպիտի գերազանցի 5.5 տոկոսը։ Բյուջեն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 28-ին։ Փաստորեն, այդ ժամանակ կառավարությունը, Կենտրոնական բանկը եւ պատգամավորները գիտեին, որ մայիսի 1-ից գազը թանկանալու է, բայց հավատում էին, որ գնաճը 5.5%-ից չի անցնի։ Բա ինչպե՞ս հասկանանք, որ այս պահի դրությամբ, անգամ պաշտոնական տվյալներով, գնաճն արդեն գերազանցում է 6%-ը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների ինդեքսը 2007թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 106։ Բայց սա էլ դեռ ամենը չէ. իրավիճակը վատ է նրանով, որ իշխանությունները շարունակում են ստել՝ այսինքն, լռել մեր գլխի գալիքի մասին։ Իսկ գլխի գալիքներից երկուսն արդեն պարզ են՝ 2009թ. հունվարի 1-ից ռուսական կողմը գազն ավելի է թանկացնելու, ներկայիս 110 դոլարի փոխարեն՝ 165 դոլար (ըստ շրջանառվող լուրերի)։ Մեկ տարի անց էլ գյուղատնտեսությունն է մտնելու հարկային դաշտ, դա Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջն է։ Թեեւ իշխանությունները որոշակի սանդղակներ են սահմանել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվողների համար հարկային դաշտ մտնելը սահուն լինի, բայց դա էլ լրացուցիչ գնաճ է ստեղծելու։ Այդ բոլոր «գլխի գալիքներն» ընկնում են 2008-2013թթ. միջեւ՝ այսինքն մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններն ընկած ժամանակաշրջանում (իհարկե, եթե արտահերթ ոչինչ տեղի չունենա)։ Խոստումները, որոնք տրվում էին փետրվարին, վերաբերում էին այս 5 տարվան՝ տուն, մեքենա գնելու հնարավորություն, երկու անգամ բարձր եկամուտներ... Ամենեւին չենք կասկածում, որ մարդկանց եկամուտները 5 տարի անց կարող են կրկնապատկված լինել, սակայն բանն այն է, որ գնաճը շատ ավելի մեծ չափով է աճելու՝ չեզոքացնելով եկամուտների բարձրացումից ստացված օգուտները։ Եթե սրան գումարենք «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի հնարավոր կասեցումը, պարզեցված հարկի գործունեության դադարեցումը, բիզնես-միջավայրի անորոշությունը, քաղաքական անկայունությունը եւ, որպես դրա հետեւանք, արտաքին ու ներքին ներդրումների հնարավոր նվազումը, ապա մի բան ակնհայտ է՝ Հայաստանի գլխին կախված է սոցիալական բունտի վտանգը։ Այդ ժամանակ, անկախ նրանից՝ ով ում էր քվեարկել, բոլորն են տուժելու, այդ թվում՝ այն մարդը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ դուդուկ էր նվագում։ Իր երդմնակալության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին՝ 10 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների համար, սակայն իրականությունն այն է, որ երկիրն այսօր հայտնվել է պայթյունավտանգ վիճակում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ 2006-ին շատերն ասում էին՝ պետք չէ գազի գինը սուբսիդավորել ու օբյեկտները տալ ռուսներին, կառավարությունն ականջալուր չեղավ։ Ու հիմա ստացվում է այսպես. Ռ. Քոչարյանի օրոք գազը չթանկացավ, Ս. Սարգսյանի օրոք թանկանալու է՝ այն էլ երկու փուլով. մի անգամ՝ մայիսի 1-ին, հաջորդ անգամ՝ 2008թ. հունվարի 1-ին։
Արդյո՞ք ամեն ինչ անհուսալի է։ Թերեւս ոչ՝ անելանելի վիճակներ չկան, մանավանդ հայերի համար։ Մենք մի անգամ արդեն տեսել ենք հիպերինֆլյացիա, բայց դիմացել ենք։ Իսկ այժմ խնդիրը բարդ է նրանով, որ հասարակությունը բաժանված է երկու մասի, միասնական չէ։ Բայց սխալվում են բոլոր նրանք, ում թվում է, թե ընդդիմությունն ու հանրահավաքների հազարավոր մասնակիցները թեւերը քշտած սպասում են, թե երբ է երկիրը գլորվելու անդունդը, որ իրենք ուրախանան ու ասեն՝ տեսա՞ք ինչ եղավ։ Ընդդիմությունը հասկանում է, որ եթե երկրի քայքայման ճանապարհով գա իշխանության, մի քանի շաբաթ անց ավելի վատ ձեւով ինքն է ստիպված լինելու գնալ. ոչ ոք չի ցանկանա թագավորել ավերակների վրա։
Մի անգամ եւս հիշենք Տ. Սարգսյանին՝ կարեւորը սպասումներն են, ավելի կոնկրետ՝ ի՞նչ է հասարակ մարդը սպասում պետությունից։ Եթե նա տեսնում է, որ իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը՝ միայն գռփել, հասարակ ժողովրդի հաշվին հարստանալ, իրենց մանկլավիկներին անպատիժ գործելու «քարտ-բլանշ» տալ ու սեփական ժողովրդին վերաբերվել որպես ստրուկի, այդ մարդը կամ հանցագործ է դառնալու, կամ հեռանալու է Հայաստանից։ Իսկ երբ հակառակն է, երբ հավատ ու վստահություն կա, ամեն ինչ փոխվում է. մարդն ըմբռնումով է մոտենում, աշխատելու ուղիներ որոնում՝ վստահ լինելով, որ պետությունն իր կողքին է, ու վաղը-մյուս օր մի հաստավիզ չի գա-ասի՝ «ապեր, էս բիզնեսդ ինձ պտի տաս»։
Իսկ ահա վստահություն հաղորդելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսքերով ու շոուատիպ ռեպորտաժներով, այլ իրական քայլերով։ Չի կարելի անսկզբունք մարդկանց մոտեցնել իշխանական կերակրատաշտին, իսկ սկզբունքային մարդկանց բանտերը լցնել ու սպասել, որ մարդիկ իշխանությանը հավատան։ Չի կարելի նաեւ ընկնել ռոմանտիզմի գիրկը կամ ձեւական բնույթի քայլեր կատարել՝ աչքակապություն անել, որովհետեւ վաղը դրա արդյունքում դժգոհության ալիքն ավելի մեծ է լինելու. մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այն, ինչ պահանջվում է այս պահին, ազնիվ լինելն է՝ սեփական անձի ու սեփական ժողովրդի առաջ, մնացածը լուծվող հարցեր են։ Պարզապես ժամանակն է սուղ: Ու մինչ Տ. Սարգսյանը ցանկանում է մարդկանց փոխել, այդ նույն ժամանակ «փոփոխման ենթակա» մարդկանցից մեկը՝ թերեւս առաջնորդվելով օրենքների երկիր ունենալու տեսլականով, «փոփոխության ծրագրի» ընդունման ժամանակ օրենք է խախտում՝ քվեարկում է՝ դրա իրավունքը չունենալով։ Հիմա ի՞նչ՝ պետք է ժամանակ ծախսեն ու այդ մարդուն բացատրե՞ն, որ դրական փոփոխությունները պետք է սկսեին նրանից, որ ինքը մատը կոճակից հեռու պահեր։ Իսկ եթե այդ «ուսուցումը» երկար տեւի ու անարդյո՞ւնք լինի։ Իշխանության վերեւներում էլ պետք է որ լավ իմանան՝ ժամանակն ամենաթանկ բանն է, եւ միգուցե մարդկանց «փոխելու», «սովորեցնելու» փոխարեն՝ ավելի ճիշտ կլինի գործի գլուխ դնել արդեն «փոխված», սովորած մարդկանց, ովքեր, շատ հնարավոր է, հակառակ ճամբարում են, կամ բանտում։ «Մեր մրցակցային առավելությունը կլինի համայն հայության միացյալ ներուժը»,- սա մի դրույթ է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից։ Իսկ համայն հայության մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր նրան քննադատում են, բայց երկրի համար ավելի մտահոգ են, քան կոճակ սեղմողներից շատ-շատերը։ Նաեւ ուրիշների փոխարեն կոճակ սեղմողները:
- Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ (1908-1979)
Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի
Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի
...ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ «ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի ...ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԼՄԱՐԻ ՀԵՏ
«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ...ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ...ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում ...ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու ...ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ
Բախո՞ւմ, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների ...ՏՈՆ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների ...ՀՈ ԽՈՍՔԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ ...... ԵՎ ՎԱՂՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀամաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն ...ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ «ԹՆՋՈՒԿԸ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ ...«ՖՈՐՊՈՍՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Նոր ընկերությունը ...ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս ...ՉԱՐԻ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի ...ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են ...ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԻՐԱԾ ՏՈՆԸ
«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ...«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ ...
«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

