
«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
- Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ առաջին նախագահի ակտիվ քաղաքականություն վերադառնալուց ի վեր: Կառավարության Նիստերի դահլիճում շուրջ 4 ժամ տեւած կոնգրեսի ժամանակ ելույթ ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Եվ քանի որ մարտի 1-ից հետո Երեւանի քաղաքապետարանը մերժել էր հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության բոլոր դիմումները` արգելելով, եւ ժողովուրդը ստիպված էր հրաժարվել ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումից, երեկ կառավարության Նիստերի դահլիճում նախ հնչեցրին Ազատության հրապարակում ամիսներ շարունակ հնչող ժողովրդական շարժման օրհներգը` «Ձոն Ցնծության», այնուհետեւ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Հնչած գրեթե բոլոր ելույթները նույնպես վերաբերում էին մարտի 1-ի իրադարձություներին: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով առաջինը բարձրացավ ամբիոն, հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչներն իշխանություններն են: «Իրականության հետ որեւէ առնչություն չունեն այն պնդումները, թե իբր ընդդիմությունը նախապես ծրագրել էր ապակայունացնել իրավիճակը երկրում: Հանրահավաքների իրական «կազմակերպիչն» իշխանությունն է, որը չկարողացավ ապահովել նորմալ ընտրական գործընթաց: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ չէին լինի, եթե զանգվածաբար չոտնահարվեր մեր քաղաքացիների ընտրական իրավունքն ու չվիրավորվեր նրա արժանապատվությունը»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` ավելացնելով, որ այդ հանրահավաքներն, ըստ էության, հասարակության կողմից վարչակազմի գործունեությանը տրված գնահատական էր: «Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք գնահատում ենք որպես ժողովրդի դեմ կատարած հանցագործություն, հետեւաբար սպանության ամեն մի դեպք պետք է դառնա հետաքննության առարկա»,- ասաց նա: ՀԺԿ նախագահի հավաստմամբ` իշխանությունների կողմից շարունակ բարձրացվող երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ կկատարվեն ԵԽ ԽՎ բանաձեւում ամրագրված բոլոր առաջարկները: «Այսօր շատ է խոսվում ճգնաժամի հաղթահարման մասին: ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները համահունչ են մեր պահանջներին, եւ միայն դրանք կատարվելուց հետո կարող ենք խոսել ճգնաժամի հաղթահարման մասին»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` թվարկելով բանաձեւի առաջարկ-պահանջարկները: Չնայած սրան, Ս. Դեմիրճյանը համոզված է, որ ոչ մի «բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը պահանջատեր չլինի», իսկ իշխանություններն էլ պետք է գիտակցեն, որ իմիտացիոն բնույթի քայլերով հնարավոր չէ հաղթահարել առկա ճգնաժամը: «Անհրաժեշտ են արմատական գործողություններ»,- ասաց ՀԺԿ նախագահը` հավելելով, որ դա հնարավոր է միայն ազատ, արդար նոր համապետական ընտրություններով: ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանի խոսքերով` անցած յոթ ամիսների ընթացքում (երբ Լ. Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն) առավելագույնս հստակեցվել է քաղաքական դաշտը, մի կողմում դնելով «հանցավոր վարչախմբին» սպասարկող ուժերին, իսկ մյուս կողմում` երկրի ու ժողովրդի խնդիրներով մտահոգ ուժերին: Ա. Սարգսյանի հավաստմամբ` Լ. Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմակիցներին հաջողվեց կարճ ժամանակում իրական հեղափոխություն եւ բեկում մտցնել ժողովրդի գիտակցության մեջ: «Ոչ ոք չի կասկածում` Լ. Տեր-Պետրոսյանի օգտին ֆիզիկապես քվեարկել է առնվազն 65 տոկոսը»,- հայտարարեց Ա. Սարգսյանը` նշելով, որ ընտրություններին հաջորդած 9 օրերի հանրահավաքների եւ նստացույցերի «նմանը չէր եղել անգամ 1988թ.»:
Դահլիճը բուռն արձագանքեց նաեւ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին, ում ներկայացնելիս հավաքը վարող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «ղարաբաղյան վիկինգները նորից պրոբլեմ կունենան»: Դ. Հակոբյանի գնահատմամբ` այսօրվա ժողովուրդը տոգորված է «հոկտեմբերյան հեղափոխության ոգով». «Օռլյատա»,- դիմելով շարժման ակտիվիստներին, ասաց թիվ 1 մարքսիստը` խորհուրդ տալով նրանց դատել «սառը գլխով, բայց տաք սրտով»: Դավիթ Հակոբյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքն «ինֆանտիլ պառլամենտի լուծարումն է»: Նա այս հորդորով դիմեց նաեւ Սերժ Սարգսյանին` կոչ անելով նրան՝ ձերբազատվել նման խորհրդարանից, իսկ համաժողովրդական շարժման կազմակերպիչներին խորհուրդ տվեց՝ նախ «գրավել մեր բաստիլը», այսինքն` Ազգային ժողովը, հետո մտածել մյուս քայլերի մասին: «Մեր գլխավոր ճակատամարտը պետք է լինի այստեղ: Ամեն գնով լուծարել պառլամենտը, պառլամենտի լուծարումը կլինի մեր պետության Բաստիլի գրավումը»,- հայտարարեց նա: «Ժառանգությունից» կոնգրեսին ներկա էր միայն ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Իսկ թե այս անգամ որտեղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը` անհայտ մնաց:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ (1908-1979)
Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի
Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի
...ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ «ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի ...ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԼՄԱՐԻ ՀԵՏ
«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ...ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ...ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում ...ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու ...ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ
Բախո՞ւմ, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների ...ՏՈՆ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների ...ՀՈ ԽՈՍՔԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ ...... ԵՎ ՎԱՂՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀամաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն ...ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ «ԹՆՋՈՒԿԸ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ ...«ՖՈՐՊՈՍՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Նոր ընկերությունը ...ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս ...ՉԱՐԻ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի ...ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են ...ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԻՐԱԾ ՏՈՆԸ
«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ...«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ ...
«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

