
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
- - Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ստեղծված իրավիճակին:

- Ես այնքան էլ համամիտ չեմ, թե անակնկալ փոփոխություններ չկան: Նայած, թե այդ փոփոխությունները որ ժամանակահատվածի հետ ենք համեմատում: Հասկանալի է, որ երկու շաբաթ առաջվա սպասումների համեմատությամբ նշանակումները չի կարելի անակնկալ համարել: Բայց միաժամանակ ընդունենք, որ երեք ամիս առաջ հազիվ թե որեւէ մեկը կարող էր կառավարության այսպիսի կազմ կանխատեսել:
Գործադիր իշխանության այսպիսի կոնֆիգուրացիան հետեւանք է ողջ նախընտրական եւ հետընտրական իրավիճակի, այդ թվում` մարտի 1-2-ի իրադարձությունների: Սկզբունքորեն կառավարության այսպիսի կազմը որոշակի եւ թերեւս առավելագույն հնարավոր փոխզիջումների արդյունքն է:
- Ո՞ւմ միջեւ կայացած փոխզիջումների: Նկատի ունեք կոալիցիոն կուսակցություններին ու նախագահի՞ն, թե՞ ավելի լայն շրջանակի:
- Սերժ Սարգսյանը նախագահ դառնալով՝ կառավարություն պետք է ձեւավորեր ընտրություններից հետո ստեղծված կացության հաշվառումով: Այսինքն` նկատի ունենալով ինչպես ստեղծված հետընտրական իրավիճակը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման գործունեության հնարավոր շարունակությունը, այնպես էլ կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների, ֆինանսատնտեսական խմբավորումների եւ քաղաքական իրավիճակի վրա ներգործություն ունեցող անհատների դիրքորոշումներն ու շահերը: Հասկանալի է, որ եթե ամեն ինչ որոշեր միայն նախագահը, ապա, իմ կարծիքով, նա կգնար բացառապես տեխնոկրատ կառավարություն ձեւավորելու ճանապարհով, որի հիմնական խնդիրը կլիներ բարեփոխումների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմների իրագործումը: Սակայն իրականությունն այլ է: Անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալով՝ նախագահը չի գտնվում, այսպես ասած, անկշռության վիճակում: Նրա վրա էլ առկա է տարբեր շերտերի եւ հասարակական խմբերի որոշակի ազդեցությունը: Միաժամանակ հազիվ թե հնարավոր էր որեւէ տեղից գտնել բացարձակ բյուրեղյա մաքրություն ունեցող, Հայաստանի քաղաքական զարգացումներին մասնակցություն չունեցած տեխնոկրատ վարչապետ եւ նախարարներ: Ստացվել է այն, ինչ ստացվել է: Կային մարդիկ, որոնց հնարավոր չէր հեռացնել եւ խուսափել նրանց կառավարության մեջ ընդգրկելուց:
- Անդրադառնանք այն խնդրին, թե որքանո՞վ ներկա քաղաքական կոալիցիան կարող է դառնալ ամուր հենարան Սերժ Սարգսյանի համար գալիք հինգ տարիների կտրվածքով: Եվ միաժամանակ, որքանո՞վ այդ կոալիցիոն կառավարությունը կկարողանա հաջողված բարեփոխումներ իրականացնել:
- Մինչեւ բարեփոխումներին անցնելն այս կառավարությունն ունի ավելի կարեւոր խնդիր. իշխանության բավարար լեգիտիմության վերականգնման խնդիրը: Դատելով նրանից, թե ինչպես անցան նախագահական ընտրությունները ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական զարգացումների առումով, տեղի ունեցավ իշխանության ապալեգիտիմացում: Այս իմաստով իրավիճակը նման է 1996-ին: Որովհետեւ, երբ ընտրական զարգացումների արդյունքում իշխանությունը հարկադրված է լինում դիմել ուժի կիրառման, դա, այսպես թե այնպես, ինչ-որ չափով ապալեգիտիմացնում է նրան, եթե անգամ ուժի կիրառումը նույն իշխանության համար արդյունավետ է եղել: Ամեն դեպքում ոստիկանական-ուժային գործողությունների, որպես կանոն, դիմում է թույլ իշխանությունը: Ուժեղ իշխանությունը դրա կարիքն ուղղակի չունի, որովհետեւ հասարակության մեծամասնության վստահության հետ կապված խնդիր չկա:
- Իսկ ակնկալվող ռեֆորմների եւ լեգիտիմության միջեւ ի՞նչ ուղղակի կապ կա:
- Կապ կա, որովհետեւ այդ ռեֆորմները ցավոտ են լինելու: Օրինակ բերեմ Ռուսաստանից:
Իր նախագահության առաջին ժամկետում Վլադիմիր Պուտինին հաջողվեց լուծել բիզնես կառույցների եւ իշխանության միջեւ հավասար տարածության հաստատման խնդիրը, իսկ նման բան կարող էր անել միայն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Նույն խնդրի լուծումը պետք է տա մեր ներկա կառավարությունը: Սակայն մեր իրավիճակում կա երկրորդ խնդրահարույց հանգամանքը` դա համաշխարհային տնտեսական իրավիճակն է: Այսինքն, ռեֆորմների իրագործման ճանապարհին կառավարությունը հանդիպելու է բարդությունների, որովհետեւ կյանքը սկզբունքորեն չի լավանալու: Այդ բարեփոխումները լինելու են ցավոտ, իսկ նման իրավիճակում ռեֆորմներ իրագործելու համար պետք է ունենալ հասարակական անհրաժեշտ վստահություն: Եթե այդ վստահությունը իշխանության նկատմամբ կառավարության գործունեության արդյունքում հաջողվի վերականգնել, բարեփոխումներն առաջ կգնան:
- Իսկ արդյո՞ք կհաջողվի պահպանել ներկա կոալիցիան այս տեսքով այդ ռեֆորմների ընթացքում: Կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները բավական իրարամերժ են իրենց գաղափարախոսությամբ եւ նպատակներով:
- Նախ՝ սկսենք նրանից, որ խորհրդարանական մեծամասնություն ապահովող ներկա կոալիցիայի ստեղծման հիմքում որեւէ գաղափարախոսական հենք չկա: Ավելին, կոալիցիայի մաս կազմող չորս կուսակցություններից ձեւավորված գաղափարախոսություն ունի թերեւս միայն Դաշնակցությունը: Ըստ այդմ, խոսքը միշտ լինելու է եղած տեխնիկական պայմանավորվածությունները հարգելու մասին, բայց գաղափարախոսական բանավեճ իշխող կոալիցիայի շրջանակներում չկա եւ չի լինելու: Ինչ վերաբերում է կոալիցիայի ամբողջական պահպանմանը, ապա դա, ինչպես միշտ, կախված է լինելու իշխանության ուժեղ կամ թույլ լինելուց: Ուժեղ ասելով՝ ես նկատի չունեմ բառացի ուժը, Ոստիկանությունը եւ անվտանգության կառույցներն առհասարակ, այլ այն, թե իշխանությունն ունի բավարար լեգիտիմություն կամ ոչ: Այսինքն, խոսքը քաղաքական ուժի եւ ռեսուրսների մասին է:
Անշուշտ, հինգ տարվա կտրվածքով, որեւէ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ պատասխանատվություն չի վերցնի կանխատեսելու կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների հնարավոր պահվածքը: Ի վերջո, մինչեւ խորհրդարանական ընտրություններ մնացել է չորս տարի: Այս ընթացքում կոալիցիայի առանձին մասերը կարող են անցնել ընդդիմություն, ինչպես արդեն մեկ անգամ եղել է 2003 թ. կոալիցիայի ձեւավորումից հետո: Միաժամանակ չմոռանանք, որ առնետները, որպես կանոն, փախչում են խորտակվող նավից: Եթե իշխանությունն ուժեղ է, այսինքն՝ բավարար չափով լեգիտիմ, ապա նավը ջուր չի լցվել, հետեւապես՝ ոչ մեկին էլ պետք չէ իրարանցում սկսել:
- Ի դեպ, ընդդիմության դաշտից կան պնդումներ, որ ստեղծված ներքին իրավիճակի լավագույն հանգուցալուծումը կլիներ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Բայց շատերն այս իմաստով նաեւ հոռետես են, քանի որ, եթե իշխանությունն իրավիճակը լիցքաթափելու նպատակով դիմի այդ քայլին, հենց դա էլ կլինի նավի խորտակման սկիզբը: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը հնարավոր զարգացման այս տարբերակի վերաբերյալ:
- Անկեղծ ասած, այս պահին չեմ տեսնում որեւէ ծանրակշիռ պատճառ, որն իշխանություններին հարկադրեր դիմել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քայլին: Առայժմ չեմ տեսնում նաեւ այդպիսի իրադրության ստեղծման նախադրյալներ: Միանշանակ պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը գալիք ժամանակահատվածում աշխատելու են պահել դժգոհության ներկա ալիքը եւ հնարավորինս ավելի ինտենսիվ դարձնել այն: Չգիտեմ, թե ինչ հնարավոր քայլեր ունի ընդդիմությունն իր ռեզերվում պահած, բայց չեմ բացառում, որ դրանք կան:
Մյուս կողմից էլ, սակայն, այդ իրողությունը շատ լավ գիտակցում են նաեւ իշխանությունները: Եվ ձեռնարկելու են հնարավոր բոլոր քայլերն՝ իրենց լեգիտիմության վերականգնման եւ այդ համատեքստում իրավիճակի սրացում թույլ չտալու նպատակով:
Եվ վերջապես, հաշվի առնենք, որ առջեւում ամառ է, քաղաքական առումով ամենապասիվ շրջանը: Հետընտրական հիմնական եւ ցավալի իրադարձություններն արդեն ետեւում են: Չի բացառվում, որ հասարակությունը իր մեծամասնության մեջ աստիճանաբար գա այն գիտակցության, որ այս իրավիճակի աստիճանական հաղթահարման ուղին միակ տրամաբանականն է կամ հնարավորը: Իհարկե, այդ տրամադրությունների արմատավորումը շատ բանով կախված է լինելու կառավարության գործունեությունից: Այն իմաստով, թե ինչ դինամիկայով, որքանով մտածված եւ համակարգված կիրականացվեն խոստացված բարեփոխումները: Փաստ է, որ ռեֆորմներն անխուսափելի են, բայց եթե դրանք չլինեն արդյունավետ, հասարակական տրամադրությունների դրական փոփոխություն եւ, ըստ այդմ, ներքին լարվածության աստիճանական լիցքաթափում սպասելն անիմաստ է:
- Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ (1908-1979)
Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի
Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի
...ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ «ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի ...ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԼՄԱՐԻ ՀԵՏ
«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ...ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ...ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում ...ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու ...ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ
Բախո՞ւմ, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների ...ՏՈՆ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների ...ՀՈ ԽՈՍՔԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ ...... ԵՎ ՎԱՂՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀամաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն ...ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ «ԹՆՋՈՒԿԸ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ ...«ՖՈՐՊՈՍՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Նոր ընկերությունը ...ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս ...ՉԱՐԻ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի ...ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են ...ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԻՐԱԾ ՏՈՆԸ
«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ...«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ ...
«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

