
ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
- Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում է հետամնացությունը հաղթահարելով գնալ դեպի առաջ: Կարծում եմ, որ Հայաստանը, որպես հետամնաց երկիր, մինչինդուստրիալ հասարակությանը բնորոշ իր տնտեսությամբ ու իշխանության որակներով, պետք է անպայման մտահոգ լինի զարգացման նոր հեռանկարների փնտրտուքով: Այս առումով «168 Ժամ» լրագրում հրատարակված հարցազրույցում կան գաղափարներ, որոնք մտորելու ցանկություն են առաջացնում նաեւ Հայաստանում ծառացած խնդիրների լուծման առումներով:

Ժողովրդավարությո՞ւն, թե՞ զարգացում
Այս հարցն, ըստ էության, միշտ էլ քննարկման առարկա է դարձել այնպիսի երկրներում, որոնք փորձել են զարգացման խնդիրներ լուծել: Կարծում եմ, որ այստեղ մի լուրջ նրբություն կա: Ժողովրդավարությունը այնպես, ինչպես հասկանում են Արեւմուտքում եւ, մասնավորապես, ԱՄՆ-ում, խիստ կաղապարային բնույթ ունի: Եվ, որ այն կարող է դրսեւորվել որպես սնանկ մոտեցում, երեւաց հենց արեւմտյան դիտորդական առաքելությունների կողմից Հայաստանի ընտրությունների ժողովրդավարական ֆորմալ ու անկենդան չափանիշներով տրված գնահատականներում: Եթե դա է ժողովրդավարության ընկալման չափանիշը, այսինքն՝ ժողովրդավարության քանակական կաղապարի պահպանումը, ապա, անշուշտ, արեւմտյան ժողովրդավարության իրեն սպառած ձեւամոլությունից կարելի է նաեւ հրաժարվել: Ասածս հստակեցնեմ, եթե հասարակությունում այս կամ այն գործիչն իրականորեն ունի շատ բարձր վարկանիշ, եւ երկու անգամ նախագահ (կամ վարչապետ) ընտրվելուց հետո մարդիկ ցանկանում են նրան ընտրել երրորդ անգամ, ապա կարելի է գերակայությունը համարել մարդկանց ցանկությունը, այլ ոչ երկու անընդմեջ անգամից ավելի ընտրվելու ֆորմալ արգելքը: Իհարկե, խոսքը չի գնում ընտրական գործընթացներում կեղծիքների, լցոնումների, բռնությունների կիրառմամբ «փայլող» այնպիսի երկրների մասին, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Այսինքն, եթե ժողովրդավարությունը մարդկանց կամքն ազատորեն արտահայտելու միջոցով ընտրություն կատարելու իրավունքն է, ապա թղթի վրա գրված ձեւական ու անկենդան կանոններն անհրաժեշտության դեպքում պետք է ածանցել մարդկանց կենդանի կամքին ու ձգտումներին: Սակայն, նորից եմ ուզում շեշտել, որ սա չի ասվում իռացիոնալ ավտորիտարիզմով բնորոշվող Հայաստանի քաղաքական իշխանությունների դեպքում կիրառելու համար: Հայաստանում, երբ չեն նկատվում պետականաշինության բարոյականությամբ օժտված քաղաքական ուժեր ու գործիչներ (համենայնդեպս, առայժմ ակտիվ քաղաքականությունում այդպիսիներն ինձ հայտնի չեն), նման մոտեցումը կարող է հավերժացնել երկիրն անձնական ու խմբակային հարստացմանը ծառայեցնող կոռումպացված եւ իռացիոնալ ավտորիտար ուժի իշխանությունը: Սա կործանարար է, ուստի Հայաստանի համար այս տեսանկյունից երկու հիմնական ելք կարելի է մատնանշել: Առաջինը եւ ավելի իրատեսականը՝ ժողովրդական շարժման միջոցով հասնել ավտորիտարիզմը, կոռուպցիան բացառող ժողովրդավարական, մարդակենտրոն ու պետականամետ արժեքներով առաջնորդվող օրինակելի գործիչների բացահայտմանը եւ իշխանության ժողովրդավարացմանը: Հայաստանում այսօր իշխանությունը գլխավորապես ծառայում է «վլաստ» ունեցողների շրջանակներին, որոնք կամ անտարբեր են պետության ու հասարակության խնդիրների հանդեպ, կամ լավագույն դեպքում ժամանակ առ ժամանակ առկայծում են պատրիարխալ հովանավորչության ցուցադրումով: Այսինքն, գողանալով ժողովրդից, քանի որ հարկեր չտալը նույնպես գողություն է, հետո դրա չնչին մասի հաշվին մարդկանց աչքին «թոզ փչող» բարեգործություն կամ հովանավորչություն է արվում թաղամասի կամ գյուղի չքավորներին, շոու-բիզնեսի աստղի, սպորտսմենի եւ այլն: Սա ավտորիտարիզմի ամենից գռեհիկ ձեւերից մեկի` պատրիարխալ ավտորիտարիզմի դրսեւորում է, որը մեր ժողովրդին զարգացման որեւէ երաշխիք չի կարող ապահովել: Երկրորդ ելքն ավելի շատ կարող է իրականանալ պատահականորեն: Եթե հանկարծ իշխանության բուրգի վերնամասում հայտնվի այնպիսի անհատ, ով կգիտակցի, թե ինչ անդունդ է գլորվում Հայաստանը այսօրվա վերնախավի գավառամտային ինքնամոռաց ու անկուշտ հարստամոլության հետեւանքում, ու այդ գիտակցությունից դրդված իշխանության բուրգում կհաստատի պետականամետության ու մարդակենտրոնության բարոյականությունը:
Բարոյականություն եւ քաղաքականություն
Սա մյուս կարեւոր հարցն է, որին կցանկանայի անդրադառնալ «Սինգապուրյան հրաշքի» կոնտեքստում: Երեւակայել, որ Հայաստանը կարող է ունենալ այնպիսի ղեկավար, ով չի հրապուրվի իր եւ մերձավորների բարեկեցությանը պետական իշխանության հնարավորությունները ծառայեցնելով, շատ դժվար է: Բայց, քաղաքական ու կառավարող վերնախավի բարոյական ու հոգեմտավոր հատուկ որակների ձեւավորման դեպքում է միայն հնարավոր հասնել լուրջ արդյունքների, եւ դա, ըստ էության, «Սինգապուրյան հրաշքի» հիմնաքարերից է: Քանի մարդ կա Հայաստանում, որ հավատում է, թե հայ նախարարները, մարզպետներն ու քաղաքապետերը, դրանց տեղակալները, Մաքսայինի ու Հարկայինի պետերը, դրանցից ավելի ցածր պաշտոններ ունեցող հազար ու մի տեսակի ծառայությունների ու վարչությունների պետերը, տարբեր բաժնի վարիչներն ու բազմաքանակ տեղակալները ապրում են իրենց աշխատավարձով: Երբ գա այն օրը եւ մեր քաղաքացին կասկած չի ունենա դրանում, Հայաստանը կսկսի զարգանալ: Այսինքն, այն ծամծմված միտքը, թե քաղաքականությունը եւ բարոյականությունը համատեղելի երեւույթներ չեն, ստեղծվել ու վերարտադրվում է անբարոյական քաղաքական գործիչների կողմից: Իսկ քաղաքական գործչի եւ, հատկապես, պետական իշխանությունում տեղ զբաղեցնողի համար բարոյականության առաջնային հատկանիշը պետք է լինի պետությանն ու մարդուն ծառայելը: Իհարկե, այս հարցում պետք է գործեն պատժի շատ հստակ ու խիստ մոտեցումներ: Այն խստության, որը համարժեք է հասարակության ու պետության զարգացումները կասեցնելուն: Դա ծանր հանցագործություն է եւ պետք է խստորեն պատժվի: Հնարավո՞ր է արդյոք դա Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ բոլորը իրար ծանոթ, բաեկամ ու ընկեր են դուրս գալիս: Եթե հնարավոր է այն, որ մի քանիսը անտեսելով այդպիսի հարաբերությունները՝ իրենց անձնական շահի համար ոտնահարեն բոլորի շահը, ապա նաեւ համապատասխան մեխանիզմների ու բարոյական չափանիշների հասարակայնորեն ամրագրելու դեպքում՝ հնարավոր է պատժել անբարոյականներին: Պետք է ստեղծվեն բարոյական տաբուներ: Եվ դրանք կարելի է բխեցնել մեր ազգային, քրիստոնեական եւ համամարդկային բարոյականության հիմքերից: «Մի գողացիր», «մի շնացիր» եւ բազմաթիվ այլ բարոյական տաբուները պետք է հասարակայնորեն քարոզվեն ու տարածվեն: Եթե հասարակությունը դադարի վերարտադրել բացասական որակները հանդուրժող բարոյական նորմեր, նման որակներ ունեցող իշխանությունների համար շատ ավելի անտանելի պայմաններ կստեղծվեն գործելու, քան մենք պատկերացնում ենք: Իսկ եթե սա զուգորդվի մարդու աշխատանքի գնահատման ու վարձատրման օբյեկտիվ քաղաքականության հետ, ապա Հայաստանում կհայտնվեն այնպիսի բարոյականությամբ, կիրթ ու ունակ, չկեղտոտված նոր դեմքեր, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի:
«Եթե վերեւում գտնվող մարդիկ չեն համարվում բարոյական չափանիշների օրինակներ, եթե նրանք այդ չափանիշները չեն տարածում իշխանության ներքին օղակներում, ինչ-որ բան անելը շատ դժվար է»: Այս մտքի հետ չհամաձայնվել չի լինի: Սակայն, որպեսզի դա իրականության վերածվի, պետք է հասարակությունը նույնպես ապրի համարժեք բարոյական չափանիշներով:
Միջին խավի խնդիրը
Չի կարելի չհամաձայնվել միջին խավի ձեւավորման հետ կապված այն կարծիքի հետ, որ այն պետք է կազմի գոնե բնակչության 40-50 տոկոսը: Չի կարելի չհամաձայնվել նաեւ, որ միջին խավը բարձր կրթական ցենզ եւ ամսական 5000 դոլարից բարձր եկամուտներ ունեցողների խավն է: Ես կավելացնեի նաեւ միջին խավին բնորոշող մեկ այլ կարեւոր հատկանիշ, որն ինձ իմ լավ բարեկամներից մեկն է հուշել: Միջին խավի ներկայացուցիչը իր եկամուտները պետք է ձեւավորի աշխատանքի միջոցով: Առաջին հայացքից սա անիմաստ թվացող պնդում է: Սակայն, Հայաստանում այսօր շատ քիչ մարդ կա, որի մի քանի հազար դոլար ամսական եկամուտը ձեւավորվում է աշխատանքի, այսինքն՝ իր մարդկային ունակությունները ստեղծագործորեն տնտեսական, քաղաքական, հասարակական կամ մշակութային կյանք ներդնելու միջոցով: Եկամուտ այսօր Հայաստանում ձեւավորում են իշխանության ազդեցիկ շրջանակների հետ անձնական հարաբերությունները, այսպես կոչված՝ «ախպերությունը», գողությունը, կաշառակերությունը, հովանավորչությունը, տանիքային բիզնեսը, հարկերից խուսափելը, տնտեսական մոնոպոլիան, պոռնկությունը եւ այլն: Եկամուտ այսօր որոշ չափով ապահովում է նաեւ աշխատանքը: Եթե դու շատ լավ մասնագետ ես: Բայց ոչ բոլոր դեպքերում: Ես գիտեմ շատ լավ մասնագետներ, որոնք այսօր իրենց մարդկային բարձր որակները ներդնելու տեղ ու ոլորտ չունեն Հայաստանում, այն պարզ պատճառով, որ կամ դրանց դիմաց համարժեք չեն վճարվում, կամ, որ Հայաստանում շատ քիչ մասնագիտություններ են պահանջված: Այսինքն, Հայաստանում միջին դասի ձեւավորումը եթե ընթանում էլ է, ապա շատ թույլ տեմպերով, եւ պետությունը դրանում առանձնապես շահագրգռվածություն չի ցուցաբերում: Իսկ ինչ վեաբերում է գիտելիքի հիման վրա իրականացվող տեխնոլոգիաների (ինֆորմացիոն, կենսաբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, ռազմական եւ այլն) արտադրությանն ուղղված աշխատանքների ոլորտներին, որոնք, ի դեպ, վերջին շրջանում հնչեցվում են վարչապետ Տ.Սարգսյանի կողմից, ինչը նաեւ միջին դասի ու նոր էլիտայի ձեւավորման կարեւոր նախադրյալ կարող է դառնալ, ապա այս ուղղությամբ շատ լուրջ, առողջ ու հեղափոխական մոտեցումներ են պետք:
Հայաստանն ինքը իր ծավալներով կարող է մի մոդել դառնալ
Հարցազրույցում արտահայտված հաջող մոդելների ձեւավորմանն ու այնուհետեւ տարածմանը վերաբերող կարծիքը լավ միտք է եւ գործածվել է ոչ միայն Սինգապուրում: Դա, անշուշտ, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում: Կարելի է սկսել տնտեսական որեւէ կառույցից: Սա այն հիմնական ոլորտն է, որտեղ հաջող կառավարման ձեւավորումը կնպաստի գիտելիքի վրա հենված զարգացած տնտեսական համակարգի ձեւավորմանը: Այնուհետեւ կարելի է ստեղծել նաեւ մոդելներ կրթության ու գիտության ոլորտներում: Եթե Հայաստանում հաջողվի ստեղծել մեկ դպրոց եւ մեկ համալսարան, որտեղ ուսուցման նպատակը կլինի ոչ թե դիպլոմ ստանալը, այլ մտածելու ունակության ու գիտելիքի հիման վրա մարդու կարողությունների բացահայտումն ու զարգացումը, որտեղ ուսուցիչներն ու դասախոսները կդիտվեն որպես առանցքային ռեսուրս եւ կվճարվեն միջին դասին համարժեք միջազգային չափանիշներով, այն ժամանակ էլ վարչապետ Տ.Սարգսյանի գիտելիքի վրա հենված տնտեսության զարգացման ծրագիրը կարող է հավատ ներշնչել: Կարելի է նաեւ մոդելային մոտեցումը կիրառել տեղական ինքնակառավարման ոլորտում՝ ներդնելով այն որեւէ մարզային քաղաքի օրինակում: Իսկ ընդհանրապես Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ իշխանության վերնախավում անհրաժեշտ կամքի առկայության դեպքում կարելի է այն որպես օրինակելի մոդել ծառայեցնել տարածաշրջանային ու ընդհանրապես զարգացման գործընթացների համար: Պարզապես անհրաժեշտ է «փնտրել թարմ, ընդունակ, լավ վարձատրվող մարդկանց, որոնք բացարձակապես որեւէ կապ չունեն նախկին եւ գործող համակարգի հետ: Այնպես որ, երբ նոր ներդնող հայտնվի` 20-30 մլն դոլարով, նրանք վերջինիս չխնդրեն իրենց համար նոր մեքենա գնել, այլ պատշաճ կերպով կատարեն իրենց աշխատանքը»:
Աղասի ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ազգագրագետ, պատմ. գիտ. թեկնածու
ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ (1908-1979)
Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի
Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի
...ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ «ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի ...ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԼՄԱՐԻ ՀԵՏ
«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ...ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ...ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում ...ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու ...ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ
Բախո՞ւմ, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների ...ՏՈՆ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների ...ՀՈ ԽՈՍՔԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ ...... ԵՎ ՎԱՂՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀամաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն ...ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ «ԹՆՋՈՒԿԸ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ ...«ՖՈՐՊՈՍՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Նոր ընկերությունը ...ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս ...ՉԱՐԻ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի ...ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են ...ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԻՐԱԾ ՏՈՆԸ
«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ...«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ ...
«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

