
ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
- Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու առիթ կա, սակայն ամեն անգամ հայտնվում է ժպտացող կինն ու այդ մթնոլորտում ինչ-որ խաղաղ, հանդարտ ելեւէջ է արձակում:

Արդեն քանի անգամ ասում է` «Ուզում եմ ինձ էլ լսեք: Մի օր էլ ինձ մոտ եկեք, խոսելու բան կա»: Ամեն անգամ խոստանում եմ մի օր էլ իր մոտ գնալ ու իրեն լսել, բայց ամեն անգամ գնում եմ նրանց մոտ, ովքեր ծայրահեղ ծանր պայմաններին չդիմանալով՝ բղավում են, լաց են լինում եւ խնդրում են օգնել իրենց: Թեեւ չգիտի՝ ում մոտ եմ եկել, բայց հեռվից ժպտում է, ու ես որոշում եմ գնալ ոչ թե լաց լինող, այլ ժպտացող կնոջ մոտ: Ասում է` «Կարծում էի երբեք էլ ինձ մոտ չեք գա: Միշտ գալիս եք, բայց, երբ հերթն ինձ է հասնում՝ շտապելով հեռանում եք»: «Չէ՛,- ասում եմ,- խոստացել եմ, պիտի գայի, իսկ ի՞նչ կա որ»: Հարցնում է` «Ձայնագրիչը միացրա՞ծ է»: «Հա՛»,- ասում եմ: Ժենյա Մալխասյանը խորը շունչ քաշելով՝ սկսում է մի տեքստ ասել, որի համար կարծես երկար մտածել ու նախապատրաստվել է: «Ճիշտն ասած, ես Ձեզ չեմ ճանաչում, բայց Ձեզ շատ եմ սիրում»,- ասում է նա ու տարակուսած հայացքս տեսնելով՝ փորձում է բացատրել իմ հանդեպ տածած իր սիրո շարժառիթները: «Ես աղոթել եմ Ձեր համար, որ էսպիսի գործ եք անում, լսում եք մարդկանց խնդիրները: Լավ է, երբ թերթերում տեսնում ես ճշմարտությունը, մարդկանց կյանքի մասին գրում եք առանց պակասեցնելու ու առանց ավելացնելու: Աստված ասում է, եթե մեկն իր ականջը ծածկի աղաղակողին` ինքն էլ պիտի աղաղակի եւ իրեն չպիտի լսեն: Ես հավատում եմ, որ դուք խնդիրների մասին աղաղակում եք, ու մարդիկ իրենց ականջները մի օր կբացեն, չեն ծածկի»,- ասում է Ժենյան ու խոսքերն ապացուցում է Աստվածաշնչից մեջբերումներ անելով: Հավատացյալ է, հաճախում է «Ավետարանի հավատք» կոչվող եկեղեցի, որն անվանում է ոչ թե աղանդ, այլ կրոնական կազմակերպություն: Ժենյան չի ընդունում, երբ իրենց կազմակերպությանն աղանդ են անվանում, քանի որ հավատում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, իսկ աղանդավորները մերժում են Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Երրորդությունը: Առաքելական եկեղեցում իրեն չի գտնում, որովհետեւ, իր խոսքերով, հոգեւոր սպասավորները մարդու հետ անհատական աշխատանք չեն կատարում, ինչպես հարկն է չեն լսում, դրա համար էլ հոգեւոր սննդի պակասը լրացնում է Էրեբունի համայնքում գտնվող Ավետարանի եկեղեցի կոչվող ժողովատեղի հաճախելով: Ասում է` «Տեսնում եք, չէ՞, ինչ սարսափելի պայմաններում ենք ապրում, բայց ես աղոթում եմ Սերժի համար: Աղոթում եմ, որ Աստված իրեն իմաստություն ու ուժ տա, որ կարողանա ժողովրդին ճիշտ ղեկավարել: Ախր մենք էնքան ծանր վիճակում ենք, ինքն էլ շատ դժվար պոստի վրա է: Մենք ասում ենք` ինչի՞, ինչի՞, ինչի՞, բայց դժվար եւ պատասխանատու գործ է: Եթե մենք Աստծո խոսքին չհետեւենք՝ մյուս ազգերի բախտին կարժանանանք` Բաբելոն, Ասորեստան...»: Ժենյան վստահեցնում է, որ իրենց հավաքատեղիում մշտապես աղոթում են իշխանավորների եւ Հայաստանի ազգաբնակչության համար: Թեեւ ապրում է սոցիալապես շատ ծանր վիճակում, այդուհանդերձ, չի փորձում իր խնդիրների համար ուրիշներին դատել, պարզապես աղոթում է ղեկավարներին իմաստություն տալու համար: 49 տարեկան այս կինը միայնակ է, սակայն Լեռնագոգում բնակվող մի չքավոր աղջկա, որն այստեղ սովորում է` թույլ է տվել իր մոտ ապրել եւ նրա խնամակալությունը վերցրել է իր վրա: «Չնայած իմ վատ վիճակին, հետեւելով Աստծո պատվիրաններին` որոշեցի Քնարիկին ընդունել իմ տանը»: Ծայրահեղ անապահով ընտանիքի աղջիկ Քնարիկը հասցրել է Ժենյային մոր պես սիրել, ու նրանք դարձել են հարազատ ընտանիք: Շուրջ 20 տարի «Արմենմոթոր» գործարանում տեխնիկ-տեխնոլոգ աշխատած Ժենյան բնակարան ստանալու համար հերթագրված է եղել: Աշխատելու տարիներին գործարանը որպես ժամանակավոր կացարան նրան տեղավորել է այս հանրակացարանում, սակայն գործարանի լուծարվելուց հետո բնակարան ստանալու հույսը հօդս է ցնդել: Ասում է, որ աշխատանք չի գտնում միայն այն պատճառով, որ տարիքն այն չէ եւ սպիտակ մազեր ունի. «Ուր գնում եմ` ասում են՝ տարիքդ մեծ ա, տեսքդ չի համապատասխանում մեր աշխատանքին, արտաքինդ էն չի, մազերդ կոս ես անում եւ այլն: Վայ, մի հարցրեք, թե ոնց եմ ապրում, ահավոր եմ ապրում, ահավոր»,- ասում է Ժենյան ու աչքերը լցնելով՝ այլեւս չի կարողանում զսպել վիրավորանքը: Ընտանեկան նպաստից չի օգտվում, որովհետեւ համարվում է աշխատունակ, իսկ կենսաթոշակային տարիքը չի լրացել, հետեւաբար՝ ընդհանրապես եկամուտ չունի: Շատ հազվադեպ լինում է տուն մաքրողի կամ արդուկ անողի կարիք, որի դեպքում միայն մի քանի հազար դրամ վաստակում է: Ժենյան ապրում է մի հանրակացարանում, որտեղից պարբերաբար դիակներ են տանում թաղելու: Մարդիկ այստեղ խոնավ ու նողկալի պայմաններից հիվանդանում ու մահանում են: Ժենյայի երիկամները շարքից դուրս են եկել սենյակի խոնավ պայմաններից. «Մարդիկ աչքիդ առաջ մահանում են, մեկի թոքն են հեռացնում, մյուսը թոքախտից մահանում է: Սարսափելի դժվար է, երիկամներս, լյադս, լեղապարկս, առողջությունս կորում է մյուսների նման: Տեսնում եք, էլի, կռիսների, կոյուղաջրերի ու աղբի մեջ են ապրում, ինֆեկցիան անպակաս է, ալերգիա, քոր... Չգիտեմ, մարդիկ պետք է անզգամ լինեն, որ մեր վիճակին չարձագանքեն: Աստված թող շարժի մեր իշխանավորների սիրտը, իրենց գութը շարժի ու էս շենքի ժողովրդին օգնեն, էլ չենք դիմանում»: 1980-ից այս հանրակացարանում ապրող Ժենյան ասում է, որ իրենք չեն ապրում, այլ սպասում են մահվան: Հետաքրքիրն այն է, որ Ժենյան եւ իր նման հազարավոր հավատացյալներ մեր իրականության մեջ իրենց տեղը չգտնելով՝ սպասում են հավիտենական կյանքին: Ասում եմ` «Էնպիսի տպավորություն է, կարծես հասարակական կյանքում Ձեր տեղը չեք գտնում, չեք կարողանում ապրել ու սպասում եք ենթադրյալ հավիտենական կյանքին, Ձեզ մխիթարո՞ւմ եք»: Պատասխանում է` «Ես գիտեմ, որ գոնե էնտեղ ես բնակարան ունեմ: Աստծո խոսքն է այդպես ասում»: Հարցնում եմ` «Դա նշանակում է, որ էստեղի պայմանների հետ համակերպվելով սպասո՞ւմ եք»: Ասում է` «Ասենք թե չեմ համակերպվում, էդքան ցույցեր են արել, բոլոր կառույցները տեղյակ են, արյուն է թափվել, բայց մեկ է, աչքները փակ ապրում են: Եթե իրենք էս սոված մանուկներին տեսնելով՝ դղյակներ են կառուցում ու էդ դղյակների մեջ մենակ դատարկություն է, էդ փողերը գիշերային ակումբներում են մսխում, իսկ մենք մի կտոր հացի կարոտ ենք, ուրեմն`...»: Ժենյան սկսում է երեխայի պես լաց լինել, ու երկար ժամանակ չեմ կարողանում նրան հանգստացնել:
Ժենյան ու նրա գաղափարները զարմանալի են. մի դեպքում նա կարծում է, որ մեր իշխանություններն աչքներն ու ականջները փակել են ժողովրդի խնդիրների վրա, մյուս դեպքում էլ՝ վստահեցնում է, որ ինքն աղոթում է Սերժ Սարգսյանի ու մյուսների համար:
ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ (1908-1979)
Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը:
Տ. Լանդոլֆի
Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը:
Ֆ.Դոստոեւսկի
...ՏՈՄԱԶՈ ԼԱՆԴՈԼՖԻ «ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»
Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի ...ԱՂՈԹՈՒՄ Է, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒԹԸ ՇԱՐԺՎԻ
Նոր-Արեշում գտնվող հանրակացարանի նկուղային հարկում ռեպորտաժ պատրաստելիս մշտապես հայտնվում է մի կին, ժպտում է ու սիրալիր հրավիրում իր տուն: Այս տարածքում միայն տխրելու, հոգեբանորեն ճնշվելու ու նյարդայնանալու ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի վերջին տարեկան ժողովին նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միաժամանակյա մասնակցությունը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գնահատում է որպես աննախադեպ երեւույթ: ...ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր բոլորին հետաքրքրող հիմնախնդիրը բարձրորակ կրթություն ստանալն է: Global Bridge ուսումնական կենտրոնն ամառային դպրոցների փաթեթ է առաջարկում եւ՛ դպրոցահասակ երեխաների, եւ՛ մեծահասակների համար: Ուսումնական ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱԼՄԱՐԻ ՀԵՏ
«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ...ՍԻՆԳԱՊՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱՀԻՃԸ
Հարցերի այն շրջանակը, որն արծարծվում է «Սինգապուրյան հրաշքի հայր» համարվող Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Խուան Յունի հետ հարցազրույցում, խիստ արդիական են ցանկացած երկրի համար, որը փորձում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Պարոն Իսկանդարյան, կառավարության կազմը վերջնականապես ձեւավորված է, անակնկալներ չեղան, թեեւ հասարակության մեջ միանգամայն նոր նշանակումների սպասում կար: Որքանո՞վ է այս կառավարությունը համարժեք կամ համապատասխան ...ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին մի քանի ամիսներին ու հատկապես վերջին շրջանում Հայաստանում իրար հետեւից թանկանում են գրեթե բոլոր ապրանքները: Կառավարության կողմից գազի սուբսիդավորումը դադարեցնելուց հետո վերջին օրերին էլ քննարկվում ...ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ
«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիմնականում օբյեկտիվ է, բավականին համարձակ, եւ պետք է հետեւողական լինել այնտեղ բարձրացված հարցերի իրավական պատասխանները տալու ...ԵԼՈՒՅԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ
Բախո՞ւմ, թե՞ սպանդ
Քոչարյանա-սերժական քարոզչությունը փորձում է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնել որպես ընդդիմության կողմից հրահրված բախում ցուցարարների ...ՏՈՆ, ՈՐ ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: Մամուլի ազատության համաշխարհային օրվան` մայիսի 3-ին ընդառաջ նման արդյունքներ է հրապարակել1998 թվականից ի վեր լրագրողների ...ՀՈ ԽՈՍՔԸ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ՉԷ
Արդյոք Գիտությունների ազգային ակադեմիան որեւէ կերպ արձագանքե՞լ կամ իր բողոքն արտահայտե՞լ է մարտի մեկին իրավապահների կողմից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու դստերը դաժանորեն ծեծելու փաստի առնչությամբ: ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երբ ոտքս կծեց` ես զգացի, որ կռիսները սառն են» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ): Հիշեցնենք, որ հոդվածը ծանր հիվանդությամբ ...... ԵՎ ՎԱՂՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍԿՍՎԻ ՆՈՐԻՑ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀամաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ հստակեցվեց, որ շարժման առանցքային նպատակներից մեկը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն ...ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ «ԹՆՋՈՒԿԸ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Նախագահական նախընտրական արշավի ողջ ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթների հիմնական թեմաներից մեկը` ուժեղ եւ անկախ, ինչպես արտաքին աշխարհի համար, այնպես էլ երկրի ներսում անխոցելի հանրապետության նախագահ ունենալու ...«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո երեկ տեղի ունեցավ համաժողովրդական շարժման առաջին միջոցառումը` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի առաջին կոնգրեսը, որը թվով երկրորդն էր ՀՀ ...«ՖՈՐՊՈՍՏԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության միջեւ պայմանագիր կնքվեց համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին:
Նոր ընկերությունը ...ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՁԵՐ «ՆԵՐՔԻՆՆ» Է ՄԵՂԱՎՈՐ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը զբաղված է իր ենթակաների մեջ «ներքին հեղափոխություն» անելով, տնտեսությունը քայլ առ քայլ գնում է դեպի չգիտես ուր։ Ու մինչ խուճուճ բառերով հագեցած ու հնարավորինս ...ՉԱՐԻ ԱՌԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցը, որում հատուկ առանձնացվում են Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները: Որպես դրա վկայություն՝ ...ՄՐՑԵԼՈՒ ԵՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՑ՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Երեկ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունեցել Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, որը սկսվել է մարտի 1-ի ...ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
«Հայկական Ժամանակը» բազմիցս գրել է, որ ճշտված տեղեկություններով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Թերթը հրապարակել է նաեւ նրա ծածկանունը` Տիգրանյան: Երեկ հրավիրված ասուլիսում ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է կառավարություն, որտեղ հանդիպել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում «քննարկվել են ...ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումից հետո իշխանական թեւում գրեթե բոլորը վերամբարձ տոնով խոսում են բարեփոխումներ իրականացնելու մասին` դրանք ներկայացնելով՝ որպես ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՍԻՐԱԾ ՏՈՆԸ
«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ...«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին»,- «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ ...
«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»
ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ԱՅԴ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ ԵՍ ԵՄ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՎՈՒՄ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 0 Մամուլի օր
- 1877 Ռուսական զորքերը զորավար Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ գրավեցին Արդահանը:
- 1892 Խրիմյան Հայրիկն ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
- 1912 Մահացավ Պարսկաստանի ազատագրական շարժման ղեկավարներից, դաշնակցական անվեհեր մարտիկ Եփրեմ Խանը: (Ծնվ. 1868թ.-ին):
- 1912 Լույս տեսավ բոլշևիկյան «Պրավդա» թերթի առաջին համարը:
- 1920 Ընկնում է Խատիսյանի կառավարությունը, կազմվում է արտակարգ լիազորություններով նոր կառավարություն Հ. Օհանջանյանի նախագահությամբ:
- 1920 Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի իշխանությանը ստանձնեց բոլշևիկյան և թուրք ադրբեջանական թշնամիների դեմ պայքարը: Կազմվեց Օհանջանյանի կառավարությունը, տապալվեց Խատիսյանի կառավարությունը:
- 1923 Լույս է տեսնում ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը:
- 1972 Վախճանվեց մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Ծնվ. 1880թ.-ին):
- 1999 Պորտուգալիան, Ինդոնեզիան և Միացյալ Ազգերը մտան Արևելյան Թիմոր խորհրդակցության անվտանգությանը վերաբերվող պայմանագրի և Արևելյան Թիմոր խոհրդակցության անմիջական քվեարկություն ձևավորմանը վերաբերող պայմանագրի մեջ: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

