
ՇՎԵԴԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
- Մարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել Շվեդիայի կողմից եւ ԵՄ շրջանակներում՝ Հայաստանում տեղի ունեցած դեպքերի զարգացման եւ «ՀՀ կառավարությանը քննադատելու, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ավելացնելու», ինչպես նաեւ՝ ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումն օժանդակելու ուղղությամբ:

Օրերս Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդը խորհրդարանում հանդես է եկել պատասխան ելույթով, որը դարձել է լուրջ բանավեճի առարկա: Մասնավորապես պատգամավոր Կ. Լարսոնը նախարարի ելույթից հետո նրան արդեն բանավոր բազմաթիվ հարցեր է ուղղել: Սակայն նախ՝ Կարլ Բիլդի ելույթի մասին: Վերջինս նախ ընդգծել է, որ նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում ծավալված դեպքերի զարգացումը, որի ընթացքում եղան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական եւ մարդու իրավունքների զգալի ոտնահարումները, խորին անհանգստություն են պատճառում իր երկրին: Նա նաեւ նշել է, որ Շվեդիան միանում է այն հայտարարություններին, որոնք արվել են ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի կողմից: «Շվեդիան դրական է գնահատում, որ ԵՄ-ն գործել է արագ եւ միասնական: ԵՄ-ն հստակորեն է արտահայտվել եւ Հարավային Կովկասում իր հատուկ ներկայացուցչի` Պիտեր Սեմնեբիի միջոցով տեղում արտահայտել է խորին անհանգստություն ցուցարարների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառված բռնությունների առումով: Ինչպես նաեւ երկխոսություն է պահանջվել կառավարության ներկայացուցիչների եւ ընդդիմության միջեւ` այդպիսով պահանջելով անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: Շվեդական կառավարությունը ողջունում է, որ արտակարգ դրությունն այժմ վերացված է, սակայն անհանգստությամբ նշում է, որ երթերի ազատության վերաբերյալ նոր սահմանափակումներ են մտցվել»,- իր ելույթում հայտարարել է Կ. Բիլդը` հավելելով, որ Շվեդիան հետեւելու է, թե ինչպես է մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացվում ՀՀ-ում: Ըստ Կ. Բիլդի` իր գլխավորած նախարարությունը հաշվետվություն է հրապարակել ՀՀ-ի վերաբերյալ, որտեղ արծարծվում է ՀՀ-ի «սահմանափակ հարգանքը քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների նկատմամբ»: Նա նշել է, որ ԵԽ-ն հատուկ վերահսկող խումբ է նշանակել, որպեսզի հետեւի զարգացումներին, այդ թվում` ՀՀ-ին: Տվյալ խմբի նախագահողը Շվեդիան է, որն այս հարցերի շուրջ, ըստ նախարարի` ինտենսիվ երկխոսություն է վարում ՀՀ իշխանությունների հետ: «Մենք աջակցում ենք նաեւ ԵԱՀԿ-ի ձգտումներին, որպեսզի ԼՂ հարցում լուծում գտնեն, ինչն էլ իր հերթին կարող է հաշտություն ամրապնդել տարածաշրջանում»,- հայտարարել է Կարլ Բիլդը:
Հարցման հեղինակ պատգամավոր Կ. Լարսոնն էլ իր պատասխան ելույթում նշել է, որ իրավիճակը ՀՀ-ում շատ լուրջ է, եւ խոսքը միայն վերջին իրադարձությունների մասին չէ: Պատգամավորը նկատել է, որ նույնիսկ նախկին տարիների ընթացքում ընդդիմության եւ մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները եղել են «բավականին տարածված»: Նրա կարծիքով` ԱԳ նախարարի կողմից տրված պատասխանում կան մի շարք հստակ ձեւակերպումներ, սակայն, ըստ Լարսոնի` կարելի էր ավելին ասել: «Միեւնույն ժամանակ, հստակեցնելով ասեմ, որ սա պաշտոնական արձանագրություն է: Շվեդիան` իր ԱԳ նախարարի միջոցով արտահայտում է շատ անհանգստացնող ձեւակերպումներ ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ: Այդ ազդանշանը պետք է որ հստակ լիներ: Միաժամանակ, պետք է գիտակցենք, որ միայն ընդհանուր աջակցությունն ու ընդհանուր խրախուսումը բավարար չեն: Պետք է կարողանալ փոփոխությունների առումով առավել կոնկրետ պահանջներ ներկայացնել: Այդ պատճառով էլ այն հարցերից մեկը, որն ուղղում եմ ԱԳ նախարարին, այն է, որ նա զարգացնի իր պատասխանը եւ բացատրի, օրինակ` թե ինչպիսի դիրքորոշում ունի այն պահանջների ուղղությամբ, որոնք Եվրոպայի խորհուրդը, Թոմաս Համմարբերգը եւ «Human Rights Watch»-ն են ներկայացրել: Դա վերաբերում է այն խնդրին, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, որոնց թիվն ավելի քան 100 է: Մանրակրկիտ եւ անկախ ուսումնասիրության ենթարկվեն անսահման բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ ստացվող հաշվետվությունները: Խոսքը գնում է այն մասին, որ վերացվեն երթերի մասին օրենքի մեջ մտցված փոփոխությունները, որպեսզի այդ օրենքները համապատասխանեն որեւէ միջազգային չափանիշի, իսկ մարդիկ իրավունք ունենան իրենց կարծիքներն արտահայտելու նաեւ միասին, փողոցում: Ինձ նաեւ հետաքրքրում է` արդյոք ԱԳ նախարարը պաշտպանո՞ւմ է անկախ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ պահանջը, որպեսզի հայտնաբերվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել այն դեպքերի ընթացքում, որոնք մենք հիմա քննարկում ենք: Այդպիսի անկախ, անաչառ, թափանցիկ եւ ըմբռնելի հետաքննությունն իրականում տեղին է, քանի որ մենք պարզապես շատ բան չգիտենք: Մենք տեղեկություններ չունենք ձերբակալված ընդդիմության ղեկավարների եւ պատգամավորների մասին, որոնք այսօր կամ բանտարկված են, կամ էլ այլ կերպ են պահվում: Որտե՞ղ են նրանք եւ ի՞նչ կարգավիճակում: Ի՞նչ վիճակում են իրականում Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանը: Որտե՞ղ են նրանք գտնվում: Մենք ոչ մի պատասխան չենք ստանում այն կապերի միջոցով, որոնք փորձում ենք ունենալ ՀՀ-ի ռեժիմի հետ: Ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է գաղտնի վայրում, քանի որ պարզապես չի կարող բաց գործել: Սրանք օրինակներ են, թե ինչպես են հետապնդվում նրանք, որոնք արտահայտում են իրենց ընդդիմադիր կարծիքները: Սա մի այնպիսի քայլ է, որը ժողովրդավարությունը երբեք չի կարող թույլ տալ»,- հայտարարել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը: Անդրադառնալով ԱԳ նախարարի սպառնալիքին, թե քայլեր չձեռնարկելու դեպքում օժանդակությունը կդադարեցվի, պատգամավորը նշել է. «Պարզ է, որ որոշ երկրների համար երբեք հավերժ չէ շվեդական օժանդակություն ստանալը: Այդ հարցը միշտ պետք է վերանայել: Սակայն, արդյոք այժմ հարմար իրավիճա՞կ է դադարեցնելու օժանդակությունը, որը վերաբերում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, երբ դրանց նկատմամբ կատարվող հանցագործություններն այդքան լուրջ ու խորն են: Կարծում եմ` այն, ինչ արտգործնախարարը պատասխանելու է, ունի որոշակի նշանակություն ոչ միայն այստեղ, ռիկսդագի պալատում մեր միջեւ տեղի ունեցող ընդհանուր քննարկման համար, այլեւ նրանց համար, ովքեր դրանից հետո պատահաբար կկարդան արձանագրությունը: Դա միգուցե լինի նաեւ մի ազդանշան, որն ուղղակիորեն ուղարկվում է ՀՀ-ի ռեժիմին, եւ օժանդակի նրանց, ովքեր պահանջում են ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ: Այդ պատճառով էլ կարեւոր է, թե պատասխանն ինչպես է ձեւակերպվում»:
Իր պատասխան ելույթում ԱԳ նախարարն ասել է, թե ինքը որեւէ կարեւոր տարաձայնություններ այս հարցի շուրջ չունի պատգամավորի հետ, սակայն հարցն այն է, թե «մենք ինչ կարող ենք անել»: «Կ. Լարսոնն ունի մի շարք առանձնահատուկ հարցեր: Այն վերաբերում է մարտի 1-ին կատարված դեպքերի անկախ հետաքննությանը: Նաեւ այն, որ պետք է ազատ արձակել այդ ժամանակ ձերբակալվածներին, եթե բացառենք նրանց, ովքեր, հնարավոր է, որ մեղավոր են եղել այնպիսի բռնությունների հարցում, որոնց պատճառով նույնիսկ Շվեդիայում կարող էին պատժվել Քրեական օրենսգրքով: Այդ պահանջները ներկայացվել են: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պ.Սեմնեբին եղել է այնտեղ այս վերջին օրերի ընթացքում: Այսպիսով, հավատում եմ, որ մենք ԵՄ-ի կողմից շատ աչալուրջ եւ շատ ուշադիր ենք եղել: Դա վերաբերում է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը` ԵԱՀԿ-ին: ... ՀՀ-ի եւ մոտակայքում գտնվող մի շարք այլ երկրների զարգացման վրա ազդելու համար մեր ունեցած գործիքն, իմ կարծիքով` Եվրոպական հարեւանության քաղաքականությունն է: Դա մի խնդիր է, որ նրանք, անկախ այն բանից, թե ովքեր են «նրանք», շատ են հետաքրքրված: Այն պարունակում է երկարատեւ ժամանակահատվածի համար նախատեսված մի շարք շատ ազդեցիկ խթաններ, որոնք կարող են երկրի զարգացման համար լինել շատ նշանակալից: Սակայն դա նշանակում է նաեւ, որ այդ երկրների առջեւ դրվում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ուղղությամբ զարգանալու պահանջներ: Այսինքն, չեմ կարծում, թե պետք է գերագնահատել այն փաստը, որ համեմատաբար սահմանափակ շվեդական օժանդակությունը դադարեցվելու է մի իրավիճակում, երբ մենք ձեռք ենք բերել առավել ազդեցիկ գործիք` Եվրոպական հարեւանության քաղաքականության տեսքով: Այս կետում առավել հավանական է, որ մենք ստիպված ենք ունենալու համամիտ կարծիքներ»,- ասել է ԱԳ նախարարը:
Սակայն Կ.Լարսոնի կարծիքով` քննարկումը կարող է ծառայել իր նպատակին, եթե հստակեցվեն քաղաքական պահանջները, քանի որ «այս շվեդական քննարկումը հստակեցնում է, թե որտեղ է կանգնած մեր կառավարությունը, ինչ պահանջներ է իրականում ներկայացնում եւ ներկայացրել, քանի որ շվեդական մամուլում համեմատաբար լռություն է տիրել ՀՀ իրավիճակի վերաբերյալ»: «Ո՛չ ես, ո՛չ էլ արտգործնախարարը դրա համար պատասխանատու չենք: Բնականաբար, նրանք գրում են այն, ինչ իրենք ցանկանում են: Այդ իսկ պատճառով էլ այն անվանում ենք խոսքի ազատություն: Միաժամանակ քննարկումը շվեդական ռիկսդագում հնարավորություն է տալիս կարծիքներ արտահայտել հրապարակայնորեն»,- ասել է պատգամավորը` հավաստիացնելով, որ Շվեդիան նույնպես, որպես երկիր, կանգնած է այն պահանջների հետեւում, որպեսզի անկախ հետաքննություն սկսվի, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Նա նաեւ հստակեցրել է, որ «քաղբանտարկյալ» ասելով՝ ի նկատի ունի բոլոր նրանց, ովքեր մեղավոր չեն որեւէ հանցագործության մեջ: «Չեմ կարծում, թե չափազանցում եմ շվեդական օժանդակության նշանակությունը, սակայն այն անիմաստ չէ: Այն, ինչ Շվեդիան անում է՝ որպես անհատ երկիր, գործնականում ունի որոշ նշանակություն: Այն ներդրումները, որոնք կարելի է կատարել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցում, իհարկե, կարող են լինել արժեքավոր, եթե նույնիսկ այլ ներդրումներ կարող են լինել առավել կարեւոր եւ մեծ: Դա ունի նաեւ խորհրդանշական իմաստ: Այն ցույց է տալիս Շվեդիայի մասնակցությունը: Ցույց է տալիս, որ Շվեդիան հետաքրքրված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում զարգացման ընթացքի ուղղությամբ ոչ միայն այն միջազգային օրգանների միջոցով, որ գիտենք, որ կան եւ գործում են, այլ նաեւ՝ որպես ազգ: Հնարավոր է, որ հենց այստեղ մենք տարբերվում ենք. արդյոք Շվեդիան ունենալո՞ւ է արտաքին գործերի եւ օժանդակության հստակ, պարզ եւ անկախ քաղաքականություն, թե՞ պետք է միայն գործել այն օրգանների ներքո, որոնց անդամ է հանդիսանում Շվեդիան»,- ասել է պատգամավորը: Նա նաեւ հայտարարել է, թե նույնիսկ «ՀՀ-ից եկած անձինք այսօր պատճառներ ունեն հետապնդումներից վախենալու, եթե հետ ուղարկվեն այն դեպքում, երբ մարդիկ ստիպված են եղել փախուստի դիմել այլ երկիր: Այդ տեսակի հարցերին պատասխանելն արդեն միգրացիայի նախարարի պարտականությունն է, սակայն հնարավոր է, որ դուք այլ հարցերով զրուցեք իր հետ: Այդ ժամանակ արժեքավոր կլինի փոխանցելու, որ այսօր հայերին էլ շատ դեպքերում կարող են սպառնալ հետապնդումներ, եթե հետ ուղարկվեն»:
ԱԳ նախարար Կ.Բիլդի խոսքով` այժմ իրենք շատ արդյունավետ «գործիքներ» ունեն, որոնք, ըստ նրա` շատ ավելի արդյունավետ են, քան նախկինում: «Պ. Սեմնեբին անկասկած շվեդ դիվանագետ է: Սակայն, եթե մենք պարզապես շվեդ դիվանագետին Երեւան ուղարկեինք զրույց վարելու ՀՀ ԱԳՆ որեւէ քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ապա չեմ կարծում, թե այն այսքան մեծ արդյունավետություն կունենար: Հիմա նա հանդես է գալիս որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ տարածաշրջանում` ունենալով բոլոր 27 ԱԳ նախարարների մանդատը: Դա, բնականաբար, միանգամայն այլ կշիռ է տալիս իր գործելակերպին: Կցանկանայի, որ այս հարցերի շուրջ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ եվրոպական մասնակցության կշիռն առավել մեծ լիներ: Այդ դեպքում միգուցե առավել մեծ հնարավորություններ կունենայինք ազդեցություն գործելու, օրինակ` ՀՀ-ում տեղի ունեցող զարգացման վրա: Հարավային Կովկասը կարեւոր տարածք է: Մի քանի օր առաջ մոտակայքում էի. գտնվում էի Թբիլիսիում` Վրաստանում, եւ քննարկումներ եմ անցկացրել ՀՀ-ի իրավիճակի վերաբերյալ: Մենք ունենք գործիքներ եւ պետք է դրանք օգտագործենք: Ամենից առաջ՝ այդ եվրոպական գործիքները: Այն գործիքները, որոնք մենք ունենք` ԵՄ-ն, ԵԽ-ն, որի Նախարարների խորհրդի նախագահությունը մենք ստանձնելու ենք մայիսի կեսերից, եւ ԵԱՀԿ-ն, որն այժմ ֆիննական նախագահության ներքո է»,- ասել է նախարարը` հավելելով, թե իրենք պետք է շարունակեն լինել ակտիվ մասնակից, որպեսզի հնարավորության սահմաններում «ազդենք ՀՀ-ի զարգացման վրա» այն ուղղությամբ, որում իր եւ պատգամավորի տեսակետները նույնն են: Սակայն նախարարի այս ելույթին հետեւել է Կ. Լարսոնի ելույթը, որտեղ նա անհամաձայնություն է հայտնել նախարարի այն տեսակետի հետ, թե պետք է օգտագործել այն գործիքները, որոնք առաջարկվում են միջազգային միությունների կողմից, որոնց հետ Շվեդիան համագործակցում է: Ըստ պատգամավորի` Շվեդիան պետք է ոչ միայն այլ ներկայացուցիչներ ուղարկի, այլեւ պետք է ունենա անկախ եւ սեփական քաղաքականություն: «Թույլ մի տվեք ստվեր գցել այն փաստի վրա, որ մենք համեմատաբար պարզ ու հստակ ռիկսդագի պալատից կարող ենք հստակեցնել, որ Շվեդիան անհանգստացած է: Շվեդիան մի շարք ներդրումներ ունի: Մենք նաեւ քննադատում ենք մի շարք համեմատաբար հակասական հարցերը ՀՀ-ում: Սա մի քննադատություն է, որը, եթե տեղ հասնի, շատ ձեւերով միգուցե ազդի մի քանի լրացուցիչ մարդկանց վրա ՀՀ-ում»,- ասել է նա: Իսկ եզրափակիչ ելույթում ԱԳ նախարարն՝ արձանագրելով, որ Հարավային Կովկասի զարգացումները կարեւոր են, ասել է. «Կարելի է քննարկել. արդյոք տարածքը Եվրոպայո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն այն ունի բավականին մեծ ծավալի եվրոպական արժեքներ եւ եվրոպական մշակույթ: Նրանք պետք է կատարեն այն պարտավորությունները, որոնք իրենք ունեն Եվրոպական հարեւանության քաղաքականության, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում: Մենք ունենք գործիքներ, անկասկած՝ երկկողմանի, սակայն արդյունավետ գործիքներ միջազգային եւ եվրոպական կազմակերպությունների միջոցով, որտեղ մենք գործում ենք: Երբ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատում ենք այս տեսակի գործողությունների զարգացումներ, որոնք մենք այժմ քննարկում ենք, պետք է օգտագործենք այդ գործիքներն իրենց բոլոր արդյունավետությամբ»:
- Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՏԱՍՆՅԱԿԸ
Հայտնի «Forbes» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքների անունները: «Forbes»-ի տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ` «ՖՈՐԴՈՒՄ»
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար: Գործարքը կայանալու դեպքում, ...ՌԴ-ԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ
ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հրահրիչ բնույթ է կրում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ անպատասխանատու ...ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎԵԼ Է
Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել ...ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԽՈՍՔԵՐՈՎ
Կարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով:
Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:
Անրի Միշո
«Բանաստեղծներն առաջինը ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ
Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԸՆԿԵԼ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզում ապրիլի լույս 19-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ երեկ լռում էին:
Միջադեպը տեղի է ունեցել Վայքի Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում, որի ...«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԽԻԹԱՐԵԼ ՁԵԶ, ԴՈՒՔ ԻՆՔՆԱՏԻՊ ՉԵՔ»
Հետխորհրդային երկրներում տնտեսական զարգացման հասնելու վերաբերյալ բանավեճերում հաճախ օրինակ է բերվում Սինգապուրի փորձը: «Սիգապուրյան հրաշք» անվանումը ստացած ֆենոմենը 692 քառ/կմ տարածություն ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Օրերս ՀՀ Ոստիկանությունից ինֆորմացիոն քարտ է ստացվել ՀՀ ՊՆ գլխավոր զինկոմիսարիատ, ըստ որի՝ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զինվորական ծառայություն ...ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Մարտի 1-ի դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քր. գործի շրջանակներում ավարտվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, ...«ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
...ԷԼԻ ՉԵՆ ԸՆԴԳՐԿԵԼ
Երեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի ...ՈՒԶՈՒՄ ԷԻՆ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, ...«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե ...ՇՎԵԴԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել ...«ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՔԱՅԼ»
«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿՈՐՑՐԵԼ
Մի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ...ՀԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ «ՀՄԱՅՔԸ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում՝ բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը»,- ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» ...ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ ...ԳԵՂԵՑԻԿ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՎ «ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳԻՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության:
Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն ...ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ
«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
21Շիրակի մարզի ազատամարտիկները երեկ դիմել են սփյուռքահայությանը՝ կոչ անելով ներազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար: «Իրենց քաղաքական հայացքների ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված թիկնապահներ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարյանի խափանման միջոցը երեկ փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ վերջիններս ձերբակալվել էին դեռեւս ...
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

