
ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
- Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի հակումը ու եւս մեկ, շատ կարեւոր գործոն` համատարած զգացողությունը, որ այսպես ապրել այլեւս չի կարելի: Խնդիրը մեր լավ կամ վատ ապրելու մեջ չէ, բոլորովին: Խնդիրը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի մեջ չէ: Խնդիրը շատ ավելի գլոբալ է, համազգային, համապետական կարեւորության, եթե կուզեք` մեր լինելիության:

Տարիների ընթացքում մենք հաջողացրինք ստեղծել պետական, հասարակական, արժեքային մի համակարգ, որն իր մեջ անթիվ խնդիրներ ուներ, խնդիրներ, որոնք ծվատում էին մեր՝ այս պետության քաղաքացիներիս արժեհամակարգը, հավատը, վստահությունը, նույնիսկ` հավատքը: Այսինքն` այն ամենը, ինչն անհրաժեշտ է առաջ շարժվելու համար:
Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամենի մեղքը տեսնում էր պետական համակարգում, որն «ավազակապետություն» էր անվանում: Չվիճենք ձեւակերպման շուրջ. մեկի համար այն ընդունելի է, մյուսի համար` կտրականապես մերժելի, սակայն առավել քան ակնհայտ է, որ պետական համակարգն իսկապես էլ, մեղմ ասած` խնդիրներ ուներ: Նրանում նեխման պրոցեսն արդեն իր գագաթնակետին էր հասել. չինովնիկների ցինիզմը, լպիրշությունը, ամենաթողությունն ու հասարակ քաղաքացու ամեն տեսակ իրավունքների ոտնահարումը, տեղական իշխանիկների ինստիտուտի ձեւավորումն ու նրանց զարհուրելի կերպարները, վերից վար, բոլոր ոլորտներում առկա կոռուպցիան, օլիգարխների շեյխական կայֆերը հարստահարված ժողովրդի պարագայում, ընտրությունների այլանդակումն ու այլ, բազմաթիվ ու բազմաբնույթ պաթոլոգիաներ չէին կարող չխաթարել հասարակության արժեհամակարգը: Իսկ այդ իրավիճակը մեզ, որպես ժողովուրդ, դեպի կործանում էր տանում: Կրկնում եմ` խնդիրը մեր լավ կամ վատ ապրելու մեջ չէ. բանտում նույնպես կարելի է ապրել կուշտ փորով: Խնդիրը հենց բանտի մեջ է, որպես երեւույթի:
Հիմա մեր առջեւ պատմական մի ճամփաբաժան է. կամ մենք քայլում ենք դեպի այն ճանապարհը, որը մեզ առաջ է տանում, կամ էլ` շարունակում մնալ բանտում: Այս իրավիճակը նման է նրան, երբ հիվանդի ստացիոնար, երկարաժամկետ բուժումն այլեւս անիմաստ է. վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ հիմա, անհապաղ: Հասարակությունը կամ դրա մի ստվար հատված, վերջին իրադարձությունների ընթացքում կարողացավ մեկ, ծայրահեղ կարեւոր բան ապացուցել. հասարակությունն ապացուցեց ու բարձրաձայնեց, որ չի պատրաստվում այլեւս այսպես ապրել: Այսինքն` հասարակությունը պատրաստ է եւ նախանձախնդիր է առաջ գնալու հարցում: Սա, ինչպես էլ վերաբերվենք Տեր Պետրոսյանի գլխավորած շարժմանը, ամենաքիչը հենց Տեր-Պետրոսյանի շարժումն էր. այն հասարակության մի ստվար հատվածի, հանրահավաքի մասնակցող յուրաքանչյուր քաղաքացու շարժումն էր: Խնդիրը նրանում է, որ ձեւավորված արժեհամակարգի որակների մասին քննարկումներում, որպես կանոն, հիմնական հիմնավորումը, որը բերվում էր, դա հենց հասարակության քաղաքացիական, կայացած չլինելու մասին էր, հարմարվողականության, հինգ հազար դրամով ծախվելու հակվածության եւ այլն: Պարզվեց, որ այդպես չէ: Պարզվեց, որ հասարակությունը գիտակցում է, որ կանգնած է այդ ճամփաբաժանին: Գնդակն, այս պարագայում, իշխանությունների դաշտում է:
Ի՞նչ պետք է անի իշխանությունը: Եթե այն գիտակցում է խնդրի ամբողջ կարեւորությունը, եթե այն նույնպես հասկանում է, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, ապա, ըստ էության, պետք է անի նույնը, ինչ խոստանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը` կազմաքանդել ձեւավորված բուրգը` խորքային իմաստով: Ինչո՞ւ պետք է իշխանությունը գնա այդ քայլին. ի վերջո, այդ բուրգը իշխանության վերին էշելոններում կանգնածների բարեկեցության հիմնական գրավականն է: Հետեւաբար` ինչո՞ւ քանդել այն, ինչը քեզ տալիս է ազդեցություն, վիթխարածավալ եկամուտներ եւ անվերահսկելի իշխանություն, այսինքն` այն ամենը, ինչը, կարծեք թե, ընկած է բուն իշխանության, որպես երեւույթի, խեղաթյուրված տրամաբանության եւ դրան տենչող մահկանացուի ձգտումների ծիրում:
Պատասխանն առավել քան պարզ է. լինում են իրադրություններ, երբ ձեւավորվում են անհամեմատ կարեւոր խնդիրներ, քան եկամուտն ու անվերահսկելի իշխանությունն է: Հիմա մեր առջեւ հենց այդ խնդիրներն են ձեւավորված, կրկնեմ` այն ճամփաբաժանը, որի երկու տարբեր ուղղություններ Հայաստան երկիրը դեպի երկու տարբեր հանգրվաններ են տանում. մեկը` դեպի նզովյալ երկիր` խաթարված արժեհամակարգով, առանց որեւէ հեռանկարի ու զրկված որեւէ դերակատարությունից ու նույնիսկ արժանապատվությունից, կամ երկիր, որի մասին մենք բոլորս ենք երազում:
Մարտիմեկյան իրադարձությունները հիմնովին քանդեցին այն մտայնությունները, թե նույնիսկ առկա բոլոր աղաղակող անարդարություններով հանդերձ` երկիրն առաջ է շարժվում: Դրանք ապացուցեցին, որ եթե իշխանությունը կտրված է ժողովրդից, եթե այն չի վայելում ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, ապա ցանկացած ձեռքբերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ ժամում կարող է գրոշի արժեք անգամ չունենալ, ու երկիրը կարող է հայտնվել քաոսի ու նույնիսկ քաղաքացիական պատերազմի ճիրաններում: Հետեւաբար, այն ձեռքբերումները, որոնք, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն, արձանագրվել են, որեւէ արժեք չունեն, եթե դրանք չեն ամրագրվում ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ տածած վստահության ու ցուցաբերած աջակցության տեսքով: Նշանակում է, որ ցանկացած իշխանություն, որը չի վայելի սեփական ժողովրդի վստահությունն ու չի արժանանա վերջինիս աջակցությանը, մշտապես կանգնած է լինելու հերթական մարտիմեկերի վտանգի առջեւ, նշանակում է, որ երկիրը մշտապես գտնվելու է քաղաքական կատակլիզմների հավանականությունների շրջապտույտում, հետեւաբար` որեւէ առաջխաղացում ուղղակի անհնար է:
Կարծում եմ` սա հիմնական դասն է, որը մենք, ինչպես հասարակությունն, այնպես էլ իշխանությունները, պետք է քաղենք մարտիմեկյան ողբերգությունից: Ահա թե ինչու իշխանությունները պարտավո՛ր են քանդել իրենց իսկ կողմից ձեւավորված բուրգը, թեկուզեւ դանդաղ, բայց հաստատուն, վճռական քայլերով, ահա թե ինչու նրանք, ինչ-որ իմաստով, նույնիսկ դատապարտված են դա անել: Համաձայնեք` շարքային քաղաքացու համար որեւէ տարբերություն չպետք է լինի, թե ով է քանդում այդ բուրգը` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ գործող նախագահը: Կարեւորը ապրելն է մի երկրում, որտեղ ամեն ինչ իր տեղում է: Կկարողանա՞ արդյոք իշխանությունն ընտրել այս ճամփաբաժանի ճշմարիտ ճանապարհը: Փորձենք հավատալ, որ այո: Համենայն դեպս, նրանց այսօր բառացիորեն պատմական հնարավորություն է ընձեռված դա անելու համար, քանի որ, ինչպես արդեն ասվեց, հասարակությունն արդեն իսկ ապացուցեց, որ չի պատրաստվում այլեւս այսպես ապրել: Հասարակությունը, փաստացի, մեկնել է իր ձեռքը:
ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՏԱՍՆՅԱԿԸ
Հայտնի «Forbes» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքների անունները: «Forbes»-ի տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ` «ՖՈՐԴՈՒՄ»
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար: Գործարքը կայանալու դեպքում, ...ՌԴ-ԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ
ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հրահրիչ բնույթ է կրում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ անպատասխանատու ...ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎԵԼ Է
Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել ...ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԽՈՍՔԵՐՈՎ
Կարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով:
Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:
Անրի Միշո
«Բանաստեղծներն առաջինը ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ
Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԸՆԿԵԼ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզում ապրիլի լույս 19-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ երեկ լռում էին:
Միջադեպը տեղի է ունեցել Վայքի Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում, որի ...«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԽԻԹԱՐԵԼ ՁԵԶ, ԴՈՒՔ ԻՆՔՆԱՏԻՊ ՉԵՔ»
Հետխորհրդային երկրներում տնտեսական զարգացման հասնելու վերաբերյալ բանավեճերում հաճախ օրինակ է բերվում Սինգապուրի փորձը: «Սիգապուրյան հրաշք» անվանումը ստացած ֆենոմենը 692 քառ/կմ տարածություն ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Օրերս ՀՀ Ոստիկանությունից ինֆորմացիոն քարտ է ստացվել ՀՀ ՊՆ գլխավոր զինկոմիսարիատ, ըստ որի՝ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զինվորական ծառայություն ...ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Մարտի 1-ի դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քր. գործի շրջանակներում ավարտվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, ...«ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
...ԷԼԻ ՉԵՆ ԸՆԴԳՐԿԵԼ
Երեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի ...ՈՒԶՈՒՄ ԷԻՆ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, ...«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե ...ՇՎԵԴԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել ...«ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՔԱՅԼ»
«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿՈՐՑՐԵԼ
Մի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ...ՀԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ «ՀՄԱՅՔԸ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում՝ բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը»,- ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» ...ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ ...ԳԵՂԵՑԻԿ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՎ «ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳԻՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության:
Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն ...ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ
«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
21Շիրակի մարզի ազատամարտիկները երեկ դիմել են սփյուռքահայությանը՝ կոչ անելով ներազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար: «Իրենց քաղաքական հայացքների ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված թիկնապահներ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարյանի խափանման միջոցը երեկ փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ վերջիններս ձերբակալվել էին դեռեւս ...
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

