
«ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
- Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու վարչապետները մի շարք հայտարարություններ արեցին, որոնք որոշակի լավատեսության հիմքեր են տալիս երկու երկրների հարաբերությունների բարելավման հեռանկարի հարցում:
«Մեդիամաքս» գործակալությունը դիմեց «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը ներկայացնող Թուրքիայի խորհրդարանի անդամ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Սուաթ Քինիքլիօղլուին` խնդրելով մեկնաբանել վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները:
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի եւ Թուրքիայի վարչապետների եւ ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունները իրո՞ք կարող են «հնարավորությունների նոր պատուհան» բացել հարաբերությունների բարելավման համար:
- Ուզում եմ հուսալ, որ այդ հայտարարություններն ավելին են, քան սովորական բարեմաղթանքներ, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս: Ես գիտեմ, որ նախարար Բաբաջանն անկեղծ է Հայաստանի հետ հարաբերություններում նոր փուլ սկսելու իր ցանկության մեջ: Հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Մենք չպետք է առկա խնդիրները ժառանգենք թուրքերի եւ հայերի հաջորդ սերնդին: Թուրքիան եւ Հայաստանը պետք է բովանդակալից գործընթաց սկսեն, որը թույլ կտա հասնել ցանկալի մերձեցմանը, եւ այդ նպատակին հասնելու համար պետք է ցուցաբերեն ստեղծագործական եւ համարձակ մոտեցում:
- Ո՞րն է այսօր գլխավոր խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին:
- Գլխավոր խոչընդոտն այն է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանումն ընդունելի էր բոլոր կողմերի համար: Ես գտնում եմ, որ ստատուս-քվոն այլեւս ընդունելի չէ կողմերից եւ ոչ մեկի համար: Անցյալի վերքերը չպետք է խանգարեն մեզ շարժվել առաջ եւ նոր հարաբերություններ հաստատել մեր երկրների միջեւ:
- Ինչո՞ւ Անկարային չի բավարարում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Երեւանի առաջարկը:
- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման կարեւորագույն պայմաններից մեկը միմյանց սահմանները ճանաչելու վերաբերյալ հստակ հայտարարությունն է, երկրորդ հարցը վերաբերում է Ադրբեջանին պատկանող տարածքների գրավմանը: Կարծում եմ, մենք կկարողանանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե Հայաստանը ճանաչի Թուրքիայի սահմանները եւ ազատի գրավյալ շրջանները:
- Երեւանում կարծում են, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ թուրքական իշխանությունները պատրաստ չեն ընդունել 15 տարի առաջ Հայաստանի ցամաքային շրջափակման մասին կայացված որոշման սխալականությունը:
- Համաձայն չեն այդ տեսակետի հետ: Մեր հայ բարեկամները չեն կարող ընդունել, որ Ղարաբաղը մեր շրջապատի բազմաթիվ խնդիրներից մեկն է: Մենք ունենք Իրաքյան պատերազմի խնդիրը, Հյուսիսային Իրաքի տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության իրականացվող ահաբեկչական գործողությունների խնդիրը:
Սահմանը փակվել էր ադրբեջանական տարածքների գրավման հետեւանքով եւ կարող է բացվել միայն այդ հարցում առաջխաղացման դեպքում: Չնայած Հայաստանում գոյություն ունեցող տեսակետին, սահմանի հետ կապված հարցն ամենօրյա մտահոգությունների եւ մտորումների առարկա չէ Անկարայի համար: Իհարկե, սահմանի բացման հարցը ցանկալի է եւ կարեւոր, սակայն մեր հայաստանցի գործընկերները պետք է ընդունեն, որ մենք նաեւ այլ առաջնահերթություններ ունենք:
- Թուրքիան հաճախ է քննադատում հայկական Սփյուռքին, եւ տպավորություն է ստեղծվում, որ դա հարմար պատրվակ է դարձել Անկարայի համար:
- Մենք գտնում ենք, որ Սփյուռքն արհամարհում է տարածաշրջանը՝ որպես միասնական ամբողջություն: Ցավոք, Սփյուռքի որոշակի մասը բացասական ազդեցություն է գործում հարաբերությունների հնարավոր բարելավման վրա: Մենք գիտենք, որ կարող ենք շատ ավելի շուտ պայմանավորվել Հայաստանի հետ, եթե Սփյուռքն ավելի կառուցողական դեր խաղա:
- Մի քանի տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլա Գյուլը պայմանավորվեցին «փոքր քայլերի» քաղաքականության մասին: Ինչո՞ւ այն հաջողությամբ չպսակվեց:
- Որովհետեւ դա բարդ գործընթաց է բոլոր կողմերի համար. մենք գործ ունենք տարածաշրջանային խնդրի հետ: Ցավոք, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների հարց է, այլեւ իր մեջ է ներառում այնպիսի երկրների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը:
- Փաստորեն, միակ միջազգային ձեւաչափը, որտեղ մենք ականատես ենք լինում Թուրքիայի եւ Հայաստանի համագործակցությանը, դա ՆԱՏՕ-ն է: Ամեն դեպքում, թուրք զինվորականները մասնակցեցին 2003 թ. Հայաստանում կայացած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Թուրքիան, դաշինքի այլ մասնակիցների հետ մեկտեղ, պաշտպանեց ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը եւ այլն: «ՆԱՏՕ-ի ձեւաչափում» աշխատելը կարո՞ղ է հետագայում եւս բարենպաստ դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների համար:
- Թուրքիան հսկայական կարեւորություն է տալիս ՆԱՏՕ-ին: Մենք շատ ուրախ ենք, որ Երեւանը նոր պատրաստակամությամբ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ակտիվացման օգտին: Թուրքիան կցանկանար դաշինքի անդամ տեսնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին: ՆԱՏՕ-ն ապացուցել է իր դերն անցյալում, եւ Հայաստանի ավելի մեծ ներգրավվածությունը միայն ողջունելի կլինի: Մենք գտնում ենք, որ Հայաստանը կարող է շատ բան տալ ՆԱՏՕ-ին:
- Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը բացասաբար է ազդում Հայաստանում ՆԱՏՕ-ի ընկալման վրա, եւ շատերը անհնարին են համարում դաշինքի հետ հետագա մերձեցումը` մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
- ՆԱՏՕ-ն անվտանգություն ապահովող կազմակերպություն է, որը վերակառուցման գործընթաց է վերապրում այն նոր սպառնալիքների լույսի ներքո, որոնք ի հայտ են եկել ԽՍՀՄ-ի փլուզումից եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Իհարկե, Հայաստանի դերը ՆԱՏՕ-ում էլ ավելի կուժեղանա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դեպքում: Հայաստանի ավելի բովանդակալից դերը ՆԱՏՕ-ում այն նպատակներից մեկն է, որոնց հասնելու համար մենք պետք է աշխատենք հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հույս ունեմ, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ոչ թե երկկողմ խնդիր է, այլ տարածաշրջանային:
- Ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիան Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի առկայությանը եւ հայ պաշտոնյաների հայտարարություններին այն մասին, որ Հայաստանում ռուս զինվորականների ներկայության գլխավոր պատճառը Թուրքիայի կողմից պոտենցիալ վտանգն է: Ընդհանրապես, ի՞նչ եք կարծում, Թուրքիայի եւ Ռուսաստանի ուժեղացող համագործակցությունը նպաստո՞ւմ է հայ-թուրքական հարաբերություններում խնդիրների լուծմանը, թե՞ ընդհակառակը՝ խանգարում է:
- Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կապերի խորացումը դրական երեւույթ է Հարավային Կովկասի համար, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում: Միեւնույն ժամանակ, մեր բարեկամները Մոսկվայում պետք է հասկանան, որ Հարավային Կովկասի խնդիրները զրոյական գումարով խաղ չեն: Յուրաքանչյուր երկիր, ներառյալ Ռուսաստանը, պետք է որեւէ բան ստանա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից եւ ողջ տարածաշրջանի կայունացումից:
Կովկասում Թուրքիայի եւ Ռուսաստանի առճակատման ժամանակներն անցել են: Մենք բարգավաճում եւ լիարժեք ինտեգրում ենք ցանկանում Հարավային Կովկասի համար, իսկ դա պահանջում է լուծել ղարաբաղյան խնդիրը: Հենց որ ղարաբաղյան խնդիրը լուծվի, ողջ տարածաշրջանը կկարգավորվի դոմինոյի սկզբունքով: Մենք բոլորս` թուրքերը, հայերը, վրացիները եւ ռուսները, կշահենք դրանից:
Առաջնորդությունը պահանջում է հեռատեսություն, խիզախություն եւ վճռականություն: Մենք լի ենք վճռականությամբ՝ փոխել տարածաշրջանի ճակատագիրը, եւ ես գիտեմ, որ հայերը եւս վճռական են այդ հարցում: Հույս ունենանք, որ Հայաստանում կայացած ընտրությունները նոր էջ կբացեն եւ թույլ կտան համատեղ կառուցել տարածաշրջանը:
հատուկ «168 Ժամի» համար
ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՏԱՍՆՅԱԿԸ
Հայտնի «Forbes» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքների անունները: «Forbes»-ի տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ` «ՖՈՐԴՈՒՄ»
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար: Գործարքը կայանալու դեպքում, ...ՌԴ-ԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ
ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հրահրիչ բնույթ է կրում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ անպատասխանատու ...ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎԵԼ Է
Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել ...ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԽՈՍՔԵՐՈՎ
Կարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով:
Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:
Անրի Միշո
«Բանաստեղծներն առաջինը ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ
Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԸՆԿԵԼ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզում ապրիլի լույս 19-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ երեկ լռում էին:
Միջադեպը տեղի է ունեցել Վայքի Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում, որի ...«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԽԻԹԱՐԵԼ ՁԵԶ, ԴՈՒՔ ԻՆՔՆԱՏԻՊ ՉԵՔ»
Հետխորհրդային երկրներում տնտեսական զարգացման հասնելու վերաբերյալ բանավեճերում հաճախ օրինակ է բերվում Սինգապուրի փորձը: «Սիգապուրյան հրաշք» անվանումը ստացած ֆենոմենը 692 քառ/կմ տարածություն ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Օրերս ՀՀ Ոստիկանությունից ինֆորմացիոն քարտ է ստացվել ՀՀ ՊՆ գլխավոր զինկոմիսարիատ, ըստ որի՝ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զինվորական ծառայություն ...ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Մարտի 1-ի դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քր. գործի շրջանակներում ավարտվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, ...«ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
...ԷԼԻ ՉԵՆ ԸՆԴԳՐԿԵԼ
Երեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի ...ՈՒԶՈՒՄ ԷԻՆ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, ...«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե ...ՇՎԵԴԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել ...«ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՔԱՅԼ»
«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿՈՐՑՐԵԼ
Մի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ...ՀԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ «ՀՄԱՅՔԸ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում՝ բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը»,- ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» ...ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ ...ԳԵՂԵՑԻԿ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՎ «ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳԻՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության:
Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն ...ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ
«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
21Շիրակի մարզի ազատամարտիկները երեկ դիմել են սփյուռքահայությանը՝ կոչ անելով ներազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար: «Իրենց քաղաքական հայացքների ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված թիկնապահներ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարյանի խափանման միջոցը երեկ փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ վերջիններս ձերբակալվել էին դեռեւս ...
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

