
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ
- Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր սրտերի մեջ ավետյաց հողի, ծաղկած այգիների, օրորոցում պառկած մանկիկի, աղետին դիմակայելու ներքին ուժի, սատար կանգնող ընկերոջ ուսի ու դանդաղ՝ կաթիլ առ կաթիլ հավաքվող երջանկության գաղափարները։ Նրանք հարափոփոխ, բայց միեւնույն ժամանակ՝ ամուր տան գաղափար են պարունակում իրենց մեջ։ Որքան ուզում ես՝ հեռու գնա քո տնից, միեւնույն է, դու այդ տան գաղափարի կրողն ես։ Իսկ տունը միայն պատերն ու տանիքը չեն, տունը ելակետն է, որից եւ սկիզբ է առնում ամեն բան, եւ ամեն բան վերադառնում է այդ ելակետին՝ ուժ ստանալու համար։ Վերադարձի գաղափարը շատ կոնկրետ ուրվագծվում է երաժիշտ, կոմպոզիտոր, ժողովրդական գործիքների վիրտուոզ կատարող Նորայր Քարտաշյանի կատարումների մեջ։ Նրա կերպարը կարծես ինքնին ժայռաբեկոր է, կայուն ու ռոմանտիկ, միաժամանակ՝ լուռ ու խոսուն, որը հիշեցնում է. դարերի միջով անցած մեր մշակութային անցյալը սոսկ անցյալ չէ։ Ուշադիր նայեք, տեսեք, թե ինչպես է զրնգում զուռնան, ինչպես է պարում դուդուկն, ու ինչպես է հուզվում բլուլը։ Գտեք ձեզ այդ երաժշտության մեջ, գտեք ձեր տունն ու զգացեք ձեր ուժը։

Նորայր Քարտաշյանի վստահ ու զգայուն ձեռքերում բազմաթիվ ժողովրդական գործիքներ են հնչում։ «Չէ, շատ գործիքների վրա չեմ նվագում, միայն փողայինների...»,- համեստորեն ու կատակով ասում է նա։ Նաեւ ավելացնում է. «Գործիքը շատ կարեւոր արտահայտչամիջոց ունի, այն կարող է նաեւ… լռել»։
Էթնիկական մոտիվներն ու կոլորիտը հիմա ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն, էթնոն նատուրալ՝ ոչ արհեստածին բաների մասին է հուշում մարդկությանը։ Մաքուր, բնական, առանց որեւէ վնասակար երաժշտական հավելումների, այսինքն՝ առանց ավելորդ կեղծ ազգային գործիքավորումների ու պսեւդո-ազգային կոչվող շերտի, երաժշտությունը ժամանակից վեր է։ Այն ուղիղ ժամանակի կենտրոնում է։
Նորայր Քարտաշյանի կատարմամբ հայկական ժողովրդական գործիքները միահյուսվում են «Կատուներ» ջազ-ֆոլք խմբի ամբողջական կտավի մեջ, իսկ նրա ստեղծած «Օրորոցայինի» երաժշտական թեման, որը հնչում է դուդուկի ու թավջութակի կատարմամբ, դառնում է «Կատուների» ռոմանտիկ այցեքարտը։ «Մենք ուղղակի շշմել էինք, երբ Նորոն գրեց այդ շատ ռոմանտիկ «Օրորը»,- ասում է մեր հանրապետության ամենացայտուն երաժշտական ձեռքբերումներից մեկի՝ «Կատուների» հիմնադիր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Իսկ փորձառու երաժիշտ Նորայր Քարտաշյանը (ում կատարումը հնչում է նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում)՝ «Ինչպե՞ս եկաք ջազ» ստանդարտ հարցին զարմանքով պատասխանում է. «Ես ոչ մի տեղ էլ չեմ եկել... Ես իմ տեղում եմ»։
- Որքան մարդը մեծանում է, «ավելացնում» է իր տարիքը, այնքան շատ է ուզում հասկանալ, թե իրականում ո՞վ է ինքը: Ասում ենք, չէ՞, հայ է կամ ռուս է: Իսկ իրականում դա ի՞նչ է նշանակում: Երբ մարդը սկսում է հասկանալ իր էությունը, ընդունում է նաեւ այն միտքը, որ երաժշտությունը հայրենիք չունի, բայց հայրենիքն ունի իր երաժշտությունը: Իմ հայրենիքի երաժշտությունը ես ուզում եմ հասկանալ, ավելի ճիշտ կլինի ասել` այդ երաժշտությունը հասկանալու ճանապարհին եմ: Չգիտեմ, ինչպես է դա ստացվում, դա պիտի իմ երաժշտությունը լսողները միայն ասեն:
- Մեր հայրենիքի խորհրդանիշը դուդուկն է: Մի քիչ վիրավորական է, որ անտեսվում է զուռնան։ Զուռնան ձեր ձեռքերում շատ նուրբ ու գեղեցիկ է հնչում։
- Դուդուկը դուդուկ է, եւ վերջ: Այդպիսին է այդ գործիքի անունը: Իսկ խորհրդանիշ է դարձել, որովհետեւ դուդուկի ձայնը շատ բնական ու մարդկային է։ Ընդունված է համարել, որ Կոմիտասը զուռնան չի սիրել: Հենց Կոմիտասն է իր հիշատակումների մեջ գրել այդ մասին: Բայց հետո գրել է նաեւ, թե ինչո՞ւ չի սիրել զուռնան: Տոնակատարությունների ժամանակ, երբ կողքի գյուղերից գալիս էին լարախաղացները` զարկ տալով իրենց թմբուկները, մյուս գյուղից գալիս էին մատաղ անողները` երգելով իրենց երգերը, Կոմիտասը փորձում էր գրանցել այդ երգերը, երգերը նոտաների վերածել, իսկ զուռնան իրեն խանգարում էր: Զուռնան` իր ուժեղ ձայնով, միշտ խանգարել է Կոմիտասին` ժողովրդական մեղեդիները գրելու համար: Հիմա շատ մարդիկ զուռնայի մասին Կոմիտասի գրված մտքերը դոգմա են սարքել` մոռանալով, որ, ախր զուռնան էլ է հայկական ժողովրդական գործիք: Վերջիվերջո, ինչ գործիք էլ մենք` հայերս, նվագենք, միեւնույն է, հայ ենք մնում:
- Իսկ հիմա հատուկ ուդի կամ զուռնայի համար նոր ստեղծագործություններ գրվո՞ւմ են:
- Չգիտեմ` գրվո՞ւմ են, թե՞ ոչ: Ճիշտն ասած, ես չեմ լսել: Դա կարող էր միայն սովետական սիստեմում լինել, երբ ստեղծագործությունները պետք է գրվեին, որպեսզի կատարվեին: Հիմա ամեն ինչն անհատների վրա է թողնված: Անհատները ձայնագրություններ են անում, ձայներիզներ են թողարկում, դա անհատական մոտեցում է` անհատական կոնցեպցիայով:
- Իսկ ձեր անհատական կոնցեպցիայով ձայներիզ կա՞:
- Շուտով կլինի:
- Հետաքրքիր է, որ ջազային, էթնո-ավանգարդիստական մշակումներ լսելով, մենք բոլորս ներքուստ սպասում ենք դուդուկի, զուռնայի կամ այլ ժողովրդական գործիքի սոլոներին: Դրանք կարծես ամբողջացնում են մեր սպասելիքները:
- Գործիքը... գործիք է: Այսինքն` միայն միջոց է: Ուզում եմ ասել՝ թող ով` ինչ ուզում է` նվագի, բայց միայն այն ժամանակ, երբ այդ երաժշտությունը կա կատարողի մեջ: Հայերի համար կարեւոր է՝ ներկայացնել այն, ինչը մեր մեջ կա, ինչը մենք ունենք, այլ` ոչ թե այն, ինչը ուրիշներից լսել ենք ու հատուկ նմանեցնում ենք հայկականի: Ես միշտ նվագում եմ այն, ինչը զգում եմ:
- Սեփական երաժշտական հարստությանն անծանոթ մարդը` լսելով լավ երաժշտություն, կարո՞ղ է հանկարծ «բռնվել», զգալ, որ իր սրտի լարերը դողում են:
- Անպայման կարող է: Առանց դրա երաժշտություն չի լինում: Երաժիշտը կարող է «բռնել» իր լսողին: Եթե, իհարկե, այդ լսողն իրենն է։ Երբ «բռնեց», ուրեմն` վերջ, ստացվեց նվագը, ստացվեց զրույցը: Այդքան մի բան: Դա շատ պարզ է։ Բոլորս էլ սեփական ակնոցով ենք նայում աշխարհին։ Ակնոց ասելով՝ ես նկատի ունեմ գիտակցական համակարգը, որով եւ սկսում ես նայել կյանքին: Իհարկե, կարող ես տարբեր տեսանկյուններից նայել, բայց ամեն մարդ իր «ակնոցը» պիտի ունենա:
- Իսկ ե՞րբ այդ զրույցը տեղի չի ունենում։
- Շատ կարեւոր է թիմ, խումբ հասկացությունը: Այսինքն, եթե նվագում ենք ու իրար չենք հասկանում, ուղղակի ձեւական իրար հետ նվագում ենք, նման դեպքերում զրույց չի կարող ստացվել: Երաժշտության մեջ կարեւորը ընկերությունն է, երբ երաժիշտներն ընկերություն են անում` սկսում են հաճույքով նվագել: Երաժշտությունը միշտ իմպրովիզացիա է, որն ինքնաբուխ է ծնվում: Երաժշտությունը շարժանկարների նման է: Այն հոսում է, անընդհատ շարժման մեջ է։ Այդ ընթացքը կարող է դանդաղ ու աննկատ լինել, բայց երաժշտությունը միշտ շարժվում է ու վերափոխելով՝ գնում է:
- Ազգային գործիքներ կատարողներին տարիներ շարունակ մեզ ներկայացրել են տարազներով, որոնք միշտ անցյալն են խորհրդանշել, բայց ոչ երբեք՝ ներկան։
- Գյուղերում տարազներով երաժիշտներ չես տեսնի, կտեսնես միայն բեմում: Տարազն ավելի շուտ բեմական զգեստ է, գուցե դա պետք է անել բեմում, բայց ռեալ կենցաղում այն, իհարկե, չկա, ես նման բանի չեմ հանդիպել: Եթե գնաս Հայաստանի որեւէ շրջան ու բնական վիճակում հանդիպես այնտեղի ապրողների, նման կոլորիտ հազիվ թե տեսնես: Մարդիկ գյուղերից պեղեցին երաժշտությունն ու սկսեցին բեմում երգել` տարազներ հագած: Նրանք իրական ֆոլկ կյանքով չեն ապրում, բայց իրենց ներսում ունեն այդ երաժշտությունը: Մի քանի սերունդ ոչնչացել է, ու հիմա այդ երաժշտությունը նախորդ սերունդը չի կարողանում հաջորդներին փոխանցել: Ժամանակների անցումը ճիշտ չի կատարվում:
- Հիմա ազգային երաժշտական գործիքները լուրջ խնդրի առջեւ են կանգնած։ Նույնիսկ ազգային նվագարանների դասարաններ են փակվում:
- Ես պեսիմիստ չեմ: Համոզված եմ, որ այն, ինչը պիտի ապրի, անպայման կապրի: Բնական ձեւով ապրողը միշտ կմնա պատմության մեջ: Բուն հայկական գործիքները միշտ կապրեն:
- Մեր քաղաքի ֆոնային երաժշտությունը, որը լսվում է երթուղայինների մեջ, անցումներում, սրճարաններում, ավտոմեքենաների պատուհաններից, իրականում ազդո՞ւմ է մարդու վրա:
- Այդ ֆոնը մի մշակույթ է ձեւավորում, որի մեջ մարդիկ են մեծանում ու դաստիարակվում: Եթե ֆոնը լավը չէ, այն վտանգավոր է դառնում մարդու համար: Բայց ես կասեի, որ ոչ միայն երթուղայինների ու փողոցի ֆոնն է կարեւոր, այլ` նաեւ հեռուստատեսությամբ հնչող երաժշտությունը: Իսկ մեր հեռուստատեսության ֆոնն այդքան էլ պոզիտիվ չէ:
- Իսկ դա բարկացնո՞ւմ, նյարդայնացնո՞ւմ է։
- Ո՛չ, որովհետեւ տանը ես նման երաժշտություն չեմ լսում, իսկ քաղաքի ֆոնին մեծ ուշադրություն չեմ դարձնում։ Պարզապես այդ ամենը մեզ ուրիշ կողմ է տանում, ուրիշ ուղղությամբ է մտածել տալիս… Դա բնական է, քանի որ մեզ շրջապատող մեծ մշակույթները մշակված համակարգ ունեն ու սկսում են մեզ «կուլ տալ»։ Ռուսական եւ արեւմտյան մշակույթներն իրենց ազդեցությունն են թողնում, հզոր մեդիաներ են աշխատանքի դնում։ Դուք էլ դա լավ գիտեք ու տեսնում եք։
- Գուցե մենք էլ գլոբալացման սիստեմի մեջ մուտք գործելու կարիք ունենք։
- Իսկ եթե ոչ թե մենք մտնենք այդ սիստեմի մեջ, այլ՝ սիստեմը բերեք, ու մերը զարգացնենք։ Չե՞ք կարծում, որ դա ավելի ճիշտ է։ Գուցե դա է մեր ճանապարհը։ Թե ո՞ւր կտանի այն մեզ՝ չգիտեմ։ Իհարկե կան նաեւ փակ մշակույթներ, փակ երաժիշտներ, որոնք նվագում են այնպես, ինչպես հարյուր տարի առաջ են նվագել։ Օրինակ, Պարսկաստանի երաժշտությունն այդպիսին է, նրանք տարիներ շարունակ նույն կերպ են նվագում ու հպարտ են դրանով։ Իսկ մենք, ուզենք թե չուզենք, արդեն վաղուց մտել ենք գլոբալացման սիստեմի մեջ։
- Իսկ պետությունը՝ յուրատեսակ ֆիլտրի դեր կատարելով, լա՞վ գործ կանի։
- Ցանկացած բան, որը պարտադրանքի տեսք է ունենում, արդեն ճիշտ չէ։ Գեղխորհուրդներն ու քննարկումները լավ երեւույթներ չեն, բայց մյուս կողմից՝ անընդհատ ցածրորակ արվեստը մարդկանց տալը նույնպես վատ է։ Լավ արվեստը պիտի մարդու գենի մեջ լինի։ Իսկ եթե չկա, ի՞նչ կարող ես անել։ Հիմա հարուստ մարդիկ ինչի՞ համար են փող տալիս։ Փող են տալիս այն երաժշտությանը, որը ոչ մի կապ չունի այդ գենի հետ։ Եվ բացարձակ կարեւոր չէ երաժշտության ժանրը, հիմա այնպիսի բարձր որակի փոփ-երաժիշտներ կան, որ զարմանալ կարելի է։ Կարող ես լսել իռլանդական փոփ-երաժշտությունն ու տեսնել, թե ինչպես են իռլանդացիներն իրենց սեփական գույնը փայլեցնում։ Մենք բոլորս գլոբալացվել ենք, բայց, միեւնույն է, պետք է մեր, այլ՝ ոչ թե ուրիշի գույնը ցույց տանք։ Ճի՞շտ է։ Կարծում եմ, ճիշտ է։ Որպես քաղաքացի, ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր երաժշտությունը հիմա լրիվ ռուսական սիստեմի է համապատասխանեցվում։
- Գուցե ավելի շուտ արաբա-թուրքա-եզդիակա՞ն։
- Ոչ, հենց ռուսական։
- Շատ հաճախ ազգային գործիքները փոփ-երաժշտության մեջ կցորդի, կոլորիտ հաղորդողի դերում են լինում, եւ արդյունքում զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, պսեւդո է։
- Դե դա նույնն է, երբ ինչ-որ ճաշ ես ուտում ու զգում ես, որ արհեստական բան ես ուտում։ Դա անպայման զգում ես, չես կարող չզգալ։ Նույնն էլ երաժշտության մեջ է։ Այդքան բան։ Մարդը, ով մեծացել է մի միջավայրում, որտեղ իր մայրն ու հայրը, ամբողջ օրը խառնված՝ առեւտուր են անում ու ստիպված են իրենց ընտանիքը կերակրել, լսում է այն երաժշտությունը, որը կա, գնում է այն դիսկերն ու ձայնագրությունները, որոնք իրեն առաջարկում են։ Եվ, հետո, երբ այդպիսի երաժշտության մեջ մեծացած մարդը թագավոր է դառնում, այսինքն՝ մի մարդ, որը մեծ հնարավորություններ ունի, արդեն… վերջ, արդեն հասկանալի է, թե նա ինչ երաժշտության համար է փող տալու։ Հաստատ Կոմիտասի անվան քառյակին երեք տարվա աշխատավարձ չի տա։ Կամ էլ թեկուզ վեց ամսվա, դա արդեն կարեւոր չի։
- Փորձենք վիրտուալ մի պատկեր ստեղծել, պատկերացնել, որ բոլոր երեխաներին պարբերաբար փակում են մի սենյակում ու ստիպում են օրվա մեջ կես ժամ լավ երաժշտություն լսել։ Դա արդյունք կտա՞։
- Ոչ, դա շատ սխալ է։ Համաչափություն պիտի լինի։ Ընտրողն ընտրում է։ Այդքան բան։
ԱՄԵՆԱՀՐԱՊՈՒՐԻՉ ՏԱՍՆՅԱԿԸ
Հայտնի «Forbes» հանդեսն իր վերջին համարում հրապարակել է աշխարհի 10 ամենահրապուրիչ քաղաքների անունները: «Forbes»-ի տասնյակում տեղ գտնելու համար քաղաքը պետք է ունենա ոչ միայն պատմական ...ՔԸՐՔՈՐՅԱՆԸ` «ՖՈՐԴՈՒՄ»
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար: Գործարքը կայանալու դեպքում, ...ՌԴ-ԻՆ ՍԱԴՐՈ՞ՒՄ ԵՆ
ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հրահրիչ բնույթ է կրում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ անպատասխանատու ...ԿԱՄՈՒՐՋԸ ՓԼՎԵԼ Է
Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել ...ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԽՈՍՔԵՐՈՎ
Կարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով:
Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով:
Անրի Միշո
«Բանաստեղծներն առաջինը ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ՄԵՋ Է ՀՆՉՈՒՄ
Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳԵՐԻ ԵՆ ԸՆԿԵԼ ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզում ապրիլի լույս 19-ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ երեկ լռում էին:
Միջադեպը տեղի է ունեցել Վայքի Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում, որի ...«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՄԽԻԹԱՐԵԼ ՁԵԶ, ԴՈՒՔ ԻՆՔՆԱՏԻՊ ՉԵՔ»
Հետխորհրդային երկրներում տնտեսական զարգացման հասնելու վերաբերյալ բանավեճերում հաճախ օրինակ է բերվում Սինգապուրի փորձը: «Սիգապուրյան հրաշք» անվանումը ստացած ֆենոմենը 692 քառ/կմ տարածություն ...ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Օրերս ՀՀ Ոստիկանությունից ինֆորմացիոն քարտ է ստացվել ՀՀ ՊՆ գլխավոր զինկոմիսարիատ, ըստ որի՝ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զինվորական ծառայություն ...ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Մարտի 1-ի դեպքերի առիթով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քր. գործի շրջանակներում ավարտվել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, ...«ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՐՁԱԿ ՄՈՏԵՑՈՒՄ»
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացնող Սուաթ Քինիքլիօղլուի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
...ԷԼԻ ՉԵՆ ԸՆԴԳՐԿԵԼ
Երեկ ԱԺ-ն ավարտեց դեռեւս նախորդ քառօրյայում սկսված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, ...ՃԱՄՓԱԲԱԺԱՆ
Վերջին իրադարձությունները, բացի իրենց ողբերգական էությունից, ի ցույց դրեցին նաեւ պետական ամբողջ ապարատի տկարությունը, հասարակության մեջ առկա հսկայածավալ բողոքը, ծայրահեղականության նկատմամբ քաղաքական ուժերի ...ՈՒԶՈՒՄ ԷԻՆ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երեւանի Կասյան-Քոչար, Կիեւյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում կառուցված էստակադան ի սկզբանե նախատեսված էր քաղաքի տվյալ հատվածում ծանր երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Արդյունքում, սակայն, ...«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Սփյուռքահայերի, հատկապես Թուրքիայում բնակվող հայ համայնքի գոյության մասին հայաստանցիներս առավել հիշում ենք կա՛մ դրամահավաքների ժամանակ, կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` Ապրիլի 24-ին: Կարծել, թե ...ՇՎԵԴԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՀ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարտի 1-20-ը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Կալլե Լարսոնը նամակով դիմել էր իր երկրի ԱԳ նախարարին` պարզելու համար, թե ինչպիսի՞ միջոցներ կարող են ձեռնարկվել ...«ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՔԱՅԼ»
«26 անգամ, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերն իրազեկում են ներկայացրել քաղաքապետին, հանրահավաք կամ երթ կազմակերպելու նպատակով: Դրանք բոլորը մերժվել են: Դրանց մեծ մասը մենք վիճարկել ենք ...ՈՉԻՆՉ ՉԵՆ ԿՈՐՑՐԵԼ
Մի՞թե նախորդ կառավարության կազմում ամենավատ աշխատող նախարարները հենց հանրապետականներն էին, որ միայն ՀՀԿ-ն կորցրեց իր նախարարական պորտֆելները` տեղը զիջելով ՕԵԿ-ականներին: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ...ՀԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ «ՀՄԱՅՔԸ»
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում՝ բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը»,- ...ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարեց, թե ներկա իրավիճակում հնարավոր չի համարում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» ...ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցան հետընտրական շրջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Դավիթ Մաթեւոսյանի եւ Դավիթ Առաքելյանի գործերով դատական նիստերը։ ...ԳԵՂԵՑԻԿ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՎ «ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳԻՐ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ծրագիրն այսօր քննարկվելու է Ազգային ժողովում, որից հետո դրվելու է քվեարկության:
Բնականաբար, ընդունվելու է: Եվ ահա այդ ծրագրում նորանշանակ վարչապետն ...ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել ...ՀՀ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Ուղիղ տասն օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի զորամասերից մեկում ծագած վիճաբանության արդյունքում: Չորս երիտասարդներ` մոլորվելով անցել են հայ-ադրբեջանական սահմանը եւ ձերբակալվել են Ադրբեջանի ...ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՆ
«Մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է Գերմանիայի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: ...ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
21Շիրակի մարզի ազատամարտիկները երեկ դիմել են սփյուռքահայությանը՝ կոչ անելով ներազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ կալանավորված ազատամարտիկներին ազատ արձակելու համար: «Իրենց քաղաքական հայացքների ...ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված թիկնապահներ Արսեն Ասատրյանի եւ Մարատ Բաղդասարյանի խափանման միջոցը երեկ փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ վերջիններս ձերբակալվել էին դեռեւս ...
Ո՞Վ ՏԵՂ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ
Ռուզան ԶաքարյանՄԻՐՈՍԼԱՎ ԿՐԼԵԺԱ (1893-1981)
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
- 1901 Մահացավ թատերագիր, գրագիր և Պ. Դուրյանի ուսուցիչ Սրապիոն Թոլյանը, Սիպիլի Եսային:
- 1915 Մահացավ հեղափոխական գործիչ Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս): (Ծնվ. 1875թ.-ին):
- 1927 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1941 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1947 ԱՄՆ-ում հրավիրվեց համաշխարհային հայկական կոնգրես:
- 1981 Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման խորհուրդը, անկախ դաշնային գործակալությունը միաձայն որոշեցին, որ Միացյալ Նահանգների ցեղասպանությունների հիշատակման թանգարանում պետք է ընդգրկվի նաև հայկական ցեղասպանությունը և դա արվեց:
- 1991 Խորհրդային զորքերի և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից Գետաշենում և Մարտաշենում սկսվեց «Օղակ» օպերացիան:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3205-րդ ժողովում ընդունեց 822-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

