
ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
- Հետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: Իրոք, դժվար է գտնել Հայաստան ժամանած որեւէ գործչի կամ միջազգային որեւէ հեղինակավոր կառույցի ներկայացուցչի, որը ներքաղաքական ստեղծված իրավիճակին անդրադառնալիս չարտասանի «երկխոսություն» բառը: Նրանցից, իհարկե, ետ չեն մնում նաեւ տեղական իշխանամետ եւ ընդդիմադիր համարվող գործիչները, իշխանամերձ մտավորականները, քաղաքագետները, ստեղծագործական միությունները ու նմանատիպ այլ «կոնտինգենտը»: Այս թեման աչքաթող չարեց նաեւ օրերս «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» թեմայով հայտնի զեկույցը քննարկող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովը: Վերջինս թեպետեւ նշեց, որ «ողջունելի զարգացում էր այն, որ խորհրդարանում ներկայացված հինգ կուսակցություններից չորսը նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին», բայց միեւնույն ժամանակ նաեւ ասվեց, որ «այնուհանդերձ, դեռեւս անհրաժեշտություն կա երկխոսություն հաստատել կոալիցիայի եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական կուսակցությունների հետ` Հայաստանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար»: Եվ չնայած այն հանգամանքին, որ երկխոսության կոչեր անողների եւ այդ գործընթացը սկսել ցանկացողների պակաս առանձնապես չի զգացվում, այնուհանդերձ, տպավորություն կա, որ գործն այսօր էլ «մեռյալ» կետից շարժվելու միտում չունի: Իսկ ներքաղաքական կյանքի վերջին շաբաթների հիմնական առանձնահատկությունն այն է, որ «բարեփոխվող» իշխանությունը եւ կիսաընդհատակյա կյանքով ապրող ու հիմնականում ընդհատակյա գործելաոճով գործող արմատական ընդդիմությունը կարծես թե երկուստեք դիրքային պայքարի մարտավարություն են որդեգրել: Կարելի է համաձայնել այն վերլուծաբանների հետ, որոնց կարծիքով, հակամարտող կողմերից յուրաքանչյուրը նախապատրաստվում է հնարավոր բանակցային գործընթացին: Պատահական չէ, որ թե իշխանությունները ու թե ընդդիմությունը, չցանկանալով միջազգային հանրությանը ներկայանալ «ծայրահեղականների» կերպարում, սկզբունքորեն գիտակցելով երկխոսության անխուսափելիությունը, նույնիսկ հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում երկխոսություն սկսելու պատրաստակամություն էին հայտնում: Իհարկե, «սեփական դեմքը պահպանելու» անհրաժեշտությունից ելնելով` կողմերը նաեւ որոշակի նախապայմաններ էին առաջադրում միմյանց` ընդդիմությունը, օրինակ, պահանջում էր «նախ ազատել բոլոր քաղբանտարկյալներին», իսկ իշխանությունը պահանջում էր` հրաժարվել «բանդիտ եւ մոնղոլ-թաթար» որակումներից... Միեւնույն ժամանակ, կողմերից յուրաքանչյուրը մինչ օրս էլ շարունակում է հնարավորինս ծանրակշիռ, այսպես կոչված, բանակցային ռեսուրսներ կուտակել` առաջիկա բանակցություններում հնարավորինս ծանրակշիռ բանակցային «հաղթաթղթերով» ներկայանալու համար: Այս առումով իշխանության մարտավարությունը մարտի 1-ից մինչեւ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, որոշակիորեն տարբերվում է ՀՀ նոր նախագահի երդման արարողությունից հետո որդեգրած գործելաոճից, սակայն ոչ այնքան, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր մարտավարության փոփոխության մասին խոսել: Մինչ ինագուրացիան` իշխանական վերնախավի համար «անցումային» համարվող այդ շրջանում իշխանությունները հիմնականում ընտրել էին սեփական ուժային ռեսուրսը ամրացնելու եւ այն հրապարակավ ի ցույց դնելու մարտավարությունը: Դա ներառում էր ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները, «քաղաքական զբոսանքների» մասնակիցների ցուցադրաբար կալանավորումները կամ նրանց հետ ոստիկանական բաժանմունքներում «պրոֆիլակտիկ դաստիարակչական զրույցների» անցկացումը, հանրահավաքների եւ ցույցերի «դե յուրե» ու «դե ֆակտո» արգելումները, լրատվական շրջափակումը եւ փաստացի «լրատվական ահաբեկումը», ինչպես նաեւ՝ շատ դեպքերում չհիմնավորված խիստ ընկալվող դատական պատիժները եւ այլն: Ընդ որում, նկատենք, որ հիմնականում «ներքին սպառման համար» եւ ժամանակ շահելուն միտված այդ կոշտ գործելաոճը որեւէ կերպ չնպաստեց միջազգային ասպարեզում եւ երկրի ներսում գործող վարչախմբի հանդեպ եղած «սառը» վերաբերմունքի մեղմացմանը: Ընդհակառակը, զգալիորեն հարստացրեց ընդդիմության քաղաքական ռեսուրսները: Արմատական ընդդիմությունն, իր հերթին, չէր ապավինում միայն իշխանության սխալների վրա սեփական բանակցային ռեսուրսներն ամրացնելով, ըստ էության, չընդհատվող քաղաքական եւ զանգվածային ակցիաներով, ձերբակալվածներին եւ թաքնվողներին փոխարինման եկած «համաժողովրդական շարժման» նորանոր ակտիվիստների ի հայտ գալով, նոր եւ էֆեկտիվ քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ, պերմանենտ հացադուլներով, «քաղաքական զբոսանքներով» եւ այլն: Մի խոսքով, ընդդիմությունն իշխանությանը, հայաստանյան հասարակությանը եւ, ինչո՞ւ չէ, նաեւ աշխարհաքաղաքական բոլոր շահագրգիռ կենտրոններին ուղղակիորեն հասկացնում է, որ անկախ ամեն ինչից՝ կարողացել է պահպանել տարբեր մասշտաբների զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ռեսուրսը, եւ, որ հարմար պահին կարող է իշխանության ուժային ռեսուրսին հակադրել իր` ոչ պակաս ազդեցիկ այդ ռեսուրսը: Ի դեպ, ապրիլի 24-ին ընդդիմության կազմակերպած բավականին հզոր «լուռ երթը» ասվածի վառ ապացույցն էր:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ պայքարը շարունակող կողմերն առայժմ զբաղված են ուժի ցուցադրումով: Ավելին, երկու կողմերն էլ իրենց բանակցային ռեսուրսներում առանցքային դեր ունեցող ուժային ռեսուրսները կփորձեն փոխզիջման հիմնական առարկա դարձնել: Ըստ այդմ, իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ընդդիմության հետ բանակցություններն ընթանան ոչ թե նախագահական ընտրությունների բուն արդյունքների վիճարկման, այլ հետընտրական գործընթացների հետեւանքների վերացման կամ մեղմացման շուրջ: Իշխանությունների համար փոխզիջման ռեսուրսներ, այս պարագայում, կարող են դառնալ, նախեւառաջ, օրինակ, քաղբանտարկյալներին եւ մյուս ընդդիմադիր ակտիվիստներին բանտերից ազատելու, հանրահավաքների ու ցույցերի անցկացումն արգելակող օրենքի վերանայման եւ քաղաքական ճգնաժամի այլ հետեւանքների վերացման ու մեղմացման թեմաները: Այսինքն` այն բոլոր հարցերը, որոնք ներառված են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող վերջին բանաձեւի 8-րդ եւ առանձնապես 9-րդ կետերում, որոնց իմաստը տեղավորվում է «Ընդդիմությունը չի վիճարկում նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ իշխանությունը զիջումների է գնում մնացած հարցերում» բանաձեւի շրջանակում: Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ պետական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախակի է հիշատակում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած բանաձեւի հատկապես 9-րդ կետը, որում շեշտվում է, որ «ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած` ընտրությունների արդյունքները»:
Ընդդիմությունն, իր հերթին, որպես բանակցություններում «փոխզիջումային ռեսուրս», դիտարկում է պերմանենտ զանգվածային ճնշումները մեղմացնելու պատրաստակամությունը: Դրա դիմաց «արմատականները» կփորձեն իշխանությունից կամ այս տարվա աշնանը, կամ, ամենաուշը, մյուս տարվա գարնանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել: Կարծում ենք, երկու կողմերն էլ հստակ ընկալում են, որ, ուշ թե շուտ, երկխոսության հիմնական թեման դառնալու է որեւէ մակարդակի համապետական ընտրությունների անցկացման եղանակով քաղաքական ճգնաժամին լուծում տալու հարցը: Սա ավելի, քան տրամաբանական է, քանի որ նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ առնվազն 350.000 ձայն ստացած արմատական ընդդիմությունն այսօր, ըստ էության, զրկված է որեւէ կերպ պետական կառավարման համակարգում ներկայացված լինելու իրավունքից: Այս պայմաններում նրանց միակ քաղաքական ամբիոնը կրկին դառնում է փողոցը: Իսկ այդ «հարթակը»` պաշտոնական եւ, այսպես կոչված, «պատասխանատու» ԶԼՄ-ների հանդեպ հասարակության մոտ եղած տոտալ անվստահության պայմաններում, ինչպես արդեն առիթ է եղել համոզվելու, անչափ ազդեցիկ եւ իշխանությունների համար շատ վտանգավոր գործոնի է վերածվում:
Հատկանշական է, որ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելու փաստացի եւ հստակ պահանջ է արձանագրվել նաեւ մեր կողմից արդեն հիշատակված` Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւում, որը փաստաթղթում հետեւյալ ձեւակերպումն է ստացել. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առ այսօր չի կարողացել կատարել իր հիմնական դերը, այն է` ծառայել որպես հարթակ՝ տարբեր քաղաքական ուժերի միջեւ քաղաքական բանավեճի եւ փոխզիջումների ձեւավորման համար: Առկա քաղաքական համակարգը, հիմնվելով «ամեն ինչ բաժին է հասնում հաղթողին» մոտեցման վրա, ըստ էության, բացառում է ընդդիմության որեւէ մասնակցություն որոշումների կայացման գործընթացին եւ երկրի կառավարմանը: Դրա արդյունքում ՀՀ քաղաքական սպեկտրի մի զգալի մասը ներկայացված չէ ընթացիկ գումարման Ազգային ժողովում»:
Ինչեւէ, արդեն մոտակա շաբաթների ընթացքում կհստակեցվի, թե ինչ գործելաոճ են որդեգրելու գործընթացների հիմնական դերակատարները: Այս իրավիճակում հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ միջազգային կառույցների կողմից իրավիճակը շտկելու հստակ ժամկետներ են սահմանվել` մինչեւ Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանը:
- Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ
Ժան Տարդյե
ԿԱՆԴԻՆՍԿԻ
Այդ օրիֆլամները1, այդ ծովաստղերը, այդ դրոշմանշանները կապուտակ կամ ոսկե դաշտում, գունավոր անկյունագծերն ու լանջագոտիները, այդ գալարաձեւ մանրէները, այդ թափանցող զարդարանքները, ...ՆԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԷՐ
Երեկ լրացավ հայտնի աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի 90-ամյակը։ Ընդ որում, նա աճպարարության ոլորտում աշխատող միակ արտիստն է, ով արժանացել է այդ կոչմանը։ Երեք տարի առաջ ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ
Երեկ Իրանում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, եւ սկսվել է քվեարկությունը ութերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի համար: Մարտի 14-ին Իրանում կայացած քվեարկության ...ՀԱՅՏՆԻՆԵՐԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
Հունիսի 14-ին Կիեւի հանրահայտ Մայդանում համերգով ելույթ կունենա սըր Պոլ ՄըքՔարտնին։ Համերգային ծրագիրը կոչվելու է «Անկախության համերգ»։ Այն հնարավոր է դարձել իրականացնել ուկրաինացի մի բիզնեսմեն ...ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ՔԵՄԲՐԻՋԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Երբեւէ մտածե՞լ էիք ուսում ստանալ աշխարհի ամենահին եւ հեղինակավոր Քեմբրիջի համալսարանում, որի հսկայական գրադարանում, այդ հին ու նոր գրքերի լաբիրինթոսում, դարեր առաջ Լորդ Բայրոնը սեղանի վրա փորագրում էր ...ՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` ապրիլի 23-ին կայացրած որոշմամբ փոփոխման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 27-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության ...«ԲՋՆԻԻ» ՀԱՇՎԻՆ
ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվարից մինչեւ այսօր ընդերքօգտագործման կարգի, մարկշեյդերական, երկրաբանական եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ: Լայնացվում ու վերակառուցվում են գործող ճանապարհները, ինչը կնպաստի բեռների մատչելի տեղափոխմանը: Շինաշխատանքներում ներգրավված է ...ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ 1
«Սիրելի բարեկամը»
Տիգրան Սահակյանը Հիպոկրատի երդում էր տվել: Պիտի չվնասեր, իր գիտելիքները պիտի ծառայեցներ մարդկանց առողջացմանը: 25 տարեկանում նա արդեն ատամնաբույժի դիպլոմ ուներ ու լավ հեռանկար:
...ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ
Երեկ ՀՀ կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողներն առաջին անգամ հետեւել են կառավարության նիստին օնլայն ռեժիմով, ՀՀ կառավարության առաջին հարկում գտնվող մամուլի սրահից նիստին ուղիղ միացմամբ: ...ՎԱՏԱԳՈՒՅՆԻՑ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Մայիս ամսին Հայաստան կժամանի ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրված են բանակցություններ, ...ՀՐԴԵՀ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեւանի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 2բ տանն ապրիլի 24-ին` ժամը 21:10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԳԵԼՈՒ Է ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Սիրուշոն երեկ Մեծ Բրիտանիայի «Սկալա» ակումբում ներկայացրել է «Քելե, քելե» երգը: Մեծ Բրիտանիայից Սիրուշոն ...ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
«ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու ...«ԱՊՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Ա»,- ԱՍՈՒՄ Է ՅՈԹ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԸ
Ինը տարեկան Գոռը երազում է ապաքինվելու մասին, որպեսզի կարողանա դպրոց հաճախել: Թախծոտ աչքերը խոնարհելով՝ ցածրաձայն շշնջում է. «Ես ընդհանրապես դպրոց չեմ գնում»: Նա արդեն պետք է չորրորդ դասարանում ...93 ՏԱՐԻ՝ ԴԱՍԻՑ ԲԱՑԱԿԱ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱԴԱՅԻՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը երեկ ընդունել է տարածաշրջանային եռօրյա այցով Երեւան ժամանած Հունգարիայի Պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը: ...ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տարել է իր հերթական հաղթանակը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Նա 6:1, 6:0 հաշվով հաղթել է Թ.Ռոբրեդոյին:«ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ»,- ԿԱՐԾՈՒՄ Է ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ միայն պայմանականորեն կարելի է «նոր» անվանել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Մելիքյանը նշեց, ...ՕԵԿ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Գեղամ Գասպարյանը եւ Սամվել Բալասանյանը մեկ տարի առաջ ՕԵԿ ցուցակից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ...ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: ...ՀՀ-Ն՝ ՄԵՌՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
«Հայաստանը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ եւ այդ պայմաններում մենք փորձում ենք գնահատական տալ սոցիալական լարվածության քաղաքական փոփոխությունների հետեւանքներին: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ, ...ԵՐԿԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
«2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ...ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼՈ՞Ւ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ՝ Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ:ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանի մի քանի քաղաքներում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա նաեւ Երեւանի ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որը վերաբերում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Զեկույցում ...ՀՅԴ-Ն «ՊԼԱԳԻԱՏ» Է ԱՐԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես էր եկել Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին հրապարակմամբ, երեկ մեզ հետ զրույցում խոստացավ ...ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԱԺ
ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` ամենակարեւորը հասարակության ուշադրությունն այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնը երեկ կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի ...ԽԱՅՏԱՌԱԿԵԼՈՒ Է ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին` դա համարելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԻԺԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին: ...ԴԱՏԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ ...«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞
1ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» ...
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
ՏՈՒԳԱՆՎԱԾՆԵՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆՊԱՅՄԱՆԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

