
«ԱՊՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Ա»,- ԱՍՈՒՄ Է ՅՈԹ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԸ
- Ինը տարեկան Գոռը երազում է ապաքինվելու մասին, որպեսզի կարողանա դպրոց հաճախել: Թախծոտ աչքերը խոնարհելով՝ ցածրաձայն շշնջում է. «Ես ընդհանրապես դպրոց չեմ գնում»: Նա արդեն պետք է չորրորդ դասարանում սովորեր, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել դպրոց հաճախել: Ասում է, որ զինվոր է դառնալու, որ հայրենիքը պաշտպանի: «Եսիմ, բայց դե՛, պիտի լավանամ, որ ինձ բանակ տանեն, թե չէ սենց հիվանդ դժվար թե պետք գամ»,- մի տեսակ տխուր տոնով իր ապագան է կանխատեսում նա: Գոռն իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Էրեբունի համայնքի Նոր Արեշ 35 փողոցի թիվ 127 հանրակացարանի նկուղային հարկի սենյակներից մեկում: Փոքրիկ տղան հաճախ ստիպված է լինում մոր հետ գիշերել հանրակացարանի միջանցքում, քանի որ սենյակը բազմանդամ ընտանիքի համար շատ փոքր է: Մայրը` տիկին Անահիտը, նյարդայնացած պատմում է` «Մատրասը վերցնում-գցում եմ միջանցքում, ուրիշ ճար չկա: Դուք պատկերացնո՞ւմ եք, էս պայմաններում, երբ մարդիկ դղյակներում, ամրոցներում են ապրում, մենք նկուղային հարկի միջանցքի գետնին ենք քնում: Ախր ես մեր հայրենիքը պաշտպանելու համար յոթ զինվոր եմ տվել, ախր ես կյանքի գնով ութ երեխա եմ մեծացնում, բայց հավատացե՛ք, էլ չեմ դիմանում, արդեն ուժ չունեմ: Ամբողջ գիշեր առնետները վրայովս անցնում են, էդ վախ ու սարսափից սթրեսներ ենք տանում, խելագարվում ենք»: Հանրակացարանի պարետին զայրացնում է այն հանգամանքը, որ Անահիտը երեխաների հետ միջանցքում է գիշերում, սպառնում է ակտ գրել: Քանի որ ձմռան ցրտին հնարավոր չի եղել գետնին քնել` տիկին Անահիտը հարեւաններին է խնդրել գիշերելու տեղ տրամադրել: Հիշում է այն օրերը, երբ այլընտրանք չունենալով՝ սեղանի տակ է քնել: Ութ երեխաների մայրը հերթով պատմում է, թե որ երեխան ինչ հիվանդություն է ձեռք բերել` բրոնխիալ ասթմա, հոդացավ, տուբերկուլյոզ, եւ այդպես շարունակ: Որդին` Գոռը, դպրոց չի հաճախում միայն նրա համար, որ բրոնխիալ ասթմայով հիվանդ է եւ պարբերաբար շնչահեղձ է լինում, ուշաթափվում է: Մյուս որդին էլ հանրակացարանի նկուղային խոնավ պայմաններից հիվանդացել է տուբերկուլյոզով, դիսպանսեր հիվանդ է: 15 տարի է, ինչ ապրում են հանրակացարանում. ութ երեխաներից չորսն չափահաս են: ԽՍՀՄ տարիներին որպես բազմազավակ մայր՝ տիկին Անահիտին պետությունը չորս սենյականոց բնակարան է հատկացրել: «Հետո եկան էն տարիները, երբ ոչ լույս, ոչ տաքություն կար, ոչ ջուր կար: Տոկոսով գումար վերցրի, որ երեխեքիս սովից փրկեմ, ապրելու հնարավորություն չկար, երեխեքս սոված էին: Վաճառեցինք ու երկու տարի վարձով ապրեցինք: Հետո որպես բազմազավակ ու անօգնական ընտանիք՝ մեզ էստեղ տեղավորեցին»,- պատմում է տիկին Անահիտն` ասելով, որ, եթե տարիքն այն չլիներ՝ նորից երեխա կունենար, որովհետեւ աշխարհի ամենահրաշալի երեւույթը համարում է երեխաներին: Երեք տղաներին ամուսնացրել է եւ ունի յոթ թոռնիկ: «Ես միշտ լավատես եմ եղել: Հավատացյալ չեմ, բայց գիտեմ, որ Աստված երեխեքիս համար մի դուռ բացելու ա, Աստծուն հաճելի չի, որ մենք կռիսների հետ ենք քնում: Շատ ա լինում, որ հուսահատվում եմ, բայց... Չորրորդ տղաս հիմա Քելբաջարում ա ծառայում: Հերթով ուղարկում եմ բանակ, բայց երեխեքիս վրա առողջություն չի մնում, հյուծված, տկար գնում են, ու չգիտես՝ հետ կգա՞ն, թե՞...»: Տիկին Անահիտի ութ երեխաներն էլ առողջ են ծնվել, սակայն տարիների ընթացքում կենցաղային ծայրահեղ վատ պայմանները հետեւանք են թողել նրանց առողջության վրա: Նկուղային հարկի տակ ամբողջովին կոյուղաջրեր են, ինչի հետեւանքով էլ այս տարածքի բնակիչներից շատերը հիվանդանում են թոքախտով ու տարատեսակ հիվանդություններով: Տիկին Անահիտն էլ թոքաբորբով ու թունավոր զոբով է հիվանդ, բայց չի գնում պոլիկլինիկա միայն այն պատճառով, որ համապատասխան դեղորայք չի կարող գնել: Այս բազմանդամ ընտանիքը ստանում է 21.000 դրամ ընտանեկան նպաստ, որն ամբողջությամբ ծախսվում է երեխաների դեղորայքի համար: Ամուսինը վաղուց լքել է ընտանիքը, որովհետեւ ութ երեխաների հոգսից փախել է: Չնայած դրան, Անահիտը սկեսրոջը ծերանոցից բերել է տուն եւ անկողնային հիվանդ վիճակում մի քանի տարի խնամել է: «Ոչ մի բանից չեմ հոգնել, չեմ նեղվել, ցանկացել եմ բոլորին օգնել: Հիմա տարիքս էն չի, շուտ ներվայնանում, սրտնեղում եմ, ոնց որ ներվերս տեղի են տալիս: Զոբ էլ ունեմ, ամեն ինչից ներվայնանում, խեղդվում եմ: Հիվանդացել, թուլացել եմ, ախր սթրեսը սթրեսի ետեւից տանում ենք, էս կռիսների մեջ վախով ենք ապրում»: Տիկին Անահիտը հիշում է Արթուր Բաղդասարյանի եւ Սերժ Սարգսյանի հորդորները, թե` «Էնպիսի վիճակ ստեղծենք, որ մարդիկ ուզենան 3-4 երեխա ունենալ: Ես ութ երեխա ունեմ, յոթ զինվոր եմ տալիս, բայց ի՞նչ գնով, բայց ո՞վ ինձ մի բանով ձեռք մեկնեց: Մի սենյակ հատկացնեին գոնե, որ երեխաներս միջանցքի գետնին չքնեին, բոլորը հիվանդանում են»: Տիկին Անահիտի տուբերկուլյոզով հիվանդ հարեւանուհին մի քանի ամիս առաջ մահացել է: Շաբաթներով դիակը հոտել է սենյակի մեջ, քանի որ չեն իմացել նրա մահվան մասին: «Ես մտել եմ, տեսել եմ դիակը որդնած, հոտած: Մենակ ոսկորներն էր մնացել, իմ ձեռքերով ոսկորները լցրել եմ մեշոկի մեջ, տարել-թափել եմ: Սենյակը մաքրել եմ, որ մի քանի հոգով էնտեղ քնենք: Հիմա պարետը հետս վիճում ա, ինչ ա թե էդ սենյակում երեխա եմ պահում: Ասում ա` ապօրինի մտել եք էս սենյակ»: Տիկին Անահիտը զգում է, որ կորցրել է կյանքի դժվարություններին դիմակայելու ներուժը: «Ես ընդամենը երազում եմ, որ կյանքիս վերջին տարիներին մահճակալին քնեմ, ոչ թե սառը գետնին, որ կռիսներն էլ վրայովս չանցնեն: Ապրելն անհնար ա: Կրպակների աշխատողներին խաբում, ասում եմ` պարտքով հաց տուր, մի ժամից փողը կբերեմ, բայց գիտեմ, որ ես էդ օրը փող չունեմ, խաբում եմ, որ երեխեքս սոված չմնան: Ամաչում եմ, շատ եմ ամաչում խաբելու համար»:

Տիկին Անահիտի ավագ տղան` Հակոբը, մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ձերբակալվել է: Մայրն ասում է, որ երբեւէ չի մասնակցել միտինգների: «Երկու երեխա ունի, երրորդին էլ սպասում են: Ընտանիքի հոգսով ապրող տղա ա, ամենօրյա հաց վաստակելու մասին ա մտածում, շինարարության վրա էր աշխատում»: Մարտի երկուսի լուսաբացին` ժամը հինգին Հակոբը մորաքրոջ տղայի հետ գնացել է Ամիրյան փողոցում աշխատող մորաքրոջը տուն բերելու: Տիկին Անահիտի պատմելով` իր քույրը հացի արտադրամասում է աշխատում, եւ գիշերային հերթափոխից նրան մշտապես իր տղան է տուն ուղեկցում: Այդ ժամին, բնականաբար, հայտնի դեպքերն ավարտվել էին, սակայն ոստիկանները շարունակում էին փողոցներից մարդկանց բռնել: «Տաքսին չի գնում կենտրոն, ասում ա, որ չեն թողնում: Տաքսուց իջնում, ոտքով բարձրանում են դեպի Ամիրյան փողոց: Սպեցնազը բռնում, ուղարկում ա Կենտրոնական ոստիկանություն: Մինչեւ հիմա բերդում ա: Եկան տունը խուզարկեցին, իրան էլ են խուզարկել, բայց ոչ մի բան չեն հայտնաբերել: Իրա ձերբակալման միակ պատճառը եղել ա էն, որ նախկինում դատված ա եղել: Առանց փաստի, առանց հիմնավորման իմ տղային ձերբակալել են էն դեպքում, երբ նա երբեւէ քաղաքական հարցերին չի խառնվել, ընդամենը գնացել ա քրոջս տուն բերելու»,- ասում է տիկին Անահիտը, ով վստահեցնում է, որ Հակոբի երեխաները սովամահ են լինում, քանի որ կինը հղի է, եւ միակ աշխատողը որդին էր:
ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ
Ժան Տարդյե
ԿԱՆԴԻՆՍԿԻ
Այդ օրիֆլամները1, այդ ծովաստղերը, այդ դրոշմանշանները կապուտակ կամ ոսկե դաշտում, գունավոր անկյունագծերն ու լանջագոտիները, այդ գալարաձեւ մանրէները, այդ թափանցող զարդարանքները, ...ՆԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԷՐ
Երեկ լրացավ հայտնի աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի 90-ամյակը։ Ընդ որում, նա աճպարարության ոլորտում աշխատող միակ արտիստն է, ով արժանացել է այդ կոչմանը։ Երեք տարի առաջ ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ
Երեկ Իրանում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, եւ սկսվել է քվեարկությունը ութերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի համար: Մարտի 14-ին Իրանում կայացած քվեարկության ...ՀԱՅՏՆԻՆԵՐԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
Հունիսի 14-ին Կիեւի հանրահայտ Մայդանում համերգով ելույթ կունենա սըր Պոլ ՄըքՔարտնին։ Համերգային ծրագիրը կոչվելու է «Անկախության համերգ»։ Այն հնարավոր է դարձել իրականացնել ուկրաինացի մի բիզնեսմեն ...ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ՔԵՄԲՐԻՋԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Երբեւէ մտածե՞լ էիք ուսում ստանալ աշխարհի ամենահին եւ հեղինակավոր Քեմբրիջի համալսարանում, որի հսկայական գրադարանում, այդ հին ու նոր գրքերի լաբիրինթոսում, դարեր առաջ Լորդ Բայրոնը սեղանի վրա փորագրում էր ...ՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` ապրիլի 23-ին կայացրած որոշմամբ փոփոխման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 27-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության ...«ԲՋՆԻԻ» ՀԱՇՎԻՆ
ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվարից մինչեւ այսօր ընդերքօգտագործման կարգի, մարկշեյդերական, երկրաբանական եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ: Լայնացվում ու վերակառուցվում են գործող ճանապարհները, ինչը կնպաստի բեռների մատչելի տեղափոխմանը: Շինաշխատանքներում ներգրավված է ...ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ 1
«Սիրելի բարեկամը»
Տիգրան Սահակյանը Հիպոկրատի երդում էր տվել: Պիտի չվնասեր, իր գիտելիքները պիտի ծառայեցներ մարդկանց առողջացմանը: 25 տարեկանում նա արդեն ատամնաբույժի դիպլոմ ուներ ու լավ հեռանկար:
...ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ
Երեկ ՀՀ կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողներն առաջին անգամ հետեւել են կառավարության նիստին օնլայն ռեժիմով, ՀՀ կառավարության առաջին հարկում գտնվող մամուլի սրահից նիստին ուղիղ միացմամբ: ...ՎԱՏԱԳՈՒՅՆԻՑ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Մայիս ամսին Հայաստան կժամանի ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրված են բանակցություններ, ...ՀՐԴԵՀ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեւանի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 2բ տանն ապրիլի 24-ին` ժամը 21:10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԳԵԼՈՒ Է ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Սիրուշոն երեկ Մեծ Բրիտանիայի «Սկալա» ակումբում ներկայացրել է «Քելե, քելե» երգը: Մեծ Բրիտանիայից Սիրուշոն ...ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
«ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու ...«ԱՊՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Ա»,- ԱՍՈՒՄ Է ՅՈԹ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԸ
Ինը տարեկան Գոռը երազում է ապաքինվելու մասին, որպեսզի կարողանա դպրոց հաճախել: Թախծոտ աչքերը խոնարհելով՝ ցածրաձայն շշնջում է. «Ես ընդհանրապես դպրոց չեմ գնում»: Նա արդեն պետք է չորրորդ դասարանում ...93 ՏԱՐԻ՝ ԴԱՍԻՑ ԲԱՑԱԿԱ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱԴԱՅԻՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը երեկ ընդունել է տարածաշրջանային եռօրյա այցով Երեւան ժամանած Հունգարիայի Պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը: ...ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տարել է իր հերթական հաղթանակը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Նա 6:1, 6:0 հաշվով հաղթել է Թ.Ռոբրեդոյին:«ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ»,- ԿԱՐԾՈՒՄ Է ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ միայն պայմանականորեն կարելի է «նոր» անվանել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Մելիքյանը նշեց, ...ՕԵԿ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Գեղամ Գասպարյանը եւ Սամվել Բալասանյանը մեկ տարի առաջ ՕԵԿ ցուցակից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ...ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: ...ՀՀ-Ն՝ ՄԵՌՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
«Հայաստանը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ եւ այդ պայմաններում մենք փորձում ենք գնահատական տալ սոցիալական լարվածության քաղաքական փոփոխությունների հետեւանքներին: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ, ...ԵՐԿԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
«2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ...ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼՈ՞Ւ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ՝ Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ:ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանի մի քանի քաղաքներում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա նաեւ Երեւանի ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որը վերաբերում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Զեկույցում ...ՀՅԴ-Ն «ՊԼԱԳԻԱՏ» Է ԱՐԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես էր եկել Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին հրապարակմամբ, երեկ մեզ հետ զրույցում խոստացավ ...ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԱԺ
ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` ամենակարեւորը հասարակության ուշադրությունն այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնը երեկ կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի ...ԽԱՅՏԱՌԱԿԵԼՈՒ Է ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին` դա համարելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԻԺԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին: ...ԴԱՏԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ ...«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞
1ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» ...
«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ (1899-1951)
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
ՏՈՒԳԱՆՎԱԾՆԵՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆՊԱՅՄԱՆԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

