
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
- «ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու դեպքում կենթարկվի պատասխանատվության:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հ. Խաչատրյանը հայտարարեց, որ արդեն մի քանի օր է` կուսակցության կնիքն ինքն ուղարկել է «համեմատաբար ապահով տեղ»` հանրապետության նախագահին: Սակայն հարցի լուծման կոնկրետ ճանապարհներ դեռեւս չկան. «Վերջին 10 օրերի պատասխանատվությունը այն բանի համար, որ «Իրավունք» թերթը շարունակում է լույս չտեսնել, արդեն Սերժ Սարգսյանինն է: Հավանաբար ինքն էլ ինձ ճիշտ չի հասկացել: Ես, դիմելով իրեն եւ ուղարկելով կուսակցության կնիքը, ոչ թե հղում էի կատարում, որ նա անձամբ լուծի այդ հարցը, այլ ուղղակի դիմել էի, որ իբրեւ հանրապետության Սահմանադրության եւ օրենքների երաշխավոր` նա ազատ ընթացք տա Կենտրոն ոստիկանության երկու բաժիններում արդեն ապրիլի 14-ին ավարտված հետաքննությանը` շարքային խարդախության գործի վերաբերյալ: «Իրավունքը» լույս չի տեսնում մարտի 28-ից, կուսակցության աշխատանքները կազմալուծված են ապրիլի 14-ից, իսկ կուսակցության գրասենյակը Կենտրոնի ոստիկանության անհարկի միջամտության արդյունքում նորից հայտնվել է դավադիրների խմբի ձեռքում»,- հայտարարեց Հրանտ Խաչատրյանը: ՍԻՄ-ի գրասենյակում, մինչդեռ, ըստ նրա, չի իրականացվել նյութական արժեքների հանձնման եւ ընդունման որեւէ իրավազոր գործընթաց, եւ Հ. Խաչատրյանը մտավախություն է հայտնում, որ հերթական անգամ գրասենյակն իրենք ձեռք կբերեն կողոպտված վիճակում:
Հ. Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ անկախ կարգավիճակից` իրենց կուսակցությունը շարունակում է ունենալ իր տեսակետներն ընթացիկ իրավիճակների վերաբերյալ: Ըստ բանախոսի` այսօր օրակարգում կա հասարակության երկփեղկվածության վերացման խնդիրը: Հ. Խաչատրյանը ցավում է, որ այդ խնդրով պետք է զբաղվել` ոչ միայն սեփական ցանկությամբ, այլեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջով: Հ. Խաչատրյանն իր թեկնածությունն է առաջարկում`իշխանությունների 1998-2008թթ. քաղաքական գնահատականը տալու գործում. «Մեր կուսակցության նախաձեռնությամբ ու անձամբ իմ կատարմամբ 1998-ին կատարվեց 1990-98թթ. իշխանությունների քաղաքական գնահատականների երկու տարբերակների մշակումը: Եվ մեզ այդ ժամանակ հաջողվեց ունենալ երկու պաշտոնական փաստաթուղթ, որոնք այսօր մեր պատմության մասն են կազմում, եւ փաստաթղթերում ձեւակերպված են այն բացթողումները, որոնք եղել են այն ժամանակ: Ու հիմա ելնելով իրավիճակից` եթե հաջողվի եւս մեկ նման պաշտոնական փաստաթուղթ ստեղծել, լավ կլինի»:
Իր մտադրությունն իրականացնելու համար Հ. Խաչատրյանը մի քանի պայման է դնում: Նախ` այդ աշխատանքները պետք է որեւէ մեկի կողմից չուղղորդվեն իբրեւ մեղադրանք որեւէ քաղաքական ուժի կամ բեւեռի նկատմամբ: Այդ սկզբունքը, նրա խոսքերով, իրենք 1998-ին կարողացել են պահպանել: Մյուս պայմանն է, որպեսզի ներկայացուցչական կազմը լինի ավելի ընդարձակ, այդ աշխատանքներին մասնակցեն բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը: Եվ վերջապես` այդ աշխատանքները պետք է համակարգի մեկը, ով ոչ մի իրադարձությունների արդյուsնքում չի ենթարկվել որեւէ ծայրահեղ բեւեռացման. «Ես հակված եմ մտածել, որ վերջին իրադարձությունները կախված էին ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության որոշ ծայրահեղ դրսեւորումներից: Հասարակությունը, որը պետք է լինի իրավիճակի տերը, ստիպված էր ընտրել երկու բեւեռների միջեւ»:
Գնահատականներ տալու համար իր ինքնառաջադրումը Հ. Խաչատրյանը բացատրում է նրանով, որ դա առաջին անգամ չէ: Հնարավոր է` իր առաջարկության համար անգամ կոպիտ գնահատականներ հնչեն, բայց Հ. Խաչատրյանը նշում է, որ ինքը բարդույթավորված չէ. «Ես զգում եմ դրա անհրաժեշտությունը: Ես պահպանել եմ իմ հարաբերությունները հին ընկերոջ կարգավիճակով իշխանական շատ քաղաքական կուսակցությունների եւ անձնավորությունների հետ այն սկզբունքով, որ հին ընկերները չեն դավաճանում, բայց մեկ-մեկ լավ «քաշում են»: Եվ ես բավական սերտ կապեր ունեմ ընդդիմադիր դաշտի շատ գործիչների հետ»:
Տեսնելով հասարակության երկխոսությանը մասնակցելու իրենց եռանդը, ո՞ւմ է ձեռնտու, որ այդքան պոտենցիալ ու ցանկություն ունենալով` իրենք զրկված լինեն 20 տարիների իրենց իսկ ջանքերով ձեւավորված հենարանից: Նման հարց է բարձրացնում Հրանտ Խաչատրյանը: Իսկ «Իրավունք» թերթը, նրա խոսքերով, այն երաշխիքներից մեկն էր, որ իրենք երբեք առանց խոսափողի չեն մնա. «Վստահ եմ, որ դրական զարգացումներ անպայման լինելու են` ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր դրան դեմ են: Ի դեպ, «Իրավունք» թերթի խմբագրակազմը հիմա օրինական արձակուրդի մեջ է, դրանից հետո նրանք կվերադառնան եւ կամ կաշխատեն, կամ` ոչ: Այսօր նրանց ոչ ոք չի կարող հեռացնել աշխատանքից»:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` Հ. Խաչատրյանը նշեց, որ ինքն այդ ընթացքում շատերի նման որոշակիորեն թերացել է, քանի որ զբաղված է եղել կուսակցության խնդիրներով: Հակառակ դեպքում, ըստ նրա, հնարավոր կլիներ որոշ բաներ կանխել:
ՎԱՍԻԼԻ ԿԱՆԴԻՆՍԿԻ
Ժան Տարդյե
ԿԱՆԴԻՆՍԿԻ
Այդ օրիֆլամները1, այդ ծովաստղերը, այդ դրոշմանշանները կապուտակ կամ ոսկե դաշտում, գունավոր անկյունագծերն ու լանջագոտիները, այդ գալարաձեւ մանրէները, այդ թափանցող զարդարանքները, ...ՆԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԷՐ
Երեկ լրացավ հայտնի աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի 90-ամյակը։ Ընդ որում, նա աճպարարության ոլորտում աշխատող միակ արտիստն է, ով արժանացել է այդ կոչմանը։ Երեք տարի առաջ ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՎ
Երեկ Իրանում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, եւ սկսվել է քվեարկությունը ութերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի համար: Մարտի 14-ին Իրանում կայացած քվեարկության ...ՀԱՅՏՆԻՆԵՐԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ
Հունիսի 14-ին Կիեւի հանրահայտ Մայդանում համերգով ելույթ կունենա սըր Պոլ ՄըքՔարտնին։ Համերգային ծրագիրը կոչվելու է «Անկախության համերգ»։ Այն հնարավոր է դարձել իրականացնել ուկրաինացի մի բիզնեսմեն ...ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ՔԵՄԲՐԻՋԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Երբեւէ մտածե՞լ էիք ուսում ստանալ աշխարհի ամենահին եւ հեղինակավոր Քեմբրիջի համալսարանում, որի հսկայական գրադարանում, այդ հին ու նոր գրքերի լաբիրինթոսում, դարեր առաջ Լորդ Բայրոնը սեղանի վրա փորագրում էր ...ՓՈԽԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` ապրիլի 23-ին կայացրած որոշմամբ փոփոխման է ենթարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 27-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով ընտրության ընթացքում քվեարկության ...«ԲՋՆԻԻ» ՀԱՇՎԻՆ
ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվարից մինչեւ այսօր ընդերքօգտագործման կարգի, մարկշեյդերական, երկրաբանական եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ: Լայնացվում ու վերակառուցվում են գործող ճանապարհները, ինչը կնպաստի բեռների մատչելի տեղափոխմանը: Շինաշխատանքներում ներգրավված է ...ԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ 1
«Սիրելի բարեկամը»
Տիգրան Սահակյանը Հիպոկրատի երդում էր տվել: Պիտի չվնասեր, իր գիտելիքները պիտի ծառայեցներ մարդկանց առողջացմանը: 25 տարեկանում նա արդեն ատամնաբույժի դիպլոմ ուներ ու լավ հեռանկար:
...ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ
Երեկ ՀՀ կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողներն առաջին անգամ հետեւել են կառավարության նիստին օնլայն ռեժիմով, ՀՀ կառավարության առաջին հարկում գտնվող մամուլի սրահից նիստին ուղիղ միացմամբ: ...ՎԱՏԱԳՈՒՅՆԻՑ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Մայիս ամսին Հայաստան կժամանի ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրված են բանակցություններ, ...ՀՐԴԵՀ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երեւանի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 2բ տանն ապրիլի 24-ին` ժամը 21:10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԳԵԼՈՒ Է ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Սիրուշոն երեկ Մեծ Բրիտանիայի «Սկալա» ակումբում ներկայացրել է «Քելե, քելե» երգը: Մեծ Բրիտանիայից Սիրուշոն ...ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
«ՍԻՄ» կուսակցության հիմնադիր Հրանտ Խաչատրյանն ապրիլի 14-ին Կենտրոնի ոստիկանապետի գրությամբ նախազգուշացվել է, որ կուսակցության նախագահի կարգավիճակից, կուսակցության ձեւաթղթից ու կնիքից օգտվելու ...«ԱՊՐԵԼՆ ԱՆՀՆԱՐ Ա»,- ԱՍՈՒՄ Է ՅՈԹ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԸ
Ինը տարեկան Գոռը երազում է ապաքինվելու մասին, որպեսզի կարողանա դպրոց հաճախել: Թախծոտ աչքերը խոնարհելով՝ ցածրաձայն շշնջում է. «Ես ընդհանրապես դպրոց չեմ գնում»: Նա արդեն պետք է չորրորդ դասարանում ...93 ՏԱՐԻ՝ ԴԱՍԻՑ ԲԱՑԱԿԱ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես եւ նախորդ բոլոր տարիներին, երկրի բարձրաստիճան այրերը կրկնեցին նույն կլիշեն. «Օ՜, այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱԴԱՅԻՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը երեկ ընդունել է տարածաշրջանային եռօրյա այցով Երեւան ժամանած Հունգարիայի Պաշտպանության նախարարության պետական քարտուղար տիկին Ագնեշ Վադայի գլխավորած պատվիրակությանը: ...ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տարել է իր հերթական հաղթանակը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Նա 6:1, 6:0 հաշվով հաղթել է Թ.Ռոբրեդոյին:«ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԻ, ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿՔԱՆԴՎԻ»,- ԿԱՐԾՈՒՄ Է ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ
ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ միայն պայմանականորեն կարելի է «նոր» անվանել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Մելիքյանը նշեց, ...ՕԵԿ-ՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Գեղամ Գասպարյանը եւ Սամվել Բալասանյանը մեկ տարի առաջ ՕԵԿ ցուցակից դուրս են եկել սեփական դիմումի համաձայն: Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ...ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Հետընտրական Հայաստանում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին անցած 2 ամսվա ընթացքում, թերեւս, չեն արտահայտվել, ինչպես ասում են` միայն «ամենածույլերը»: ...ՀՀ-Ն՝ ՄԵՌՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
«Հայաստանը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ եւ այդ պայմաններում մենք փորձում ենք գնահատական տալ սոցիալական լարվածության քաղաքական փոփոխությունների հետեւանքներին: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ, ...ԵՐԿԱՐԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
«2008թ. ապրիլի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ...ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼՈ՞Ւ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող թիվ 1609 բանաձեւում ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա որոշմամբ՝ Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ:ՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանի մի քանի քաղաքներում անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենա նաեւ Երեւանի ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որը վերաբերում է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Զեկույցում ...ՀՅԴ-Ն «ՊԼԱԳԻԱՏ» Է ԱՐԵԼ
ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես էր եկել Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին հրապարակմամբ, երեկ մեզ հետ զրույցում խոստացավ ...ՏԱՆԵԼՈՒ ԵՆ ԱԺ
ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի իր գործունեության ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասելով` ամենակարեւորը հասարակության ուշադրությունն այն գերակայությունների եւ առաջնահերթ ...ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնը երեկ կայացած նիստում որոշել է նախապատրաստել հայց Եվրոդատարան, որով կբողոքարկվեն 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետ կապված Հայաստանի ...ԽԱՅՏԱՌԱԿԵԼՈՒ Է ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել է Հասարակական պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին` դա համարելով ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԻԺԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից ազատելու մասին: ...ԴԱՏԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ...ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՆԴԱՏԻՑ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ ...«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞
1ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» ...
«ՋՂԱԳՐԳՌՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱԶԱՏՎԵԼ
ԽՈՐԱՆՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ` ՀՀ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՆՁՆԱԳԻՐ
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՒՈՐ ՉԷ, ՔԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԱՊԱՑՈՒՅՑ» ԿԱ՞

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆՄԻԱԿ ԵԼՔԸ ՆՈՐ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԲԺՇԿԻ ՁԵՌՔԵՐՈՎ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
ՏՈՒԳԱՆՎԱԾՆԵՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆՊԱՅՄԱՆԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

