
«ՈՐ ՄԱՐԴ ՉՄՆԱ, Ո՞ՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ»
- Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն որոշում է կայացրել մի քանի անգամ բարձրացնել ներմուծվող հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը:

Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, սակայն հագուստի առեւտրով զբաղվող քաղաքացիներին ներքին կարգով տեղյակ է պահվել, որ այսուհետ ներկրված ապրանքի համար գանձվող տուրքերն ավելանալու են: Դա բողոքի առիթ է դարձել հագուստի առեւտրով զբաղվող քաղաքացիների շրջանում, ովքեր երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց` իրենց անհամաձայնությունն արտահայտելու այդ որոշման կապակցությամբ:
Հավաքվածները վճռական էին տրամադրված, նրանցից շատերի խոսքերով` իրենք պայքարելու են այնքան, մինչեւ հարցը լուծվի հօգուտ իրենց: Հակառակ դեպքում, նրանց խոսքերով, ներմուծվող հագուստը մի քանի անգամ կթանկանա, ինչի արդյունքում կտուժեն եւ՛ վաճառողները, եւ՛ գնորդները: Օրինակ, եթե նախկինում 1 կիլոգրամ ապրանքի համար մարդիկ վճարում էին մոտ 3 դոլար մաքսատուրք` կախված ապրանքի տեսակից, ապա այսօր տուրքի գումարը հասել է 8 դոլարի: Իսկ, ասենք, Չինաստանից ներմուծվող հագուստի համար՝ նախկին 7 դոլարի փոխարեն, ներմուծողներն այսօր ստիպված են վճարել ավելի քան երկու անգամ շատ` 15 դոլար: «Սրանք (իշխանությունները.- Ն.Հ.) թող մտնեն առեւտրի մեջ, տեսնեն` իրենց արածը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չեն հասկանում, գիտեն, որ պետական բյուջե հարկեր ենք մուծում, դրանով հեշտ ու հանգիստ ամեն ինչ լինում է, կարող են 2-3 անգամ ավելացնել: Ղեկավարությունը պիտի տեսնի, թե հասարակ ժողովուրդն ինչ վիճակում է: Հո ստիպելով, պահանջելով չի՞: Մեր վիճակն էլ վիճակ չի, մենք էլ ենք ուզում ապրել»,- մեզ հետ զրույցում` առեւտրով զբաղվողների մտահոգությունը ներկայացրեց բողոքող կանանցից մեկը` խնդրելով չհրապարակել իր անունը: «Էդ նույն ապրանքները շատ մեծ դժվարությամբ ենք վաճառում, ամբողջ օրն անգործ նստած ենք, հիմա էլ որ կրկնակի դարձավ, ո՞նց է լինելու վիճակը: Իսկի էս գներով չէր վաճառվում, հիմա ընդհանրապես չի վաճառվի: Սա ամբողջ ազգաբնակչության խնդիրն ու պահանջն է: Եթե մարդը հիմա մի վերնաշապիկն առնում է 3000 դրամով, վաղը դա 6000-ով չի կարողանալու առնել»:
«Հարկեր ենք տալիս, որ թույլ տան, մենք առեւտուր անենք: Մաքսատանը մաքսվում է, տեղի փող ենք տալիս, հարկեր ենք տալիս: Ամեն հոգս մեր վրա է: Տեղի վճարը հազիվ ենք տալիս, հավաքված մարդկանցից շատ-շատերի տները գրավի դիմաց դրված է, եթե բանկերն այսօր աշխատում են, ապա դրանց մանր բիզնեսն է աշխատացնում: Անունը մանր բիզնես է, բայց իրականում գոյատեւող անձինք ենք: Չենք աշխատում` հարստանալու համար, կոպեկների համար ենք աշխատում: Ինչքան գնաց, մեր վիճակը վատացավ»,- շարունակում է «Հրազդան» տոնավաճառում հագուստի վաճառքով զբաղվող մեկ ուրիշ կին: «Մենք չգիտենք` վաղը մեր գլխին ինչ է գալու: Մարդ 100.000 դոլարանոց տունը գրավ է դրել, 20.000-ը վերցրել, գնացել է ապրանքի` Չինաստան: Եկել է, հիմա 30.000 պիտի տանի, ապրանքի քաշի փող տա: 20.000 դոլարի ապրանքին 35.000-ի ռաստամոժկի փող պիտի տա, որտեղի՞ց հավաքի: Ուզում են ժողովուրդը զզվի, երկրից գնա՞: Որ Հայաստանում բացի իրենցից մարդ չմնա, ո՞ւմ են ղեկավարելու»,- ասաց առեւտրով զբաղվող կանանցից մեկը:
«Թող թույլ տան` մեր ընտանիքները պահենք, թողեն աշխատենք: Էսպես ո՞ւր կհասնի: Վաղը կարող է շուկայի պետը գա, ասի. «Դու ինձ դուր չես գալիս, փակի, գնա էստեղից», ու վերցնի, իմ տեղը մեկ ուրիշին վաճառի: Սպունգի նման ժողովրդին, ինչքան հնարավորություն ունեն, սեղմում են, մինչեւ ճզմվի: Բայց արդեն ճզմվել ենք, էլի»,- վրդովված ասում էր առեւտրականներից մեկը: Ընդ որում, գրեթե բոլորը հրաժարվում էին ասել իրենց անունները: Բողոքողներից շատերը նշում էին, որ նախքան այս իրադարձություններն էլ իրենք պատրաստվում էին դիմել նորընտիր նախագահին` իրենցից գանձվող հարկերի նվազեցման խնդրանքով. «Բայց լրիվ հակառակն եղավ: Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, 3-4 անգամ բարձրացան գները: Գազն էլ թանկացրին: Իսկ եթե վառելիքը թանկանում է, ուրեմն մեխանիկորեն ամեն ինչը թանկանում է: Հոգնել ենք արդեն էսքան հարկեր տալուց: Թող մեր նախագահը թույլ տա` ապրենք, կամ էլ թող դռները բացեն, մենք գնանք: Ապրանքը եկել է այստեղ, չեն տալիս, մինչեւ չմուծենք իրենց ուզած հարկը: Թող պահեն իրենց»: Հավաքվածները կառավարության մոտից գնացել են Բաղրամյան փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով նաեւ նախագահական նստավայրի դիմաց:
Հավաքվածները տեղեկացրին, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն (երեկ բողոքավորների ներկայացուցիչներին ընդունեցին Մաքսային կոմիտեում), չորեքշաբթի օրն ավելի մարդաշատ հանրահավաք կանցկացնեն Կառավարության շենքի դիմաց:
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- PERSONA. Տիգրան Հակոբյան. «Եվ ես մեծ հաճույքով բազմաթիվ տեսախցիկների ներքո նվերը հանձնելով Քարտերին, հասկացա, որ դարձա ԱՄՆ նախկին նախագահի թշնամինգ»։
- ԴԱՍԱԿԱՆ. Քշիշտոֆ Պենդերեցկու լաբիրինթոսը։ ...ՎԵՆԻԱՄԻՆ ՍՄԵԽՈՎԻ ՊՈԵՏԻԿ ԹԱՏՐՈՆԸ
Այս օրերին Երեւանում է գտնվում ռուս դերասան Վենիամին Սմեխովը, ով կինոսիրողներին առաջին հերթին ծանոթ է որպես խորհրդային արկածային «Երեք հրացանակիրները» ֆիլմի Աթոսի դերակատար։
«Բոլորն ...ՀԱՎԵՐԺ ՍՅՈՒԺԵՆԵՐԸ ԿՈՄԻՔՍՆԵՐՈՒՄ
Բրիտանական հրատարակչություններից մեկը նախատեսում է թողարկել Վիլյամ Շեքսպիրի պիեսները նկարազարդումների՝ կոմիքսների տեսքով։ 2008 թվականին ճապոնական «մանգա» հայտնի կոմիքսների ոճով կտպագրվեն Շեքսպիրի ...ՈՉ՝ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Սանկտ Պետերբուրգը պատրաստվում էր այս տարվա աշնանն անցկացնել հետխորհրդային տարածքում առաջին կինոփառատոնը, որը նվիրված կլիներ արվամոլների կյանքի արտացոլմանն էկրանին։ «Կողք կողքի» կոչվող կինոփառատոնի ...ԱԼՖՐԵԴ ԺԱՐՐԻ (1873-1907)
Լինում են այնպիսի պատմական պահեր, երբ հին կոյուղու խողովակները պայթում են եւ դուրս են թափում ողջ իրենց պարունակությունը:
Ներս են մտնում երեք ազատ մարդ, եւ նրանց հետ՝ իրենց կապրալը:
Իմ փտող ուղեղը, ասես ...ՊԱՅՄԱՆԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ուրախության արցունքները
Երբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. դեկտեմբերին Շողակաթ Ա.-ին մեղավոր ճանաչեց խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար եւ ...ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԿԻՆԸ
«Այսօր հայ կինն իր ազգային կերպարը կորցրել է: Հիմնականում կանայք շատ նյարդային են, ջղային եւ չկայացած»,- երեկ կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն ...ԿԻՆՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԸ
«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում կնոջ մասնակցությունն ու դերը բավականաչափ մեծացել է, հատկապես օրենսդիր իշխանության կազմում, որտեղ 9.2 տոկոսը կանայք են»,- ...ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ
ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեղայականով ներկայացել է 1937թ. ծնված Գերասիմ Հ.-ն եւ հայտնել, որ 4-րդ գյուղի ծերանոցում ...ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՏՆԻՑ
«Դիակոնիա» բարեգործական ընկերությունում բնակվող Մարատ Պետրոսյանն` իր ընտանիքի հետ միասին, երեկ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էր անցկացնում: Նրա խոսքով` 40.000 դրամ չունենալու համար ...ՏՈՒԳԱՆՎԱԾՆԵՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
500 ժամվա աշխատանք
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Անտոնյանը դատապարտվել էր 100.000 դրամ տուգանքի: Թվում է՝ մարդը պետք է ուրախանար, որ ազատազրկման հետ չկապված պատիժ է ստացել: Սակայն Անտոնյանն ուրախանալու ...ՊԱՐԶԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
«ՀՀ Մաքսային պետական կոմիտեում փորձում են հնարավորինս պարզեցնել եւ հստակեցնել մաքսային ընթացակարգերը, իսկ փաստաթղթաշրջանառության ժամանակահատվածը նվազագույնի հասցնելու համար ՄՊԿ նախագահի պաշտոնակատարի ...10-15 ՏԱՐՈՒՄ
«Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարի հետո»,- այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը` հավելելով, որ մինչ այդ Թուրքիան դեռ պետք է երկար ...ՈՉ ՄԻԱՅՆ ԼԱՑՈՎ
Աշխարհի գերտերություններին ցեղասպանության փաստն ապացուցելու համար հարկավոր չէ միայն վշտով ու լացով հիշել դրա մասին: Երեկ Արեւմտյան ՀՀ-ի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ «Panorama.am»-ի ...ՂԱՐԱԲԱՂ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԽԹԱՆՄԱՆ ՓՈՐՁ
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը խրախուսում է զույգերին ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Երեք տարի միասին ապրելուց հետո ղարաբաղցի երիտասարդ Բեգլարյան ամուսինները մտածում են իրենց միությունն օրինականացնելու ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Ապրիլի 19-ի հանրահավաքին Հրազդանից եկել էր նաեւ հացադուլի մեջ գտնվող հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: Հիշեցնենք, որ նա 26 օր հացադուլ է պահել եւ միայն կարճ ժամանակով դադարեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ` ՄԵԿ ՕՐՈՒՄ
Նախօրեին` ժամը 15:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապրիլի 18-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս` հանդիպելու հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին եւ երրորդ կարգի ...ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆ
Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում Ադրբեջանի ներկայացուցիչներին կհանձնվի այդ երկրի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը: Հանձնումն իրականացվելու ...ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԵԼ
«Այն, ինչը ես ճշմարիտ եմ համարում, այդ ճշմարիտի համար ես միշտ պայքարել եմ եւ պիտի պայքարեմ: Բայց նման իրավիճակում, երբ օրենքների սահմանափակումներ է դրված, որ այսօրվա դրությամբ հնարավորություն կտան, ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆՊԱՍՏԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
«Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ...ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
Հետաքրքիր է` մեր իշխանությունները տեղյա՞կ են, որ Էրեբունի համայնքի Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 շենքում բառիս բուն իմաստով արհավիրք է: Պարզվում է՝ գիտեն, որովհետեւ այս հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները ...ԵՐԿՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, ...ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ
Արդյոք ուշացած չէ՞ վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության անդամներին ուղղված կոչը` «սովորելու» մասին: Ըստ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի, «Օտտո Ֆոն Բիսմարկն ասել է` «Սովորիր այնպես, ...ԲԱԽՈՒՄՆԵՐ
Հայ-թուրքական սահմանագծից ոչ հեռու` Թուրքիայի Կարսի նահանգում կիրակի օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է չորս քուրդ գրոհային եւ մեկ թուրք զինվոր: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»` եւս մեկ ...ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ
«Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշումը եւ, եթե ունի անհամաձայնություն, ապա դիմի համապատասխան եվրոպական դատական ատյաններ»,- երեկ կայացած ...«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Տիկին Նադեժդա, ժամանակին ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում, երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էիք: Վաղուց է արդեն, որ Հայաստանում ներքաղաքական որեւէ իրադարձության ոչ միայն չեք մասնակցում, ...ԵՐԿՆԻՇԻՑ ՄԵԿ ՊԱԿԱՍ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այս հրապարակումը խորհրդանշական է նրանով, որ նոր վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ...ԽՐԱՏՆԵՐ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդն այստեղ տեղ չունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Մեկնաբանելով ...«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ»` ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Երեւանի կենտրոնական փողոցները բեռնաթափելու համար կառուցվում են քաղաքի հարավը հյուսիսին կապող եւ կենտրոնը շրջանցող տրանսպորտային հանգույցներ»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Երեւաննախագիծ» ...«ՈՐ ՄԱՐԴ ՉՄՆԱ, Ո՞ՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն որոշում է կայացրել մի քանի անգամ բարձրացնել ներմուծվող հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը:
Այդ մասին ...ՍԵՊԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ
«Ես թողնում եմ մի կողմ, թե որքանով է ուժեղ հանդես եկել ընդդիմությունը, բայց մեր գնահատականն այսպիսին է, որ որոշումը մնացել է բավականին հատվածային քննության մակարդակում: Պատահական չէ, որ ՍԴ որոշումը ...ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նեղացել է իշխանություններից այն բանի համար, որ սատարելով Սերժ Սարգսյանին եւ ի սկզբանե մաս կազմելով կոալիցիային՝ ստանում է նույնքան ...
ՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ԽՈՍՔ
ԱԽՊԵՐ ՈՒՆԵՄ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
Արմինե ԱՎԵՏՅԱՆ«ՀԵՌՎԻՑ ԵՍ ԶԳՈՒՄ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ»
«ՄԻ ՔԻՉ ԺԱՆԳՈՏԵԼ ԵՆՔ, ՊԵՏՔ Է ՓԱՅԼ ԱՎԵԼԱՑՆԵՆՔ»
ՈՐՊԵՍԶԻ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՀԱՆԳԻՍՏ ԾԽԻ
ԷԼԻ ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱԲՐՈՅՈՎ»

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՄԻԱՑԵԼ Է

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
ԷԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

