
ԱԼՖՐԵԴ ԺԱՐՐԻ (1873-1907)
- Լինում են այնպիսի պատմական պահեր, երբ հին կոյուղու խողովակները պայթում են եւ դուրս են թափում ողջ իրենց պարունակությունը:

Ներս են մտնում երեք ազատ մարդ, եւ նրանց հետ՝ իրենց կապրալը:
Իմ փտող ուղեղը, ասես ինչ-որ մեխանիզմ, շարունակում է իր աշխատանքը գերեզմանից անդին:
Ալֆրեդ Ժարրի
Ալֆրեդ Ժարրին, ով իր ողջ կյանքը վերածել էր անընդմեջ հեփենինգի, եւ ով իր գոյությամբ եւ ստեղծագործություններով կանխագուշակեց դադաիզմը, սյուրռեալիզմը եւ աբսուրդի թատրոնը, թերեւս 20-րդ դարի գրականության ամենաինքնավար երեւույթներից մեկն է` «Ուբյու արքան» հանրահայտ պիեսի հեղինակը, առաջիններից մեկը, ով ընդվզեց ավարտին մոտեցող 19-րդ դարի նրբագեղության եւ էսթետիզմի դեմ: Ալֆրեդ Ժարրիի, թերեւս, ամենահայտնի գործը` «Ուբյու արքան» բաղկացած է երեք մասից` «Ուբյու արքան կամ լեհերը», «Շղթայված Ուբյուն» եւ «Ուբյու եղջյուրակիրը»:
«Ուբյու արքան կամ լեհերը» աբսուրդիստական, զավեշտական, դաժանությամբ լեցուն մի ստեղծագործություն է: Բուռլեսկ: Ճեմարանային կոլեկտիվ երգիծանք, որը սկզբնական շրջանում Ալֆրեդ Ժարրին գրել է իր երկու ընկերների հետ` 14 տարեկանում, եւ որտեղ զուգարանակոնքի խոզանակը թափահարող, զազրելի, ասույթների հակված, անտաշ պապաշա Ուբյուն սկզբում կառավարման ղեկն իր ձեռքն է վերցնում Լեհաստանում («իսկ ավելի ճիշտ՝ ոչ մի տեղ»): Իսկ հետո մարտնչում է ողջ ռուսական զորքի դեմ` մի կիսասոված ու քոսոտ ձիու վրա:
Մնացյալ երկու մասերը Ա. Ժարրին գրել է մենակ:
Երկրորդ մասը` կուշտ, հղփացած Ֆրանսիայի ծաղրապատկերն է, «ազատ մարդկանց երկիրը»: Ազատությունն աբսուրդի էր հասնում, այն նույնիսկ արտահայտվում էր այլ կերպ արտահայտվելու պարտականության ձեւով` անել այն, ինչ ուրիշները չեն անում: Օրինակ, երեք ազատ մարդ հրամանատար Պիպիդուի ղեկավարությամբ անցնում են ազատ մարդկանց խստավարժեցումը, նրանք պետք է գործեն հրամաններին հակառակ: Այդ երկրում պապաշա Ուբյուն, Արագոնի եւ Լեհաստանի երբեմնի արքան, իսկ այժմ՝ ճիզվիտների միաբանության անդամը, որոշում է իր աշխատանքով փող վաստակել, այսինքն՝ դառնալ հարկադիր ստրուկ: Պապաշա Ուբյուն եւ մամաշա Ուբյուն բանտ են ընկնում, որտեղ այնքան էլ վատ չեն դասավորվում: Այդ տեղով անցնող անգլիացի լորդը որոշում է, որ բանտն ապարանք է, եւ սպասում է արքայական զույգին, որ վարձատրի: Ի վերջո, ազատ մարդկանց համբերությունը հատում է, եւ նրանք որոշում են իրենք տեղավորվել բանտում ու թիանավերի վրա, պապաշա Ուբյուի եւ նրա մանկլավիկների փոխարեն: Սկսվում է աբսուրդիստական ու մանվածապատ մի հետաքրքրաշարժ հետապնդում: Նույնիսկ սուլթանը, ում թիանավերի վրա աշխատելու են շտապում կալանավորներն ու ազատ մարդիկ, խոստովանում է, որ պապաշա Ուբյուն իր կորած եղբայրն է, բայց խնդրում է այդ մասին լռել, չէ՞ որ այդժամ վրա կհասնի իր թագավորության վերջը:
Առաջին ներկայացմանը հավաքվել էր, ինչպես ասվում է, ողջ Փարիզը: Եվ ողջ Փարիզը վրդովված էր: Հայտնի դրամատուրգ Ժորժ Կուրտելինը տեղից վեր թռավ, ասես բոլորին հասկացնելով, որ այս ամենն անտանելի է, իսկ ֆրանսիացի գրող Ժան դե Տինանը միաժամանակ սուլում եւ ծափահարում էր: Փարիզյան բուրժուազիան ու ընտրանին խիստ վրդովվել էր: Ստեֆան Մալարմեն եւ Անրի Բաուերը որսացին հանճարավոր «Ուբյու արքայի» հմայքը: Սակայն միայն Ալբեր Բուասյերը ներկայացումից հետո համարձակվեց ասել այն, ինչը դեռ չէին համարձակվում բարձրաձայն ասել. «Սա արվեստի լավագույն արտահայտությունն է՝ այն օրից, ինչ արվեստն այլեւս չկա»:
Հետագայում Անդրե Բրետոնն իր «Ալֆրեդ Ժարրի» էսսեում գրում էր. «Օգտվելով իր սեփական բնութագրերից` «Օդիլոն Ռեդոն` խորհուրդ», «Տուլուզ Լոտրեկ` աֆիշա», իր` Ժարրիի մասին կարելի է ասել` «Ժարրի` ատրճանակ»: Եվ հետո փոքր-ինչ առաջանալով գրում է. «Ալֆրեդ Ժարրիից սկսած գրականությունը հայտնվում է յուրահատուկ ականապատ դաշտում, որով պետք է ընթանալ ծայրահեղ զգուշությամբ»:
«Ուբյու արքայի» պատմական ներկայացման մասին Ուիլյամ Բաթլեր Յեթսը հետեւյալն էր ասում. «Մենք գոչում էինք, սատար էինք կանգնում պիեսին, սակայն այսօր գիշեր Կորնել հոթելում ես շատ տրտում եմ... Ես ասում եմ... Ստեֆան Մալարմեից, Պոլ Վերլենից, Գյուստավ Մորոյից եւ Պյուվի դե Սավանից հետո, մեր պոեզիայից հետո, մեր գույների ողջ նրբագեղությունից հետո, ռիթմի մեր զգացողությունից հետո... ի՞նչ է դեռ մնում: Մեզանից հետո` վայրենացած աստված»:
«Վայրենացած աստվածն» իր վրա էր քաշել ծանր հոգեկան շեղումներով մարդու դիմակը:
Ապոլիները հիշում է, որ իրենց ծանոթության առաջին օրը` գիշերով նրանց մոտեցավ մի տղամարդ ու հարցրեց, թե ինչպես գնա Պլեզանս փողոց: Ժարրին հանեց ատրճանակը, անծանոթին հրահանգեց վեց քայլ ետ գնալ եւ միայն դրանից հետո բացատրություններ տվեց:
Ա. Ժարրին ապրում էր փոքրիկ մի խցում, ուր բոլորը կռացած էին մտնում (ինքը՝ Ժարրին, 1.61 սմ հասակ ուներ), պատից մի գրադարակ էր կախված, որտեղ միայն Ռաբլեի գրքերն էին, իսկ դաշնամուրի վրա ճապոնացի մի հին վարպետի ֆալոս էր: Եվ երբ մի մերձգրական տիկին, ամոթից կարմրած՝ հարցրեց՝ «արդյո՞ք դա մուլյաժ է» Ժարրին պատասխանեց. «ոչ, դա բնօրինակի փոքրացված տարբերակն է»: Տեղաշորը փռված էր հենց հատակին, եւ երբ մահամերձ պառկած Ժարրիին ընկերները հարցրին նրա վերջին ցանկությունը, նա խնդրեց ատամի խոզանակը, ափի մեջ սեղմեց, նայեց ընկերներին, ծիծաղեց ու մահացավ: Ալֆրեդ Ժարրին ինքն իրեն հանճար էր համարում, եւ երբ իր միակ կին ընկերուհին` Ռաշիլդը նրան հարցրեց. «Ալֆրեդ, դուք հավատո՞ւմ եք Աստծուն», նա պատասխանեց. «Այո, չէ՞ որ ինձ ստեղծելու համար պետք էր Աստված»:
Ալֆրեդ Ժարրին հորինեց պատաֆիզիկա գիտությունը` հնարավորի ներունակության մասին: Այդ մեծ գիտության հիմքերը նա բացահայտում է «Դոկտոր Ֆաուստրոլլի մտքերն ու գործերը» վեպում: Ա. Ժարրին խոսում էր պատաֆիզիկայի «այդ ստեղծագործական լուծումների գիտության մասին, որը բացատրում է այս տիեզերքից անդին գտնվող տիեզերքը», եւ որին հավատում էր ոչ միայն ինքը (Ռենե Դոմալը, Դանիել Խարմսը, Յակով Դրուսկինը եւ այլք):
Ժիլ Դելյոզն իր վերջին՝ «Քննադատությունը եւ կլինիկան» գրքում գրում էր, որ Մարտին Հայդեգերի ստեղծագործությունը կարելի է դիտարկել որպես Սոֆրոտատես Հայի ու նրա առաջին աշակերտ Ալֆրեդ Ժարրիի պատաֆիզիկայի զարգացում:
Մոսկվայի «ԲՍԳ Պրեսս» հրատարակչությունը 2002 թվականին լույս ընծայեց Ալֆրեդ Ժարրիի «Ուբյու արքան եւ այլ ստեղծագործություններ» ընտրանին:
Ալֆրեդ Ժարրին նորագույն ֆրանսիական գրականության սկզբնավորողներից ու դասականներից մեկն է, ում ստեղծագործությունը մինչեւ օրս անհայտ է մնում հայ ընթերցողին, ու, առավել եւս, հայ թատերական բեմադրիչներին:
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
- PERSONA. Տիգրան Հակոբյան. «Եվ ես մեծ հաճույքով բազմաթիվ տեսախցիկների ներքո նվերը հանձնելով Քարտերին, հասկացա, որ դարձա ԱՄՆ նախկին նախագահի թշնամինգ»։
- ԴԱՍԱԿԱՆ. Քշիշտոֆ Պենդերեցկու լաբիրինթոսը։ ...ՎԵՆԻԱՄԻՆ ՍՄԵԽՈՎԻ ՊՈԵՏԻԿ ԹԱՏՐՈՆԸ
Այս օրերին Երեւանում է գտնվում ռուս դերասան Վենիամին Սմեխովը, ով կինոսիրողներին առաջին հերթին ծանոթ է որպես խորհրդային արկածային «Երեք հրացանակիրները» ֆիլմի Աթոսի դերակատար։
«Բոլորն ...ՀԱՎԵՐԺ ՍՅՈՒԺԵՆԵՐԸ ԿՈՄԻՔՍՆԵՐՈՒՄ
Բրիտանական հրատարակչություններից մեկը նախատեսում է թողարկել Վիլյամ Շեքսպիրի պիեսները նկարազարդումների՝ կոմիքսների տեսքով։ 2008 թվականին ճապոնական «մանգա» հայտնի կոմիքսների ոճով կտպագրվեն Շեքսպիրի ...ՈՉ՝ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Սանկտ Պետերբուրգը պատրաստվում էր այս տարվա աշնանն անցկացնել հետխորհրդային տարածքում առաջին կինոփառատոնը, որը նվիրված կլիներ արվամոլների կյանքի արտացոլմանն էկրանին։ «Կողք կողքի» կոչվող կինոփառատոնի ...ԱԼՖՐԵԴ ԺԱՐՐԻ (1873-1907)
Լինում են այնպիսի պատմական պահեր, երբ հին կոյուղու խողովակները պայթում են եւ դուրս են թափում ողջ իրենց պարունակությունը:
Ներս են մտնում երեք ազատ մարդ, եւ նրանց հետ՝ իրենց կապրալը:
Իմ փտող ուղեղը, ասես ...ՊԱՅՄԱՆԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
Ուրախության արցունքները
Երբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. դեկտեմբերին Շողակաթ Ա.-ին մեղավոր ճանաչեց խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար եւ ...ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ԿԻՆԸ
«Այսօր հայ կինն իր ազգային կերպարը կորցրել է: Հիմնականում կանայք շատ նյարդային են, ջղային եւ չկայացած»,- երեկ կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն ...ԿԻՆՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԸ
«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում կնոջ մասնակցությունն ու դերը բավականաչափ մեծացել է, հատկապես օրենսդիր իշխանության կազմում, որտեղ 9.2 տոկոսը կանայք են»,- ...ԽԵՂԴԱՄԱՀ Է ԱՐԵԼ
ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեղայականով ներկայացել է 1937թ. ծնված Գերասիմ Հ.-ն եւ հայտնել, որ 4-րդ գյուղի ծերանոցում ...ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՏՆԻՑ
«Դիակոնիա» բարեգործական ընկերությունում բնակվող Մարատ Պետրոսյանն` իր ընտանիքի հետ միասին, երեկ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էր անցկացնում: Նրա խոսքով` 40.000 դրամ չունենալու համար ...ՏՈՒԳԱՆՎԱԾՆԵՐԸ
Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ
500 ժամվա աշխատանք
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Անտոնյանը դատապարտվել էր 100.000 դրամ տուգանքի: Թվում է՝ մարդը պետք է ուրախանար, որ ազատազրկման հետ չկապված պատիժ է ստացել: Սակայն Անտոնյանն ուրախանալու ...ՊԱՐԶԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
«ՀՀ Մաքսային պետական կոմիտեում փորձում են հնարավորինս պարզեցնել եւ հստակեցնել մաքսային ընթացակարգերը, իսկ փաստաթղթաշրջանառության ժամանակահատվածը նվազագույնի հասցնելու համար ՄՊԿ նախագահի պաշտոնակատարի ...10-15 ՏԱՐՈՒՄ
«Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարի հետո»,- այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը` հավելելով, որ մինչ այդ Թուրքիան դեռ պետք է երկար ...ՈՉ ՄԻԱՅՆ ԼԱՑՈՎ
Աշխարհի գերտերություններին ցեղասպանության փաստն ապացուցելու համար հարկավոր չէ միայն վշտով ու լացով հիշել դրա մասին: Երեկ Արեւմտյան ՀՀ-ի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ «Panorama.am»-ի ...ՂԱՐԱԲԱՂ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԽԹԱՆՄԱՆ ՓՈՐՁ
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը խրախուսում է զույգերին ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Երեք տարի միասին ապրելուց հետո ղարաբաղցի երիտասարդ Բեգլարյան ամուսինները մտածում են իրենց միությունն օրինականացնելու ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Ապրիլի 19-ի հանրահավաքին Հրազդանից եկել էր նաեւ հացադուլի մեջ գտնվող հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: Հիշեցնենք, որ նա 26 օր հացադուլ է պահել եւ միայն կարճ ժամանակով դադարեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ...ԵՐԿՈՒ ԴԻԱԿ` ՄԵԿ ՕՐՈՒՄ
Նախօրեին` ժամը 15:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից երկու մետր հեռավորության վրա հայտնաբերվել է կնոջ դիակ, եւ այն ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ապրիլի 18-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամաս` հանդիպելու հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին եւ երրորդ կարգի ...ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆ
Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում Ադրբեջանի ներկայացուցիչներին կհանձնվի այդ երկրի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը: Հանձնումն իրականացվելու ...ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՅՔԱՐԵԼ
«Այն, ինչը ես ճշմարիտ եմ համարում, այդ ճշմարիտի համար ես միշտ պայքարել եմ եւ պիտի պայքարեմ: Բայց նման իրավիճակում, երբ օրենքների սահմանափակումներ է դրված, որ այսօրվա դրությամբ հնարավորություն կտան, ...«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՆՊԱՍՏԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ»
«Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին անգամ իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ...ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
Հետաքրքիր է` մեր իշխանությունները տեղյա՞կ են, որ Էրեբունի համայնքի Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 շենքում բառիս բուն իմաստով արհավիրք է: Պարզվում է՝ գիտեն, որովհետեւ այս հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները ...ԵՐԿՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ նախագահական նստավայրում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, ...ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ
Արդյոք ուշացած չէ՞ վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության անդամներին ուղղված կոչը` «սովորելու» մասին: Ըստ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի, «Օտտո Ֆոն Բիսմարկն ասել է` «Սովորիր այնպես, ...ԲԱԽՈՒՄՆԵՐ
Հայ-թուրքական սահմանագծից ոչ հեռու` Թուրքիայի Կարսի նահանգում կիրակի օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է չորս քուրդ գրոհային եւ մեկ թուրք զինվոր: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»` եւս մեկ ...ՉԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ
«Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշումը եւ, եթե ունի անհամաձայնություն, ապա դիմի համապատասխան եվրոպական դատական ատյաններ»,- երեկ կայացած ...«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
- Տիկին Նադեժդա, ժամանակին ակտիվ քաղաքականությամբ էիք զբաղվում, երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր էիք: Վաղուց է արդեն, որ Հայաստանում ներքաղաքական որեւէ իրադարձության ոչ միայն չեք մասնակցում, ...ԵՐԿՆԻՇԻՑ ՄԵԿ ՊԱԿԱՍ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այս հրապարակումը խորհրդանշական է նրանով, որ նոր վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ...ԽՐԱՏՆԵՐ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդն այստեղ տեղ չունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Մեկնաբանելով ...«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ»` ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Երեւանի կենտրոնական փողոցները բեռնաթափելու համար կառուցվում են քաղաքի հարավը հյուսիսին կապող եւ կենտրոնը շրջանցող տրանսպորտային հանգույցներ»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Երեւաննախագիծ» ...«ՈՐ ՄԱՐԴ ՉՄՆԱ, Ո՞ՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ»
Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն որոշում է կայացրել մի քանի անգամ բարձրացնել ներմուծվող հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը:
Այդ մասին ...ՍԵՊԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ
«Ես թողնում եմ մի կողմ, թե որքանով է ուժեղ հանդես եկել ընդդիմությունը, բայց մեր գնահատականն այսպիսին է, որ որոշումը մնացել է բավականին հատվածային քննության մակարդակում: Պատահական չէ, որ ՍԴ որոշումը ...ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նեղացել է իշխանություններից այն բանի համար, որ սատարելով Սերժ Սարգսյանին եւ ի սկզբանե մաս կազմելով կոալիցիային՝ ստանում է նույնքան ...
ԷԼԻ ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱԲՐՈՅՈՎ»

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՏԳԵՏ ՄԱՐԴՆ ԻՐՈ՛Ք ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՄԻԱՑԵԼ Է

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԲՀԿ-Ն ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«3 ՄԻԼԻՈՆ» ԱՄՍԱԳՐԻ ՆՈՐ՝ 21-ՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ ԿԱՐԴԱՑԵՔ
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԴԺՈԽՔԻ ՎԱՅՐԻՑ
ԷԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

