
GLOBAL BRIDGE-Ի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
- Թաիլանդում գործող The Regent's School-ը բրիտանական կրթական ավանդույթներով դպրոց է: Երբ Regent դպրոցի իմ հայ ընկերները պատմում էին իրենց Regent-յան փորձի մասին, ես ապուշ կտրած նայում էի նրանց ու փորձում հասկանալ, թե ինչպես այդ միջազգային կրթական բարձր որակ ապահովող, բրիտանական կրթական ավանդույթների հավատարիմ ժառանգը կարող էր

հայտնվել Թաիլանդում:
Մինչ այդ շատ էի լսել Թաիլանդի հիասքանչ բնության մասին, գիտեի, որ այն զբոսաշրջիկների նախընտրած վայրերից է, որտեղ կարելի է ըմբոշխնել թե՛ զով բնությունը, թե՛ պատմամշակութային հարուստ ժառանգության կոթողները, եւ թե՛ կամակոր զբոսաշրջիկի համար նախատեսված կենցաղային պայմանները:
Հավանաբար ես միակը չեմ լինի, ում կհետաքրքրեր այն հարցը, թե ինչո՞վ է այդ Regent դպրոցը տարբերվում աշխարհի եւ, ինչո՞ւ ոչ, Հայաստանի դպրոցներից: Իմ հարցերին պատասխան գտնելու համար սկսեցի հետաքրքրվել այս դպրոցով: Փորձեցի պարզել, թե ո՞րն է նրա տեղն ու դիրքը միջազգային կրթական համակարգում, ի՞նչ կրթական սկզբունքներով է այն աշխատում, ինչո՞վ է աչքի ընկնում դպրոցի ուսուցչական կազմը եւ, վերջապես, ամենակարեւորը, թե այն որքանո՞վ է մատչելի մեզ` հայերիս համար, ու քանի՞ հայ շրջանավարտներ է ունեցել Regent դպրոցը: Այն հիմնադրվել է 1995 թվականին` Թաիլանդի արեւելյան ափին գտնվող Պատտայա քաղաքի մոտ` ուսանողական քաղաքի տեսքով: Ուսանողական այս փոքրիկ ավանը Պատտայա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում եւ բրիտանական ճարտարապետական ավանդույթների կրողն է: Ուշագրավ էր նաեւ այն, որ Regent դպրոցի հիմնադիր տնօրենը` փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիրաչայը, ով նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Թաիլանդի քաղաքական եւ բիզնես ասպարեզներում, անձամբ է ձեռնամուխ եղել դպրոցի ստեղծմանը եւ զարգացմանը: Համաշխարհային կրթական եւ աշխատանքային փորձ ձեռք բերած տնօրենը, հանձինս Regent դպրոցի՝ ստեղծել է այն համակարգը, որը լիովին կարող է բավարարել իր շրջանավարտների` աշխարհի լավագույն համալսարաններում հետագա կրթություն ստանալու եւ պատասխանատու պաշտոններ ստանձնելու նկրտումները բավարարելուն:
Regent դպրոցն առանցքային նշանակություն ունի Թաիլանդում բրիտանական քաղաքական գործիչների եւ օտարերկրյա գործարարների երեխաների կրթության գործում: Այն անդամակցում է Բրիտանիայի միջազգային դպրոցների հարավային եւ հարավ-արեւելյան ընկերությանը, միջազգային դպրոցների խորհրդին, պատվավոր Round Square աշխարհի լավագույն դպրոցների ասոցիացիային (www.roundsquare.org):
Regent դպրոցի 2 ուսանողական քաղաք-ավաններում ուսանում են մոտ 40 ազգությունների ուսանողներ: Դպրոցն ամառային ծրագրեր է առաջարկում, ինչպես նաեւ` ստացիոնար դասեր դպրոցական տարբեր տարիքի աշակերտների համար: Կրթություն ստացող աշակերտների 85 %-ը եվրոպացիներ են, ովքեր բարձր են գնահատում միջազգային չափանիշներին համապատասխանող այս դպրոցի կրթական որակը եւ հեռանկարային հնարավորությունները:
Վերջին տարիների ընթացքում Regent դպրոցի շրջանավարտների ուսումը շարունակելու առաջարկներ են ստացել Քեմբրիջի (Cambridge) եւ Օքսֆորդի համալսարանների (Oxford), Լոնդոնի Թագավորական Քոլեջի (Kingգs College), Կայսերական Քոլեջի (Imperial College), Ստանֆորդի (Stanford), MIT-ի, Սինգապուրի ազգային համալսարանի (National University of Singapore) եւ Սեուլի ազգային համալսարանի (Seul National University) կողմից: Նման համալսարանների կողմից հրավերները վկայում են դպրոցի կրթական բարձր որակի եւ իր սաների նկատմամբ ունեցած հետեւողական վերաբերմունքի մասին, որը եւ շրջանավարտների աշխատանքային հաջող վերելքի գրավականն է հանդիսանում:
Հարցին, թե արդյոք դպրոցը գիտակցո՞ւմ է իր սաների նկատմամբ ստանձնած բարձր պատասխանատվությունը, Regent դպրոցի հայազգի սանը` Աննան, պատասխանեց. «Անխոս, Regent դպրոցի տնօրինությունը քաջ գիտակցում էր իր սաների տարիքային առանձնահատկությունը եւ սաների ծնողների մտահոգությունն իրենց երեխաների անվտանգության համար: Regent դպրոցն առավելագույնս էր անում դպրոցի սաների ապահովությունը երաշխավորելու համար: Նրանք հաշվի էին առել, որ աշակերտներն ամենատարբեր մշակույթներ էին ներկայացնում, հետեւաբար, կարող էին հարմարվելու խնդիրներ ունենալ: Այդ նպատակով տարբեր միջոցառումներ էին անցկացվում` աշակերտների շրջանում առողջ մթնոլորտ ստեղծելու համար»: Աննան նաեւ նշեց, որ Regent դպրոցի տնօրինությունը հոգ է տարել, որպեսզի դպրոցի սաները հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալու տեղի մշակույթին, շրջագայեն երկրում եւ ծանոթանան Թաիլանդի պատմամշակութային կոթողներին. «Երբ սովորում էի Regent դպրոցում, ես համակցված էի այն զգացումով, որ ես աշխարհի քաղաքացի եմ, որ հիմա իմ առջեւ բաց են շատ ու շատ դռներ` ուսումս շարունակելու համար»,- ասաց Աննան: Հայկը նույնպես իր նախնական կրթությունը ստացել է Regent դպրոցում եւ այժմ ուսումը շարունակում է Բրիտանիայի եւ աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` Քեմբրիջի (Cambridge) համալսարանում:
Regent դպրոցում ունեցած իր փորձի մասին պատմելիս` Հայկը հիացմունքով է հիշում դպրոցում ձեռք բերած իր ընկերներին, ում հետ առայսօր կապի մեջ է: Հայկը հիացմունքով է խոսում նաեւ դպրոցի մասնագետների պրոֆեսիոնալիզմի եւ կրթական ծրագրի մասին: «Այնուամենայնիվ,- ասում է Հայկը,- դպրոցը նախ եւ առաջ սովորեցնում է սովորել, ինքնուրույն թափանցել ուսման անսպառ աշխարհ»:
Իսկ որքանո՞վ է այս խիստ հեռանկարային կրթական համալիրը մատչելի հայ աշակերտների համար, եւ ինչպե՞ս կարող են հայ երեխաներն ընդունվել Regent դպրոց:
Հայկը շատ էր ոգեւորված Regent դպրոցով: Որոշ ժամանակ անց նա ձեռնամուխ եղավ Global Bridge կրթական կենտրոնի հիմնադրմանը: Կրթական այս կենտրոնի առկայությունը ՀՀ-ում անհրաժեշտ է, քանզի հայ աշակերտների համար այն հեշտացնում եւ առավել մատչելի է դարձնում Regent դպրոցի ընդունելությունը:
«Երկարատեւ բանակցություններից հետո մենք պայմանագիր կնքեցինք Թաիլանդի դպրոցի հիմնադիր-նախագահի հետ, պայմանով, որ ամեն տարի մենք լավագույն աշակերտներին ընտրելու համար պետք է հանրապետական մրցույթ անցկացնենք: Regent դպրոցն ունի ուսանողական թոշակների ճկուն համակարգ, որն ուղղված է իր լավագույն ուսանողների համար կրթությունը մատչելի դարձնելուն: Սակայն այս տարի մենք առաջարկում ենք ոչ թե մատչելի, այլ նաեւ անվճար ուսուցում: Լավագույն եւ ամենատաղանդավոր երեխաները կստանան կրթաթոշակ, որը կհոգա ուսման, սննդի եւ կեցության հետ կապված ծախսերը»,- ասաց Հայկը:
Այժմ հայ ուսանողը հնարավորություն ունի նախապատրաստվել Regent դպրոցի նորաստեղծ հայաստանյան ներկայացուցչությունում` Global Bridge կրթական կենտրոնում, որը տարբեր տարիքային խմբերի համար նաեւ առաջարկում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն լեզուների ուսուցում: Կենտրոնը նաեւ հանդիսանում է աշխարհահռչակ Քեմբրիջ համալսարանի ներկայացուցիչը ՀՀ-ում եւ հայ երիտասարդներին եւ ավագ սերնդին առաջարկում է ուսումը շարունակել Քեմբրիջում:
Global Bridge ուսումնական կենտրոնն ուսանողին թույլ է տալիս անձամբ ընտրել դասընթացի այն տարբերակը, որը նրան ավելի հարմար է` անհատական կամ խմբային տարբերակով: Global Bridge-ում դասավանդելու համար այստեղ են հրավիրվել տարբեր մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքային փորձն ու գիտելիքները ձեռք են բերել Բրիտանիայում: Global Bridge-ում առաջարկում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի հայ երեխան, պատանին, երիտասարդը եւ ավագ սերնդի ցանկացած ներկայացուցիչ հնարավորություն ունենա սովորել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում: Կենտրոնում այս տարի եւս քննություններ են անցկացվում Regent դպրոց ընդունվելու համար, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 50 55 55 հեռախոսահամարով, կամ այցելել կենտրոնի ինտերնետային կայքը` www.globalbridge.am:
- Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՐՅՈՒՆՈՍԿԵ «ՁԻՈՒ ՈՏՔԵՐԸ»
Ինչպես գրում էր Խ. Լ. Բորխեսն իր՝ Ակուտագավային նվիրված կարճառոտ-հիանալի էսսեում. «Հստակորեն տարբերակել արեւելյանն ու արեւմտյանն Ակուտագավայի պարագայում, թերեւս, անհնար է, եւ հենց եզրերն էլ, ի վերջո, ...ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ
Չնայած Մարտունին քաղաք է, բայց այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Մշակում են կարտոֆիլ, գարի եւ ցորեն: Այստեղ ամեն տարի մշակվում է մոտ 220 հա կարտոֆիլ, 150 հա գարի եւ 148 հա ցորեն: ...GLOBAL BRIDGE-Ի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Գրիգոր ՍԻՄՈՆՅԱՆ
Թաիլանդում գործող The Regent's School-ը բրիտանական կրթական ավանդույթներով դպրոց է: Երբ Regent դպրոցի իմ հայ ընկերները պատմում էին իրենց Regent-յան փորձի մասին, ես ապուշ կտրած նայում էի նրանց ու փորձում ...ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումը հնարավոր է «ամենամոտ ժամանակներս»: Այդ մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ ...ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԵՒՍ` ԿԱՄԵՐԱԼ
Հարկային ոլորտում դեռեւս երկու տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխություններով Հայաստանում առաջին անգամ սկսել են իրականացվել կամերալ (գրասենյակային) ստուգումներ: Այդ աշխատանքների կապակցությամբ ՀՀ կառավարությանն ...ՀԱՍԵԼ ԵՒ ԱՆՑԵԼ ԵՆ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՆ
«Ռուսալ» ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան եւ «Սեւերստալ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը Ռուսաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակում առաջ են ...ԷԼԻՏԱՐ ՍՏՎԵՐՆԵՐ
Երեւանի կենտրոնում, մասնավորապես` Հյուսիսային պողոտայում, այսօր վարձակալությամբ տրվող տարածքների գների վերաբերյալ ոչ վարձակալողները, ոչ էլ վարձակալությամբ տարածքներ տրամադրողները ՀՀ կառավարությանն առընթեր ...ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ
ԵԽ ԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի` Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ օգ Հարան ԵԽ ԽՎ երեկվա նիստում վստահեցրել է, որ մինչեւ տարեվերջ իրեն հնարավորություն կտրվի ...ՎԵՐԱՑՆԵԼ ԷՄԲԱՐԳՈՆ
ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պաշտոնական Թբիլիսիի հետ խորհրդակցություններ սկսել ռուսաստանյան շուկա վրացական արտադրանքի մուտքը ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏՈՒՄ
Ապրիլի 17-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այցելեցինք «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ մասնակցելու դատապարտյալների համար կազմակերպված շախմատի առաջնությանը:
ՀՀ Արդարադատության ...ԷԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Մշակույթի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 17-ի հրամանագրով նախարար նշանակված Հասմիկ Պողոսյանին: «Մենք գիտակցում ...Ո՞Վ Է ԽԱԲՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
«Ադրբեջանը մտադիր չէ այլեւս հաշտվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության անարդարության հետ»,- երեկ Ֆիզուլիի շրջանում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ ԵՆ
ՀԽՍՀ Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց այս տարի արդեն փոխհատուցում է ստացել հանրապետության 1671 քաղաքացի: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական ...ՆԱԵՒ ՀԱՅԵՐԻ
Երեկ Մոսկվայի կենտրոնում կալանել են մոտ 100 անօրինական փախստականների, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Միգրացիոն Դաշնային ծառայության՝ քաղաքի վարչության մամուլի ծառայությունը: Վաղ ...ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿԻՆՈՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Ապրիլին անցկացվող Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում տեղ գտավ նաեւ հայ-թուրքական համատեղ սեմինարը, որի ընթացքում երկու հանրապետությունների կինոստեղծագործողներն անցկացրեցին ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։ ...«ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ»
Ինչպես հայտնի է` արդեն երկար ժամանակ է` ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները ...«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ԱՌԱՎԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ»,- ԱՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ
Արամ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Աշխարհի խոշոր մեգապոլիսների աքիլեսյան գարշապարը վաղուց արդեն տրանսպորտային երթեւեկությունն է դարձել, ինչը միանգամայն սպասելի էր խելահեղ արագությունների մեր ժամանակներում: Քաղաքամայր Երեւանը, որն ինչ-որ ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 3 ՏԱՐՈՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված քաղաքացի Սարգիս Պարունակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի ...ԳՈՐԾԵԼ Է «ՈՉ ՀԱՄԱՐԺԵ՞Ք»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ով նախօրեի գիշերn ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ, ...ԸՆԴԴԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Արեւմուտքին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ: «Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ ...ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՆ
Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության մեքենաներին հասցված վնասը կփոխհատուցվի: Այն կազմել է շուրջ 3 մլն դրամ: Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության ...ԵԽ ԽՎ-Ն ԳԾԱԳՐԵ՞Լ Է
Ըստ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` ԵԽ ԽՎ նստաշրջանում ՀՀ վերաբերյալ ընդունված բանաձեւը, որը կոալիցիոն համաձայնագրի հետ մեկտեղ գծագրում է մոտակա ժամանակների համար անհրաժեշտ ...ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ 1
Հետեւելով նորանշանակ վարչապետի ելույթին` ուղղված կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին, տպավորությունն այնպիսին էր, որ նա զրուցում է ՊՏՈՒ-ի (պրոֆտեխուսումնարանի) սաների հետ, որոնց ...ԿԱՐԵՒՈՐԸ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» ...ՆԱԵՒ` ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց` Հարություն Քուշկյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Արամ Հարությունյանը` ՀՀ բնապահպանության նախարար, իսկ Աղվան Վարդանյանը` ...ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Ստեփանակերտ: Սա նորանշանակ նախարարի առաջին այցն է: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ստեփանակերտում Է. Նալբանդյանը հանդիպումներ ...ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ «ՊՈԼԻԳՈՆ»
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
Լեւոն Տեր֊Պետրոսյանի առաջադրումից հետո հայաստանյան նախագահական ընտրական գործընթացներն, իշխանության եւ ընդդիմության միջեւ ընթացող սովորական մրցապայքար ընկալվելուց բացի, գրեթե անմիջապես սկսեցին դիտարկվել ...«ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ ՉԿԱ»,- ԿԱՐԾՈՒՄ Է ԿՈՄԿՈՒՍԻ ՂԵԿԱՎԱՐ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Նախագահական ընտրություններին չմասնակցելով եւ որեւէ թեկնածուի չսատարելով` Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տակտիկական քայլ արեց` ժողովրդին ցույց տալով, թե իրականում ով ով է: Այս մասին երեկ «Փաստարկ» ...ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՒ «ՆԱԽԿԻՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Մամուլի Ազգային ակումբը եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը` NDI-ն, երեկ կազմակերպել էին «Քաղաքական մշակույթի ձեւավորումը եւ կայացումը Հայաստանում» թեմայով քննարկում:
Հիմնական ...«ԿԱՏԱՐՎԱԾԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»
«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` կոչ ենք անում ազատ արձակել բոլոր ...ԱՐԴԵՆ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ» Է
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ՕԵԿ գրասենյակում ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ փոխդեսպան Գիդեոն ...ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ՞
Օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին հեռահաղորդակցման ոլորտում կունենանք բջջային 3-րդ օպերատոր: Մրցույթը կանցկացվի մայիսին, որի համար արդեն իսկ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով, որն էլ արդեն սահմանել ...ԱԼԵ՜, ՀՈ՛Պ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Ընթերցողներից ոմանք երեւի տեսել են «Կարգին հաղորդման» սյուժեներից մեկը՝ Մաքսայինի մասին։ Մաքսային կետերից մեկի պետը, իմանալով, որ ինչ-որ հարցով իր մոտ եկած անձնավորությունն աճպարար է, խնդրում ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով, Հատուկ քննչական ծառայության որոշմամբ՝ նախօրեին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը, ...ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
ԵԵ ԽՎ-ում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին եւ դրանց արդյունքում ...ԷՍ ԷԼ ՈՒ ՊԸՐԾ
«ԵԽ ԽՎ բանաձեւն արդեն ընդունված փաստաթուղթ է, եւ պետք է մտածել հետագա քայլերի մասին»,- մեկնաբանելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը՝ Ստեփանակերտում ...ԱՄԵՆ ՈՒՐԲԱԹ
Հետընտրական շրջանում ձերբակալվածներին, այդ թվում` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով երեկ մի քանի տասնյակ կանայք բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ: Ցուցարարները պատրաստվում ...ԵԽ-Ն ՈՉԻՆՉ ՉԻ ԹԵԼԱԴՐՈՒՄ
Ըստ ԵԽ ԽՎ ընդունած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» բանաձեւի, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական ...ՄԻԱՑԵԼ Է
5ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի փոխանցմամբ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես ...ԷԼԻ ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱԲՐՈՅՈՎ»
42Մեր տեղեկություններով, Հայաստանի նոր կառավարության ձեւավորման հարցով վերջին օրերին Հայաստան Ռուսաստանից «բանագնացներ» են գալիս: Մասնավորապես` ըստ մեր աղբյուրների, ՀՀ նոր կառավարության առանցքային ...
ԿԱՐԵՒՈՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ Է
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է
ՆԱԽԱԴԵՊ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ
Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
ԷԼԻ ՌՈՒՍԱԿԱՆ «ԴԱԲՐՈՅՈՎ»

ՄԻԱՑԵԼ Է

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՉՈՒՏԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԻՍ, ԽՄԵԼ ԱՅԾԻ ԿԱԹ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԷԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ
- 1861 Փարիզում հրատարակվում է Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը:
- 1884 Ծնվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Վախճ. 1915թ.-ին)
- 1915 Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի 19-ը):
- 1919 Երևանում ձևավորվում է երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը:
- 1926 Երևանում բացվում է եզդիների համահայաստանյան համագումարը:
- 1948 Մահացավ հայ վշտի և ազատագրական պայքարի ղեկավարներից Ավետիս Ահարոնյանը: (Ծնվ. 1866 թ.):
- 1965 Ուրուգվայի Արևելյան հանրապետության ծերակույտի և ներկայացուցիչների Պալատի միացյալ ժողովում ընդունվեց օրենք հայ նահատակների հիշատակի օրվա առթիվ:
- 1994 Ռուսաստանի դուման (Ռուսաստանի երկպալատային կանոնադրության տունը) քվեարկեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

