
ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
- Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես էին պաշտպանում Յանուկովիչին, երգում նրա համար՝ գների շուրջ բառիս բուն իմաստով «բազար» անելով։ Եվ հետո, երբ պարզ դարձավ, որ Յուշչենկոն գալիս է իշխանության, նրանք դարձան ամենաակտիվ հեղափոխականները։

Այս մասին գրել էր ռուսական «Moscow Times»-ը հայաստանյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ այն բանից հետո, երբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները սկսեցին հայտարարություններ տարածել, որ պաշտպանում են իշխանության թեկնածուին։ Ռուս մեկնաբանն էլ զուգահեռներ էր անցկացրել ուկրաինացի եւ հայ երգիչ-երգչուհիների միջեւ։
Ճիշտն ասած, ուկրաինացիների մասին ոչինչ ասել չենք կարող, բայց մերոնց մասին՝ որքան ուզեք։ Մեր «աստղերը» շատ հետաքրքիր կոնտինգենտ են՝ մի քանի առումներով։ Նախեւառաջ շատ են, այնքան շատ, որ թվում է՝ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Մեծ Արջի համաստեղությունում։ Հետաքրքիր են նաեւ նրանով, որ իրենք կարծես հենց այդպիսի տեղերում էլ ապրում են՝ Երկիր մոլորակից, Հայաստանից հեռու ինչ-որ տեղ, անտեղյակ։ Ապրում են «նեղ կռուգով», մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր աստղերով։ Իրենք իրենց համար երգում, CD-ներ են թողարկում, համերգներ տալիս։ Թե երկրում ի՞նչ է կատարվում՝ իրենց պետք չէ։ Ի՞նչ կապ ունի, որ մարտի 1-2-ին մարդիկ են զոհվել, իրենք ամսի 3-ի առավոտյան կարող են արթնանալ, բացել պատուհանը, հիանալ գարնանային արեւոտ օրով, լսել ծիտիկների դայլայլը եւ ոգեշնչվելով՝ նստել ու երգ գրել անպատասխան սիրո մասին։ Իսկ որ մարդիկ զոհվել են՝ իրե՞նց ինչ։ Թող այնտեղ չլինեին, չզոհվեին։ Իրենք իրենց գործն են անում, երգում են այն մարդկանց համար, ովքեր ԱՅՆՏԵՂ չեն լինում։ Իրենք ստեղծագործում են, քաղաքականությանը չեն խառնվում։ Չեն խառնվում մինչեւ այն պահը, երբ գալիս է խառնվելու անհրաժեշտությունը։
Հետո սկսում են խառնվել։ Սկսում են գովերգել իշխանության թեկնածուին՝ ով էլ որ նա լինի։ Եթե հարցնես՝ ի՞նչ տարբերություն կա սոցիալիստական կամ ազատական որեւէ կուսակցության գաղափարախոսությունների միջեւ՝ քեզ կնայեն դեմքի այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին ցանկացած ոչ խուլ մարդու մոտ առաջանում է նրանց երգերը լսելիս: Իսկ եթե մի քիչ կոնկրետացնես՝ ինչո՞ւ ես ընտրում այսինչ թեկնածուին, կասեն՝ մեզ համար արել է այս, այս, այս բաները։ Լավ է արել, դու էլ լավ ես արել, որ ընտրում ես, բայց ինչո՞ւ ես ուրիշներին կոչ անում ընտրել։ Որովհետեւ քեզ համար այդպես լա՞վ է, որովհետեւ օրը 24 ժամ էկրանին ես, նոր CD կամ նոր տեսահոլովա՞կ ես թողարկել։ Բայց հնարավոր է, որ, ասենք, ՀՀ շարքային քաղաքացի Պողոսը, ով դեռ չէր կողմնորոշվել՝ ում ընտրել, եւ ով թքած ունի ձեր նոր CD-ների եւ հիթերի վրա, ձեր նշած թեկնածուին չընտրեց հենց այն պատճառով, որ նա ձեզ օգնում է։ Խնդրում եք՝ օգնում է։ Միգուցե Պողոսն ու իր նման շատ Պողոսներ ուզում են, որ նա օգնի ոչ թե ձեզ, այլ նրանց, ովքեր չեն խնդրում, բայց ավելի լուրջ գործ են անում։ Հա, էլի քարոզեք, բայց ոչ սեփական պրիզմայի միջով։ Կարո՞ղ եք նշել լուրջ պատճառներ, հիմնավորել ձեր կարծիքը՝ խնդրեմ։ Չե՞ք կարող, ուրեմն ձեր գործով զբաղվեք։ Երգչուհիներից մեկն էլ օրերս ասաց՝ չի եղել մի արվեստագետ, ում առաջարկել են երգել իշխանության համար, եւ նա հրաժարվել է։ Բա դրանից էլ վատ բա՞ն։ Բա չլինի՞ գոնե մի արվեստագետ (եթե կլկլոցով երգելն արվեստ է, ուրեմն կարող ենք ասել, որ դուք այժմ ոչ թե հոդված եք կարդում, այլ Մոցարտի «Ռեքվիեմի» նոտաները), որ մի քիչ այլախոհ լինի, այլ քաղաքական հայացքներ ունենա... Ընդհանրապես, հայացքներ ունենա։ Թե չէ ստացվում է՝ բոլորը նույն կերպ են մտածում։ Այդպես Ստալինի ժամանակ էր։
Ախր լավ գիտենք, ձեզանից շատ-շատերը երկու հոդաբաշխ նախադասություն չեն կարող ասել։ Հարցազրույց տալիս էլ՝ մինչեւ տպագրվելը, ասում են. «Մի հատ պրոդյուսերս նայի` հետո...»։ Արդարանում են, թե՝ գիտե՞ք, լրագրողները կարող են մեր մտքերն աղավաղել։ Մեկը հարցնի՝ միտք արտահայտո՞ւմ եք, որ աղավաղեն։ Գիտե՞ք որը կլիներ ձեր հանդեպ ամենամեծ վատությունը. որ վերցնեին ու ձեր խոսքերը նույնությամբ տպեին՝ առանց խմբագրելու։ Ի դեպ, նրանց «մտքերից» նույնիսկ առանձին մեջբերումներ անելու կարիք չկա, քանի որ մեր աստղերը ինչպես իրար նման երգում են, այնպես էլ նույն «ոգով» փորձում են մտքեր արտահայտել: Իհարկե, որպես կանոն, այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում:
Բարդ է, բարդ։ Բայց դուք եք բարդացնում։ Երգեք, էլի, ձեզ համար։ Ես չեմ լսում, մեկ ուրիշը լսում է։ Հա, միեւնույն է՝ դուք դժվար թե երբեւէ պլատինե CD ունենաք, բայց դե դա ի՞նչ կապ ունի՝ դուք էլ «աստղ» եք, Վարդան Պետրոսյանի ասած, երկրի մասշտաբով։ Մի քիչ որ աշխատեք, կդառնաք աստղեր՝ «Սայուզի մասշտաբով»։ Էլի վատ չէ՝ կարող եք լավ տուն ունենալ, ջիպ ու մի քանի հարյուր ֆանատ։ Բայց քիթներդ մի խոթեք այնպիսի բաների մեջ, ինչից չեք հասկանում։ Ախր այն մարդը, ում, ձեր կարծիքով, դուք քննադատում եք, իրականում ձեզ՝ շոու-բիզնեսի բոլոր-բոլոր ներկայացուցիչներիդ մի շա՜տ մեծ լավություն է արել։ Նա քանդել է այն համակարգը, որի օրոք դուք 1 րոպեով անգամ եթերում չէիք հայտնվի։ Գոնե մի անգամ շնորհակալություն հայտնեք՝ թեկուզ ձեր երգերի միջոցով։ Ի դեպ, անպատասխան սիրո մասին երգերը լավ էլ սազում են այս թեմային։
- Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քննարկում
ANUSH գրել է:
OURAKI HIATSATS EM AYN XOCKERITS,VOR UZEL EM ASEL AMISNER SHARUNAK.ASEL EV
LSEL XELATSI KENNADATOUTYNE,VORIN ARJANI EN AYSORVA HAYASTAN ASHXARI VAY
"ASTXER@".SHNORHAKALOUTYOUN KEZ NOUNE PETROSYAN.
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
ՍՐՃԱՐԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ
ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ (1899-1951)
«ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ«ԲՈԼՈՐԸ ՓԱԽՆՈՒՄ ԵՆ. ՄԱՄԱՍ ԷԼ ԿՓԱԽՆԻ ՈՒ ԻՆՁ ՈՐԲ ԿԹՈՂՆԻ»,- ԱՍՈՒՄ Է 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԻՍԱԲԵԹԸ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

