
«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
- Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:

Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ժամկետը լրացել էր դեռեւս այս տարվա սկզբին, այնուամենայնիվ, դեռ հույս կար, որ գազի գինը մինչեւ 2008թ. վերջը չի փոխվի. դրա մասին ակնարկել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա սկզբում ասել էր, թե հնարավոր է, որ ՀՀ կառավարությունն այլընտրանքային միջոցներ գտնի եւ շարունակի գազի գնի սուբսիդավորումը: Իսկ ավելի ուշ` ապրիլի սկզբին, մեզ հետ զրույցի ժամանակ պնդել էր, թե սուբսիդիան չի վերջացել եւ դեռ երկար ժամանակ կարող է բավարարել: Մինչդեռ, ինչպես նշեցինք, սուբսիդիայի համար նախապես հատկացրած գումարը վերջացել էր դեռեւս տարեսկզբին, սակայն ՀՀ կառավարությունը շարունակել է սուբսիդավորել, պարզապես դրա մասին բաժանորդներին տեղյակ չի պահել: Ընդ որում, վարչապետ Տ. Սարգսյանը չմասնավորեցրեց, թե այս ավելի քան երեք ամիսների ընթացքում հատկապես ինչ միջոցներով է կատարվել գազ սպառողների սուբսիդավորումը: Ինչեւէ, մայիսի 1-ից «ՀայՌուսգազարդի» բաժանորդները 1000 խ/մ գազի դիմաց՝ 59.000 դրամի փոխարեն՝ կվճարեն 84.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազի 1 խ/մ-ի գինը 2006թ. ապրիլին 55 դոլարից դարձրել էր 110 դոլար: Հենց այդ ժամանակ Հայաստանը մոտ 250 մլն դոլարով Ռուսաստանին վաճառեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ այդ գումարից 188 մլն դոլարը հատկացրեց գազի գնի սուբսիդավորմանը: Արդյունքում՝ Հայաստանի սպառողների համար գազի գինը մնաց նույնը` 59.000 դրամ, թեեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռուսաստանի կողմից թանկացնելուց հետո այն սահմանել էր 84.000 դրամ: Մնացած 25.000 դրամն այս երկու տարիներին վճարում էր ՀՀ կառավարությունը: Ավելացնենք, որ գազ սպառողները Հայաստանում բաժանվում են երկու խոշոր խմբերի` մինչեւ 1000 խ/մ սպառողներ, դրանք հիմնականում բնակիչ-բաժանորդներն են: Եվ 10000 խ/մ-ից ավելի սպառողներ կան, որոնք գազօգտագործող արտադրողներն են: Ի տարբերություն բնակիչների, սպառողների երկրորդ խումբը «ՀայՌուսգազարդին» սպառած գազի դիմաց վճարում է դոլարով` 1000 խ/մ-ի համար 101 դոլար, չնայած 2006թ. հանձնաժողովը սահմանել էր 153,2 դոլար: Այս դեպքում եւս մնացած 52 դոլարը սուբսիդավորում էր կառավարությունը: Խոշոր սպառողները նույնպես մայիսից գազի դիմաց կվճարեն բարձր գնով:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գազի թանկացումը Հայաստանի եւ ընդհանրապես ցանկացած տնտեսության համար:
«Առաջին հերթին՝ գազի գինը, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի, բենզինի եւ ցորենի գները գնագոյացնող են մյուս ապրանքների համար: Այսինքն` գազի գնի բարձրացումը բերելու է լայն սպառման ապրանքների, շինանյութի, բեռնափոխադրումների, տրանսպորտի կտրուկ գնաճ: Եվ Հայաստանին սպասվում է բավականին բարձր տոկոսի գնաճ»,- ասում է տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Իսկ, օրինակ, ԱԺ Ֆինանսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գազի գնի բարձրացման արդյունքում տնտեսական կամ սոցիալական առանձնապես լուրջ ազդեցություն չի կանխատեսում: «Պարզապես կբարձրանան այն ապրանքների գները, որոնց գնագոյացման մեջ առկա է գազի բաղադրիչը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Երկու տարի առաջ, երբ իշխանությունները գազի գինը սուբսիդավորելու որոշում կայացրեցին, դա բացատրեցին սպառողների բեռը թեթեւացնելու մղումով: Բացի այդ, հայտարարվում էր, թե խոշոր սպառողներին սուբսիդավորելով` խթանում են արտադրության զարգացումը: Իշխանությունների հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ մեր արտադրողներն այդ հնարավորությունը կօգտագործեն եւ այս ընթացքում արտաքին շուկայում կբարձրացնեն իրենց մրցունակությունը: Արդարացվե՞ց արդյոք սուբսիդավորումը, եւ հայ արտադրողը դարձա՞վ մրցունակ:
«Չի դարձել, Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդ տեղից իջել է 94-րդ տեղը: Ինչի՞ շնորհիվ, նաեւ այս արժութային քաղաքականության շնորհիվ: Ճիշտ է, գազի գինը սուբսիդավորեցին, բայց փոխարժեքի այնպիսի քաղաքականություն վարեցին, որ արտահանման փոխարեն ներմուծումն ավելացավ: 2003թ. համեմատ՝ Հայաստանից արտահանվող ապրանքների գինը 2 անգամ բարձրացել է: Դոլարի արժեզրկումը սպանեց ազգային արտադրողին: Ներմուծումը արտահանումից 3 անգամ շատ է, այսպիսի բան չէր եղել: Իսկ այդ 188 մլն դոլարն էլ իզուր տեղը փոշիացրին: Շատ ապաշնորհ օգտագործեցին, փոխանակ սուբսիդիան հատկացնեին ցածր եկամուտ ունեցող, անապահով խավին, բոլորին տվեցին: Իսկ այդ սուբսիդիայից առաջին հերթին շահեցին նրանք, ովքեր հսկայական գազ են օգտագործում` մեծահարուստներն ու օլիգարխները: Այսինքն՝ այդ սուբսիդիան մենք սպառել ենք ոչ թե բնակիչների, այլ մեծահարուստների վրա»,- ասում է Է. Աղաջանովը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ մեր իմացած օլիգարխներն այդ սուբսիդիայից ավելի շատ էին օգտվում, քան չքավորները: Էլ չեմ ասում ցեմենտի եւ այլ արտադրությունները, որոնք հսկայական գազ են սպառում եւ իրենց մենաշնորհային դիրքն օտագործելով` գերշահույթներ են ստացել: Ցեմենտի արտադրություն, գազի լցակայաններ եւ այլն: Եվ չեմ էլ կարծում, որ ցեմենտ արտադրողներից կամ այդ գազալցակայաններից բյուջեն էական գումարներ է ստացել: Ցեմենտի գներն օր օրի աճել են, եւ դա գնացել է կոնկրետ անհատների գրպանը»,- ասում է ՀՀ նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:
Մինչդեռ խոշոր սպառողները եւ հատկապես ցեմենտ արտադրողներն ամենեւին չեն ընդունում, որ գազի գնի սուբսիդավորումից գերշահույթներ են ստանում: Ավելին, գազի գնի թանկացումից հետո չքավորների հետ հավասար տրտնջում են նաեւ ցեմենտ արտադրողները: Փորձեցինք գազ սպառող բնակիչներից ճշտել, թե ինչպես են դիմակայելու վերահաս թանկացումներին: Մարդիկ հարցը լսում էին, ձեռքները թափ տալիս ու անցնում: «Գազը 101 դոլարից դառնում է 153 դոլար, պարզ չէ՞, որ պետք է ցեմենտի գինն էլ թանկանա: Բայց չէ՞ որ, գազից բացի, ուրիշ ապրանքներն էլ են թանկանալու: Ես հազարավոր ապրանքներ եմ առնում գործարանը աշխատեցնելու համար: Վառելիքը, մետաղը, պահեստամասերը թանկանալու են: Չգիտե՞ք՝ դա ինչպես է լինում, շղթայի նման գնալու է թանկացումը»,- ասում է «Միկա ցեմենտ» ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը` հրաժարվելով նշել, թե գազի սակագնի բարձրացումից հետո որքանով կթանկանա ցեմենտը: Այդ հաշվարկները դեռ չէին կատարել նաեւ «Արարատ-ցեմենտում»:
Երկու տարի առաջ էլ հայտնի էր, որ գազը թանկանալու է: Ավելին, 2009թ. Ռուսաստանը պատրաստվում է նորից թանկացնել գազը: Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը հայտարարել են, թե հաջորդ տարվանից 100 խ/մ գազը «Գազպրոմին» վաճառելու են 250-270 դոլարով: Իսկ Հայաստանը Ռուսաստանից այդ երկրների գազն է ստանում: Եվ չի բացառվում, որ 2009թ. մենք ունենանք գազի նոր` մինչեւ 350 դոլարի հասնող սակագին: «Այո, մեր ստրատեգիական պարտնյորն իր ֆորպոստն էժան տաքացնելու ցանկություն չունի»,- կարծում է Բ. Ասատրյանը:
Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը: «Նախ, ի՞նչ եղավ Պարսկաստանի գազամուղը: Չէ՞ որ թմբկահարվում էր որպես այլընտրանքային գազամուղ, չէ՞ որ անցած տարվա գարնանը, եթե չեմ սխալվում, պետք է գազ գար: Երբ գազի գինը նոր էր բարձրանում, բազմիցս ասել ենք, թե էլի բարձրանալու վտանգ կա: Ասացինք, որ մեր պետությունը պետք է վարի այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության, էներգախնայողության քաղաքականություն, ինչպես դա արվեց ԱՄՆ-ում: Պետք էր հարկային արտոնություն տալ այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օգտագործում են էներգախնայող տեխնոլոգիաներ եւ այլընտրանքային էլեկտրաէներգիա: Ոչ մի բան չարեցին: Դեռ 1975թ. Ամերիկան, որը աշխարհում երկրորդն է գազի արդյունահանմամբ եւ արտահանումով, օրենք ընդունեց եւ հսկայական արտոնություններ տվեց էներգախնայող տեխնոլոգիաներ օգտագործող ֆիրմաներին: Այս խնդիրները մենք ավելի շատ ունենք եւ վաղուց պետք է պատրաստվեինք»,- ասում է Է. Աղաջանովը:
- Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
ՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՒԱՎՈՐ ԽՈՍՔ
ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԶՈՐ ԲՐԵՆԴ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ«ՀԵՌՎԻՑ ԵՍ ԶԳՈՒՄ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ»
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

