
«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
- 16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:

Փայտե առաստաղն ու հատակը ճոճվում են, իսկ հողաշեն պատերն աստիճանաբար մաղվելով փուլ են գալիս: Շենգավիթ համայնքի Մայիսի 9 հասցեում 47 թվականին կառուցված այս խրճիթն իր ամրությամբ վաղվա օրվա հանդեպ հավատ չի ներշնչում, որովհետեւ դեռեւս
90-ականներին սեյսմիկ ծառայությունն այն ճանաչել է 4-րդ կարգի վթարային շինություն: Վերջերս` գիշերն անսպասելի փլվել է այն սենյակը, որտեղ քնած են եղել Արմենն ու նրա եղբայրը` Արմանը: Բարեբախտաբար պատերն ու առաստաղը հողից են, այլապես այս տղաները լուսաբացը չէին դիմավորի: Տան պատերի մեկ մետր բարձրության վրա գծագրվել է խոնավության թաց շերտը, դրա համար էլ այս տան բոլոր անդամներն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Տիկին Անահիտը վեց երեխաների մայր է, ով ամեն ինչ անում է երեխաների առողջությունը պաշտպանելու համար, բայց պարզվում է, որ կենցաղն ու իրենց շրջապատող մթնոլորտն իրենից ուժեղ են: Արմենն իրենց կիսափուլ խրճիթի փլուզման վտանգից վախենում է ու անընդհատ սթրեսներ է ապրում: Բժիշկներն այս պատանու եւ նրա եղբոր` 11 տարեկան Արմանի մոտ ախտորոշել են վեգետանոթային դիստոնիա հիվանդությունը: Մայրն ասում է` «Վախով ենք ապրում, երեխեքս սթրեսներով են մեծանում, վաղը-մյուս օրը ո՞նց եմ սենց բանակ ճանապարհելու: Արմենիս արյան շրջանառությունը շատ վատ է կատարվում, պատահում է, որ կապտում, սփրթնում է: Տեսնում եք, էլի, վիճակը»: Արմենն իսկապես հյուծված եւ շատ տկար է: Խոսում է դանդաղկոտ ու հոգնած: Հարցնում եմ` «Ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու»: Քմծիծաղով պատասխանում է` «Էնքան երազանքներ ունեի, բայց երազանքներս մեր պատերի նման կամաց-կամաց փշրվում են»: Չի ուզում խոսել, որովհետեւ որքան խոսում է անիրականանալի երազանքներից` այնքան մեծ ցավ է ապրում: Տիկին Անահիտն ասում է, որ Արմենի երազանքն է հնէաբան դառնալը, բայց... «Բայց հույս չունի, որովհետեւ տղաս երկար ժամանակ դասի չգնաց ու գնահատականները փչացրեց: Ինքը բացարձակ գերազանցիկ է եղել, բոլոր առարկաները հինգ, բայց ձմռանը... »: Այս տարի ձմռանն Արմենը դասի չի գնացել, որովհետեւ տան ցրտի ու խոնավության պատճառով ձեռքերը ցրտահարվել, կապտել են: Ասում է` ամաչել է, որ համադասարանցիները կնկատեն կապտած մատները, թաքցրել է ձեռքերը, բայց որոշ ժամանակ անց նույնիսկ գրիչով գրել չի կարողացել: «Մատներն անշարժացել էր, գրիչը չէր կարողանում պահել, ձեռքը չէր փակվում, գրիչն ընկնում էր ձեռքից: Եկավ, փակվեց տանն ու ասեց, որ ամաչում է, էլ չի գնալու դասի: Գնացի, դասատուից ներողություն խնդրեցի, բացատրեցի, թե ինչումն է բանը: Դասատուն չգիտեր, թե ինչի դասի չի գնում, հասկացավ, տխրեց»,- պատմում է բազմազավակ մայրը:
Այնուամենայնիվ, Արմենն այնքան աշխատասեր ու կամքի ուժ ունեցող պատանի է, որ որոշել է ցրտահարված, կապտած մատներով աշխատել եւ գազի վառարան գնել, որպեսզի քույրերն ու եղբայրները պաշտպանվեն ցրտահարությունից: Ստացվել է, շինարարության վրա բանվորություն անելով՝ ջերմացրել է իրենց խոնավ խրճիթն ու ձմեռը հաղթահարելուն պես շարունակել է ուսումը: Հնէաբանի մասնագիտությունը յուրացնելն Արմենն անհնար է համարում, որովհետեւ բացակայությունները գնահատականների վրա բացասաբար են անդրադարձել: Ասում է, որ մանկուց երեւակայել է, թե իբր Ղարաբաղում, Շուշիում պեղումներ է անում, գրություններ, նախշեր է հայտնաբերում, հին Հայաստանն է բացահայտում, բայց... «Բայց ոչինչ, կգնամ բանակ, տեղանքին գոնե կծանոթանամ»,- հեգնանքով ասում է Արմենը, ում ամենասիրելի զբաղմունքը պեղումների մասին պատմական, փաստագրական հեռուստահաղորդումներ դիտելն է:
Իրենք իրենց խաբում են
Տիկին Անահիտը վստահեցնում է, որ իր վեց երեխաներն էլ ուսման ձգտում ունեն: «Ես ու ամուսինս իրանց խրախուսելու համար ասեցինք՝ եթե էս ամիս 50 հատ 5 ստանաք` մենք ձեր համար թութակ ենք առնելու իրա վանդակի հետ: Ամեն մեկն էլ իր հերթին առաջադրանքը կատարեց, բայց, երբ հերթը հասավ մեզ, որ մեր խոստումը կատարենք` կանգնեցինք փակուղու առաջ, փող չունեինք: Երեխեքը տեսան, որ մենք տանջվում ենք, երկու տղաներով դասից հետո շինարարության վրա գաջ քսողի օգնական աշխատեցին ու թութակն առան»,- ժպտալով պատմում է Անահիտն, ում խոսքերին պարբերաբար միջամտում է ամուսինը` Վաչագանը` կնոջն արգելելով տրտնջալ: Բազմանդամ այս ընտանիքի միակ կայուն աշխատողը 21 տարեկան Արփինեն է, ով չնայած իր երիտասարդ տարիքին` հպարտությունը մի կողմ դրած՝ առավոտից իրիկուն հացի արտադրամասում բանվորություն է անում: Ստանում է ընդամենը 35.000 դրամ, որից ամեն ամիս ուզում են տան պատերն ամրացնելու համար գումար տնտեսել, բայց այդպես էլ ամեն ամիս այդ ցանկությունն իրականություն չի դառնում: Վեց երեխաների ծնողները հիմնական աշխատանք չունեն, բայց ամռան ամիսներին ջերմոցներում բանվորություն են անում:
«Մեր աշխատանքն օրականով է, մի օր կա, մյուս օրը չկա: Մենք աշխատասեր ենք, ամեն աշխատանք էլ կատարում ենք, բայց էս տան հարցը չենք կարողանում լուծել: Հասկանո՞ւմ եք, էսքան տարի մեզ խաբում ենք, թե կկարողանանք մեր ուժերով մեզ վտանգից փրկել, բայց զգում ենք, որ անհնար է: Ամեն վայրկյան վախով ենք ապրում, մազից կախված պատեր են»,- ասում է երեխաների մայրը: Տիկին Անահիտը վստահեցնում է, որ վեց երեխաներին մեծացրել են պատշաճ կերպով եւ երբեք էլ պետությունից ակնկալիք չեն ունեցել: Ասում է` Սպիտակի երկրաշարժից հետո ինքն ու ամուսինը որբ երեխաներին բերել են իրենց տուն, պահել, խնամել են, իսկ հետագայում գտել են կորած երեխաների ծնողներին եւ վերադարձրել են: Այսօր, երբ բազմանդամ ընտանիքն ինքն օգնության կարիք ունի, որեւէ մեկը ձեռք չի մեկնում եւ չի փորձում հասկանալ նրանց խնդիրը: Տիկին Անահիտը տունն ամրացնելու համար դրամական կամ շինանյութով աջակցելու խնդրանքով դիմել է Շենգավիթի թաղապետարան, քաղաքապետարան եւ բոլոր հնարավոր կառույցներին, սակայն բոլորից մերժում է ստացել: Կարդալով նրանց դիմումը, վերոնշյալ կառույցների ներկայացուցիչները չեն փորձել մասնագետ ուղարկել եւ խնդիրն ուսումնասիրել, մինչդեռ այս ընտանիքի պայմաններին ծանոթանալով՝ մենք ահազանգում ենք բոլոր համապատասխան կառույցներին` տեղեկացնելով, որ վեց երեխա ունեցող այս ընտանիքի կյանքը վտանգի տակ է:
Հետաքրքիրն այն է, որ թաղապետարանի կամ քաղաքապետարանի համար այս ընտանիքի կյանքը փրկելու համար որոշակի քանակությամբ շինանյութ կամ դրան համարժեք գումար հատկացնելն այնքան էլ մեծ ծախս չէ, մանավանդ, երբ մարդկային կյանք կորցնելու վտանգ կա: Մինչդեռ այդ կառույցներին նույնիսկ չի հետաքրքրել դիմումատուի խնդրանքը, եւ չեն փորձել մասնագետ ուղարկել` խնդիրն ուսումնասիրելու համար:
«Մենք սոված ենք մնում, որ մի պատն ամրացնենք»
70 տարեկան Ասյա տատիկն ասում է, որ որդին` Վաչագանն, իրենից նեղանում է, որովհետեւ «Էդ սենյակը երբ փլվեց` տղաս մեր բերանից կտրելով՝ մի քանի քար առավ, որ էս մի պատը շարի, ամրացնի, հողից ա: Ասում եմ` տղա ջա՛ն, մեզ սոված ես պահում ու պատ ես շարում: Ախր երեխեքը հիվանդացել են, թերսնուցումից ճոճվելով են քայլում, ասում եմ` բա արժե՞, որ երեխեքին հացից կտրես, պատ շարես: Ինձնից նեղանում ա, ասում ա` բա ո՞նց անեմ: Աղջի՛կ ջան, ես մեծ եմ, ես ջհանդամ, բայց երեխեքի ապագան ո՞նց ա լինելու: Ես, հարսս ու տղաս վախենում ենք գնանք բժշկի, գիտենք, որ բոլոր հիվանդություններից էլ ունենք: Մարդ որ 47 թվից էս ջրի ու փուլ եկող պատերի մեջ ապրի, ո՞նց կարա հիվանդ չլինի: Էս երեխեքը խոնավության մեջ են ծնվել, մեծացել, դրա համար էլ սենց սփրթնած են: Հեն ա` ամուսնացած աղջիկ թոռ ունեմ, որը չի հղիանում, որովհետեւ խոնավության մեջ զարգացած օրգանիզմ ա, պտուղին չի կարում սնուցում տա: Բայց էս երեխեքը նաեւ Հայաստանի ապագան են, չէ՞: Հես ա տղա թոռներս գնալու են բանակ, ո՞նց են սենց հիվանդ, նվազ հալով ծառայելու: Մենք ուղղակի խնդրում ենք, որ շինանյութով կամ գումարով օգնեն, էս պատերն ամրացնենք, որ մի օր փլվածքների տակը չմնանք»,- ասում է Ասյա տատիկն ու երկար պատմում է ծերանոցում աշխատած իր տարիների մասին հետաքրքիր պատմություններ:
«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ԱՅՍՕՐ ՇԱՏ «ԱՂԲ» ԿԱ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՎԵՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ
Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց ...«ՔԱՆԴԱԿԸ ՊԻՏԻ ԱՊՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ»
Քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ...ԵՎՍ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՐՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Փոստատարը թակում է երկու անգամ, որից հետո գալիս է հատուցման պահը»
Լուի Ցայֆեր
2006 թ. նոյեմբերի 30-ից ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ, ...20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԻ ՄԱՍԻՆ
Մոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի ...ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկն է: Մաշկի մակերեսը` կախված քաշից ու հասակից, կազմում է 1,7-2,6 քառ. մետր: Այն մարմինը պաշտպանում է արտաքին վնասվածքներից, պահպանում է ջրի քանակը եւ խոչընդոտում է տարբեր ...ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների համար շատ լավ է հմուլակոնի (ւՎպսՖ) թուրմը: 10 գր հմուլը 20 րոպե եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 30 րոպե եւ քամել: 25 հատ հմուլակոնի թուրմը խառնել 1/2 բաժակ սպիրտի ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՈՐԱՁԵՒՈՒԹՅՈՒՆ
Մոդելագործ ձեւավորողների ֆանտազիան միշտ եղել է իր բարձունքում: Նորաձեւություն ստեղծողների մտահղացումները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ երբեմն՝ շատ վտանգավոր առողջության համար. հագուստի էլեմենտները սարսափելի ...ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ
Անհրաժեշտ է 1 կապ համեմ, 1 կապ մաղադանոս, 1 կապ կանաչ սոխ, 2 հատ ձու, 3 ճաշի գդալ բուսական յուղ, ալյուր: Կանաչիները մանր կտրատել, խառնել ձուն, աղը, պղպեղը եւ այնքան ալյուր, որ հնարավոր լինի գդալով լցնել ...«ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՊԱՏԵՐԻ ՆՄԱՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՓՇՐՎՈՒՄ ԵՆ»
16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:
...«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ ...ԳՐԱՆՏ ԵՆ ՇԱՀԵԼ
Անի ՀԱՐՈՅԱՆԷրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն, ընդամենը մի քանի ամիս է, ստանձնել է տնօրենի պաշտոնը, բայց արդեն հասցրել է թանգարանում եւ ամրոցում մի շարք աշխատանքներ ու ծրագրեր մշակել: Նա նախատեսում է այդ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՈՎ
Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում (ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները) մայիսի 11-ին կանցկացվեն Խնձորեսկ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ...ՀՅԴ-Ն ԷԼԻ ՓՈԽՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ
«Նորընտիր նախագահը կարծես թե գնում է այն ճանապարհով, ինչ որ խոստացել էր, այսինքն` կադրային լուրջ արմատական փոփոխություններ, առանց որոնց, չեմ կարծում, որ հնարավոր է իրականացնել այն ծրագրերը, որոնք ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների ...ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակից: «Ես անհանգստացած եմ այն բանից, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդկանց դեմ օգտագործվում են զրպարտանքի ...ՆԱԽԱՐԱՐԻՑ՝ ՏԵՍՈՒՉ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին` նրա հետ կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր։ ...ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել, որով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել գործող նախարար Գեւորգ Դանիելյանը: Իրենց պաշտոնները պահպանել են նաեւ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ական Արմեն ...ՀՐԴԵՀ` ՉԱՐԲԱԽՈՒՄ
Երեկ գիշերը ժամը 00:05-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Վերին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 26 տանը: Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 01:47-ին: ...«ՌԴ-Ն ԻՐ ՖՈՐՊՈՍՏՆ ԷԺԱՆ ՏԱՔԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ:
Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
2008-ի մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ որոշում է կայացրել կարճել 2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության վարչական շենքի բակում Լեւոն Գուլյանի մահվան փաստի ...ՄԱՐՏԻ 1-Ը ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ երեկ ուղերձ է հղել ոստիկաններին ու վետերաններին: «Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, ինչպես նաեւ՝ հասարակական կարգի պաշտպանության հարցերում ...ՀԱԹԱԹԱ՝ ՆԱԵՒ ՌԴ-ԻՆ
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն գտնում է, որ «ՌԴ-ն պարտավոր է հայտարարել ԼՂՀ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա եւ նրա ...ԱՐՎԵՍՏԱ(Տ)ԳԵՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԻ
Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ
1Երեկ ԱԳՆ ղեկավար կազմին նորանշանակ նախարարին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ արտաքին քաղաքականության մի քանի հարցերի: Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա` ...ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ՀՀ արտաքին քաղաքականությունն իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանքով եղան մի շարք դիվանագիտական ...ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ...ՆՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված փորձաքննություններ իրականացնելու ...ՀԻՆԳԵՐՈՐԴՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
«Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին: Նա մտահոգություն ...ԿԲ-Ի ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀԸ
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ Է ԿԻՐԱՌՎԵԼ»,- ՆՇՎԱԾ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Մարդու իրավունքների ընդհանուր դրությունը եւ արտակարգ իրավիճակի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով մարտի 5-ին հատուկ առաքելությամբ ՀՀ կառավարության հրավերով Հայաստան էր ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու ...ԵԹԵՐԱԶՐԿԵՑԻՆ
Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆՆԵՐԻ
Մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել եւս 2 քրեական գործ: ՀՀ Քրեական ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ...
«Ես հանդիպել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ քննարկումներ անցկացրել նրանց հետ: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն: Կարծում եմ՝ մենք կարող ենք ...ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԹՈՂԵԼ
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ նիստում մերժել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի առնչությամբ վերաքննիչ բողոքը` Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2007թ. դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով ...ՆՈ՞Ր, ԹԵ՞ «ՌԱԿԻՐՈՎԿԱ» ԵՂԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ
Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ...
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին ...ԿՈԱԼԻՑԻԱ Է, ... ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ
Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: ...ԶԻՆՎՈՐ ԵՔ ԴՈՒՔ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԳՆ ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Ընդգծելով այն փաստը, որ ապրիլի 13-ի իր երկու հրամանագրերով նշանակվել են պաշտպանության եւ արտաքին ...ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ
Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչները ՀՀ իշխանություններին մեկ ու կես օր ժամանակ են տվել իրենց պահանջը կատարելու համար: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մյուս ազատամարտիկներին: ...«Ո՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
- ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի ...ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԵԽ-ՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԱյսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ԳԱ՛Զ ՏՈՒՐ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները ...ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը գլխավորելու է ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը: Իսկ խմբակցության ներկայիս ղեկավար Հրայր Կարապետյանը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահի ...ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, ...ՆԱԵՒ ՋՈ՞ՒՐԸ
«Երեւան Ջուր» ընկերությունը խմելու ջրի սակագինը 10 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել ...ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 25-Ը
Երեկ ԱԺ-ում ավարտվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ քննարկումները՝ «Ժողովներ, երթեր, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շուրջ: Նաեւ ստորագրվել է ...
ՖՈՒՏԲՈԼԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ Է»
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑ
«ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ»
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆՀԱՅ ԵՐԳԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻՆ
ՄԵԿ ՖԻԼՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՂԻՎ

ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀԱՎԱՏՔ Է ՊԵՏՔ
«ԲԱ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ՆՍՏԱՑՆՈՒՄ»
ՆԿԱՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐ
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
ՍԻՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՏԻԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ԿՈՉԸ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

